Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘շագանակագեղձի բիոպսիա’

Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)

Տարակարծություններ PSA-ի մասին

(Controversies about PSA)

PSA

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:

Սակայն PSA-ի բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ կապված չէ շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է լինում շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո կարող է նույնպես նկատվել PSA-ի բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մասաժ, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել ևայն։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը ևայլն։ PSA-ի սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսյալ տարին մեկ անգամ կատարել այս քննությունը։ Այս քննությունը կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA-ի նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձր՝ տարին 2 անգամ։PSA

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտման մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և վերջապես՝ շագանակագեղձի բիոպսիա։

Շատ հաճախ PSA-ի հետազոտման արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե հիվանդի և թե նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսին են ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։

PSA-ը նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար նրա բարձրացումը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։

Ամփոփ խորհուրդներ։

  • 45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։
  • Ուրոլոգի ցուցումով կատարել՝ PSA քննություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում ուղիղաղիքային սոնոգրաֆիա։
  • Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։
  • Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։
  • Ուրոլոգի կողմից PSA-ի և հետազոտման այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոպսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ


Այս թեմայի մասին ձեր հարցերը կարող եք հղել հոդվածի հեղինակ, բժ․՝ Ռաֆֆի Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Շագանակագեղձի քաղցկեղը համարվո՞ւմ է ժառանգական հիվանդություն:

Հարց: Շագանակագեղձի քաղցկեղը համարվո՞ւմ է ժառանգական հիվանդություն:

Պատասխան: Ի տարբերություն այլ քաղցկեցների, շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը աճում է տարիքի հետ: Այսպես 40 տաեկանից ցածր հանդիպում է` 1/10000, 40-60` 1/100, 60-80`1/8: Ընտանեկան պատմությունը համարվում է ռիսկային գործոն: Շատ կարևոր է նաև ընտանիքի անդամի (հայր, հորեղբայր…) քաղցկեղով հիվանդանալու տարիքը: Այսպես եթե մեկի հայրը հիվանդացել է շագանակագեղձի քաղցկեղով 70 տարեկան հասակում, ապա նրա որդու քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է` 4 անգամ  60 տարեկանի դեպքում, իսկ 50 տարեկանի դեպքում` 7 անգամ: Այսպիսով, շատ կարևոր է ուշադրություն դարձնել այս հանգամանքին և գտնվել ուրոլոգիական հսկողության ներքո` բացառելու շագանակագեղձի քաղցկեղային ախտահարումը, կամ վաղ ախտորոշելու և համապատասխան բուժում ստանալու նպատակով:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Հարցազրույց` Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի ուրոլոգիական ծառայությունների մասին:

Ի՞նչն է սերմնահեղուկի մեջ արյուն լինելու պատճառը…

Հարց:Ի՞նչն է սերմնահեղուկի մեջ արյուն (hematospermia) լինելու պատճառը…

սերմի մեջ արյուն (Hematospermia)

սերմնահեղուկի մեջ արյուն (Hematospermia)

Պատասխան:

Հեմատոսպերմիա նշանակում` սերմի մեջ արյուն: Լինում է հաճախ անհայտ պատճառի: Իսկ ընդհանրապես պատճառները կարող են կապված լինել` միզուղիների, շագանակագեղձի և սերմնաբշտերի բորբոքային հիվանդությունների հետ: Երբեմն հանդիպում է` շագանակագեղձի ուռուցքային ախտահարման, միզուղիների տրավմայի, վիրահատությունների, շագանակագեղձի բիոպսիայի և միզուկի նեղացման ժամանակ:

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այս ախտանշանին, կատարել ուրոլոգիական խորհրդատվություն`պարզելու պատճառը և համապատասխան բուժում կազմակերպելու համար:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ