Շագանակագեղձի մերսում (Prostate Massage)
Շագանակագեղձի մերսումը (prostate massage) կիրառվում է բժշկական կամ սեռական ստիմուլիացիայի նպատակով: Շագանակագեղձը կարևոր օրգան է սեռական ստիմուլիացիայի և սերմնաժայթքման առումով: Այն գտնվում է ուղիղ աղիքի առաջնային պատի տակ, հետևաբար, նրա մասաժը կատարվում է ուղիղաղիքային մանտային քննության միջոցով (ՈՒՄՔ):
ՈՒՄՔ կիրառվում է ուրոլոգիական մի շարք հիվանդությունների ախտորոշման (շագանակագեղձի քաղցկեղ, ադենոմա և պրոստատիտ), ինչպես նաև շագանակագեղձի արտազատուկի հետազոտման նպատակով: Շագանակագեղձը հանդիսանալով G կետ, նրա մասաժը կարող է առաջացնել նաև սեռական գրգռվածություն և օրգազմ:
Շագանակագեղձի մերսումը նախկինում կիրառվել է քրոնիկական պրոստատիտի բուժման նպատակով և շարունակվում է կիրառվել որոշ երկրներում: Սակայն այն ունի մի շարք հակացուցումներ, ինչպիսին է սուր պրոստատիտը, որի ժամանակ կարող է առաջանալ սեպսիս: Շագանակագեղձի քաղցկեղը նույնպես հակացուցում է մասաժի համար:
Շագանակագեղձի մերսումը կատարվում է նուրբ եղանակով և հատուկ քսուքների օգնությամբ:
Այժմ գոյություն ունեն արդի սարքավորումներ, որոնք բազմաֆունկցիոնալ են և օգտագործվում են շագանակագեղձի մերսման, արյան շրջանառոության լավացման և ստիմուլիացիայի համար: