Ֆիմոզ. խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս

2017/07/04

Տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է ֆիմոզը (phimosis) : Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որը խիստ ուշադրություն է պահանջում: Ի՞նչ է իրենց ներկայացնում Ֆիմոզը, ի՞նչ բարդություններ ունի այն և ի վերջո , որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն բուժելու համար այս և այլ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ զրույցում:

 

-Ինչ ՞ է իրենից ներկայացնում “ֆիմոզ” հիվանդությունը:

 

-Ֆիմոզը` առնանդամի թլիփի հետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը ,երբ առնանդամի գլխիկը ամբողջությամբ չի բացվում: Պետք է նշել նաև, որ այս հիվանդությունը լինում է `բնածին և ձեռքբերովի: Սովորաբար երեխաները ներարգանդային կյանքից սկսյալ մեծամասմաբ ունենում են “կեղծ” ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները ո՛չ էլ ծնողները: Ընդհանչապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ “իսկական” ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ երեխայի ծնունդից մեկ ամիս անց ցանկալի է,որ երեխային զզնի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժները այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում:

 

-Նշեցիք “իսկական ֆիմոզ” արտահայտությունը, ի՞նչ  է այն իրենից ներկայացնում:

 

-Իսկական Ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում են բորբոքում,կպումներ և մաշկի կազմափոխում: Արդյունքում ժամանակի ընթացքում զարգանում է իսկական ֆիմոզ: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնց յուրաքանչյուրի դեպում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում:

 

-Տնային պայմաններում կարելի՞ է խնդրի դեմն առնել:

 

-Այո, եթե իհարկե խոսքը վերաբերվում է երեխաներին, պազապես մայրերը պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները: Սակայն երբ բացակայում է ուշադրությունն ու հետևողականությունը, ապա բարդությունը հասնում է որոշակի ասատիճանի և բժշկանան միջամտությունը անխուսափելի է դառնում:

 

-Երկարատև բուժում է պահանջում հիվանդությունը , թե՞ ոչ:

 

-Նախ պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար բորբոքման և ինֆեկցիանրի առկայության դեպքում, պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ լիարժեք բուժվում է այս հիվանդությունը, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, որի ժամանակ առաջարկվում է վիրահատական բուժում:

 

-Ասում են,եթե տղամարդու մոտ գույություն ունի ֆիմոզ, ապա նրա ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է:

 

-Ֆիմոզը ՁԻԱՀ-ի պատճառ չի կարող է լինել: Սակայն կա մի փաստ, որ թլփատվածները ավելի քիչ ընկալունակ են սեռական ինֆեկցիաների ձեռքբեռմանը, քան չթլփատվածները: Քանզի խոնավ միջավայրը ինֆեկցիայի փոխանցման համար նպաստավոր է:

 

Զրույցի վերջում բժիշկ, ուրոլոգ ` Ռաֆֆի Ջանեցյանը մի քանի խորհորդ տվեց.
Երեխաների դեպքում:
• Նախ, ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվության ` ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում վաղ ախտորոշման և բուժման նպատակով:
• Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիփը առաջ տանել:
• Երեխաներին սովորեցնել վերոնշյալ խնամքի մասին
Մեծերի դեպքում:
• Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը:
• Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքում) բուժման նպատակով:
• Խուսափել սեռավարակներից:

 

Զրույցը վարեց և ներկայացրեց՝
Մարիամ Հովունի