Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘շաքարային դիաբետ’

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդու կլիմաքս (Andropause)Հաճախ տղամարդիկ տարիքի հետ չեն նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իրենց օրգանիզմում: Այդ փոփոխություններից են՝ հոգնածությունը, նյարդայնությունը, հիշողության թուլացումը, սեռական ակտիվության նվազումը, ևայլն: Արտաքնապես տղամարդկանց կլիմաքսը կարող է արտահատվել մաշկի չորության, կնճիռների առաջացման, դեմքի մազածածկույթի աճի դանդաղեցման տեսքով: Հաճախ են հանդիպում նաև դեպքեր, երբ տղամարդն ավելորդ քաշ է հավաքում որովայնի և գոտկատեղի շրջանների ճարպակալման արդյունքում: Այսպիսով տղամարդկանց մոտ վերանում է նախաձեռնողականություն, ֆիզիկական և մտավոր ակտիվություն ցուցաբերելու ցանկությունն ու կարողությունը, և նրանք դադարում են մանագիտական և հոգևոր աճ գրանցել:

Այս շրջանում, երբ սկսվում են արտահայտվել տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական կողմերը, հնարավոր է`

  • նորությունների դժվարությամբ  յուրացում
  • հիշողությանը և ուշադրության կենտրոնացման թուլություն
  • անբացատրելի վախի զգացողություն
  • դեպրեսիաների առաջացում
  • առատ քրտնարտադրություն

Հարկ է նշել, որ սեռական ֆունկցիաները 50-ից հետո որոշակի փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է սեփական թերարժեքության զգացողության պատճառ հանդիսանալ: Նվազում է նաև սեռական ցանկությունը, առավոտյան էրեկցիան, սեռական ակտի տևողությունը: Որպես կանոն այս տարիքի տղամարդիկ իրենց սեքսուալ հետաքրքրության նվազումը արդարացնում են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, սթրեսներով և ընտանեկան հոգսերով:

Տղամարդկանց կլիմաքսն ու տեստոստերոնը

Տղամակդնաց մեծամասնությունը նախընտրում է ուշադրություն չդարձնել կլիմաքսի վերոնշյալ նախանշաններին, քանի որ համարում են, որ դրանք անխուսափելի տարիքային փոփոխություններ են։ Նրանք հաճախ ամաչում են այս խնդիրների մասին բարձրաձայնել նույնիսկ մտերիմների հետ։ Շատ կարևոր է իմանալ, որ ծերացման արտաքին դրսևորումները օրգանիզմի ներքին վիճակի հայելային արտացոլումն են։ Այս տարիքում հաճախ բարձրանում է խոլեստերինի և շաքարի մակարդակը արյան մեջ, արդյունքում առաջացնելով՝ աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ և զարկերակային ճնշումը։ Ընդհանուր արմամբ առաջանում է կենսական օրգանների արյան մատակարարման խանգարում և թթվածնային քաղց։

Ապացուցված է, որ ծերության նախանշանները տղամարդկանց և կանանց մոտ կապված են հորմոնների մակարդակի իջեցման հետ: Տղամարդկանց կարևորագույն հորմոնի՝ տեստոստերոնի նվազումը արյան մեջ հանդիսանում է կլիմաքսի գլխավոր պատճառնը։ Հետևաբար, տեստոստերոնի փոխլրացումը հիմնական բուժման եղանակն է։ Այս բուժումը անհատական է և կարող է ամբողջությամբ լուծել վերոնշյալ խնդիրը հիվանդների մոտ:

Եզրակացնելով, տղամարդկանց կլիմաքսը գոյություն ունեցող, բայց շատ հաճախ անտեսվող իրողություն է, և դրա հաղթահարումը կախված է հարցի վերաբերյալ գրագետ ու գիտակցված մոտեցումից:

Ամուսնանա՞լ շաքարային դիաբետով հիվանդ տղամարդու հետ կամ ոչ…

Հարց: Ես պատրաստվում եմ ամուսնանալ 35 տարեկան տղամարդու հետ, որը տառապում է շաքարային դիաբետով շուրջ 8 տարի: Մտահոգ եմ իմ ապագա ամուսնական կյանքի վերաբերյալ և՛ սեռական և՛ պտղաբերության առումով: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Շաքարային դիաբետ (Diabetes mellitus)

Շաքարային դիաբետ (Diabetes mellitus)

Պատասխան: Շատ դժվար հարց է, որն ունի բժշկական և մարդկային կողմեր: Շաքարային դիաբետը տղամարդկանց մոտ ունի մի շարք բարդություններ: Էրեկտիլ դիսֆունկցիան հանդիպում է շաքարախտով հիվանդների շուրջ 25-75 տոկոսի մոտ: Շաքարային դիաբետի ժամանակ այն հանդիպում է ավելի վաղ տարիքում: Գիտական ուսումանասիրությունները ցույց են տալիս, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել շաքարային դիաբետի վաղ ախտանշաններից մեկը, հատկապես մինչև 45 տարեկան տղամարդկանց մոտ: Հետադարձ սերմնաժայթքումը նույնպես հաճախ է հանդիպում շաքարային դիաբետի ժամանակ և  կարող է բերել տղամարդու անպտղության: Իհարկե գույություն ունեն սեռական ֆունկցիայի խանգարումների համապատասխան բուժում: Շատ կարևոր է նաև հիվանդի գլյուկոզայի մակարդակի կարգավորումը, նյարդային և անոթային բարդությունների կանխարգելումը, հոգեբանական օգնությունը, էնդոկրինոլոգի և ուրոլոգի բուժական համագործոկցությունը:

Գիշերամիզություն (Nocturia)

Գիշերամիզություն (Nocturia)

Գիշերամիզություն (Nocturia կամ Nicturia), դա գիշերվա ընթացքում միզարձակման նպատակով զարթնելն է: Այն հանդիպում է հղի կանանց և մեծահասակների մոտ: Երբեմն մինչ քնելը մեծ քանակությամբ հեղուկի ընդունումն է գիշերամիզության պատճառը : Երբեմն պատճառները լինում են ավելի լուրջ, ինչպես` խրոնիկական երիկամային անբավարարությունը, վահանագեղձի հիպերֆունկցիան, քնի ապնոեն, անմիզապահությունը, միզուղիների բորբոքումները, ցիստիտը, շաքարային դիաբետը, շագանակագեղձի հիվանդությունները (ադենոմա, պրոստատիտ, քաղցկեղ):

Գիրություն և անպտղություն

Գիրությունն ու տղամարդու անպտղությունը ( Obesity and male infertility)

Արդի ժամանակաշրջանում կան բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք խոսում են անպտղության, սեռական ցանկության նվազման, էրեկտիլ դիսֆունկցիայի և գիրության կապի միջև: Տղամարդու անպտղության ախտածագման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում` կրիպտօրխիզմը, ամորձու ոլորումը կամ տրավմաները, վարիկոցելեն, հակասպերմային հակամարմինները, սերմնատար ուղիների ինֆեկցիաները, հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը և սերմնածորանների խցանումները:

Անպտղության խնդրի լուծման համար կիրառվում են` արհեստական ներարգանդային սերմնավորումն ու արտամարմնային բեղմանավորման եղանակները: Այս մեթոդների անմատչելիությունն ու անհասանելիությունը  առիթ է որոնելու ավելի հասարակ, էժան ու արդյունավետ բուժման միջոցներ: Այդ միջոցներն են ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները: Այս փոփոխությունների հրատապությունը հատկապես կարևոր է` հաշվի առնելով մեր ժամանակներում համատարած ճարպակալումն ու մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը, ինչպես նաև սերմի  որակի վատացումը և անպտղության տարածվածությանը:

Գիրություն ազդեցությունը անպտղության վրա (Effect of Obesity on Male Fertility):

Կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ գիրությունը և մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը բացասական ազդեցություն ունեն տղամարդու պտղաբերության վրա: Որոշ հետազոտությունների մեջ հաշվի է առնվել նաև ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը:

Գիրությունը բերում է արոմատազա ֆերմենտի ակտիվության մեծացմանը, հիպոգոնադիզմի, տեստոստերոնի քանակի նվազմանը և էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացմանը: Այն կարող է առաջացնել  ինսուլինի կայունություն, քնի ապնոէ (շնչառության ժամանակավոր կանգ) , նաև  մեծացնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Հետազոտությունները պարզել են նաև, որ անպտղության հավանականությունը հատկապես մեծանում է այն տղաների մոտ, որոնք սեռական հասունացման կամ պատանեկության շրջանում ունեցել են քաշի ավելացում: Այս խմբի մոտ երեխա ունենալու ցուցանիշը մոտ 30 տոկոսով նվազ է, քան նորմալ քաշով տղաներինը:

Տղամարդու անպտղության բուժման անարդյունավետությունը նույնպես պայմանավորված է գիրության գործոնով: Ուսումնասիրվել է վարիկոցելեյի վիրահատության էֆեկտիվության ցուցանիշը` գեր և նորմալ քաշով մարդկանց մոտ: Այսպես, նորմալ քաշով վարիկոցելեյի վիրահատության ենթարկվածների` 70 %-ի, գերերի` 60%, իսկ չափազանց գերերի 58%-ի մոտ նկատվել է սերմի որակի լավացում: Ճիշտ է, որ այս տարբերությունը շատ մեծ չէ, բայց ամեն դեպքում առկա է:

Գիրություն և  սերմի հատկությունները (Obesity and Semen Parameters):

Տղամարդու գիրությունը կարող է բացասական ազդել սերմի հատկությունների վրա (խտություն, քանակ, շարժունակություն, մորֆոլոգիա…) և նաև բերել սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի ավելացմանը: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ նիհարելուց հետո բարելավվել է սերմի տվյալները: Գիրության և սերմի հատկությունների միջև կապի հետազոտման համար պետք է հաշվի առնել մարմնի զանգվածի ինդեքսը, քաշը, օրգանիզմի ճարպերի տոկոսը, կոնքի շրջագծը…: Ամեն գեր անպտուղ մարդու մոտ կարող է գործել ազդեցության տարբեր մեխանիզմ, որն իր հերթին կարող է բերել սերմի մեկ կամ ավելի հատկության փոփոխության:

Գիրություն և սեռական ֆունկցիա (Obesity and Sexual Function):

Գիրությունը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման ռիսկի գործոն, որն իր հերթին կարող է լինել անպտղության պատճառ: Գիրության հետևանքով կարող են առաջանալ սեռական հորմոնների ակտիվության իջեցում և նախաբորբոքային ցիտոկինների ակտիվության մեծացում: Արտահայտվում է սեռական մղման իջեցումով, սեռական հարաբերությունների հաճախականության պակասով, նաև էրեկտիլ դիսֆունկցիայով:

Գիրություն և հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ (Obesity and Hypogonadotropic Hypogonadism):

Անդրոգենների (տեստոստերոն) քանակի իջեցումը ուղիղ համեմատական է գիրության հետ: Այս առումով, մարմնի զանգվածի ինդեքսը համարվում է հիպոգոնադիզմի ցուցիչ: Հիպոֆիզի ֆունկցիայի իջեցումը կամ հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը գերերի մոտ բազմապատճառային է: Գերերի մոտ անդրոգենների արոմատիզացիայի հետևանքով ավելանում են էստրոնի (Estrone) ու էստրադիոլի (Estradiol) քանակը, իսկ վերջիններս հանդիսանում են էստրոգեններ: Էստրոգենները ունեն ֆոլիկուլ ստիմուլացնող (FSH) և լյուտեյնիզացնող հորմոնների (LH) արտազատման վրա բացասական ազդեցություն: Էստրադիոլի այս դերը հաստատվել է, երբ հիվանդներին տրվել է արոմատազայի ինհիբիտորներ, որի հետևանքով մեծացել է սեռական հորմոնների արտադրությունը:

Շաքարային դիաբետով (տիպ 2) հիվանդների մոտ կարևոր է որոշել տեստոստերոնի մակարդակը արյան մեջ: Այս հիվանդների երկրորդային հիպոգոնադիզմը առաջանում է ինսուլինային կայունության և հիպոֆիզի վրա նախաբորբոքային ցիտոկինների ազդեցության հետևանքով: Սեռական հորմոն կապող գլոբուլինի (SHBG) մակարդակը իջնում է արյան մեջ` շրջանառվող ինսուլինի քանակի ավելացման և կայունության հետևանքով:

Քնի ապնոէն (Sleep apnea) դա շնչառության ժամանակավոր կանգն է քնի ժամանակ, ավելի հաճախ հանդիպում է գերերի մոտ և կարող է բացասական ազդել առավոտյան տեստոստերոնի մակարդակի վրա, հետևաբար նաև էրեկտիլ ֆունկցիայի վրա: Իսկ այս երկու մեխանիզմների կոմբինացիան կարող է ազդել նաև տղամարդու պտղաբերության վրա:


“Գիրություն ու անպտղություն” թեմայով հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Ապրելակերպի փոփոխության (Lifestyle changes) կարևորությունը ուրոլոգիայում…

Ապրելակերպի փոփոխությունը (Lifestyle changes)

Lifestyle

Ապրելակերպ (Lifestyle)

Ապրելակերպի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ մի շարք ուրոլոգիական հիվանդությունների ընթացքի վրա` նպաստելով հիվանդության կանխարգելմանն ու հիվանդների վիճակը բարելավմանը:

Ապրելակերպի փոփոխության օրինակներից են` չծխելը, ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չափավոր օգտագործումը, հատուկ սննդակարգի պահպանումը ևալն:

Կան մի շարք ուրոլոգիական հիվանդություններ, որոնց բուժման կամ կանխարգելման համար կարևոր է նաև ապրելակերպի փոփոխությունը:

Էրեկտիլ դիսֆունկցիայի, շագանակագեղձի ադենոմայի, միզաքարային հիվանդության, ինչպես նաև ստորին միզուղիների ախտանիշների դեպքում մեծ նշանակություն ունի ապրելակերպի փոփոխությունը:

Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ուղեցույցերի մեջ առաջնային տեղ է զբաղեցնում ապրելակերպի փոփոխությունը: Գիրությունը, շաքարային դիաբետը, ծխախոտը, նստակյաց կյանքը և զարկերակային հիպերտենզիան համարվում են էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառներ: Հետևաբար, ճարպային սնունդ չօգտագործելը, ֆիզիկական ակտիվությունը, չծխելը, ստրեսներից խուսափելը, աղի և ալկոհոլի չափավոր օգտագործումը, կարող է բարերար ազդեցություն ունենալ տղամարդու սեռական առողջության վրա:

Բանջարեղենի հաճախակի օգտագործումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ շագանակագեղձի քաղցկեղի համար:

Կծու համեմունքների և սուրճի չափավոր օգտագործումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ստորին միզուղիների բորբոքումների պարագայում:

Օրվա ընդունման հեղուկի քանակի ավելացումը մինչև 2.5 լիտր, կարմիր մսի չափավոր օգտագործումը, մեծ քանակի ցիտրատների ընդունումը, ձկան յուղի օգտագործման ավելացումը և չափավոր օքսալատային սնունդը կանխարգելիչ դեր կարող են ունենալ միզաքարային հիվանդության ժամանակ:

Այսպիսով, հարկավոր է գիտակցել ապրելակերպի փոփոխության կարևորությունը և հետևել այս խորհուրդներին:

Հեշտոցաբորբ

Հեշտոցաբորբ (Vaginitis, vulvovaginitis)

Հեշտոցաբորբը դա հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է: Առաջանում է տարբեր տարիքի կանանց մոտ և ունի տարբեր պատճառներ: Նախատրամադրող գործոններն են` ընդհանուր խրոնիկական հիվանդությունները, սեռական և անձնական կյանքի հիգիենայի կանոններին չհետևելը, նաև հորմոնալ խանգարումները:

Պատճառներն են` սեռական բորբոքային հիվանդությունները, հեշտոցի վնասվածքները, իջեցումները, մեծ քանակությամբ անտիբիոտիկների օգտագործումը, pH-ի փոփոխությունը, սեղմող ներքնազգեստմերը, քիմիական տարբեր նյութերը: Տարեց կանանց մոտ հեշտոցաբորբի պատճառը ձվարանների ֆունկցիայի խանգարումներն են, որոնք առաջացնում են հեշտոցի լորձաթաղանթը բարակում և կոչվում են ատրոֆիկ հեշտոցաբորբեր: Շաքարային դիաբետը նույնպես համարվում է  սնկային հեշտոցաբորբի նպաստավոր գործոն: Read the rest of this entry »

Բալանիտ

Բալանիտ (Balanitis)

Բալանիտ (Balanitis)

Բալանիտ (Balanitis)

Առնանդամի գլխիկի բորբոքումը կոչվում է բալանիտ (Balanitis), թլիփի բորբոքումը` պոստիտ (Posthitis), իսկ գլխիկի և թլիփի բորբոքումը միասին` պալանոպոստիտը (Balanoposthitis): Այս հիվանդությունը հանդիպում է չթլփատված երեխաների, ինչպես նաև մեծերի մոտ: Պատճառները լինում են` ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն բնույթի: Ֆիմոզն (երբ թլիփը հետ չի ձգվում) ու շաքարային դիաբետը հանդիսանում են բալանիտի ամենատարածված պատճառները: Խրոնիկական բալանոպոստիտը ռիսկային գործոն է հանդիասնում balanitis xerotica obliterans-ի, ֆիմոզի և առնադամի քաղցկեղի առաջացմանը:

Բալանիտի ախտանշանները:

  • Կարմրություն
  • Դիսկոմֆորտ
  • Թանձր սպիտակավուն արտադրություն թլիփի տակ
  • Քոր
  • Այտուցվածություն
  • Հոտ
  • Ֆիմոզ
  • Երբեմն ցավոտ միզարձակություն` հատկապես սնկային միզուկաբորբի ժամանակ

Բալանիտի մաշկային պատճառները:

  • Կարմիր տափակ որքին (Lichen planus)
  • Էկզեմա (Eczema)
  • Դերմատիտ (Dermatitis)
  • Պսորիազ (Psoriasis)
Բալանիտ (Balanitis)

Բալանիտ (Balanitis)

Այլ պատճառներ:

  • Առնանադամի մաշկի գրգռվածություն կարող է լինել պահպանակների քիմիական նյութերի, լվացքի փոշիների, գործվածքների, օճառների և հիգիենայի այլ պարագաների պատճառով:
  • Ինֆեկցիոն պատճառներն են` սնկերն ու բակտերիաները
  • Շաքարային դիաբետը նպաստում է միկրոբների և սնկերի աճին, հետևաբար բալանոպոստիտի առաջացմանը:
  • Ֆիմոզ
  • Չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ, երբ կնոջ հեշտոցը բորբոքված է
  • Սեռական հերպես
  • Խլամիդիա

Ախտորոշումը:

Առնանդամի գլխիկի քսուքի, մեզի և շաքարի քննություն:

Բուժում:

Ըստ ախտածագման` հակասնկային, հակաբակտերիալ, հակաալերգիկ, ստերոիդ քսուքներ, իսկ ֆիմոզի դեպքում` թլփատում: