Ամորձու, մակամորձու բորբոքում (Orchitis, Epididymitis)

2017/06/26

Մակամորձու բորբոքումը (Epididymitis) լինում է սուր և քրոնիկական: Այն հանդիպում է առավել հաճախ երիտասարդների մոտ: Սուր էպիդիդիմիտն (Acute epididymitis) ու սուր ամորձու բորբոքումն (Acute Orchitis) ունեն հանկարծակի սկիզբ և բուժվում են լիարժեք, իսկ քրոնիկական էպիդիդիմիտն (Chronic epididymitis) ու քրոնիկական օրխիտն (Chronic orchitis) ունեն երկարատև ընթացք և բուժում:

 

 

Ամորձու քրոնիկական բորբոքումը կոչվում է նաև ամորձու քրոնիկական ցավ կամ օրխալգիա (chronic testicular pain, orchalgia), իսկ ամորձու և մակամորձու բորբոքումը կոչվում է օրխոէպիդիդիմիտ (Epididymo-orchitis):

 

Պատճառները.

 

  • սեռավարակները` խլամիդիա և գոնոռեա (Chlamydia trachomatis, gonorrhea) և միզուկաբորբերը (urethritis),
  • միզապարկի ելքի խցանումները (Bladder outlet obstruction),
  • միզուղիների ինֆեկցիաները (Urinary tract infections),
  • բակտերիալ պրոստատիտը (Bacterial prostatitis),
  • միզուկի կատետերիզացիաները (Catheterization of the urethra),
  • տուբերկուլոզը (Tuberculosis)` հիմնականում առաջացնում է մակամորձու բորբոքում (Epididymitis),
  • խոզուկ (Mumps), որը հիմնականում ախտահարում է ամորձին և առաջացնում է ամորձու բորբոքում (Mumps orchitis):


Ախտանշանները.

 

  • միզուկաբորբի ախտանշաններ. միզուկային արտադրություն և միզուկի ցավ կամ քոր (Urethral discharge, urethral pain or itching),
  • ցիստիտի ախտանշաններ. կոնքային ցավեր (pelvic pain), դիզուրիկ երևույթներ` հաճախամիզություն, անզուսպ և ցավոտ միզարձակություն (urinary frequency, urgency and painful urination),
  • պրոստատիտի ախտանշաններ. շեքային ցավեր, ջերմություն, հաճախամիզություն, անզուսպ և ցավոտ միզարձակություն (Fever, perineal pain, urinary frequency, urinary urgency or painful urination),
  • երիկամ-ավազանային բորբոքման ախտանշաններ. գոտկային ցավեր, ջերմություն (Flank pain and fever),
  • փոշտի ցավեր, այտուց, լարվածություն, կարմրություն և պնդություն (Scrotal swelling, tenderness, redness and firmness):

 

 

Ախտորոշումը. սոնոգրաֆիկ և լաբորատոր քննություններ (մեզ, արյուն, քսուք, սեռավարակներ և այլն):

 

Բուժումը.

 

  • հակաբիոտիկային բուժում,
  • հակաբորբոքային բուժում,
  • հակատուբերկուլոզային բուժում` տուբերկուլյոզային էպիդիդիմիտի դեպքում (Tuberculous epididymitis),
  • ամորձու հեռացում (orchiectomy)` սուր փոշտի կամ ամորձու թարախային բորբոքումների դեպքում,
  • հանգիստ և անկողնային ռեժիմ (bed rest),
  • փոշտի բարձր դիրք (elevation of the scrotum),
  • սեռավարակային օրխիտի դեպքում` նաև զուգընկերոջ բուժում: