Ինտիմ բռնությունը կանանց նկատմամբ (Sexual abuse against women)

2017/07/03

Հիմնական փաստեր

 

  • Սեռական բռնությունը դա վերաբերում է տղամարդու և կնոջ միջև ցանկացած տեսակի չհամաձայնեցված սեռական կոնտակտին։ Ինտիմ բռնության օրինակներից են նաև՝ սեքսի ժամանակ զուգընկերոջ նվաստացնող անունով դիմելը, հակաբեղմնավորիչ միջոցից հրաժարվելը, միտումնավոր անցանկալի ֆիզիկական ցավ պատճառելը, միտումնավոր սեռական վարակներ փոխանցումը․․․
  • Կանանց 35%-ը կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է բռնության զուգընկերոջ կամ այլ անձի կողմից: ՄԱԿ-ի բնորոշումը՝ կանանց նկատմամբ բռնության յուրաքանչյուր տեսակ, որն իրականացվում է սեռական հիմքի վրա պատճառելով՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս,  ներառյալ այնպիսի գործողություններ, որոնք  սահմանափակում են կանանց ազատությունը՝ անձնական կամ հասարակական կյանքում:
  • Աշխարհում կանանց 30%-ը զուգընկերների կողմից ենթարկվել են ֆիզիկական կամ սեքսուալ բռնության:
  • Կանանց սպանությունների 40%-ը իրականցվում է ինտիմ զուգընկերների կողմից:
  • Հիմնական գործոններն են՝ գենդերային անհավասարությունը, բռնության նկատմամբ տոլեռանտությունը, ընտանիքում բռնության դեպքերի տարածումը:

Տարածումը

 

Սեքսուալ բռնությունը հիմնականում իրականացվում է տղամարդկանց կողմից աղջիկների և կանանց նկատմամբ, սակայն կան բռնության դեպքեր նաև երեխաների նկատմամբ:

 

Կանանց նկատմամբ ինտիմ բռնության առողջական հետևանքները

 

  • Առողջության համար երկարատև և կարճատև ֆիզիկական, հոգեբանական, սեքսուալ և վերարտադրողական ֆունկցիաների հետ կապված խնդիրներ:

  • Սպանություն, ինքնասպանություն, անցանկալի հղիության, արհեստական աբորտ, գինեկոլոգիական խնդիրներ և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ներառյալ ՄԻԱՎ):

  • Հղիության ընթացքում բռնությունը մեծացնում է վիժման և վաղաժամ ծննդաբերության վտանգները:

  • Մանկական տարիքում սեքսուալ բռնության ենթարկվելը կարող է հանգեցնել ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ կախվածության, ինչպես նաև սեռական ռիսկային պահվածքի` կյանքի ավելի ուշ շրջանում:

 

Կանխարգելման և հակազդման միջոցները

 

Զարգացած երկրներում արդյունավետ են դպրոցներում բռնության կանխման վերաբերյալ անցկացվող ծրագրերը: Այլ մեխանիզներ են գենդերային հավասարության ոլորտի զարգացումը, ալկոհոլի հասանելիության սահմանափակումը, ընտանիքում և շրջապատում շփման հմտությունների զարգացումը և այլն: