Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘ֆիմոզ’

Ինչպե՞ս վարվել սանձիկի արյունահոսության (frenulum tear) ժամանակ։

Հարց։
Ես պատահաբար վնասել եմ առնանդամիս սանձիկը և արյունահոսել է։ Ի՞նչ պետք է անեմ։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգՊատասխան։
Սովորաբար սանձիկի վնասումը հանդիպում է՝ սեռական հարաբերության, հատկապես կարճ սանձիկի (short frenulum), առնանդամի գլխիկի բորբոքումների, երկարատև ինտենսիվ սեքսի և տրավմայի ժամանակ։ Այն հանդիպում է չթլփատված տղամարդկանց մոտ 5 %-ի մոտ։
Արյունահոսությունն ու ցավը հիմնական ախտանշաններն են։ Արյունահոսությունը սովորաբար դադարում է վնասումից որոշ ժամանակ անց, սակայն նորից կարող է կրկնվել հարաբերության կամ ձեռնաշարժության ժամանակ։ Երբեմն արյունահոսությանունը ինտենսիվ է լինում և կարիք է լինում շտապ վիրաբուժական միջամտության։
Արյունահոսության դեպքում խորհուրդ է տրվում ստերիլ վիրակապով ճնշել առնանդամի գլխիկը և այնուհետև կապել այն սեղմիչ վիրակապով։
Որոշ դեպքերում կատարվում է սանձիկի պլաստիկա (frenuloplasty) կամ թլփատում (cicumcision):

Ընդհանուր արմամբ սանձիկի վնասումների ժամանակ խորհուրդ է տրվում վնասման հատվածի մշակումը անտիսեպտիկ լուծույթներով, դադարեցնել սեռական հարաբերությունը կամ մաստուրբացիան 15 օրով և անպայման կատարել ուրոլոգիական խորհրդատվություն։

Հնարավո՞ր է խուսափել թլփատումից՝ ֆիմոզի ժամանակ

Հարց։

31 տարեկան տղամարդ եմ։ Վերջին շրջանում ունեմ ֆիմոզ։ Հնարավո՞ր է խուսափել թլփատումից։

Պատասխան։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Մանուկների մոտ ֆիմոզը գրեթե անխուսափելի է։ Այս հասակում նրանց թլփատման հարցը անհատական է։ Սակայն սովորաբար, տարիքի առաջացման, սեռական հասունացման, ձեռնաշարժության և էրեկցիայի հետ միասին այն հաճախ լուծվում է։

Իսկ մեծերի մոտ ֆիմոզը հաճախ կրում է երկրորդային բնույթ և կապված է առնանդամի գլխիկի և թլիփի մաշկի խրոնիկական բորբոքումների (բալանիտ, բալանոպոստիտ), շաքարային դիաբետի և միզուղիների բորբոքումների հետ։ Հետևաբար այդ խնդիրների ժամանակին բուժումը կարող է կանխել նրանց բարդությունները, այդ թվում՝ ֆիմոզը։ Իհարկե գոյություն ունեն բուժական տարբերակ (հակաբորբոքային, ստերոիդներ․․․), որի ձախողումից հետո պետք է կիրառել վիրաբուժական եղանակը՝ թլփատումը։ Իսկ վերջինս համարվում է լավագույն բուժման մեթոդը, որն ապահովում է սեռական կյանքի հիգիենան ու մի շարք հիվանդությունների կանխարգելումը։

 

Առնանդամի հիվանդությունները (Penile disorders)

Ռադիոառողջարան (FM106.5): Տղամարդու ամենակարևոր օրգանին՝ առնանդամին սպառնացող հիվանդությունների, դրանց ախտանիշների, բուժման մեթոդների մասին զրուցում ենք urolog.am կայքէջի հիմանդիր, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:

Ռադիոառողջարան (04․05․2015): Առնանդամի հիվանդությունները (Penile disorders)

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

 

Առնանդամի ցավ (Penile Pain)

Առնանդամի ցավ (Penile Pain)

Առնանդամի ցավը դա նրա հիմքի, մարմնի, գլխիկի և մաշկի վնասման կամ հիվանդության արդյունք է։

Պատճառները (Causes)։

Առնանդամի ցավն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից են․֊

Պեյրոնի հիվանդություն (Peyronie's Disease)

Պեյրոնի հիվանդություն (Peyronie’s Disease)

Պեյրոնի հիվանդություն (Peyronie’s Disease)

Դա բորբոքման արդյունքում առնանդամի հյուսվածքի մեջ առաջացած կարծրացումներն են, որոնք խանգարում են էրեկցիայի ընթացքին՝ առաջացնելով թեքում կամ ծռվածություն։

Պրիապիզմ (Priapism)

Պրիապիզմը դա առնանդամի ցավոտ էրեկցիան է, որն առաջանում է նույնիսկ առանց սեռական ցանկության։ Այս հիվանդությունը հատկապես տարածված է 5-10 և 20-50 տարեկան հասակի մարդկանց մոտ։ Պրիապիզմը կարիք ունի անհապաղ միջամտության, քանի որ այն երկարատև շարունակման դեպքում վնասում է սեռական ֆունկցիային։ Կարող է առաջանալ տարբեր դեղորայքների (հակադեպրեսանտներ, մակարդելիության ևարյան հիվանդությունների տարբեր դեղորայքներ, ալկոհոլ, էրեկցիան խթանող դեղորայք․․) կողմանկի ազդեցության հետևանք, ինչպես նաև ողնաշարի կամ առնանդամի վնասումների ժամանակ։

Բալանիտ (Balanitis)

Բալանիտը առնանդամի գլխիկի և նրան ծածկող մաշկի բորբոքումն է, որն առաջանում է հատկապես չթլփատված կամ կանունավոր սեռական հարաբերություն չունեցող տղամարդկանց մոտ։ Կարող է առաջանալ նաև տարբեր ինֆեկցիանեռի, սնկային ախտահարումների, սեռավարակների , քիմիական և այլ նյութերի հետևանքով․․․։

Սեռավարակներ (Sexually Transmitted Infections)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից հատկապես խլամիդիան, գոնոռեան, սեռական հերպեսը և սիֆիլիսը կարող են առաջացնել առնանդամի ցավ։

Միզուղիների բորբոքումներ (Urinary Tract Infection)

Միզուղիների բորբոքումները հատկապես տարածված են կանանց մոտ։ Առաջանում է միկրոբների միզուղիներ ներթափանցման հետևանքով, միզուղիների խցանումների, սեռական կյանքի հիգիենային չհետևելու, շագանակագեղձի հիվանդությունների և այլ պատճառներով․․․։

Առնանդամի օղակ (Penile ring)

Առնանդամի օղակ (Penile ring)

Առնանդամի վնսումներ (Penile Injuries)

Առնանդամի վնասումները՝ ավտովթարների, այրվածքների, բուռն սեռական հարաբերության, կծելու, առնանդամի “օղակ”֊ի, միզուկի մեջ օտար մարմին մտցնելու ժամանակ ևայլն․․․։

Ֆիմոզ և պարաֆիմոզ (Phimosis and Paraphimosis)

Ֆիմոզը դա առնանդամի գլխիկի փակ լինելն է, երբ թլիփի մաշկը ետ չի գնում և դժվարանում է գլխիկի բացումը։ Հիմնականում հանդիպում է երեխաների մոտ, սակայն մեծերի մոտ նույնպես կարող է առաջանալ բալանիտի, շաքառային դիապետի ու այլ բորբոքումենրի հետևանքով։

Իսկ պարաֆիմոզը այն վիճակն է, երբ թլիփը դժվարությամբ հետ է գնում, սակայն չի հաջողվում նրան առաջ բերել ու սեղմելով առաջացնում է առնանդամի գլխիկի այտուց ու սուր ցավ։ Այս վիճակը կարիք ունի շտապ վիրահատական միջամտության։

Առնանդամի քաղցկեղ (Penile Cancer)

Առնանդամի քաղցկեղը հազվադեպ քաղցկեղներից է և հանդիպում է 50 տարեկանն անց տղամարկանց մոտ։ Այս քաղցկեղի համար ռիսկային գործոններ են հանդիսանում՝ ծխախոտը, չթլփատված լինելը, խրոնիկական պալանոպոստիտը, մարդկային պապաիլոմովիրուսը (HPV), պսորիազը ևայլն։

Բուժում։

Այսպիսով, վերոնշյալ պատճառներից ելնելով հարկավոր է ուշադրություն դարցնել առնանդամի ցավին, դիմել ուրոլոգին՝ ախտորոշելու համար տվյալ հիվանդությունը։ Բուժման համար կիռարվում են տարբեր միջոցներ՝ դեղորայքային և վիրահատական։

Կանխարգելում (Prevention)

  • զերծ մնալ սեռավարակներից
  • զերծ մնալ սեռական հարաբերության ժամանակ սեռական դիրքի արագ փոփոխումից
  • խրոնիկ բալանիտի և ֆիմոզի ժամանակ կատարել թլփատում
  • հետևել սեռական կյանքի հիգիենային

Հարցեր հղելու համար․֊

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

 

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է ֆիմոզը (phimosis) : Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որը խիստ ուշադրություն է պահանջում: Ի՞նչ է իրենց ներկայացնում Ֆիմոզը, ի՞նչ բարդություններ ունի այն և ի վերջո , որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն բուժելու համար այս և այլ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ զրույցում:

-Ինչ ՞ է իրենից ներկայացնում “ֆիմոզ” հիվանդությունը:

ֆիմոզը (phimosis)

ֆիմոզ (phimosis)

-Ֆիմոզը` առնանդամի թլիփի հետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը ,երբ առնանդամի գլխիկը ամբողջությամբ չի բացվում: Պետք է նշել նաև, որ այս հիվանդությունը լինում է `բնածին և ձեռքբերովի: Սովորաբար երեխաները ներարգանդային կյանքից սկսյալ մեծամասմաբ ունենում են “կեղծ” ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները ո՛չ էլ ծնողները: Ընդհանչապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ “իսկական” ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ երեխայի ծնունդից մեկ ամիս անց ցանկալի է,որ երեխային զզնի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժները այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում:

-Նշեցիք “իսկական ֆիմոզ” արտահայտությունը, ի՞նչ  է այն իրենից ներկայացնում:

-Իսկական Ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում են բորբոքում,կպումներ և մաշկի կազմափոխում: Արդյունքում ժամանակի ընթացքում զարգանում է իսկական ֆիմոզ: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնց յուրաքանչյուրի դեպում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում:

-Տնային պայմաններում կարելի՞ է խնդրի դեմն առնել:

-Այո, եթե իհարկե խոսքը վերաբերվում է երեխաներին, պազապես մայրերը պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները: Սակայն երբ բացակայում է ուշադրությունն ու հետևողականությունը, ապա բարդությունը հասնում է որոշակի ասատիճանի և բժշկանան միջամտությունը անխուսափելի է դառնում:

-Երկարատև բուժում է պահանջում հիվանդությունը , թե՞ ոչ:

-Նախ պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար բորբոքման և ինֆեկցիանրի առկայության դեպքում, պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ լիարժեք բուժվում է այս հիվանդությունը, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, որի ժամանակ առաջարկվում է վիրահատական բուժում:

-Ասում են,եթե տղամարդու մոտ գույություն ունի ֆիմոզ, ապա նրա ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է:

-Ֆիմոզը ՁԻԱՀ-ի պատճառ չի կարող է լինել: Սակայն կա մի փաստ, որ թլփատվածները ավելի քիչ ընկալունակ են սեռական ինֆեկցիաների ձեռքբեռմանը, քան չթլփատվածները: Քանզի խոնավ միջավայրը ինֆեկցիայի փոխանցման համար նպաստավոր է:

Զրույցի վերջում բժիշկ, ուրոլոգ ` Ռաֆֆի Ջանեցյանը մի քանի խորհորդ տվեց.
Երեխաների դեպքում:
• Նախ, ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվության ` ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում վաղ ախտորոշման և բուժման նպատակով:
• Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիփը առաջ տանել:
• Երեխաներին սովորեցնել վերոնշյալ խնամքի մասին
Մեծերի դեպքում:
• Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը:
• Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքում) բուժման նպատակով:
• Խուսափել սեռավարակներից:

Զրույցը վարեց և ներկայացրեց՝
Մարիամ Հովունի

Կարճ սանձիկ

Կարճ սանձիկ (short frenulum)

Սանձիկը (frenulum) դա էլաստիկ կապանանման հյուսվածք է, որն միացնում է թլիպը` առնանդամի գլխիկին:

Կարճ սանձիկ (short frenulum)

Կարճ սանձիկ (short frenulum)

Կարճ սանձիկը (short frenulum) կանխում է թլիպի մաշկի դեպի հետ տեղաշարժն ու առնանդամի գլխիկի լիարժեք բացումը: Հետևաբար այս պարագայում էրեկցիայի ժամանակ առաջանում են` առնանդամի գլխիկի թեքվում դեպի ներքև, իսկ սեռական հարաբերության ժամանակ` ցավեր, արյունահոսություն, տհաճ ու խանգարող զգացողություն: Այս բոլորը ունեն բացասական ազդեցություն տղամարդու սեռական կյանքի և ինքնավստահության  վրա:

Կարճ սանձիկի պատճառով էրեկտիլ շրջանում նույնպես դժվարանում է առնանդամի մուտքը հեշտոց, երբեմն բերելով հեշտոցի պատի գրգռմանը: Խախտվելով սերմնաժայթքման ուղղությունը երբեմն պատճառ է դառնում նաև անպտղության առաջացմանը:

Կարճ սանձիկը հաճախ հանդիպում է ֆիմոզի ժամանակ, սակայն լինում են նաև առանձին դեպքեր:

Կարճ սանձիկի բուժումը միայն վիրահատական է: Ֆիմոզի ժամանակ` թլպատումն (circimcision) ու  սանձիկի հատումը հիմնականում կատարվում է միաժամանակ, իսկ միայն կարճ սանձի դեպքում կատարվում է սանձիկի պլաստիկա (frenuloplasty):

Սանձիկի պլաստիկան կատարվում է տեղային ցավազրկման ներքո, սանձիկը հատվում է հորիզոնական կտրվածքով, այնուհետև կարվում է ուղղահայաց :

Վիրահատությունից հետո հիվանդին խորհուրդ է տրվում սեռական ժուժկալություն 2-4 շաբաթ:



Կարճ սանձիկի մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Խորհուրդներ ծնողներին` երեխայի առնանդամի խնամքի մասին

Խորհուրդներ ծնողներին` երեխայի առնանդամի խնամքի մասին

Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները ո՛չ էլ ծնողները: Ընդհանչապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ իսկական ֆիմոզի զարգացման:

Հարկավոր է երեխաների առնանդամի մաշկը լվալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից: Այնուհետև որոշ ժամանակ անց աստիճանաբար պետք է ծնողները փորձեն թլիփը հետ քաշել, չհաջողվելու դեպքում պետք է դիմել ուրոլոգի խորհրդատվությանը:

Երեխաների առնանդամը պետք է լվալ փափուկ շորով, օճառի օգտագործման դեպքում պետք է այն լավ լվանալ, չորացնել թլիփն ու գլխիկը, այնուհետև թլիփը առաջ տանել:

Երեխաների առնանդամի գլխիկն ու մաշկը հաճախ է կարմրում: Երբեմն այս կարմրությունը պայմանավարված է թլիփի կողմից արտազատվով նյութերով, որոնց միջոցով մաշկն անջատվում է գլխիկից: Երբեմն այս սպիտակադեղնավուն նյութը շփոթում են թարախի հետ:

Ամեն պարագայում նախադպրոցական տարիքում մայրն է պատասխանատու երեխայի խնամքին, իսկ դպրոցական տարիքից սկսած պետք է երեխային սովորեցնել ինքնուրույն հոգ տանիլ հատկապես սեռական օրգանների խնամքով, վարժեցնել անձնական հիգիենայի կանոնները, սովորեցնել անդամը լվանալ, չորացնել, թլիփը հետ տանել, և բացել անդամի գլխիկը` խուսափելու համար մի շարք հիվանդություններից, հատկապես ֆիմոզից:

Սեռական գորտնուկներ

Սեռական գորտնուկներ (Condyloma accuminata)

Սեռական գորտնուկները կամ սրածայր կոնդիլոմաները հանդիպում են սեռական օրգանների և հետանցքի շրջանում: Հարուցիչներն են` մարդու պապիլոմավիրուսի 6 և 11 տիպերը: Համարվում է նաև նախաքաղցկեղային հիվանդություն և կարիք ունի ուշադրության:

Ախտանշաններ:

Սովորաբար գորտնուկները կարող են առաջանալ սեռական հարաբերության հետևանքով, լինում են միայնակ, աստիճանաբար բազմանում և մեծանում են: Տղամարդկանց մոտ գորտնուկները կարող են հայտնվել առնանադամի գլխիկի, պսակաձև ակոսի, թլիփի մակերեսին, ինչպես նաև` փոշտի, հետանցքի և շեքի շրջանում: Իսկ կանանց մոտ գորտուկները տեղակայվում են հեշտոցամուտքի , շեքի և հետանցքի շրջանում: Գորտնուկները ունենում են ծաղկակաղամբի տեսք և ախտահարման տեղում հանդիպում են բորբոքային նշաններ (կարմրություն, ցավ, քոր, հոտ…), երբեմն  նաև արյունահոսում են:

Սրածայր կոնդիլոմա Condyloma acuminata

Սրածայր կոնդիլոմա Condyloma acuminata

Սրածայր կոնդիլոմա:

Ամենահանդիպող ձևն է, գորտնուկները տեղեկայվում են թլիփի ներսային մակերեսին, միզուկի բացվաքի շրջանում, նաև շեքի և աճուկային հատվածում: Կան նաև հանգուցիկային գորտնուկներ, որոնք տեղակայվում են առնանդամի արտաքին մակերեսին` եղջրացող էպիթելի վրա:

Բուժում:

Հարկավոր է մանրակրկիտ զննել հիվանդին, ըստ գորտնուկների տեղակայման, քանակի և մեծության` իրականացնել համապատասխան բուժում: Այսպես, եթե միզուկի արտաքին բացվածքի մեջ է գորտնուկը պետք է այն հեռացնել ու նաև կատարել ուրետրոսկոպիա: Իսկ հետանցքի շրջանում հանդիպման դեպքում պետք է կատարել նաև անոսկոպիա: Գոյություն ունեն քիմիական և էլեկտրական այրման եղանակներ: Քիմիական այրումը կատարվում է քացախաթթվի կամ ազոտական թթվի միջոցով: Իսկ վիրահատական եղանակով հեռացվում են այդ գորտնուկները և այրվում մակերոսները էլեկտրական դանակի օգնությամբ: Կան նաև լազերոթերապիայի և կրիոթերապիայի մեթոդներ: Առնանդամի տարածուն ախտահարումների ժամանակ խորհուրդ է տրվում նաև  թլփատումը:


Սեռական գորտնուկների մասին հարցեր  հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Բալանիտ

Բալանիտ (Balanitis)

Բալանիտ (Balanitis)

Բալանիտ (Balanitis)

Առնանդամի գլխիկի բորբոքումը կոչվում է բալանիտ (Balanitis), թլիփի բորբոքումը` պոստիտ (Posthitis), իսկ գլխիկի և թլիփի բորբոքումը միասին` պալանոպոստիտը (Balanoposthitis): Այս հիվանդությունը հանդիպում է չթլփատված երեխաների, ինչպես նաև մեծերի մոտ: Պատճառները լինում են` ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն բնույթի: Ֆիմոզն (երբ թլիփը հետ չի ձգվում) ու շաքարային դիաբետը հանդիսանում են բալանիտի ամենատարածված պատճառները: Խրոնիկական բալանոպոստիտը ռիսկային գործոն է հանդիասնում balanitis xerotica obliterans-ի, ֆիմոզի և առնադամի քաղցկեղի առաջացմանը:

Բալանիտի ախտանշանները:

  • Կարմրություն
  • Դիսկոմֆորտ
  • Թանձր սպիտակավուն արտադրություն թլիփի տակ
  • Քոր
  • Այտուցվածություն
  • Հոտ
  • Ֆիմոզ
  • Երբեմն ցավոտ միզարձակություն` հատկապես սնկային միզուկաբորբի ժամանակ

Բալանիտի մաշկային պատճառները:

  • Կարմիր տափակ որքին (Lichen planus)
  • Էկզեմա (Eczema)
  • Դերմատիտ (Dermatitis)
  • Պսորիազ (Psoriasis)
Բալանիտ (Balanitis)

Բալանիտ (Balanitis)

Այլ պատճառներ:

  • Առնանադամի մաշկի գրգռվածություն կարող է լինել պահպանակների քիմիական նյութերի, լվացքի փոշիների, գործվածքների, օճառների և հիգիենայի այլ պարագաների պատճառով:
  • Ինֆեկցիոն պատճառներն են` սնկերն ու բակտերիաները
  • Շաքարային դիաբետը նպաստում է միկրոբների և սնկերի աճին, հետևաբար բալանոպոստիտի առաջացմանը:
  • Ֆիմոզ
  • Չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ, երբ կնոջ հեշտոցը բորբոքված է
  • Սեռական հերպես
  • Խլամիդիա

Ախտորոշումը:

Առնանդամի գլխիկի քսուքի, մեզի և շաքարի քննություն:

Բուժում:

Ըստ ախտածագման` հակասնկային, հակաբակտերիալ, հակաալերգիկ, ստերոիդ քսուքներ, իսկ ֆիմոզի դեպքում` թլփատում:

Թլփատում

Թլփատում (Circumcision)

Թլփատումը համարվում է ամենատարածված վիրահատություններից մեկը աշխարհում, որն հիմնականում կատարվում է կրոնական նկատառումներով, իսկ որոշ դեպքերում նաև բժշկական ցուցումներով և պատճառներով: Թլփատում նշանակում է առնանդամի թլիփի (գլխիկը ծածկող արտաքին մաշկը)  հեռացում, երբ գլխիկը մնում է անծածկ:

Կրոնական պատճառներով կատարված թլփատումները հասկանալի են, սակայն այլ պատճառներով կատարված թլփատումները հակասական մեկնաբանություններ ունեն: Բայց վերջին գիտական աշխատությունները հաստատում են, որ առնանդամի գլխիկի “բաց” մնալը չի ազդում սեռական զգացողության և հաճույքի վրա: Read the rest of this entry »