Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘շագանակագեղձի վիրահատություն’

Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)

Տարակարծություններ PSA-ի մասին

(Controversies about PSA)

PSA

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:

Սակայն PSA-ի բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ կապված չէ շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է լինում շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո կարող է նույնպես նկատվել PSA-ի բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մասաժ, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել ևայն։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը ևայլն։ PSA-ի սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսյալ տարին մեկ անգամ կատարել այս քննությունը։ Այս քննությունը կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA-ի նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձր՝ տարին 2 անգամ։PSA

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտման մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և վերջապես՝ շագանակագեղձի բիոպսիա։

Շատ հաճախ PSA-ի հետազոտման արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե հիվանդի և թե նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսին են ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։

PSA-ը նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար նրա բարձրացումը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։

Ամփոփ խորհուրդներ։

  • 45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։
  • Ուրոլոգի ցուցումով կատարել՝ PSA քննություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում ուղիղաղիքային սոնոգրաֆիա։
  • Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։
  • Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։
  • Ուրոլոգի կողմից PSA-ի և հետազոտման այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոպսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ


Այս թեմայի մասին ձեր հարցերը կարող եք հղել հոդվածի հեղինակ, բժ․՝ Ռաֆֆի Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling)

Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling)Հետմիզարձակման դրիբլինգ(post voiding dribling)

Դրիբլինգ (dribling) կոչվում է այն երևույթը, երբ միզարձակումը ավարտելուց հետո տղամարդու վարտիքը թրջվում է մեզի հանկարծակի արտահոսքի պատճառով։

Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling) պատճառները շատ պարզաբանված չեն։ Հիմնական ենթադրյալ պատճառը կապված է կոնքի հատակի թույլ մկանների (հատկապես բուլբոկավերնոզ) հետ, որի արդյունքում երբ փակվում է միզապարկի ելքը, ապա միզուկի տվյալ հատվածում կուտակված մեզը ինքնահոս իջնում է ցած։

Որո՞նք են կոնքի հատակի մկանների թուլության պատճառները։

  • Շագանակագեղձի վիրահատություններ
  • Փորկապություն
  • Խրոնիկ հազ (հատկապես ծխողների մոտ)
  • Գերքաշ
  • Նյարդերի վնասում
  • Մշտական ծանրություն բարձրացնելը

Այլ պատճառներից են՝ ստորին միզուղիների ախտանշանները, որոնք հանդիպում են շագանակագեղձի տարբեր հիվանդությունների ժամանակ (ադենոմա, քաղցկեղ, պրոստատիտ)։ Այս ախտանշաններից են՝ հաճախամիզությունը, դժվարամիզությունը, ճիգերով միզարձակությունը ևայլն։

Ինչպե՞ս կանխել դրիբլինգը։

  1. Միզելու վերջում սպասել մի քանի վարկյան մինչև միզապարկի ամբողջական թատարկումը
  2. Ձախ ձեռքի երեք մատների ծայրերով սեղմել ամորձուց քիչ ներքևի հատվածը
  3. Այնուհետև միջին գծով մեղմորեն մատների ծայրերը սահեցնել դեպի առաջ՝ առնանդամի հիմքի ուղղությամբ
  4. Միզուկի մեզի թատարկումից հետո կրկնել այս գործողությունը մի քանի անգամ
  5. Ուժեղացնել կոնքի մկանները վարժությունների միջոցով
  6. Դիմել ուրոլոգիական խորհրդատվության

Ինչպե՞ս է կատարվում շագանակագեղձի ներմիզուկային մասնատումը (TURP):

Հարց։

Ես 58 տարեկան տղամարդ եմ, միզարձակման խանգարման կապակցությամբ ինձ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա և առաջարկվել ներմիզուկային մասնատում (ՏՈՒՌ)։ Կարող եք մանրամասնորեն նկարագրել այդ վիրահատության, հետվիրահատական ընթացքի և բարդությունների մասին։

Պատասխան։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Շագանակագեղձի ադենոմայի բուժման ամենաարդյունավետ եղանակն է համարվում ներմիզուկային մասնատումը կամ տրանսուրետրալ ռեզեկցիան։ Այս վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացման ներքո (հիվանդը զարթուն է և պորտից ներքև ցավազրկված է), երբ հատուկ գործիք է անցկացվում միզուկի միջոցով մինչև միզապարկ ու կատարվում է ցիստոսկոպիա։ Այնուհետև գործիքը փոխարինվում է ռեզեկտոսկոպով (այն գործիքը, որի միջոցով կատարվում է վիրահատությունը), և կատարվում է շագանակագեղձի գերաճած հյուսվածքի մասնատում։ Ադենոմայի կտորները հեռացվում են միզապարկի լվացման միջոցով, կատարվում է նաև արյունահոսող անոթների կուագուլիացիա (այրում)։ Սովորաբար այս վիրահատության ընթացքը տևում է 1-1.5 ժամ, վերջում տեղադրվում է եռաճյուղ ուրետրալ ֆոլեյ կատետր (խողովակ, որի միջոցով մի կողմից միզապարկը լվացվում է ստերիլ հեղուկով ու մյուս կողմից դուրս բերվում այն)։ Վերջինս հեռացվում է, երբ հիվանդի մեզը մաքրվում է , դա սովորաբար լինում հետվիրահատական 2-3 րդ օրերին, այնուհետև հիվանդը միզում է բնական ճանապարհով, որոշվում է մնացորդային մեզը, և տրվում են համապատասխան խորհուրդներ։

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատման բացարձակ հակացուցումները սովորաբար կարող են կապված լինել ուղեկցով ծանր հիվանդությունների հետ (սիրտ֊անոթային, թոքային, արյան մակարդելիության խանգարումներ, խրոնիկ երիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ․․․)։ Իսկ վիրահատական ցուցումներն են՝ ստորմիզապարկային խցանումները (հատկապես շագանակագեղձի բարորակ գերաճը), շագամակագեղձի ադենոմայով պայմանավորված՝ միզուղիների բորբոքումները, արյունամիզությունը, միզակապությունը, միզապառկի քարերը, ինչպես նաև միզապարկի և երիկամների ախտահարումը։

Որպես հետևանք մեծ մասամբ հետվիրահատական շռջանում հիվանդների մոտ կարող է դիտվել հետադարձ սերմնաժայթքում, իսկ հազվադեպ բարդություններից են՝ միզապարկի վզիկի սկլերոզը, միզուկի նեղացումները, էրեկտիլ դիսֆունկցիան, արյունահոսությունը ևայլն։

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատում (TURP)