Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘Sex’

Երկարացած կամ ուշացած սերմնաժայթքումը համարվո՞ւմ է նորմալ։

Հարց։

Ամուսնուս մոտ սեռական ակտի տևողությունը մինչև 1 ժամ է, արդյո՞ք դա նորմալ է։Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Պատասխան։

Սովորաբար ամուսնական կյանքում երկարատև սեռական հարաբերությունը շատ հաճելի իրողություն է զույգերի և հատկապես կանանց համար։

Բայց երկարատև սեռական հարաբերությունը ինքնին կարող է դրսևորվել 2 պատճառներով․֊

  1. Եթե ձեր երկուսի սեռական հարաբերությունը տեղի է ունենում սիրով, և ամուսնու մոտ կարողություն կա սեքսի տևողությունը երկարեցնել, ապա դա շատ դրական է անդրադառնում ձեր առողջության վրա։
  2. Իսկ եթե ձեր ամուսինը մեծ սիրով ու ցանկությամբ չի մոտենում ձեզ, լարված է հարաբերության ժամանակ, դժվարանում և ուշանում է սերմնաժայթքումը, ապա դա համարվում է սերմնաժայթքման խանգարում։ Ուշացած սերմնաժայթքման (Delayed ejaculation) պատճառները բազմաթիվ են՝ հոգեբանական, օրգանական, հորմոնալ, նյարդային և դեղորայքային։ Այս դեպքում ցանկալի է դիմել ուրոլոգիական խորհրդատվության՝ պարզելու տվյալ խնդրի պատճառը և վերականգնելու ձեր ամուսնու առողջությունը։

Սմեգմա (Smegma)

Սմեգմա (Smegma)

Սմեգման, դա տղամարդու և կնոջ սեռական օրգանների կողմից արտազատվող նյութ է, որի բաղադրության մեջ մտնում են՝ էպիթելիալ բջիջներ, ճարպայուղեր և մաշկի խոնավությունը։

Սմեգման բնորոշ է և՛ տղամարդուն և՛ կնոջ։ Տղամարդկանց մոտ այն հանդիպում է առնանդամի գլխիկի և թլիփի, իսկ կանանց՝ հեշտոցամուտքի, ծլիկի և փոքր շրթերի շրջանում։

Տղա երեխաների մոտ նույնպես կարող է հանդիպել սմեգման և նրա ախտահարման նշաններից են՝ ցավը, կարմրությունը, բորբոքումն ու վերջապես՝ ֆիմոզը։ Հետևաբար նախասեռահասուն շրջանում տղաների թլփատման գլխավոր պատճառներից է համարվում սմեգմայի պատճառով առաջացած բորբոքային հիվանդությունը։

Սմեգմայի առաջացման պատճառները հիմնականում կապված են անձնական և սեռական կյանքի հիգիենայի հետ։Սմեգմա (smegma)

Սմեգմային բնորոշ է հոտը, քանի որ նրա միջավայրը շատ հարմար է միկրոբների աճի համար։
Տղամարդկանց մոտ քիչ քանակի սմեգման ունի խոնավացնեղ և սեռական հարաբերությունը հեշտացնեղ, իսկ շատը՝ առնանդամի գլխիկի ու թլիփի ախտահարման (բալանիտ կամ բալանոպոստիտ) պատճառ։ Սմեգման կարող է դժվարացնել նաև թլիփի տեղաշարժը՝ առաջացնելով տղամարդու համար ցավոտ ու անհարմար սեռական հարաբերություն։

Իսկ կանանց մոտ սմեգմայի առկայությունը կարող է բերել ծլիկի ցավոտության։

Սմեգմայի կանխարգելման համար հարկավոր է հետևել անձնական և սեռական հիգիենայի կանոններին և ամեն օր ջրով լվանալ սեռական օրգանները։

Սմեգման ինքնին վտանգ չի ներկայացնում, սակայն հատկապես չթլփատված տղամարդկանց մոտ նախ բերում է հոտի և դիսկոմֆորտի առաջացմանը, այնուհետև կարող է մեծացնել առնանդամի գլխիկի քաղցկեղի հավանականությունը։

Հոգևորականությունը, կուսակրոնությունն ու սեքսը (Clerical celibacy and sex)

 Հոգևորականությունը, կուսակրոնությունն ու սեքսը

(Clerical celibacy and sex)

Կուսակրոնությունը (celibacy) կամավոր ճգնակյացության պրակտիկա է, որը ընդունված վաղ քրիստոնեական համակարգում կուսակրոն քահանաների և եկեղեցու այլ սպասավորների կողմից: Սակայն կաթոլիկ եկեղեցու կանոնակարգով  այն համապարտադիր չէր մինչև 1139 թ.:Կուսակրոնություն (celibacy)

Այժմ կաթոլիկ քահանաները մինչև ձեռնադրվելը պարտավորվում են կուսակրոնության երդում տալ: Նրանց արգելվում է ցուցաբերել սեռական ազատության որևէ արտահայտում:

Կուսակրոնության շուրջ հարցադրումները սկսեցին հասունանալ հասարակական գիտակցության մեջ, երբ ավելի ու ավելի հաճախ սկսեցին հաղորդվել տեղեկություններ՝ հոգևորականների սեքսուալ շահագործումների և  դրանց քողարկման մասին:

Չնայած, որ կաթոլիկ եկեղեցին պրոպագանդում է այն միֆը, որ եպիսկոպոսներն ու քահանաները կուսակրոն են` այնուամենայնիվ այս պնդումը չի հիմնվում իրական փաստերի վրա: Ժամանակակից ուսումնասիրությունները տարբեր մեթոդներով չափում են կուսակրոնության պահպանման մակարդակը: Դեռևս որևէ հետազոտող չի ապացուցել, որ կաթոլիկ եկեղեցու հոգևորականների գոնե 50%-ը որևէ ժամանակահատվածում փաստացի կարողացել է պահպանել կուսակրոնությունը: 2004թ. Ջոն Ջեյի հաշվետվության համաձայն` 1960-1984թ․ ձեռնադրված քահանաների 6.5%-ը մեղադրվել են անչափահասների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու մեջ։ Կուսակրոն համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում, որը դուրս է գալիս նեղ շրջանակից ու դառնում հասարակական խնդիր:

Պարտադրված կուսակրոնությունը կարող է դեր ունենալ որոշ եկեղեցականներին` անչափահասներին սեքսուալ զուգընկերջ դերում օգատագործելու մեջ:

Փաստերը ցույց են տալիս, որ եկեղեցականներից շատերը, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել դեռահասների հետ իրենք էլ ժամանակին նույն կերպ շահագործվել են իրենց ավագ քահանաների կամ վերադաս հոգևորականների կողմից: Այս տեսակի կապերը հաճախ են հանդիպում հոգևոր վարժարաններում, որտեղ միայնակ կամ փոխադարձ մաստուրբացիան դիտարկվում է որպես «անմեղ» կարգազանցություն:

Այնուամենայնիվ հոգևոր համակարգի տարբեր մակարդակներում երկակի կյանքը ընդունելի է, քանի դեռ իրավական խնդիրների և հասարակության ներսում սկանդալների պատճառ չի հանդիսանում:

Անխոս, կուսակրոն հոգևոր համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում նաև մեր հասարակությունում։ Արդեն ժամանակն է այս համակարգը զինել նոր գաղափարախոսությամբ և թույլատրվել եպիսկոպոսներին ամուսնանալ ու սերունդ ունենալ։ Այլապես կուսակրոնի երդմնազանցությունը և հասարակության շրջանում նրա նկատմամբ անվստահությունը կշարունակվի․․․

Կնոջ առաջին տղամարդը և գենետիկ հետքը

Կնոջ առաջին տղամարդը և գենետիկ հետքը

Հավանաբար շատերը լսել են, որ կնոջ կյանքում իր առաջին տղամարդը ոչ միայն մեծ հոգեբանական, այլ նաև բավականին մեծ հետք գենետիկ մակարդակի վրա:

Ինչո՞ւ է երբեմն կինն ունենում երեխա, որը ջրի երկու կաթիլիների պես նման է իր կյանքի առաջին զուգընկերոջը:

Ինչու՞ հայրը չի նշմարում իր գծերը որդու մեջ։

ինչու՞ է երբեմն երեխան ծնվում` նման չլինելով ոչ հորը և ոչ էլ մորը:

Ինչպե՞ ս սա բացատրել։demarcusware2

Այս երևույթի բացատրությունը տրվում է «թելեգոնիայի»` կնոջ առաջին զուգընկերոջ վերաբերյալ տեսության միջոցով:

Թելեգոնիա (Telegony) բառը բաղկացած է հունարեն երկու բառերից (tele-հեռու, gonos- սերում, առաջացում)։ Թելոգոնիան դա նախորդ (առաջին) սեռական զուգընկերոջ հեռակա ազդեցության հավանականության մասին է հաջորդող սերունդների ֆենոտիպի (նշանների) վրա, որոնք ծնվում են մեկ այլ սեռական զուգընկերոջից:

Թելեգոնիայի երևույթը բավականին ծանոթ է կինոլոգներին և ձիաբույծներին, ովքեր աշխատում են ցեղատեսակի մաքրության պահպանման: Սակայն արդյո՞ք սա կիրառելի է մարդկանց նկատմամբ: Որոշ գիտնականներ կարծում են, որ մարդկանց մոտ այս երևույթն անգամ ավելի վառ է արտահայտված, քան կենդանիների դեպքում, քանի որ սեռական ակտերի թիվն ավելի մեծ է քան կենդանիների մոտ: Գիտականորեն թելեգոնիայի երևույթը հաստատված չէ, սակայն որոշ առանձին դեպքերում այս երևույթն այնուամենայնիվ նկատվում է: Որևէ գիտնական դեռ չի կարողացել բացատրել թելեգոնիայի պատճառական կապերը:

Այնուամենայնիվ, միանշանակ է որ յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է ունենալ հենց «իր» զավակը, ոչ թե բոլոր այն գենետիկ առանձնահատկությունների միքսը, որն իր կինը ստացել է նախկինում: Այն պնդումը, որ կինը ժառանգում է առաջին զուգընկերոջից գենետիկ ինֆորմացիան հաստատված չէ, սակայն թելեոլոգիայի մասին իմանալը բավականին հետարքրքրական է։

Թելեգոնիային հավատալը որևէ բացասական արդյունք չի կարող տալ ընդհակառակը` կարող է ետ պահել անկանոն սեռական հարաբերություններից և սովորեցնել արժևորել կանացի անմեղությունը:

Այս երևույթը նաև անվանում են “գիտություն կուսության մասին”, քանի որ այն ստիպում է աղջիկներին ավելի կշռադատված մոտենալ սեռական կապերին: Չէ որ թմրամոլի, ալկոհոլիկի կամ դեբիլի գենետիկ հետքը կարող է հետագայում վատ անակնկալներ բերել ամուսիններին․․․

Վաղաժամ սերմնաժայթքում և կնոջ սեռական առողջություն

Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ սեռական առողջության վրա

Սեռական առողջությունն ու գոհունակությունը ունեն մեծ կարևորություն մարդու առողջության և կյանքի որակի համար: Համաշխարհային առողջապահության կազմակերպության բնորոշմամբ՝ «սեռական կյանքը հանդիսանում է մարդու գոյատևման առանցքը»:

Վաղաժամ սերմնաժայթքումը (premature ejaculation) մեծ տեղ է զբաղեցնում տղամարդու սեռական խնդիրների շարքում: Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) (Premature ejaculation) դա առնանդամի մինիմալ ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է:

Վաղաժամ սերմնաժայթքմամբ տղամարդկանց բնորոշ է` ամոթխածությունը, դյուրագրգռությունը, դեպրեսիան, ցածր ինքնագնահատականը, ինքնավստահության պակասը ևայլն:

Տղամարդու սեռական խանգարումները, մասնավորապես վաղաժամ սերմնաժայթքումը կարող է բերել կանանց սեռական անգոհունակության, բացասական ազդելով՝ սեռական ցանկության, գրգռվածությանն և օրգազմի վրա:

ՎՍ զույգերի միջև առաջանում են՝ զայրույթի, ճնշվածության և անհանդուրժողության զգացումներ: Այս ամենը կարող է հանգեցնել՝ ոչ կայուն հարաբերությունների, կոնֆլիկների և նունիսկ ամուսնալուծության:

Ինչպե՞ս են կանայք վերաբերում իրենց զուգընկերների վաղաժամ սերմնաժայթքմանը:

Երիտասարդ և անփորձ կանայք, սկզբնական շրջանում սովորաբար ընդունում են այս փաստը, քանի որ զուգընկերների երկրորդ կամ երրորդ սեռական ակտի միջոցով ամեն դեպքում հաջողվում է համեմատաբար երկարատև հարաբերություն ունենալ ու հասնել օրգազմի: Հակառակ դեպքում նրանք նույնպես կարող են անբավարար լինել և աստիճանաբար կորցնել՝ սեռական ցանկությունն ու հետաքրքրությունը:

Միջին տարիքում, սովորաբար կանայք խուսափում են այս խնդրի արծարծումից՝ զուգընկերոջ ցավ կամ զայրույթ չպատճառելու և ընտանեկան անդորրը պահպանելու համար: Բայց սա վերաբերում է հատկապես սեռական խնդիրներ ունեցող կամ ոչ սեքսուալ կանանց: Մնացած դեպքերում կանայք փորձում են վաղաժամ սերմնաժայթքման հարցը բարձրացնել ու լուծումներ գտնել:

Իսկ փորձառու կանայք, որոնց համար սեքսը շատ հաճելի է և ունի մեծ նշանակություն, նրանք չեն ընդունում տղամարդու տվյալ խանգարումը: Այս պարագայում՝ սերը, սոցիալական դիրքը, կարիերան, փողը, հովանավորչությունը և երեխաները կարող են զսպել նմանօրինակ կանանց սեռական ցանկությունները: Սակայն վաղ թե ուշ նրանք կփորձեն հաղթահարել այս պրոբլեմը, և նույնիսկ իրենց սեռական կարիքները բավարարելու համար կարող են դիմել այլ միջոցների …:

Իսկ հետդաշտանադադարային տարիքի կանանց համար, որոնք տառապում են հորմոնային անբավարարությամբ (որին բնորոշ է՝ հեշտոցի չորությունը, սեռական ցանկության և գրգռվածության իջեցումը), ապա այս դեպքում նրանց հաճախ ուրախացնում է ամուսնու վաղաժամ սերմնաժայթքումը, քանի որ ազատվում են տանջալից ու ցավոտ հարաբերությունից:

Ինչո՞ւ են կանայք կարևորում սերմնաժայթքման խանգարումը:

Մեծ մասամբ կանայք կարևորում են տղամարդու սեռական ու հատկապես սերմնաժայթքման կոնտրոլի կարողությունը: Հետևաբար նրանք անհանգստանում են վաղաժամ սերմնաժայթքման առկայության դեպքում:

Հետազոտությունների արդյունքում պարզել են կնոջ վերոնշյալ անհանգստության պատճառները.-
• Զուգընկերոջ ուշադրության պակաս՝ կնոջ սեռական կարիքների նկատմամբ (48%)
• Պենետրացիայի և սերմնաժայթքման միջև կարճ ժամանակահատվածը(40%)
• Սերմնաժայթքման կոնտրոլի բացակայությունը (24%)
• Զուգընկերոջ լարվածությունը (20%)
• Այլ (16%)

Ինչպիսի՞ն է կնոջ վերաբերմունքը սեռական ֆունկցիային:

Գիտական հարցումների արդյունքում՝ կանանց մոտ 78%-ը տառապում է սեռական ցանկության իջեցումից և սեռական անբավարարությունից: Այս խմբի կանանց մոտ 80%-ը հաստատել են, որ նրանք ձեռք են բերել այս խնդիրները վաղաժամ սերմնաժայթքմամբ տառապող իրենց զուգընկերների հետ հարաբերության ընթացքում, 64%-ը՝ հարաբերության սկզբում, և 36%-ը՝ նախօրոք:

Կանանց 70%-ը կարևորել է սեքսի մեջ՝ ոչ միապաղաղությունը, հաճելիությունն ու “նորարությունները”, 50%-ը՝ սեքսի տեվողությունը: Սեռական ակտի տեվողության մասին հաստատուն տվյալներ չկան: Միջին տեվողությունը կազմում է 20-25 րոպե: Իսկ, թե ինչո¬՞ւ են կանայք կարևորում սեքսի տեվողությունը հարցին, նրանց մոտ 60%-ը պատասխանել է, որ ժամանակը կարևոր է օրգազմի հասնելու, իսկ 60%-ը՝ հաստատել է, որ ժամանակը կարևոր է մտերմիկ հարաբերություն ստեղծելու համար:

Այս հարցման մասնակից կանանց՝ 3%-ը ընդհանրապես օրգազմ չի ունեցել, 7%-ը՝ դժվարացել է ունենալ հարաբերության ժամանակ, և 5%-ը՝ տվյալ զուգընկերոջ հետ:

Ամփոփում:

Շատ հաճախ կանայք ընդունում են իրենց ամուսինների վաղաժամ սերմնաժայթքման փաստը: Սակայն ամուսնական հարաբերության խզման հիմնական պատճառը ավելի հաճախ կապված է տղամարդու կողմից կնոջ սեռական կարիքների նկատմամբ անտարբերության և անտեսման հետ:
Շատ կարևոր է տղամարդու տեղեկատվությունը՝ կնոջ սեռական կյանքի, ցանկության, ֆունկցիայի, ակնկալիքների, ինչպես նաև սերմնաժայթքման կարգավորման կարևորության մասին: Իսկ կնոջ համար կարևոր է տղամարդու սերմնաժայթքման խնդիրների վերհանումը, զուգընկերոջ բժշկի դիմելու քաջալերումն ու հուսադրումը:

Քանի որ տղամարդու վաղաժամ սերմնաժայթքման և կնոջ սեռական անբավարարության միջև կա ուղիղ համեմատական կապ, ապա շատ կարևոր է կնոջ ընդգրկել տղամարդու սերմնաժայթքման խնդիրների բացահայտման և բուժման մեջ: Փաստ է, որ այդ կանանց մեծ մասը կարող են ձեռք բերել նաև սեռական խնդիրներ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդու հոգեբանության, ներքին հարմոնիայի, կյանքի որակի, ընդհանուր և սեռական գոհունակության վրա: Հետևաբար միաժամանակ համալիր մոտեցում պետք է ցուցաբերել և՛ տղամարդու սերմնաժայթքման և՛ կանանց սեռական խնդրիներին:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ


Այս թեմային առնչվող հարցերը կարող եք հղել.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Սեռական հակում (Sexual addiction)

Սեռական հակում (Sexual addiction)

Սեռական հակում (Sexual addiction)

Սեռական հակում (Sexual addiction)

Երբ սեռական վարքի դրսեվորումները անցնում են օրինականության, ցանկության և ֆիզիկական կարիքի սահմանները, ապա այն համարվում է հակում և կարիք ունի հատուկ ուշադրության:

Սեռական հակման պատճառով մարդ սեռական կյանքի վրա ծախսում է ավելի մեծ ուշադրություն, ժամանակ և էներգիա: Արդյունքում, տվյալ մարդը գնում է ընդդեմ իր արժեքներին և հավատալիքներն և ապրում է երկակի կյանքով:

Սեռական հակում ունեցողները (Sex addicts) հաճախ անկարող են հրաժարվելու կամ  փոխելու իրենց սեռական հակումներն ու դրսեվորումները: Այս մարդիկ մեծամասամբ տառապում են մարդկային և ինտիմ հարաբերության խնդիրներով: Նրանց ֆանտազիան կամ սեքսի նախապատրաստումը ավելի բուռն է , քան բուն սեքսը:

Սեռական հակումով մարդուն բնորոշ վարքագծերն են.

  • Ինտերնետային (պոռնոգրաֆիա) կամ հեռախոսային “սեռական” կապերը
  • Մարմնավաճառներից հաճախակի օգտվելը
  • “Հատուկ” սեռական մերսուները
  • Արտամուսնական սեռական հարաբերությունները
  • Բազմաթիվ զուգընկերներ ունենալը
  • Հաճախակի մաստուրբացիաներ (ձեռնաշարժություն)

Սեռական հակումը օրգանական խնդիր չէ, և այն չի լուծվում հաճախակի սեռական հարաբերություն ունենալու միջոցով: Այն ունի բարդ զգացական և հոգեբանական պատճառներ:

Բուժման համար օգնում են հոգեբանասեռական խորհրդատվությունները և հատուկ մեթոդների կիրառումը, որոնց միջոցով մարդը ժամանակի ընթացքում աստիճանաբար ձերբազատվում է այս հակումներից և վերադառնում  նորմալ ապրելակերպի:

Ո՞րն է սիրախաղի (foreplay) կարևորությունը սեռական հարաբերության համար…:

Հարց: Ի՞նչ է “foreplay”-ը և ո՞րն է դրա նշանակությունը սեռական հարաբերության համար:

սիրախաղ (foreplay)

սիրախաղ (foreplay)

Պատասխան: Սիրախաղը (foreplay) դա նախապատրաստումն է սեռական հարաբերության, որի ընթացքում կինն ու տղամարդը սիրում, շոյում և հպվում իրար` պատճառելով հաճույք ու նախատրամադրելով օրգանիզմը` սեքսի համար:
Կնոջ համար սիրախաղն ունի մեծ նշանակություն, քանի որ կինը սովորաբար ավելի մեծ կարիք ունի գրգռման` սեռական հարաբերությունից առաջ: Սիրախաղը տրամադրում է կնոջ ուղեղը, թուլացնում մարմինը, խոնավեցնում և լայնացնում հեշտոցը:
Ճիշտ է, որ սիրախաղը նույնքան կարևոր չէ տղամարդկանց համար որքան կականց, սակայն միջին տարիքի տղամարդկանց համար այն կարևոր է էրեկցիայի առաջացման, ինչպես նաև հաճելի սեռական հարաբերություն ունենալու համար:
Սիրախաղի միջոցով կինն ստանում է մեծ հաճույք, իսկ տղամարդը`երկարատև էրեկցիա:
Երբեմն սիրախաղի (բերանային) միջոցով կարող են փոխանցվել մի շարք հիվանդություններ, ինչպիսին են` գոնոռեա, սիֆիլիս, հերհերպես, խլամիդիա, սունկ ևայլն…:

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (ՍՃՓԻ)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (ՍՃՓԻ)

Sexually transmitted infections (STI)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները տարածված են ամբողջ աշխարհում: Փոխանցման ուղին սեռական կապն է  (հեշտոցային, բերանային կամ անալ):

Կան մի շարք ՍՃՓԻ-ներ, որոնցից են.-

  • Բակտերիալ (խլամիդիա, գոնոռեա, սիֆիլիս… )
  • Սնկային (Candidiasis)
  • Վիրուսային
    • Հեպատիտ A (Hepatitis A): Փոխանցման ուղին` բերանի և կղանքի միջոցով
    • Հեպատիտ B (Hepatitis B): Փոխանցման ուղին` թքի և սեռական արտազատուկի միջոցով
    • Հեպատիտ C,D (Hepatitis C,D): Հազվադեպ են փոխանցվում սեռական ճանապարհով
    • Հերպես 1,2 (Herpes simplex 1,2): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով
    • Մարդկային պապիլոմովիրուս  (Human Papillomavirus, HPV): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով, երբեմն կարող են առաջացնել սեռական գորտնուկներ
    • Մարդկային իմունոդիֆոիցիտային վիրուս (Human Immunodeficiency Virus, HIV): Փոխանցման ուղին` սերմի, արյան, կրծքի կաթի և սեռական արտազատուկի միջոցով
    • Մոլյուսկ (Molluscum contagiosum virus): Մոտիկ շփման միջոցով
  • Նախակենդանիներ (Protozoal): Տրիխոմոնիազ (Trichomoniasis)
  • Պարազիտներ (Protozoas): Քոս (Scabies)

Ստորև ներկայացնում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հավանական ինֆեկցիաներն ու նրանց վարակման ուղիները.-

ՍՃՓԻ

1

2

3

4

5

6

7

8

Կոկորդի խլամիդիա (Throat chlamydia)

+

Կոկորդի գոնոռեա (Throat gonorrhea)

+

Հերպես (Herpes)

+

+

+

+

+

+

+

Մարդկային պապիլոմովիրուս (HPV)

+

+

+

+

+

Սիֆիլիս (Syphilis)

+

+

+

+

+

Խլամիդիա(Chlamydia)

+

+

+

+

Գոնոռեա (gonorrhea)

+

+

+

+

Ցայքի ոջիլ (Crab louse)

+

+

+

Քոս (Scabies)

+

+

+

Հեպատիտ B (Hepatitis B)

+

+

+

Մարդկային պապիլոմավիրուս (HIV)

+

+

+

Տրիխոմոնիազ (Trichomoniasis)

+

Ամիոբա (Amebiasis)

+

Cryptosporidiosis

+

Giardiasis

+

Հեպատիտ A (HepatitisA)

+

Շիգիլիոզ (Shigellosis)

+

Հեպատիտ C  (HepatitisC)

+

+

  1. Հեշտոցային
  2. Բերանային (երբ տղամարդն է կատարում )
  3. Բերանային (երբ կինն է կատարում)
  4. Բերանային (երբ տղամարդուն են կատարում )
  5. Բերանային (երբ կնոջն են կատարում)
  6. Անալ (ակտիվ)
  7. Անալ (պասիվ)
  8. Լեզու-հետանցքային

ՍՃՓԻ պաթոֆիզիոլոգիական ճանապարհն է համարվում հիմնականում` առնանդամի, հեշտոցի, ուղիղաղիքի և միզուղիների լորձաթաղանթի հետ կոնտակտը: Ավելի նվազ, սակայն նույնպես վարակման ուղի է համարվում` բերանի խոռոչի, կոկորդի և շնչուղիների լորձաթաղանթները: Հետևաբար սեռական արտազատուկի աննշան կոնտակտն անգամ վերոնշյալ լորձաթաղանթներին համարվում է ինֆեկցիայի փոխանցման պատճառ: Ընդունված է կենտրոնանալ միայն հեշտոցային սեռական հարաբերությունից առաջացած ինֆեկցիաների վրա, սակայն միաժամանակ պետք է ամրագրել, որ ավելի հեշտ է ինֆեկցիայի անցումը բերանից` սեռական օրգաններ, և հակառակը: Երբեմն մաշկի կոնտակն է համարվում փոխանցման ուղի, և սա տեղի է ունենում հատկապես հերպեսի և պապիլոմաների ժամանակ: Ճիշտ է, որ ՍՃՓԻ փոխանցվում են տարբեր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն այնուհետև փոխանցման ուղին կարող է փոխվել, ինչպես օրինակ` մարդկային իմունոդիֆիցիտային վիրուսով վարակը տեղի է ունենում սեռական հարաբերության հետևանքով, այնուհետև կինը կարող է վարակել իր երեխային հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ոչ բոլոր ՍՃՓԻ-ը ունեն ախտանշաններ: Որոշ ինֆեկցիաներ լինում են անախտանիշ: Իսկ այս ժամանակաշրջանը կարող է նպաստել վարակի տարածմանը: Չբուժված ՍՃՓԻ-ը կարող են առաջացնել խրոնիկական պրոստատիտ և անպտղություն: Յուրաքանյուր ինֆեկցիա ունի իր գաղտնի շրջանը, որի ընթացքում սեռական հարաբերությունը նույնպես համարվում է փոխանցիկ: Անախտանիշ կարող են լինել` խլամիդիան, գոնոռեան, սիֆիլիսը, տրիխոմոնիազը և հերպեսը:

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում.-

  • Օգտագործել պահպանակներ
  • Խուսափել պատահական սեռական հարաբերություններից
  • Բուժել անախտանիշ սեռական ինֆեկցիաները
  • Ստուգել պարտնյորների սեռական ինֆեկցիաները
  • Կատարել պատվաստումներ (հեպատիտ A,B-ի դեպքում)
  • Խուսափել սեռական հարաբերությունից` սեռական օրգանների շրջանում բաց վերք լինելու դեպքում

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մասին հարցերը կարող եք հղել ուրոլոգ` Ռաֆֆի Ջանեցյանին

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ  Raffi H. Janesian, urologist

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ Raffi H. Janesian, urologist

.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Վաղաժամ սերմնաժայթքում

Վաղաժամ սերմնաժայթքում (Premature Ejaculation)

Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) դա առնանդամի մինիմալ ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է:

Վաղաժամ է համարվում այն իրավիճակը, երբ տղամարդը կորցնում է ինքնատիրապետումը` սեռական ակտի և սերմնաժայթքման վրա, որի արդյունքում սերմնաժայթքումը տեղի է ունենում սեռական հարաբերությունից 1 րոպե անց:

Ներհեշտոցային սերմնաժայթքման տևողության ժամանակը (ՆՀՍԺ) Intravaginal ejaculation latency time(IELT) 18-30 տարեկանի համար կազմում է` 6.5 րոպե: Վաղաժամ սերմնաժայթքում է համարվում, երբ ՆՀՍԺ-ը կարճ է (  2.5 րոպեյից պակաս):

Ճիշտ է, որ այս վիճակը առավել ազդեցություն ունի տղամարդու, սակայն էմոցիոնալ և հոգեբանական լարվածություն է առաջացնում նաև կանանց մոտ:

ՎՍ-ը առաջին տեղն է զբաղեցնում տղամարդու սեռական խանգարումների մեջ: Այն հանդիպում է երիտասարդների մոտ 40%, իսկ հասուն տղամարդկանց` մինչև 30% դեպքերում:

Սերմնաժայթքման մեխանիզմը:

Սերմնաժայթքման մեխանիզմը ունի երկու շրջան: Առաջինը` արտազատական շրջան (Emission phase), երբ սերմնահեղուկը սերմածորանի ամպուլիար մասից, սերմնաբշտերից և շագանակագեղձից հավաքվում է հետին միզուկում: Իսկ երկրորդ շրջանը արտամղման շրջանն է (Expulsion phase), երբ փակվում է միզապարկի վզիկը, և տեղի է ունենում միզուկի ռիթմիկ կծկումներ և սերմնաժայթքում: Արտազատական շրջանը կարգավորվում է սիմպատիկ շարժիչ նյարդերի, իսկ արտամղմանը` սոմատիկ և վեգետատիվ նյարդերի միջոցով, որոնք գտնվում են ողնուղեղի կրծքագոտկային և գոտկասրբանային հատվածներում:

ՎՍ Համախտանիշներ:

  • Բնական տատանվող վաղաժամ սերմնաժայթքում (Natural variable premature ejaculation)
  • Վաղաժամ թվացող սերմնաժայթքման խանգարում (Premature-like ejaculatory dysfunction)
  • Ընդհանուր վաղաժամ սերմնաժայթքում (Global premature ejaculation): Երբ ՎՍ տեղի է ունենում բոլոր պարտնյորների հետ հարաբերության ժամանակ
  • Պատահական վաղաժամ սերմնաժայթքում (Situational premature ejaculation): Երբ ՎՍ տեղի է ունենում հատուկ իրավիճակներում և պարտյորների հետ:

Պատճառներ:

  • Ոչ հաճախ սեռական հարաբերությունը,
  • Սեռահասունացման շրջանում ձեռնաշարժությունը (հատկապես լարված վիճակում)
  • Ագրեսիվությունը
  • Լարվածությունը
  • Կոնֆլիկտները
  • ևայլն

Ֆիզիոլոգիական գործոններ:

  • Սերոտոնինի ընկալիչներ
  • Գենետիկ նախատրամադրվածություն
  • Առնանդամի զգայնություն
  • Նյարդերում գրգռափոխանցման ատիպիկություն
  • Պրոստատիտ
  • Դեղորայքի կողմնակի ազդեցություն

Բուժում:

  • Դեղորայքային: Դեղորայքային բուժումը կատարվում է սերոտոնինի ընտրողական հետադարձ զավթման պաշարիչների (Selective serotonin reuptake inhibitor) միջոցով: Այս խմբի դեղորայքը երկարաձգում է սերմնաժայթքման ժամանակը, սակայն միաժամանակ ունեն մի շարք կողմնակի ազդեցություններ, ինչպիսին են` օրգազմի բացակայությունը (anorgasmia), հեշտանքի իջեցումը (diminished libido), էրեկտիլ դիսֆունկցիա (erectile dysfunction): Կիրառվում են նաև տեղային քսուքներ առնանդամի գլխիկի զգայնությունը իջեցնելու նպատակով:
  • Ոչ դեղորայքային: Հոգեբանասեռական բուժումը (psychosexual therapy), ինքնամարզումը, stop-start technique, առնադամի գլխիկի սեղմումը սերմնաժայթքման պահին ևայլն:

Վաղաժամ սերմնաժայթքման մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Ինչո՞ւ է տղամարդը ավելի հաճախ մտածում սեքսի մասին:

Ինչո՞ւ է տղամարդը ավելի հաճախ  մտածում սեքսի մասին

Տղամարդն ու սեքսը  (men & sex)

Տղամարդն ու սեքսը (men & sex)

ԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական և վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով` տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին: Այդ տվյալների համաձայն տղամարդկանց  54%-ը, իսկ կանանց` 19%-ը օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում է սեքսի մասին:

Ըստ նյարդահոգեբանական վերլուծությունների, տղամարդիկ մտածում են սեքսի մասին յուրաքանչյուր 52 վայրկյանը մեկ, իսկ կանայք` ընդամենը օրվա ընթացքում մեկ անգամ:

Մարդկային ուղեղը ընկալում է սեքսուալ պատկերները անուղղակիորեն նույնիսկ երբ անմիջապես աչքի առաջ չեն: Գիտական վերլուծությունները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց և կանանց սեքսի մասին մտածելու հաճախականությունը հիմնականում կախված է նյարդաբանական տարբերություններով: Իսկ այդ տարբերության հիմքում ընկած են` տղամարդու և կնոջ հորմոնների մակարդակը կյանքի տարբեր շրջաններում: Հետևաբար սրանով է պայմանավորված տղամարդու և կնոջ մտածողության, սեքսի և վարքի տարբերությունները:

Ճիշտ է, որ կինը ավելի քիչ է մտածում սեքսի մասին քան տղամարդը, բայց կինը մտածում է սեռական հրապուրանքի մասին: Կինը կարող է լինել և ռոմանտիկ և կրվազան, լուծել կոնֆլիկներ, հասկանալ մարդու էությունն ու տրամադրությունը: Կնոջ հորմոնները ապահովում են նրա իրատեսությունը, արժեքները, ցանկություններն ու սերը:

Իսկ տղամարդու հորմոնի` տեստոստերոնի պատճառով նա հաճախ մտածում է սեքսի մասին:

Ըստ վերոնշյալ վերլուծությունների, կան նաև տղամարդու և կնոջ միջև այլ տարբերություններ, որոնք բնավ սեքսի հետ կապ չունեն: Կինը կարող է օգտագործել 250 բառ մեկ րոպեյի ընթացքում, իսկ տղամարդը 125: Օրվա ընթացքում կինն օգտագործում `20000, իսկ տղամարդը`7000 բառ:

Ինչո՞ ւ տղա երեխաները չեն լսում իրենց մայրերին: Քանի, որ ֆիզիկապես նրանք ավելի լավ են ընկալում  իրենց սեռի  տոնայնությունը:

Կինն հասկանում է մարդու զգացմունքները, տղամարդիկ ոչ շատ:

Մեկ խոսքով, իսկապես կնոջ և տղամարդու միջև կան տարբերություններ, որոնք հասկանալու դեպքում կարող են զույքերը զերծ մնալ մի շարք կոնֆլիկներից և խնդիրներից: