Հետադարձ սերմնաժայթքումը (Retrograde ejaculation)` շագանակագեղձի վիրահատությունից հետո

2018/03/23

Հարց

 

62 տարեկան եմ, վիրահատվել եմ շագանակագեղձի ադենոմայի կապակցությամբ՝ 2 տարի առաջ: Ճի՞շտ է, որ սեռական կարողությունս պահպանվել է վիրահատությունից հետո, սակայն սերմնահեղուկը բացակայում է: Ինչու՞ է բացակայում, եւ ինչպե՞ս կարելի է դա բուժել:

 

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատում

 

Պատասխան

 

Շագանակագեղձի հիպերպլազիան (ադենոմա) տարածված հիվանդություն է 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ: Դրա բուժման հիմնական եղանակներից է շագանակագեղձի ներմիզուկային մասնահատումը (տրանսուրետրալ ռեզեկցիա): Վիրահատական տվյալ միջամտությունը հղի է մի շարք բարդություններով: Այդ բարդություններից է սերմնաժայթքման խանգարումը, այս դեպքում` հետադարձ սերմնաժայթքումը (սերմնահեղուկի հետհոսքը դեպի միզապարկ): Հետեւաբար, անհրաժեշտ է ըմբռնել այս իրողությունը մինչ վիրահատությունը, իսկ դրանից հետո հարմարվել «նոր» վիճակին: Մանավանդ, որ այս վիճակը սեռական կյանքի վրա չի ազդում. հիվանդի օրգազմը դրանից չի տուժում: