Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘PSA’

Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)

Տարակարծություններ PSA-ի մասին

(Controversies about PSA)

PSA

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:

Սակայն PSA-ի բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ կապված չէ շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է լինում շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո կարող է նույնպես նկատվել PSA-ի բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մասաժ, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել ևայն։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը ևայլն։ PSA-ի սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսյալ տարին մեկ անգամ կատարել այս քննությունը։ Այս քննությունը կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA-ի նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձր՝ տարին 2 անգամ։PSA

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտման մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և վերջապես՝ շագանակագեղձի բիոպսիա։

Շատ հաճախ PSA-ի հետազոտման արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե հիվանդի և թե նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսին են ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։

PSA-ը նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար նրա բարձրացումը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։

Ամփոփ խորհուրդներ։

  • 45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։
  • Ուրոլոգի ցուցումով կատարել՝ PSA քննություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում ուղիղաղիքային սոնոգրաֆիա։
  • Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։
  • Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։
  • Ուրոլոգի կողմից PSA-ի և հետազոտման այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոպսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ


Այս թեմայի մասին ձեր հարցերը կարող եք հղել հոդվածի հեղինակ, բժ․՝ Ռաֆֆի Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Շագանակագեղձի ֆունկցիաները

Շագանակագեղձի ֆունկցիաները (Prostate functions)

Շագանակագեղձ (prostate)

Շագանակագեղձ (prostate)

Շագանակագեղձը շատ կարևոր ու կենսական արական օրգան է, որն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ, որոնք են.-

  • Գեղձային ֆունկցիա: Շագանակագեղձ հանդիսանում է գեղձային օրգան, որի արտազատուկը ունի հիմնային միջավայր, և նպաստում է սերմնաբջիջների լողալուն` հեշտոցի թթվային միջավայրում:
  • Սերմնահեղուկի ջրիկացման ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկը, սերմնաբշտերի հեղուկի հետ միասին նպաստում են սերմնաբջիջների տեղափոխմանը: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) արտադրվում է շագանակագեղձի կողմից և նպաստում է սերմնահեղուկի ջրիկացմանը: Սերմնաբշտերն արտադրում են մի սոսնձող նյութ, որի ազդեցությամբ սերմնահեղուկը կպչում է արգանդի վզիկին: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) հատուկ ֆերմենտի օգնությամբ քայքայում է տվյալ նյութը, և նպաստում սերմնաբջջի ներթափանցմանը դեպի արգանդ: Հետևաբար սրանով կարող ենք բացատրել (PSA) քննության տվյալների տատանումը, հատկապես սեռական հարաբերությունից հետո:
  • Մկանային ֆունկցիա: Շագանակագեղձի մկանային օրգան լինելու շնորհիվ տեղի է ունենում սերմնաժայթքում, հետևաբար նպաստելով սերմի ներթափանցմանը նախ հեշտոց, այնուհետև` արգանդի խոռոչ:
  • Վերարտադրողական ֆունկցիա: Շագանակագեղձի սերմի մղման հատկության շնորհիվ, նախ տղամարդն ունենում է սեռական հաճույք կամ օրգազմ, այնուհետև դա կարևոր նախապայման է վերարտադրողության համար:
  • G կետ: Շագանակագեղձը հանդիսանում է սեռական ստիմուլիացիայի կետ, որի միջոցով
    մեծանում է սեռական գրգռվածությունն ու օրգազմի աստիճանը: Շագանակագեղձի հատուկ վարժանքների շնորհիվ հնարավոր է ունենալ “ներքին սերմնաժայթքում”, դրանով իսկ պահպանելով սեռական էներգիան:
  • Զտող ֆունկցիա: Շագանակագեղձն ունի հակատոքսիկ ազդեցություն, մաքրելով սերմը բոլոր վնասակար նյութերից և ապահովելով նրա որակը: Հետևաբար միջավայրի թունավոր նյութերի և որոշ սննդամթերքի բացասական ազդեցությունը պատճառ են` շագանակագեղձի հիվանդություննրի և հատկապես քաղցկեղի տարածվածությանը:
  • Էրեկտիլ ֆունկցիա: Առնանդամը նյարդավորող նյարդերը անցնում են շագանակագեղձի կողմնային մակերոսով, հետևաբար շագանակագեղձի որոշ վիրահատություննր (արմատական հեռացում կամ ճառագայթումը) կարող են ունենալ էրեկտիլ դիսֆունկցիա:
  • Մանրեասպան ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկներն ունեն մանրեասպան հատկություն, հետևաբար սրանով է բացատրվում միզուղիների բորբոքումների քիչ տարածվածությունը տղամարդկանց մոտ` կանանց համեմատ:
  • Փականային ֆունկցիա: Միզային ներքին փականը գտնվում է շագանակագեղձից վերև, իսկ արտաքինը` նրա ստորին սահմանում: Այս փականները ապահովում են տղամարդու միզապահության  ֆունկցիան: Միաժամանակ այս փականների սինխրոն աշխատանքի շնորհիվ սերմնաժայթքման ժամանակ սերմը չի խառնվում մեզի հետ: Շագանակագեղձի վիրահատությունների ժամանակ վնասվում է ներքին փականը ու առաջանում է հետադարձ սերմնաժայթքում: Իսկ արտաքին փականի վնասումը կամ ախտահարումները առաջացնում են անմիզապահություն:
  • Հորմոնային ֆունկցիա: Շագանակագեղձի 5 ալֆա ռեդուկտազա հորմոնը պատասխանատու է տեստոստերոնի փոխակերպմանը` դիհիդրոտեստոստերոնի: Վերջինս ապահովում է տղամարդու սեռական ցանկությունն ու ֆունկցիան: Ժամանակի ընթացքում պակասում է այս հորոնմի քանակը` բերելով սեռական ցանկության և ֆունկցիայի անկման:

Այսպիսի կոմպլեքս ֆունկցիա ունեցող գեղձի հիվանդությունները կարող են իսկական քաոս առաջացնել տղամարդու միզասեռական առողջության հարցում և մեծապես ազդել մարդու կյանքի որակի վրա:

Հարց: Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենի մասին (PSA)

Հարց: Ձեր հոդվածներում կարդացել եմ «պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենի» մասին. ինչ է դա եւ ինչ նշանակություն ունի պրոստատի հիվանդությունների համար:

Պատասխան: Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (ՊՍԱ) սերմնահեղուկում առկա սպիտակուց է: Այն արտադրվում է շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից: Էպիթելյալ բջիջները մասնակցում են նաեւ սերմի արտադրմանը: Իսկ ՊՍԱ-ն նպաստում է սերմի հեղուկի ձեւով պահպանմանը: Ընդհանրապես ՊՍԱ-ն շրջանառության մեջ է մտնում արյան մեջ, եւ նրա որոշումը արյան մեջ կարեւոր է հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար:

Վերջինիս դեպքում այն բարձր է լինում: ՊՍԱ-ն նորմալ է համարվում 0-4նգ/մլ դեպքում: Սակայն այս արժեքից բարձր լինելը միշտ չէ, որ վկայում է շագանակագեղձի քաղցկեղի մասին: Read the rest of this entry »

Պրոստատիտ

Պրոստատիտ (Prostatitis)

Դա շագանակագեղձի բորբոքումն է: Հանդիպում է միջին հասակի տղամարդկանց մոտ:

Առողջ և բորբբոքված շագանակագեղձ

Առողջ և բորբբոքված շագանակագեղձ

Դասակարգումը:

  1. Սուր պրոստատիտ (Acute prostatitis)
  2. Խրոնիկական պրոստատիտ (Chronic prostatitis)

Սուր պրոստատիտ:

Այս հիվանդությունը համարվում է շատ ծանր հիվանդություն, որի ժամանակ շագանակագեղձի բորբոքումը կրում է սուր և առողջության սպառնացող բնույթ: Read the rest of this entry »

Շագանակագեղձի քաղցկեղ

Շագանակագեղձի քաղցկեղ (Prostate cancer)

Շագանակագեղձի քաղցկեղը ամենատարածվածն է տղամարդկանց մոտ, իսկ երկրորդն է քաղցկեղի մահացության տվյալներով: Այն հանդիպում է 40 տարեկանից հետո: Քաղցկեղի պատճառները բազմաթիվ են: Ռիսկի գործոններից են` առաջացած տարիքը, ժառանգականությունը, միջավայրի թունավոր և քիմիական նյութերը, ծխախոտը, գիրությունը…: Ուշադրության արժանի է հատկապես ընտանեկան պատմությունը, որի ժամանակ ռիսկային գործոնը կրկնապատկվում է: Read the rest of this entry »

Շագանակագեղձի ադենոմա

Շագանակագեղձի բարորակ գերաճ ադենոմա (Benign Prostatic Hyperplasia)

Շագանակագեղձը դա շագանակաձև օրգան է, որն գտվնում է տղամարդկանց միզապարկի ներքևի և միզուկի սկզբնամասում: Նրա առաջնային սահմանը հանդիսանում է ցայլոսկրը, իսկ հետինը` ուղիղ աղիքը: Պարունակում է բազմաթիվ գեղձեր, որոնք արտադրում են արտազատուկ: Վերջինս կազմում է սերմնահեղուկի մոտ 95%-ը: Read the rest of this entry »