Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ’

Սեռավարակներ, նրանց բարդություններն ու կանխարգելումը

Հայաստանում ամենատարածված սեռավարակները, բարդություններն ու կանխարգելումը

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ բազմաթիվ են: Դրանցից որոշները մարդկությանը հայտնի են դարեր ի վեր, սակայն կան այնպիսինները, որոնք միայն վերջերս են հայտնի դարձել:

Այս հիվանդությունները կարող են լուրջ խնդիր դառնալ սեռական կյանքով ապրող ցանկացած մարդու համար: Բժշկության ու տեխնոլոգիաների զարգացումը, ցավոք, շատ չի օգնել մարդկությանը ապահով սեքսի հարցում, ինչի հետևանքով սեռավարակները շարունակում են տարածվել: Med.tert.am-ը զրուցեց «Ուրոլոգիայի կենտրոն», Նյու Մեդ կլինիկայի բժիշկ-ուրոլոգ՝ Ռաֆֆի Հ. Ջանեցյանի հետ և փորձեց պարզել, թե որ սեռավարակներն են ամենից շատ տարածված ՀՀ-ում, ինչպես կարելի է կանխել դրանց տարածումը և ինչ բարդություններ կարող են առաջանալ ոչ պատշաճ բուժման դեպքում:

Պարոն Ջանեցյան, որո՞նք են Հայաստանում ամենատարածված սեռավարակները և ինչպե՞ս կարելի է կանխել դրանց տարածումը:

  • Սեռավարակների կանխման համար հարկավոր է հետևել սեռական կյանքի հիգիենային, օգտագործել պահպանակներ և առհասարակ ունենալ սեռական հարաբերություններ միայն մեկ զուգընկերջ հետ: Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, հիմնականում տարածված են բակտերիալ վարակները, այսինքն խլամիդիան, գոնորեան, ինչու չէ նաև սիֆիլիսը, որն ավելի քիչ է տարածված և այլն: Սրանք բոլորն էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Տարածված են նաև սնկային և վիրուսային վարակները, որոնք նույնպես կարող են փոխանցվել սեռական ճանապարհով: Դրանցից են հեպատիտ A-ն, որը նաև փոխանցվում է օրալ ճանապարհով և սեռական արտազատուկի միջոցով, հեպատիտ C-ն, որը նույնպես տարածվում է օրալ ճանապարհով, հեպատիտ B-ն, հերպեսները, մարդկային պապիլոմա վիրուսը և իհարկե Մարդու իմունային անբավարարության վիրուսը(ՄԻԱՎ):

Այսինքն, սեռավարակների տարածումը հիմնականում սեռական ճանապարհով է տեղի ունենում, բայց դրանք կարող են տարածվել նաև բերանի և վնասվածքների միջոցով։ Դուք նշեցիք, որ լինում են առանց ախտանշանների սեռավարակներ: Իսկ կարող եք ավելի մանրամասնել, թե ի՞նչ բարդությունների մասին է խոսքը։

  • Տղամարդկանց մոտ դրանք կարող են առաջացնել շագանակագեղձի քրոնիկ բորբոքում: Սա նշանակում է, որ այդ վարակները, օրգանիզմում հայտնվելով, կարող են ախտահարել շագանակագեղձը: Բացի այդ, դրանք կարող են ախտահարել նաև մակամորձին կամ ամորձին՝ առաջացնելով քրոնիկ, որոշ դեպքերում նաև սուր, օրխիտ՝ մակամորձու կամ ամորձու բորբոքում, ինչի հետևանքով կարող է առաջանալ սերմնատար ուղիների խցանումներ և անպտղություն: Հատկապես վտանգավոր է խլամիդիոզը, որը երկարատև չբուժելու դեպքում նույնպես հանգեցնում է անպտղության:

Այս ամենից կարելի՞ է ենթադրել, որ պարբերաբար բուժզննում անցնելը պարտադիր է, քանի որ նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում վտանգի գործոնը, միևնույն է, բավական բարձր է:

  • Այո, հատկապես խոսքը վերաբերում է այն տղամարդկանց (կամ կանանց), որոնք վարում են ակտիվ սեռական կյանք տարբեր զուգընկերների հետ, ապա անկախ նրանից թե կան ախտանշաններ կամ ոչ, պարտավոր է պարբերաբար կատարել մի շարք հետազոտություններ։ Առանձնահատուկ կարևորություն ունեն ամուսնության շեմին կանգնած երիտասարդ զույգերը։ Մեր կենտրոնում կատարվում են բոլոր այդ հետազոտությունները, զույգերին տրամադրում ենք “առողջության սերտիֆիկատ”։ Բայց, ամեն պարագայում առողջության ամենակարևոր գրավականը ինֆեկցիաների կանխարգելումն ու առողջ ապրելակերպի վարումն է։

Հարցազրույցը վարեց Անահիտ Գյոլեցյանը

http://med.tert.am/am/news/2016/11/04/raffi-janesian/26029

Առնանդամի հիվանդությունները (Penile disorders)

Ռադիոառողջարան (FM106.5): Տղամարդու ամենակարևոր օրգանին՝ առնանդամին սպառնացող հիվանդությունների, դրանց ախտանիշների, բուժման մեթոդների մասին զրուցում ենք urolog.am կայքէջի հիմանդիր, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:

Ռադիոառողջարան (04․05․2015): Առնանդամի հիվանդությունները (Penile disorders)

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

 

Տղամարդու անպտղություն ( Male Infertility)

Ռադիոառողջարան (FM106.5): Տարաբնույթ պատճառներով պայմանավորված անպտղությունը համարվում է դարի խնդիր: Այս հաղորդման ընթացքում urolog.am կայքէջի հիմնադիր, ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ քննարկել ենք տղամարդու անպտղության պատճառները, ախտանիշներն ու բուժման միջոցները:

Ռադիոառողջարան (08.04.2015): Տղամարդու անպտղություն (Male infertility)

 

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

 

 

Առնանդամի ցավ (Penile Pain)

Առնանդամի ցավ (Penile Pain)

Առնանդամի ցավը դա նրա հիմքի, մարմնի, գլխիկի և մաշկի վնասման կամ հիվանդության արդյունք է։

Պատճառները (Causes)։

Առնանդամի ցավն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից են․֊

Պեյրոնի հիվանդություն (Peyronie's Disease)

Պեյրոնի հիվանդություն (Peyronie’s Disease)

Պեյրոնի հիվանդություն (Peyronie’s Disease)

Դա բորբոքման արդյունքում առնանդամի հյուսվածքի մեջ առաջացած կարծրացումներն են, որոնք խանգարում են էրեկցիայի ընթացքին՝ առաջացնելով թեքում կամ ծռվածություն։

Պրիապիզմ (Priapism)

Պրիապիզմը դա առնանդամի ցավոտ էրեկցիան է, որն առաջանում է նույնիսկ առանց սեռական ցանկության։ Այս հիվանդությունը հատկապես տարածված է 5-10 և 20-50 տարեկան հասակի մարդկանց մոտ։ Պրիապիզմը կարիք ունի անհապաղ միջամտության, քանի որ այն երկարատև շարունակման դեպքում վնասում է սեռական ֆունկցիային։ Կարող է առաջանալ տարբեր դեղորայքների (հակադեպրեսանտներ, մակարդելիության ևարյան հիվանդությունների տարբեր դեղորայքներ, ալկոհոլ, էրեկցիան խթանող դեղորայք․․) կողմանկի ազդեցության հետևանք, ինչպես նաև ողնաշարի կամ առնանդամի վնասումների ժամանակ։

Բալանիտ (Balanitis)

Բալանիտը առնանդամի գլխիկի և նրան ծածկող մաշկի բորբոքումն է, որն առաջանում է հատկապես չթլփատված կամ կանունավոր սեռական հարաբերություն չունեցող տղամարդկանց մոտ։ Կարող է առաջանալ նաև տարբեր ինֆեկցիանեռի, սնկային ախտահարումների, սեռավարակների , քիմիական և այլ նյութերի հետևանքով․․․։

Սեռավարակներ (Sexually Transmitted Infections)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից հատկապես խլամիդիան, գոնոռեան, սեռական հերպեսը և սիֆիլիսը կարող են առաջացնել առնանդամի ցավ։

Միզուղիների բորբոքումներ (Urinary Tract Infection)

Միզուղիների բորբոքումները հատկապես տարածված են կանանց մոտ։ Առաջանում է միկրոբների միզուղիներ ներթափանցման հետևանքով, միզուղիների խցանումների, սեռական կյանքի հիգիենային չհետևելու, շագանակագեղձի հիվանդությունների և այլ պատճառներով․․․։

Առնանդամի օղակ (Penile ring)

Առնանդամի օղակ (Penile ring)

Առնանդամի վնսումներ (Penile Injuries)

Առնանդամի վնասումները՝ ավտովթարների, այրվածքների, բուռն սեռական հարաբերության, կծելու, առնանդամի “օղակ”֊ի, միզուկի մեջ օտար մարմին մտցնելու ժամանակ ևայլն․․․։

Ֆիմոզ և պարաֆիմոզ (Phimosis and Paraphimosis)

Ֆիմոզը դա առնանդամի գլխիկի փակ լինելն է, երբ թլիփի մաշկը ետ չի գնում և դժվարանում է գլխիկի բացումը։ Հիմնականում հանդիպում է երեխաների մոտ, սակայն մեծերի մոտ նույնպես կարող է առաջանալ բալանիտի, շաքառային դիապետի ու այլ բորբոքումենրի հետևանքով։

Իսկ պարաֆիմոզը այն վիճակն է, երբ թլիփը դժվարությամբ հետ է գնում, սակայն չի հաջողվում նրան առաջ բերել ու սեղմելով առաջացնում է առնանդամի գլխիկի այտուց ու սուր ցավ։ Այս վիճակը կարիք ունի շտապ վիրահատական միջամտության։

Առնանդամի քաղցկեղ (Penile Cancer)

Առնանդամի քաղցկեղը հազվադեպ քաղցկեղներից է և հանդիպում է 50 տարեկանն անց տղամարկանց մոտ։ Այս քաղցկեղի համար ռիսկային գործոններ են հանդիսանում՝ ծխախոտը, չթլփատված լինելը, խրոնիկական պալանոպոստիտը, մարդկային պապաիլոմովիրուսը (HPV), պսորիազը ևայլն։

Բուժում։

Այսպիսով, վերոնշյալ պատճառներից ելնելով հարկավոր է ուշադրություն դարցնել առնանդամի ցավին, դիմել ուրոլոգին՝ ախտորոշելու համար տվյալ հիվանդությունը։ Բուժման համար կիռարվում են տարբեր միջոցներ՝ դեղորայքային և վիրահատական։

Կանխարգելում (Prevention)

  • զերծ մնալ սեռավարակներից
  • զերծ մնալ սեռական հարաբերության ժամանակ սեռական դիրքի արագ փոփոխումից
  • խրոնիկ բալանիտի և ֆիմոզի ժամանակ կատարել թլփատում
  • հետևել սեռական կյանքի հիգիենային

Հարցեր հղելու համար․֊

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

 

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (ՍՃՓԻ)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (ՍՃՓԻ)

Sexually transmitted infections (STI)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները տարածված են ամբողջ աշխարհում: Փոխանցման ուղին սեռական կապն է  (հեշտոցային, բերանային կամ անալ):

Կան մի շարք ՍՃՓԻ-ներ, որոնցից են.-

  • Բակտերիալ (խլամիդիա, գոնոռեա, սիֆիլիս… )
  • Սնկային (Candidiasis)
  • Վիրուսային
    • Հեպատիտ A (Hepatitis A): Փոխանցման ուղին` բերանի և կղանքի միջոցով
    • Հեպատիտ B (Hepatitis B): Փոխանցման ուղին` թքի և սեռական արտազատուկի միջոցով
    • Հեպատիտ C,D (Hepatitis C,D): Հազվադեպ են փոխանցվում սեռական ճանապարհով
    • Հերպես 1,2 (Herpes simplex 1,2): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով
    • Մարդկային պապիլոմովիրուս  (Human Papillomavirus, HPV): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով, երբեմն կարող են առաջացնել սեռական գորտնուկներ
    • Մարդկային իմունոդիֆոիցիտային վիրուս (Human Immunodeficiency Virus, HIV): Փոխանցման ուղին` սերմի, արյան, կրծքի կաթի և սեռական արտազատուկի միջոցով
    • Մոլյուսկ (Molluscum contagiosum virus): Մոտիկ շփման միջոցով
  • Նախակենդանիներ (Protozoal): Տրիխոմոնիազ (Trichomoniasis)
  • Պարազիտներ (Protozoas): Քոս (Scabies)

Ստորև ներկայացնում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հավանական ինֆեկցիաներն ու նրանց վարակման ուղիները.-

ՍՃՓԻ

1

2

3

4

5

6

7

8

Կոկորդի խլամիդիա (Throat chlamydia)

+

Կոկորդի գոնոռեա (Throat gonorrhea)

+

Հերպես (Herpes)

+

+

+

+

+

+

+

Մարդկային պապիլոմովիրուս (HPV)

+

+

+

+

+

Սիֆիլիս (Syphilis)

+

+

+

+

+

Խլամիդիա(Chlamydia)

+

+

+

+

Գոնոռեա (gonorrhea)

+

+

+

+

Ցայքի ոջիլ (Crab louse)

+

+

+

Քոս (Scabies)

+

+

+

Հեպատիտ B (Hepatitis B)

+

+

+

Մարդկային պապիլոմավիրուս (HIV)

+

+

+

Տրիխոմոնիազ (Trichomoniasis)

+

Ամիոբա (Amebiasis)

+

Cryptosporidiosis

+

Giardiasis

+

Հեպատիտ A (HepatitisA)

+

Շիգիլիոզ (Shigellosis)

+

Հեպատիտ C  (HepatitisC)

+

+

  1. Հեշտոցային
  2. Բերանային (երբ տղամարդն է կատարում )
  3. Բերանային (երբ կինն է կատարում)
  4. Բերանային (երբ տղամարդուն են կատարում )
  5. Բերանային (երբ կնոջն են կատարում)
  6. Անալ (ակտիվ)
  7. Անալ (պասիվ)
  8. Լեզու-հետանցքային

ՍՃՓԻ պաթոֆիզիոլոգիական ճանապարհն է համարվում հիմնականում` առնանդամի, հեշտոցի, ուղիղաղիքի և միզուղիների լորձաթաղանթի հետ կոնտակտը: Ավելի նվազ, սակայն նույնպես վարակման ուղի է համարվում` բերանի խոռոչի, կոկորդի և շնչուղիների լորձաթաղանթները: Հետևաբար սեռական արտազատուկի աննշան կոնտակտն անգամ վերոնշյալ լորձաթաղանթներին համարվում է ինֆեկցիայի փոխանցման պատճառ: Ընդունված է կենտրոնանալ միայն հեշտոցային սեռական հարաբերությունից առաջացած ինֆեկցիաների վրա, սակայն միաժամանակ պետք է ամրագրել, որ ավելի հեշտ է ինֆեկցիայի անցումը բերանից` սեռական օրգաններ, և հակառակը: Երբեմն մաշկի կոնտակն է համարվում փոխանցման ուղի, և սա տեղի է ունենում հատկապես հերպեսի և պապիլոմաների ժամանակ: Ճիշտ է, որ ՍՃՓԻ փոխանցվում են տարբեր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն այնուհետև փոխանցման ուղին կարող է փոխվել, ինչպես օրինակ` մարդկային իմունոդիֆիցիտային վիրուսով վարակը տեղի է ունենում սեռական հարաբերության հետևանքով, այնուհետև կինը կարող է վարակել իր երեխային հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ոչ բոլոր ՍՃՓԻ-ը ունեն ախտանշաններ: Որոշ ինֆեկցիաներ լինում են անախտանիշ: Իսկ այս ժամանակաշրջանը կարող է նպաստել վարակի տարածմանը: Չբուժված ՍՃՓԻ-ը կարող են առաջացնել խրոնիկական պրոստատիտ և անպտղություն: Յուրաքանյուր ինֆեկցիա ունի իր գաղտնի շրջանը, որի ընթացքում սեռական հարաբերությունը նույնպես համարվում է փոխանցիկ: Անախտանիշ կարող են լինել` խլամիդիան, գոնոռեան, սիֆիլիսը, տրիխոմոնիազը և հերպեսը:

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում.-

  • Օգտագործել պահպանակներ
  • Խուսափել պատահական սեռական հարաբերություններից
  • Բուժել անախտանիշ սեռական ինֆեկցիաները
  • Ստուգել պարտնյորների սեռական ինֆեկցիաները
  • Կատարել պատվաստումներ (հեպատիտ A,B-ի դեպքում)
  • Խուսափել սեռական հարաբերությունից` սեռական օրգանների շրջանում բաց վերք լինելու դեպքում

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մասին հարցերը կարող եք հղել ուրոլոգ` Ռաֆֆի Ջանեցյանին

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ  Raffi H. Janesian, urologist

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ Raffi H. Janesian, urologist

.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha