Անդրոգենի անբավարարությունը վտանգավոր է սրտի համար
Բոստոնի գիտնականները պարզել են, որ անդրոգենի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ լինել, ինչպիսիք են շաքարախտը, էրեկտիլ դիսֆունկցիան, մետաբոլիկ համախտանիշը և սիրտ-անոթային հիվանդությունները:
Անդրոգենները ստերոիդ հորմոններ են (օրինակ` տեստոստերոնը), որոնք կարգավորում են տղամարդու սեռական հատկանիշների զարգացումը: Տեստոստերոնի մակարդակն ազդում է տղամարդու առողջության վրա, նույնիսկ կանխորոշում տղամարդկանց մահացության մակարդակը:
1980-2008 թթ. գիտնականներն ուսումնասիրել են տեստոստերոնի մակարդակի և սիրտ-անոթային հիվանդությունների միջև կապը:
Հնարավոր է, հորմոնային փոխարինող բուժումը նվազեցնի տվյալ ռիսկը: Սակայն անդրոգենների ընդունումը պետք է իրականացվի շագանակագեղձի քաղցկեղի մանրակրկիտ հսկողությամբ:
Աղբյուր. Physorg News
Տեղեկատվություն. medstream.ru