Ցիստոսկոպիա (Cystoscopy)

2017/06/30

Ցիստոսկոպիան` էնդոսկոպիկ ուրոլոգիական հետազոտություն է, որն ունի ախտորոշիչ մեծ նշանակություն: Ցիստոսկոպիայի միջոցով ուրոլոգը զննում է միզուկն ու միզապարկը:

 

Ստորև այն ուրոլոգիական հիվանդությունները, որոնց ախտորոշման համար կիրառվում է ցիստոսկոպիկ հետազոտությունը՝

 

 

Ցիստոսկոպիայի համար հիվանդներին նախապատրաստելու կարիք չկա, քանի որ այն հիմնականում կատարվում է տեղային, իսկ որոշ  դեպքերում` ներերակային կամ ողնուղեղային ցավազրկման ներքո: Շատ կարևոր է նախքան ցիստոսկոպիան մեզի ընդհանուր քննություն կատարել` բացառելու միզուղիների բորբոքումները: Կանանց մոտ այս հետազոտությունը որևէ դժվարություն չի ներկայացնում, քանի որ միզուկը կարճ է: Իսկ տղամարդկանց դեպքում միզուկի երկարությունն ու շագանակագեղձի առկայությունը երբեմն կարող է այս գործողությունը դարձնել ցավոտ:

 

Ցիստոսկոպիան տևում է մի քանի րոպե, իսկ գործողությունների դեպքում (քարի հեռացում, միզապարկի բիոպսիա, կատետերիզացիա, ստոնտավորում) այն կարող է ավելի երկար տևել:

 

Ցիստոսկոպիայից հետո հիվանդին խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ հեղուկ, երբեմն նաև` մեղմ հակաբիոտիկներ կամ ցավազրկողներ: