Միզուկի կարունկուլ

2018/05/30

Միզուկի կարունկուլը (ֆրանսերենից саго ՝միս)  միզուկի բարորակ ուռուցք է  (պոլիպի տարատեսակ), որը ծագում է լորձաթաղանթից և իրենից ներկայացնում է կարճ ոտիկով, գնդաձև, լայն հիմքով,  փափուկ, հեշտ արյունահոսող, թավշյա մակերեսով, ալ կարմիր, ոչ մեծ (0,3-ից մինչև 0,5 սմ) գոյացություն:

 

Միզուկի կարունկուլն առաջին անգամ նկարագրել է J. Sharp-ը 1750 թվականին: Այն բաղկացած է շատ անոթներ պարունակող փուխր շարակցական հյուսվածքից: Երկարատև գոյության դեպքում կարունկուլը դառնում է կարծր կազմության, կարող է նույնիսկ չարորականալ: Հաճախ տարեց կանանց միզատար խողովակի հետին պատին՝ արտաքին բացվածքին մոտ, հանդիպում են միայնակ կարունկուլներ: Երբեմն հայտնաբերվում է հեշտոցի և արգանդի պատերի իջեցմամբ, սթրեսային անմիզապահությամբ ուղեկցվող ցիստոցելեով կանանց մոտ: Կլինիկորեն արտահայտվում է  դիզուրիայով, ուրեթրոռագիայով, քրոնիկական ցիստիտով և ուրետրիտով: 

 

Կարունկուլն անհրաժեշտ է տարբերակել միզուկի լորձաթաղանթի արտանկումից և քաղցկեղից, միզատար խողովակի պապիլոմայից, պոլիպից և կանդիլոմայից: Բուժումը վիրահատական է (միզուկի պատի սեպաձև մասնահատում, կամ էլեկտրակոագուլյացիայով էլեկտրաէկսցիզիա):