Կուսակրոնությունը և սեքսը (Celibacy and Sex)

2017/07/03

Կուսակրոնությունը (celibacy) կամավոր ճգնակյացության պրակտիկա է, որն ընդունված է վաղ քրիստոնեական համակարգում կուսակրոն քահանաների և եկեղեցու այլ սպասավորների կողմից: Սակայն կաթոլիկ եկեղեցու կանոնակարգով  այն համապարտադիր չէր մինչև 1139թ.:

 

Այժմ կաթոլիկ քահանաները, մինչև ձեռնադրվելը, պարտավորվում են կուսակրոնության երդում տալ: Նրանց արգելվում է ցուցաբերել սեռական ազատության որևէ դրսևորում:

 

Կուսակրոնության շուրջ հարցադրումները սկսեցին հասունանալ հասարակական գիտակցության մեջ, երբ ավելի ու ավելի հաճախ սկսեցին հաղորդվել տեղեկություններ՝ հոգևորականների սեքսուալ շահագործումների և  դրանց քողարկման մասին:

 

Չնայած կաթոլիկ եկեղեցին պրոպագանդում է այն միֆը, որ եպիսկոպոսներն ու քահանաները կուսակրոն են, այնուամենայնիվ, այս պնդումը չի հիմնվում իրական փաստերի վրա: Ժամանակակից ուսումնասիրությունները տարբեր մեթոդներով չափում են կուսակրոնության պահպանման մակարդակը: Դեռևս որևէ հետազոտող չի ապացուցել, որ կաթոլիկ եկեղեցու հոգևորականների գոնե 50%-ը որևէ ժամանակահատվածում փաստացի կարողացել է պահպանել կուսակրոնությունը: 2004թ. Ջոն Ջեյի հաշվետվության համաձայն` 1960-1984թ․ ձեռնադրված քահանաների 6.5%-ը մեղադրվել են անչափահասների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու մեջ։ Կուսակրոն համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում, որը դուրս է գալիս նեղ շրջանակից ու դառնում հասարակական խնդիր:

 

Պարտադրված կուսակրոնությունը կարող է դեր խաղալ որոշ եկեղեցականների համար` անչափահասներին սեքսուալ զուգընկերջ դերում օգտագործելու մեջ:

 

Փաստերը ցույց են տալիս, որ եկեղեցականներից շատերը, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել դեռահասների հետ, իրենք էլ ժամանակին նույն կերպ շահագործվել են իրենց ավագ քահանաների կամ վերադաս հոգևորականների կողմից: Այս տեսակի կապերը հաճախ են հանդիպում հոգևոր վարժարաններում, որտեղ միայնակ կամ փոխադարձ մաստուրբացիան դիտարկվում է որպես «անմեղ» կարգազանցություն:

 

Այնուամենայնիվ, հոգևոր համակարգի տարբեր մակարդակներում երկակի կյանքն ընդունելի է, քանի դեռ իրավական խնդիրների և հասարակության ներսում սկանդալների պատճառ չի հանդիսանում:

 

Անխոս, կուսակրոն հոգևոր համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում նաև մեր հասարակությունում։ Արդեն ժամանակն է այս համակարգը զինել նոր գաղափարախոսությամբ և թույլատրել եպիսկոպոսներին ամուսնանալ ու սերունդ ունենալ։ Այլապես կուսակրոնի երդմնազանցությունը և հասարակության շրջանում նրա նկատմամբ անվստահությունը կշարունակվի: