Միզապարկի խուղակ
Ի՞նչ է տեղի ունենում, երբ միզապարկի և այլ օրգանների կամ մաշկի միջև ախտաբանական կապ է առաջանում: Ստորև բերված տեղեկատվությունը կօգնի Ձեզ լուծել տվյալ խնդիրը մինչև լուրջ բարդությունների առաջացումը:
Ի՞նչ է միզապարկի խուղակը:
Միզապարկի խուղակը միզապարկի և այլ օրգանների կամ մաշկի միջև առաջացած ախտաբանական կապն է: Սովորաբար, խուղակը կապված է լինում աղիքի կամ հեշտոցի հետ: Բավականին հազվադեպ, սակայն հնարավոր է խուղակի առաջացում միզապարկի վնասվածքից կամ նախորդող վիրահատական բուժումից հետո:. Միզապարկ-հեշտոցային խուղակը հաճախ առաջանում է ուրոլոգիական կամ գինեկոլոգիական վիրահատություններից հետո, գինեկոլոգիական ուռուցքների ժամանակ:
Աղիքի հետ խուղակը, սովորաբար, առաջանում է աղիքի բորբոքային հիվանդությունների արդյունքում, ինչպիսիք են Կրոնի հիվանդությունը կամ դիվերտիկուլիտը: Աղիքային խուղակների մոտավորապես 20%-ը կապված է աղիքի քաղցկեղի հետ, հազվադեպ` միզապարկի ախտաբանության հետ:
Հեշտոցի և աղիքի խուղակները կարող են առաջանալ նախորդող ճառագայթային բուժման արդյունքում:
Միզապարկի խուղակի ախտանիշները
Խուղակի ախտանիշները միզուղիների հաճախակի վարակներն են:
Ինչպե՞ս է ախտորոշվում միզապարկի խուղակը:
Միզապարկի խուղակն ախտորոշվում է կոնտրաստային ռենտգեն հետազոտության ժամանակ` ուրոգրաֆինի օգնությամբ: Կոնտրաստ նյութը ներմուծվում է հիվանդի օրգանիզմ, ապա հեռանում միզուղիներով և գրանցվում ռենտգեն-պատկերի վրա: Հետազոտությունը ճառագայթաբանին հնարավորություն է տալիս ուսումնասիրել միզապարկի և միզուղիների կառուցվածքն ու ֆունկցիան:
Ինչպե՞ս է բուժվում միզապարկի խուղակը:
Սովորաբար, միզապարկի խուղակի դեպքում անհրաժեշտ է մասնակի հեռացնել: Եթե այն առաջացել է աղիների քաղցկեղի կամ բորբոքային հիվանդության հետևանքով, ապա խուղակի վիրահատական հեռացումը, սովորաբար, իրականացվում է հիմնական հիվանդության բուժման հետ համատեղ:
Ի՞նչ է տեղի ունենում միզապարկի խուղակի բուժումից հետո:
Վիրահատական բուժման հաջողությունն անմիջականորեն պայմանավորված է առաջնային հիվանդության լիարժեք բուժման հնարավորությամբ և առողջ հյուսվածքների առկայությամբ, որոնց օգնությամբ պետք է իրականացվի խուղակի փակումը:
Իդեալական կլինի, եթե միզապարկի և մյուս օրգանների միջև առկա լինեն լավ արյունամատակարարմամբ առողջ հյուսվածքներ: Եթե հյուսվածքներն ախտահարված են քաղցկեղով կամ ճառագայթմամբ, բավականին դժվար է լավ արդյունք ստանալ: Հնարավոր է կարիք լինի վիրահատությունից հետո մի քանի շաբաթ միզապարկի մեջ կաթետր տեղադրել: