Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘սերմնահեղուկ’

Սերմնահեղուկի վրա ազդող գործոնները

Սերմնահեղուկի վրա ազդող գործոնները

(Factors influencing sperm quality)

Սերմնահեղուկի որակի վրա ազդող գործոնները բազմաթիվ են։ Այդ գործոնները առանձին կամ միասին կարող են բերել Տղամարդու անպտղության (Male Infertility)։ Այս գործոնների բացասական ազդեցության վերաբերյալ հավաստի տվյալների դժվար է հանդիպել, սակայն կան մի շարք ուսումնասիրություններ, որոնք առանձնացրել են միջավայրի և ապրելակերպի գործոնները, որոնք կարող են բերել սերմնաբջիջների քանակական և որակական փոփոխությունների։

Սերմնաբջիջ (spermatozoid)

Սերմնահեղուկի վրա ազդող բացասական գործոնները։

  1. Քիմիա: Բժիշկները պնդում են, որ ստերոիդները վատ են անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, քանի որ նվազեցնում են սերմնահեղուկի շարժունությունը:
  2. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Օրինակ` տղամարդկանց մոտ խլամիդիոզը 33%-ով նվազեցնում է երեխա ունենալու հավանականութունը:
  3. Էկոլոգիա: Յուտայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ օդի աղտոտվածությունը նվազեցնում է սերմնահեղուկի շարժունությունը։
  4. Գերտաքացում: Բժիշկները տղամարդկանց խորհուրդ չեն տալիս աշխատել նոութբուքը ծնկներին դրած, կրել նեղ ներքնազգետ: Նստած դիրքով երկար ժամանակ մնալը` հատկապես մեքենա վարելիս, ևս հանգեցնում է գերտաքացման:
  5. Ինտելեկտ: Նյու-Մեքսիկոյի համալսարանի գիտնական Ջեֆրի Միլլերի հետազոտության համաձայն` ինտելեկտութալ առումով զարգացած տղամարդիկ գրանցել են նույնքան լավ արդյունքներ նաև իրենց սերմնահեղուկի հետազոտությունների արդյունքում: Զարմանալի է, բայց փաստացի կա ուղիղ կապ ինտելեկտւալ ունակությունների և սերմնահեղուկի որակի միջև:
  6. Սնունդ: Վիտամին C-ի և B12-ի, ինչպես նաև ցինկի պակասը վատ է անդրադառնում սպերմայի ակտիվության վրա:
  7. Ավելորդ քաշ: Հետազոտությունները վկայում են, որ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց օրգանիզմում կան ավելի շատ աննորմալ սպերմատոզոիդներ, քան ավելորդ նորմալ քաշով տղամարդկանց մոտ: Այնուամենայնիվ սերմնահեղուկի շարժունության և կոնցենտրացիայի վրա ավելորդ քաշն ազդեցություն չունի:
  8. Վնասվածքներ: Ֆիզիկական ակտիվության որոշ ձևեր բացասական կերպով են ադնդրադառնում սերմնահեղուկի վրա: Լեռնային հեծանվավազքն, օրինակ, մշտապես ուղեկցվում է ամորձիների թույլ վնասվածքներով:
  9. Բջջային հեռախոսներ: Կլիվլենդի կլինիկայի մասնագետների անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ օրական չորս ժամից ավել բջջային հեռախոսի օգտագործումը շատ վատ է անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, ըստ այդմ խորհուրդ չի տրվում հեռախոսը պահել տապատի դիմային գրպաններում:

Սերմնահեղուկի, տղամարդու անպտղության և նմանատիպ նյութերի հղումներ․֊

Սերմնահեղուկի բանկ (Sperm Bank)

Սերմնահեղուկի սառեցում (Sperm cryopreservation)

Սերմնահեղուկի մեջ արյուն լինելու պատճառները (Hematospermia)

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա (Lifestyle and sperm quality)

Սերմնահեղուկի բանկ (Sperm Bank)

Սերմնահեղուկի բանկ (Sperm Bank)

Արհեստական բեղմնավորման առաջին փորձարկումներն սկսվել են դեռևս 18-ր դարում և անցկացվել են կենդանիների վրա: Կանանց բեղմնավորման փարձարկումները անցկացվել են մինչև սերմնահեղուկի բանկերի առաջացումը: Այսպես, 1785 թվականին Փարիզի համալսարանի  աշխատակից Մ. Դոյեն իր անպտղությամբ տառապող կնոջը ներհեշտոցային սրսկում իրականացրեց, ինչի հետևանքով ամիսներ անց զավակ ունեցան: Որոշ ժամանակ անց, 1790 թվականին բժիշկ Ջոն Հանթերը Շոտլանդիայից կատարեց ներարգանդային բեղմնավորում` օգտագործելով նրա հիպոսպադիա (միզուկի արտաքին բացվածքի անոմալիա) ունեցող ամուսնու սերմնաբջիջները:

Սերմնահեղուկի բանկ (Sperm Bank)

Սերմնահեղուկի առաջին բանկերը առաջացել են 1960-ական թվականներին Տոկիոյում և Այովա-Սիթիում: Մոր մարմնից դուրս բեղմնավորված առաջին երեխան ծնվել է 1978 թվականին և այժմ էլ առողջական որևէ խնդիր չունի: Այս մեթոդի անհրաժեշտությունը շուտով գիտակցեցին բազմաթիվ երկրներ, ինչը զարմանալի չէ, քանի որ այս եղանակով ունիկալ հնարավորություն է ընձեռնվում տղամարդկանց վերարտադորղական ֆունկցիաների պահմանման և անպտղության խնդրի լուծման համար:

Հետաքրքրական է, որ ոչ բոլոր երկրներն են օգտգործում այս մեթոդը, օրինակ` մուսուլմանական երկրներում նման միջամտություններն արգելված են և խստորեն քննադատվում են:

Անդրադառնալով սերմնահեղուկի բանկերի ժամանակակից կարգավիճակին` նշենք, որ դոնոր դառալ կարող է 18-35 տարեկան յուրաքանչյուր տղամարդ: Դոնորներն անցնում են համապատասխան ստուգումներ: Ինչ վերաբերվում է հարցի իրավաբանական կողմին, ապա ի սկզբանե նախատեսվում է, որ դոնորի օգնությանը դիմող զույգն ու անմիջական դոնորը միմյանց չեն ճանաչում, իսկ դոնորի անձնական տվյալները բժշկական գաղտնիքի առարկա են և որևէ մեկին փոխանցման ենթակա չեն: Այժմ շատ ակտուալ է այն հարցը, թե արդյոք ապագայում դոնորի և երեխայի հանդիպման հավանականություն կա թե՞ ոչ: Հարկ է նշել, որ նման հավանականությունը չնչին է հատապես մեծ երկրներում, քանի որ տարբեր քաղաքների արհեստական բեղմնավորման կենտրոնները դոնոր սերմնահեղուկը փոխանակում են միմյանց միջև երեխայի և դոնորի հանդիպման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Եթե միևնույն տարածաշրջանում 800 հազար բնակչության հաշվով միևնույն դոնորից ծնվում է 20 երեխա, ապա տվյալ դոնորի սերմնահեղուկի օգտագործումը դադարեցվում է տվյալ տարածաշրջանում:

Այժմ սերմնահեղուկի դոնորների կարիքը բավականին մեծ է, ինչը հատկապես նկատելի է Չինաստանում: Այստեղ դոնորներ ներգրավելու համար օգտագործել է անգամ iPhone 6s-ը, որով դոնորներին գայղթակղելու փորձ են արել: Արդյունքում ընդամենը երկու օրվա ընթացքում չինական Ուխանի քաղաքի սերմնահեղուկի բանկ են դիմել հազարավոր կամավորներ` ցանկալի սմարթֆոնը ստանալու փաստից ոգևորված:


Տղամարդու անպտղության վերբերյլ ձեր հարցերը կարող եք հղել ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Վարիկոցելե (Varicocele)

Վարիկոցելե (Varicocele)

Վարիկոցելեն դա սերմնալարի երակների լայնացումն է, որն առաջանում է ամորձիներից մեկի կամ երկուսի շրջանում: Հիմնական գանգատը կարող է լինել դիսկոմֆորտը և բութ ցավերը։ Վարիկոցելեի ախտորոշման պարագայում մեծանում է տղամարդու անպտղության հավանականությունը։ Սակայն վարիկոցելեյով տղամարդկանց մեծ մասի մոտ պարտադիր չէ սերմի որակի փոփոխությունը:

Չկա որևէ միանշանակ պատասխան մասնագետների կողմից այն մասին, թե արդյո՞ք վարիկոցելեի բուժումը վերացնում է անպտղությունը: Եթե տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումը պայմանավորված է նաև վարիկոցելեով, ապա այս դեպքում լավագույն տարբերակը դա ուրոլոգի հետ քննարկելն է, քանի որ մասնագետը ամենատեղեկացվածն է այս խնդրի մանրամասնություններին: Եթե կա բուժման անհրաժեշտություն, ապա այն միայն վիրահատական  է:

Ի՞նչ է վարիկոցելեն:

Վարիկոցելե (Varicocele)

Վարիկոցելե (Varicocele)

Սա իրենից ներկայացնում է որդանման լայնացած երակների խումբ ամորձապարկում` տեղակայված մեկ կամ երկու ամորձիների վերին և կողմնային հատվածներում: Անոթների լայնացումը շարունակվում է աճուկային խողովակում՝ սերմնալարի ամբողջ երկարությամբ։

Ո՞վ է տառապում վարիկոցելեով:

15-25 տարեկան տարիքային խմբի 7 տղամարդկանցից 1֊ը ունի վարկոցելե: Դեպքերի 50%-ում հանդիպում է ձախ կողմում, մնացածը` երկու կողմերում միաժամանակ, հազվադեպ` աջ կողմում: Ինչո՞ւ են գերակշռում ձախակողմյան դեպքերը: Պատճառը ձախակողմյան երակների՝ երիկամային երակի մեջ բացվելու հանգամանքն է։

Որո՞նք են վարիկոցելեի ախտանիշները:

Վարիկոցելեն սկազբնական շրջանում հիմնականում անախտանիշ է։ Այնուհետև հիվանդների մոտ նկատվում է դիսկոմֆորտ, ծանրության զգացողություն և բութ ցավեր։ Երբեմն վերոնշյալ զգացողությունները առաջանում են օրվա ավարտին, հատկապես եթե հիվանդը ողջ օրը ոտքի վրա է եղել: Լայնացած երակները երբեմն շաշափվում են անզեն աչքով կամ լարվածությունից հետո, իսկ երբեմն էլ՝ գործիքային հետազոտության միջոցով:

Ի՞նչն է առաջացնում վարիկոցելե:

Շատ դեպքերում, անոթների լայնացման պատճառը երակների փականային անբարարությունն է։ Այս ժամանակ փականները թույլ են տալիս արյան հետհոսք, արդյունքում լայնանում են երակները և առաջանում է վարիկոցելե։
Մեծահասակների մոտ վարիկոցելեն հազվադեպ է զարգանում, իսկ եթե առկա է ապա այն կարող է լինել խոշոր երակների ճնշման կամ խցանման արդյունք։ Հատկապես երիկամի ուռուցքի ժամանակ կարող է հանդիպել տվյալ ախտանշանը։

Արդյո՞ք վարիկոցելեն վտանգավոր է:

Որպես կանոն ոչ: Անհանգստության կարիք կա, երբ առկա է ձախ ամորձու և ոտքի շրջանի ցավ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարիկոցելեով տառապող տղամարդկանց մոտ անպտղության բարձր ցուցանիշ է նկատվում: Պատճառը ամբողջությամբ պարզ չէ: Կա կարծիք, որ արյան կանգի պատճառով բարձրանում է ամորձապարկի ջերմաստիճանը։ Արդյունքում վատանում է սերմնաբջիջների քանակն ու որակը։ Վարիկոցելեի առկայությունը տղամարդու անպտղության պայման չէ, սակայն դրա հավանականությունը մեծացնող գործոն է։
Վարիկոցելեի առկայությունը դեռահաս տղաների մոտ կարող է բերել ամորձու չափերի փոքրացմանը (ատրոֆիա): Հետևաբար այս տարիքում պետք է գտնվել բժշկի հսկողության ներքո և բուժվել՝ խուսափելու համար ամորձու ֆունկցիայի կորստից և հետագայում անպտղությունից։

Ո՞րն է բուժումը:

Վիրահատական բուժման բացարձակ ցուցումներն են՝ ամորձու ատրոֆիայի վտանգը, ցավային ախտանիշը և անպտղությունը։ Մնացած դեպքերում կարելի է սպասել, սակայն միաժամանակ գտնվելով ուրոլոգի հսկողության ներքո։ Երբեմն վիրահատական միջամտությունից հետո դիտվում է վարիկոցելեի կրկնություն։

Ամփոփում։

Վարիկոցելեն համարվում է տղամարդկանց անպտղության հիմնական պատճառներից մեկը, որի ախտորոշման և բուժման նկատմամբ պետք է ուշադիր լինել, հատկապես խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ երկընտրանքի հարց է առաջանում՝ վիրահատել կամ ոչ։ Ուրոլոգը իրազեկ և պատասխանատու մասնագետն է այս խնդրի վերաբերյալ։

Վարիկոցելեի մասին ձեր բոլոր հարցերը կարող եք հղել՝ բժ․ Ռաֆֆի Հ․ Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Տղամարդու անպտղություն ( Male Infertility)

Ռադիոառողջարան (FM106.5): Տարաբնույթ պատճառներով պայմանավորված անպտղությունը համարվում է դարի խնդիր: Այս հաղորդման ընթացքում urolog.am կայքէջի հիմնադիր, ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ քննարկել ենք տղամարդու անպտղության պատճառները, ախտանիշներն ու բուժման միջոցները:

Ռադիոառողջարան (08.04.2015): Տղամարդու անպտղություն (Male infertility)

 

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

 

 

Ի՞նչ բացասական ազդեցություն ունի վաղաժամ սերմնաժայթքումը՝ կնոջ առողջության վրա։

Ռադիոառողջարան (FM 106.5): Անչափ տարածված խնդիրը՝ վաղաժամ սերմանժայթքմումն ի՞նչ է իրենց ներկայացնում, ի՞նչ ազդեցություն ունի կնոջ սեռական առողջության վրա և ինչպե՞ս կարելի է բուժել, մանրամասնում է Ուրոլոգիայի Կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանը:

Ռադիոառոջարան (25.10.2014): Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ առողջության վրա.

Raffi Janesian, urologist  Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Raffi Janesian, urologist Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Սերմնահեղուկի սառեցում (Sperm cryopreservation)

Սերմնահեղուկի սառեցում (Sperm cryopreservation)

Մարդկային սերմնահեղուկի սառեցման գաղափարը գոյություն է ունեցել 1700-ական թվականներից ու մեծ զարգացում է ապրել վերջին հինգ տասնամյակներում: Նախ, սերմը սառեցնելուց հետո, դա արհեստական բեղմնավորման նպատակով օգտագործելու հնարավորություն ստեղծվեց: Հետզհետե այս սառեցման տեխնոլոգիան ավելի զարգացավ, եւ կրիոպրեզերվացիան դարձավ ավելի ապահով, հաջող ու համատարած:

Ինչո՞ւ է սերմը սառեցվում, ի՞նչ պատճառներով է սերմը սառը վիճակում պահպանվում:Կան մի շարք իրավիճակներ, երբ տղամարդը կարող է հանձնել իր սերմը սառեցման նպատակով. օրինակ՝

սպերմայի սառեցում

սպերմայի սառեցում (sperm cryopreservation)

զինվորական ծառայության կամ պատերազմ մեկնելուց առաջ, ուռուցքային մի շարք հիվանդությունների դեպքում: Նման անհրաժեշտություն կարող է ծագել հատկապես երիտասարդների պարագայում, երբ տղամարդը դեռ չի ամուսնացել կամ դեռ երեխա չի ունեցել: Եւ քանի որ, ասենք, ուռուցքային հիվանդությունները կարող են ունենալ պրոգրեսիվ ընթացք, նաեւ նրանց հետագա քիմիական կամ ճառագայթային բուժումը կարող է վնասել սերմնարտադրությանը եւ առաջացնել չբերություն, սերմի սառեցումն ու պահպանումը կարող են ունենալ շատ ճակատագրական նշանակություն:

Սերմի պահպանումը տեղի է ունենում նաեւ արհեստական սերմնավորման նպատակով. երբ սերմի քանակը քիչ է, հավաքում են մի քանի անգամ ու կատարում արհեստական սերմնավորում: Սերմի սառեցումը կատարվում է հեղուկ ազոտի միջավայրում՝ մինչեւ -196 ջերմաստիճանի պայմաններում: Ճիշտ է, այս մեթոդը դեռ մեծ կիրառություն չունի Հայաստանում, բայց աստիճանաբար մտնելու է մեր բժշկության, նաեւ՝ մարդկանց գիտակցության մեջ: Չպետք է տուրք տալ նախապաշարումներին եւ հնացած ավանդական մտածողությանը: Անշուշտ, սերմի բանկի գաղափարը լավ միջոց է նաեւ սերունդների վերարտադրողական կարողությունն ու իրավունքը պահպանելու եւ համաշխարհային ու արդի բժշկությանը համաքայլ ընթանալու համար:

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա:

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա:

Տղամարդու սերմնահեղուկը բաղկացած է սերմնաբջիջներից եւ սերմնահեղուկից: Սերմնահեղուկի միայն 5 տոկոսն է արտադրվում եւ ամորձու կողմից, իսկ մնացած 95 տոկոսը՝ շագանակագեղձի եւ սերմնաբշտերի կողմից: Սերմնահեղուկի նորմալ քանակը օրգանիզմում կազմում է մոտավորապես երեք միլիլիտր, իսկ սերմի խտությունը կարող է տատանվել 20-100 միլիոնի սահմանում: Սերմնաբջիջներն ունեն շարժունակ եւ անշարժ ձեւեր: Հետեւաբար, կախված սերմի ընդհանուր քանակից, շարժունակությունից կամ նորմալ սերմնաբջիջների պատկերից՝ կարող են դիտվել տղամարդու անպտղության տարբեր պատճառներ: Անպտղություն առաջանում է հատկապես սերմի քանակի եւ որակի նվազման ժամանակ: Իսկ ինչպիսի գործոններ կարող են ազդել սերմի որակի վրա:

սերմնաբջիջ

սերմնաբջիջ (spermatozoid)

Տղամարդու ապրելակերպը նույնպես կարող է ազդել սերմի քանակի եւ որակի վրա: Ալկոհոլը, նիկոտինը, թմրամիջոցները ու նաեւ բազմաթիվ այլ դեղորայքներ կարող են ժամանակավորապես նվազեցնել սերմի քանակը: Միջավայրի թունավոր նյութերը, ճառագայթումը կարող են նույնպես անպտղության պատճառ դառնալ: Սերմնարտադրության պրոբլեմներն ընդհանրապես կարող են սկիզբ առնել մանուկ հասակից կամ զարգանալ հետագայում՝ որպես մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների (հատկապես՝ խոզուկի), սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ամորձիների վնասվածքների, շագանակագեղձի հիվանդությունների, ամորձու ուռուցքի եւ այլ հիվանդությունների արդյունքում: Շատ կարեւոր են նաեւ սերմնաժայթքման խանգարումները, հատկապես այն ժամանակ, երբ բացակայում է սերմը: Իսկ վերջինս կարող է հանդիպել շաքարային դիաբետի, շագանակագեղձի եւ միզուկի վիրահատությունների, հակագերճնշումային դեղորայքների եւ իմպոտենցիայի ժամանակ:

Քանի որ սերմնարտադրությունը տեղի է ունենում փոշտում, որի ջերմաստիճանը օրգանիզմի ջերմաստիճանից ավելի ցածր է, փոշտի ջերմաստիճանի բարձրացումը կարող է առաջացնել սերմնարտադրության խանգարումներ: Այսպես, օրինակ, բոլոր սեղմող եւ սինթետիկ ներքնազգեստները, տաք բաղնիքները, սաունաները, առաջացնելով փոշտի ջերմաստիճանի բարձրացում, կարող են վնասել սերմնարտադրությունը: Այսպիսի ազդեցություն ունի նաեւ սերմնալարի երակների լայնացումը (վարիկոցելե), որը տղամարդկանց անպտղության պատճառների մեջ մեծ տոկոս է կազմում: Կան նաեւ մի շարք դեղորայքներ (ցիտոտոքսիկ, ստերոիտ…), որոնք ազդում են սերմի գոյացման ու քանակի վրա:

Այս իմաստով շատ կարեւոր է տղամարդկանց ու հատկապես երիտասարդների համար (մինչ ամուսնությունը) կատարել սերմի քննություն եւ ուրոլոգիական կոնսուլտացիա՝ իմանալու համար իրենց առողջության եւ վերարտադրողական ֆունկցիայի մասին շատ կարեւոր տեղեկություններ: Կան բազմաթիվ բուժական միջոցներ, որոնք կարող են բարելավել սերմի որակն ու քանակը: Իսկ առողջ լինելու եւ առողջ ապագա ունենալու համար ամենակարեւորը հեռու մնալն է բոլոր վնասակար սովորույթներից: