Բժշկի գնահատման ցուցանիշները

2017/06/30

Որո՞նք են հիվանդի կողմից բժշկի աշխանատքի գնահատման ցուցանիշերը:

 

  • Ժամանակը:  Թե ինչքան ժամանակ է հատկացնում բժիշկը` հիվանդի գանգատները լսելու, հիվանդության պատմության ծանոթանալու, օբյեկտիվ քննություն կատարելու ևայլն…
  • Հարցադրումները: Թե բժիշկը ինչպիսի  հարցադրումներ է ներկայացնում հիվանդին, կամ ինչպիսի  պատկերացումներ ունի տվյալ հիվանդի վիճակի կամ հիվանդության մասին:
  • Մոտեցումը: Առհասարակ ինչպիսի մոտեցում ունի բժիշկը հիվանդի նկատմամբ և մասնավորապես ի՞նչ ձևով է ներկայացնում հիվանդին` իր հիվանդության և բուժման  ընթացքի մասին:
  • Վերաբերմունքը: Դա վերաբերում է հիվանդի նկատմամբ բժշկի ցուցաբերած հարգալից և ընկերական վերաբերմունքին
  • Գիտելիքները: Բժշկի գիտելիքներն ու հմտությունները անչափ կարևոր են հիվանդի լիակատար առողջության հասնելու համար: