Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը

2018/11/02

Տարեցների մոտ անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը և բացասաբար է ազդում հոգեկանի վրա: Այսպիսի եզրակացության է եկել Մանչեսթրի մայրաքաղաքային համալսարանի հետազոտական խումբը՝  Դեյվիդ Լիի ղեկավարությամբ: Գիտնականների դիտարկումների արդյունքներն այսօր ուսումնական հաստատության պաշտոնական կայքում են:


Անմիզապահությունը բավականին տարածված խնդիր է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ, այն կարող է հանդիպել տարբեր տարիքի և սոցիալական խավի կանանց մոտ, և հազվադեպ է պատահում տղամարդկանց մոտ: Ակամա միզարտադրություն կարող է առաջացնել սթրեսը կամ լարվածությունը (օրինակ՝ հազը կամ փռշտոցը), ըստ վիճակագրական տվյալների, արևմուտքի երկրների և Ռուսաստանի կանանց գրեթե 40%-ը տառապում է այս ախտաբանությամբ: Անմիզապահությունն ուղղակիորեն որևէ վնասակար ազդեցություն չունի առողջության վրա, սակայն բացասաբար է ազդում հոգեկանի վրա, քանի որ առաջացնում է հիգիենիայի հետ կապված խնդիրներ  և սոցիալական անհարմարավետություն:


Այդ կապակցությամբ բրիտանացի գիտնականները փորձում էին հասկանալ, թե ինչպես է անմիզապահությունն ազդում սեռական կյանքի վրա: Մասնագետներն օգտագործեցին English Longitudinal Study of Ageing (ELSA) հետազոտության հարցաթերթիկները: Գիտնականներն ընտրեցին Անգլիայում բնակվող 50-90 տարեկանն անց կանանց և տղամարդկանց  3805 հարցաթերթիկ, ովքեր հարցաթերթիկներում պատասխանեցին ծերանալու, առողջության և սեռական կյանքին վերաբերվող հարցերին: Կանանց մոտավորապես  20% -ը և տղամարդկանց  7%-ը հայտնեցին վերջին 12 ամսում նրանց հետ պատահած անմիզապահության դեպքերի մասին: Հարցաթերթիկների վերլուծությունը ցույց տվեց, որ անմիզապահությունը հիմնականում կապված է եղել սեռական ակտիվության ընկճման և դրա հետևանքով աճող անհանգստության հետ: Բացի այդ, շատ հետազոտվողներ նշեցին այնպիսի բացասական ախտանիշների մասին, ինչպիսիք են հեշտոցում չորությունը, տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիան և օրգազմի հասնելու դժվարությունը: Բացի այդ, անմիզապահությունը կապված է եղել դեպրեսիայի զարգացման հետ:


Ինչպես ապացուցվել է նախորդ  հետազոտություններով, սեռական ակտիվությունը դրական է ազդում տարեցների ընդհանուր ինքնազգացողության վրա և բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա  ամենատարբեր մակարդակներում: Սակայն սեքսը, ինչպես և անմիզապահությունը, շատերի համար արգելված թեմա է, որն էլ բերում է կյանքի որակի վատացման: Այդ պատճառով, ըստ բժիշկ Լիի, բուժաշխատողները պետք է տեղեկացված լինեն սոցիալական հարմարավետության վրա անմիզապահության ազդեցության մասին և պարտավոր են մեծ ուշադրություն հատկացնել իրենց հիվանդների մոտ այդ խնդրի լուծման վրա: