Ամորձու ջրգողություն (Hydrocele)
Ամորձու ջրգողությունը կամ հիդրեցելեն հեղուկի կուտակումն է ամրորձապարկի մեջ: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Այս հիվանդությունն առաջանում է ամորձու և մակամորձու բորբոքման, վնասվածքի և տուբերկուլոզի հետևանքով, երեխաների մոտ` աճուկային խողովակի և սերմնալարի թերզարգացման հետևանքով: Հիդրոցելեի ժամանակ ամորձապարկի հեղուկի քանակը աստիճանաբար ավելանում է` առաջացնելով սեռական կյանքի, շարժունակության և ֆիզիկական ակտիվության խնդիրներ:
Հիվանդության երկարատև ընթացքի դեպքում առաջանում է ամորձու չափերի փոքրացում և ֆունկցիայի ընկճում:
Հիվանդության միակ արդյունավետ բուժումը վիրահատական եղանակն է, երբ հեռացվում է հեղուկը և ամորձապատյանը:
Այս հիվանդության կանխարգելման համար հարկ է ժամանակին բուժել ամորձու և նրա հավելումների բորբոքային հիվանդությունները: