Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘սեռական մղում’

Երկարացած կամ ուշացած սերմնաժայթքումը համարվո՞ւմ է նորմալ։

Հարց։

Ամուսնուս մոտ սեռական ակտի տևողությունը մինչև 1 ժամ է, արդյո՞ք դա նորմալ է։Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Պատասխան։

Սովորաբար ամուսնական կյանքում երկարատև սեռական հարաբերությունը շատ հաճելի իրողություն է զույգերի և հատկապես կանանց համար։

Բայց երկարատև սեռական հարաբերությունը ինքնին կարող է դրսևորվել 2 պատճառներով․֊

  1. Եթե ձեր երկուսի սեռական հարաբերությունը տեղի է ունենում սիրով, և ամուսնու մոտ կարողություն կա սեքսի տևողությունը երկարեցնել, ապա դա շատ դրական է անդրադառնում ձեր առողջության վրա։
  2. Իսկ եթե ձեր ամուսինը մեծ սիրով ու ցանկությամբ չի մոտենում ձեզ, լարված է հարաբերության ժամանակ, դժվարանում և ուշանում է սերմնաժայթքումը, ապա դա համարվում է սերմնաժայթքման խանգարում։ Ուշացած սերմնաժայթքման (Delayed ejaculation) պատճառները բազմաթիվ են՝ հոգեբանական, օրգանական, հորմոնալ, նյարդային և դեղորայքային։ Այս դեպքում ցանկալի է դիմել ուրոլոգիական խորհրդատվության՝ պարզելու տվյալ խնդրի պատճառը և վերականգնելու ձեր ամուսնու առողջությունը։

Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը (Psychosexual status during menopause)

Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը (Psychosexual status during menopause)

Կանանց մեծ մասը, հասնելով 45-50 տարիքային շեմին, իրենց սեռական կյանքում զգալի փոփոխություններ են նկատում: Ոմանց մոտ այդ փոփոխությունները դրական են, ոմանց մոտ էլ` հակառակը: Սակայն կարևոր է հիշել, որ փոփոխությունները բնական են, իսկ անցանկալի հետևանքները միշտ էլ հնարավոր է ուղղել կամ կասեցնել:

Karine Matosyan49 frequent and painful urination, 098-657956 Alaverdi TV 10000

Դաշտանադադար և կնոջ հոգեսեռական վիճակ

Բնականաբար դժվար է սահմանել «նորմալ սեռական կյանք» հասկացողությունը։ Սակայն ընդունված է համարել, որ սեռական հարաբերություններում ամեն բան կարգին է, եթե `

  • Դուք ունակ եք հաճույք ստանալ սեքսից,
  • Ձեզ և ձեր զուգընկերոջը գոհացուցիչ է սեռական ցանկության տվյալ մակարդակը և սեքսուալ կյանքի տվյալ որակը:

Դաշտանադադարի ժամանակ կինը կարող է հանդիպել այնպիսի տարածված խնդիրների, ինչպիսիք են`

  • Սեռական ցանկության նվազում
  • Սեքսի ժամանակ հեշտոցում ցավային զգացողություններ
  • Օրգազմի բացակայություն
  • Զուգընկերոջ մոտ էրեկտիլ դիսֆունկցիա

Առանձին անդրադարձի է արժանի դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը, որը լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխությաններից: Ոչ ստաբիլ հորմոնալ ֆոնը պատճառ է հանդիսանում դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից է`

    • Գերգրգռվածությունը
    • Հաճախակի լացը
    • Անհանգստության մշտական զգացողությունը
    • Ոչ կայուն էմոցիոնալ վիճակը
    • Հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները
    • Անքնությունը
    • Խրոնիկ հոգնածությունը

Հարկ է հիշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, որը պետք է անպայմանորեն տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով:

Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքում հոգեկան և ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջ բերում։ Այդ իսկ պատճառով ավելի քան կարևորվում է զուգընկերոջ ուշադրությունն ու աջակցությունը հատկապես այս փուլում:

Ի՞նչ բացասական ազդեցություն ունի վաղաժամ սերմնաժայթքումը՝ կնոջ առողջության վրա։

Ռադիոառողջարան (FM 106.5): Անչափ տարածված խնդիրը՝ վաղաժամ սերմանժայթքմումն ի՞նչ է իրենց ներկայացնում, ի՞նչ ազդեցություն ունի կնոջ սեռական առողջության վրա և ինչպե՞ս կարելի է բուժել, մանրամասնում է Ուրոլոգիայի Կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանը:

Ռադիոառոջարան (25.10.2014): Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ առողջության վրա.

Raffi Janesian, urologist  Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Raffi Janesian, urologist Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Գիրություն և անպտղություն

Գիրությունն ու տղամարդու անպտղությունը ( Obesity and male infertility)

Արդի ժամանակաշրջանում կան բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք խոսում են անպտղության, սեռական ցանկության նվազման, էրեկտիլ դիսֆունկցիայի և գիրության կապի միջև: Տղամարդու անպտղության ախտածագման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում` կրիպտօրխիզմը, ամորձու ոլորումը կամ տրավմաները, վարիկոցելեն, հակասպերմային հակամարմինները, սերմնատար ուղիների ինֆեկցիաները, հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը և սերմնածորանների խցանումները:

Անպտղության խնդրի լուծման համար կիրառվում են` արհեստական ներարգանդային սերմնավորումն ու արտամարմնային բեղմանավորման եղանակները: Այս մեթոդների անմատչելիությունն ու անհասանելիությունը  առիթ է որոնելու ավելի հասարակ, էժան ու արդյունավետ բուժման միջոցներ: Այդ միջոցներն են ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները: Այս փոփոխությունների հրատապությունը հատկապես կարևոր է` հաշվի առնելով մեր ժամանակներում համատարած ճարպակալումն ու մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը, ինչպես նաև սերմի  որակի վատացումը և անպտղության տարածվածությանը:

Գիրություն ազդեցությունը անպտղության վրա (Effect of Obesity on Male Fertility):

Կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ գիրությունը և մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը բացասական ազդեցություն ունեն տղամարդու պտղաբերության վրա: Որոշ հետազոտությունների մեջ հաշվի է առնվել նաև ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը:

Գիրությունը բերում է արոմատազա ֆերմենտի ակտիվության մեծացմանը, հիպոգոնադիզմի, տեստոստերոնի քանակի նվազմանը և էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացմանը: Այն կարող է առաջացնել  ինսուլինի կայունություն, քնի ապնոէ (շնչառության ժամանակավոր կանգ) , նաև  մեծացնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Հետազոտությունները պարզել են նաև, որ անպտղության հավանականությունը հատկապես մեծանում է այն տղաների մոտ, որոնք սեռական հասունացման կամ պատանեկության շրջանում ունեցել են քաշի ավելացում: Այս խմբի մոտ երեխա ունենալու ցուցանիշը մոտ 30 տոկոսով նվազ է, քան նորմալ քաշով տղաներինը:

Տղամարդու անպտղության բուժման անարդյունավետությունը նույնպես պայմանավորված է գիրության գործոնով: Ուսումնասիրվել է վարիկոցելեյի վիրահատության էֆեկտիվության ցուցանիշը` գեր և նորմալ քաշով մարդկանց մոտ: Այսպես, նորմալ քաշով վարիկոցելեյի վիրահատության ենթարկվածների` 70 %-ի, գերերի` 60%, իսկ չափազանց գերերի 58%-ի մոտ նկատվել է սերմի որակի լավացում: Ճիշտ է, որ այս տարբերությունը շատ մեծ չէ, բայց ամեն դեպքում առկա է:

Գիրություն և  սերմի հատկությունները (Obesity and Semen Parameters):

Տղամարդու գիրությունը կարող է բացասական ազդել սերմի հատկությունների վրա (խտություն, քանակ, շարժունակություն, մորֆոլոգիա…) և նաև բերել սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի ավելացմանը: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ նիհարելուց հետո բարելավվել է սերմի տվյալները: Գիրության և սերմի հատկությունների միջև կապի հետազոտման համար պետք է հաշվի առնել մարմնի զանգվածի ինդեքսը, քաշը, օրգանիզմի ճարպերի տոկոսը, կոնքի շրջագծը…: Ամեն գեր անպտուղ մարդու մոտ կարող է գործել ազդեցության տարբեր մեխանիզմ, որն իր հերթին կարող է բերել սերմի մեկ կամ ավելի հատկության փոփոխության:

Գիրություն և սեռական ֆունկցիա (Obesity and Sexual Function):

Գիրությունը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման ռիսկի գործոն, որն իր հերթին կարող է լինել անպտղության պատճառ: Գիրության հետևանքով կարող են առաջանալ սեռական հորմոնների ակտիվության իջեցում և նախաբորբոքային ցիտոկինների ակտիվության մեծացում: Արտահայտվում է սեռական մղման իջեցումով, սեռական հարաբերությունների հաճախականության պակասով, նաև էրեկտիլ դիսֆունկցիայով:

Գիրություն և հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ (Obesity and Hypogonadotropic Hypogonadism):

Անդրոգենների (տեստոստերոն) քանակի իջեցումը ուղիղ համեմատական է գիրության հետ: Այս առումով, մարմնի զանգվածի ինդեքսը համարվում է հիպոգոնադիզմի ցուցիչ: Հիպոֆիզի ֆունկցիայի իջեցումը կամ հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը գերերի մոտ բազմապատճառային է: Գերերի մոտ անդրոգենների արոմատիզացիայի հետևանքով ավելանում են էստրոնի (Estrone) ու էստրադիոլի (Estradiol) քանակը, իսկ վերջիններս հանդիսանում են էստրոգեններ: Էստրոգենները ունեն ֆոլիկուլ ստիմուլացնող (FSH) և լյուտեյնիզացնող հորմոնների (LH) արտազատման վրա բացասական ազդեցություն: Էստրադիոլի այս դերը հաստատվել է, երբ հիվանդներին տրվել է արոմատազայի ինհիբիտորներ, որի հետևանքով մեծացել է սեռական հորմոնների արտադրությունը:

Շաքարային դիաբետով (տիպ 2) հիվանդների մոտ կարևոր է որոշել տեստոստերոնի մակարդակը արյան մեջ: Այս հիվանդների երկրորդային հիպոգոնադիզմը առաջանում է ինսուլինային կայունության և հիպոֆիզի վրա նախաբորբոքային ցիտոկինների ազդեցության հետևանքով: Սեռական հորմոն կապող գլոբուլինի (SHBG) մակարդակը իջնում է արյան մեջ` շրջանառվող ինսուլինի քանակի ավելացման և կայունության հետևանքով:

Քնի ապնոէն (Sleep apnea) դա շնչառության ժամանակավոր կանգն է քնի ժամանակ, ավելի հաճախ հանդիպում է գերերի մոտ և կարող է բացասական ազդել առավոտյան տեստոստերոնի մակարդակի վրա, հետևաբար նաև էրեկտիլ ֆունկցիայի վրա: Իսկ այս երկու մեխանիզմների կոմբինացիան կարող է ազդել նաև տղամարդու պտղաբերության վրա:


“Գիրություն ու անպտղություն” թեմայով հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Ի՞նչ է տղամարդու կլիմաքսը (male menopause):

Հարց: Ի՞նչ է տղամարդու մենոպաուզան:

Պատասխան: Ճիշտ է, որ մենոպաուզան (դաշտանադադար) դա կանանց վերաբերող տերմին է, առաջանում է կանանց հորմոնների կտրուկ անկման հետևանքով, բերելով մի շարք ախտանշանների առաջացմանը: Իսկ տղամարդկանց դեպքում, տեստոստերոնի անկումը լինում է ավելի դանդաղ և առաջանում են նույնանման ախտանշաններ: Հետևաբար այս իմաստով է նույնացվում այս տերմինի օգտագործումը երկու պարագաներում:

Անդրոպաուզայի կամ տղամարդու մենոպաուզայի (կլիմաքս) ախտանշաններն են` սեռական ցանկության նվազումը, էրեկցիայի խանգարումները, էներգիայի պակասը, կարմրատակումները, քրտնարտադրությունը, ընդհանուր բնույթի ցավերը, գիրությունը, մկանների քաշի կորուստը, և օստեոպորոզը: Հոգեբանական ախտանշաններն են՝ տրամադրության փոփոխությունը, դյուրագրգռությունը, ընկճվածությունը, անորոշությունը, ինքնավստահության պակասը, կյանքի եւ հաճույքի նկատմամբ հետաքրքրության նվազումը, մենակության զգացումը, մոռացկոտությունը եւ այլն:

Անդրոպաուզայի ախտորոշման համար անհրաժեշտ է ոչ միայն տեստոստերոնի մակարդակի որոշումը, այլև պետք է հիվանդին համալիր հետազոտել բացառելու  այլ պատճառների առկայությունը:

Բուժման համար պետք է կատարել տեստոստերոնի փոխլրացում (Testosterone replacement therapy) գելի կամ դեղահաբերի եղանակով, միաժամանակ ուշադրություն դարձնել` հիվանդի հոգեբանական վիճակին, տարիքային գործոնին, շագանակագեղձի քաղցկեղի առկայությանը ևայլն…:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Սեռական ժուժկալություն (Sexual abstinence)

Սեռական ժուժկալություն (Sexual abstinence)

No sex

No sex

Սեռական կյանքում գոյություն ունեն ակտիվության տարբեր մակարդակներ, որոնք պայմանավորված են մարդու տարիքի, սեռական հակման և ցանկության առանձնահատկություններով: Սեռական ժուժկալությունը  դա սեռական կյանքի զսպվածությունն է պայմանավորված` բժշկական, հոգեբանական, սոցիալական,  փիլիսոփայական, բարոյական կամ կրոնական և այլ պատճառներով:

Հարկադրական սեռական ժուժկալության  օրինակներից է` մշտական սեռական զուընկերոջ կորուստը, որի ժամանակ նկատվում են նյարդայնություն, դյուրագրգռություն, քնի խանգարումներ, դիսկոմֆորտ և սեքսուալ թեմաների շուրջ հիվանդագին դրսևորումներ:

Սեռական ժուժկալությունը բուռն բնույթ է կրում սեռական հասունացման, իսկ մեղմ ընթացք` առաջացած տարիքում:

Ժուժկալությունը երբեմն կիրառվում է որպես սեռական ցանկությունը զսպելու միջոց հատկապես այն մարդկանց համար, որոնք հրաժարվում են աշխարհի նյութական արժեքներից և ապրում` հոգևոր և բարոյական կյանքով: Հեևաբար նրանց համար սեռական ժուժկալությունը համարվում է` ինքնակառավարման և ինքնատիրապետման միջոց:

Երբեմն սեռական ժուժկալությունը ընդունում են որպես ապրելակերպ, երբ սեռական կյանքի նկատմամբ դրսեվորում են անհետաքրքիր կեցվածք, իսկ սեքսը ընկալում միայն որպես` վերարտադրողության միջոց:

Սեռական ժուժկալությունը  միջոց է նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից խուսափելու համար: