Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP’

Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling)

Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling)Հետմիզարձակման դրիբլինգ(post voiding dribling)

Դրիբլինգ (dribling) կոչվում է այն երևույթը, երբ միզարձակումը ավարտելուց հետո տղամարդու վարտիքը թրջվում է մեզի հանկարծակի արտահոսքի պատճառով։

Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling) պատճառները շատ պարզաբանված չեն։ Հիմնական ենթադրյալ պատճառը կապված է կոնքի հատակի թույլ մկանների (հատկապես բուլբոկավերնոզ) հետ, որի արդյունքում երբ փակվում է միզապարկի ելքը, ապա միզուկի տվյալ հատվածում կուտակված մեզը ինքնահոս իջնում է ցած։

Որո՞նք են կոնքի հատակի մկանների թուլության պատճառները։

  • Շագանակագեղձի վիրահատություններ
  • Փորկապություն
  • Խրոնիկ հազ (հատկապես ծխողների մոտ)
  • Գերքաշ
  • Նյարդերի վնասում
  • Մշտական ծանրություն բարձրացնելը

Այլ պատճառներից են՝ ստորին միզուղիների ախտանշանները, որոնք հանդիպում են շագանակագեղձի տարբեր հիվանդությունների ժամանակ (ադենոմա, քաղցկեղ, պրոստատիտ)։ Այս ախտանշաններից են՝ հաճախամիզությունը, դժվարամիզությունը, ճիգերով միզարձակությունը ևայլն։

Ինչպե՞ս կանխել դրիբլինգը։

  1. Միզելու վերջում սպասել մի քանի վարկյան մինչև միզապարկի ամբողջական թատարկումը
  2. Ձախ ձեռքի երեք մատների ծայրերով սեղմել ամորձուց քիչ ներքևի հատվածը
  3. Այնուհետև միջին գծով մեղմորեն մատների ծայրերը սահեցնել դեպի առաջ՝ առնանդամի հիմքի ուղղությամբ
  4. Միզուկի մեզի թատարկումից հետո կրկնել այս գործողությունը մի քանի անգամ
  5. Ուժեղացնել կոնքի մկանները վարժությունների միջոցով
  6. Դիմել ուրոլոգիական խորհրդատվության

Շագանակագեղձի ֆունկցիաները

Շագանակագեղձի ֆունկցիաները (Prostate functions)

Շագանակագեղձ (prostate)

Շագանակագեղձ (prostate)

Շագանակագեղձը շատ կարևոր ու կենսական արական օրգան է, որն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ, որոնք են.-

  • Գեղձային ֆունկցիա: Շագանակագեղձ հանդիսանում է գեղձային օրգան, որի արտազատուկը ունի հիմնային միջավայր, և նպաստում է սերմնաբջիջների լողալուն` հեշտոցի թթվային միջավայրում:
  • Սերմնահեղուկի ջրիկացման ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկը, սերմնաբշտերի հեղուկի հետ միասին նպաստում են սերմնաբջիջների տեղափոխմանը: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) արտադրվում է շագանակագեղձի կողմից և նպաստում է սերմնահեղուկի ջրիկացմանը: Սերմնաբշտերն արտադրում են մի սոսնձող նյութ, որի ազդեցությամբ սերմնահեղուկը կպչում է արգանդի վզիկին: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) հատուկ ֆերմենտի օգնությամբ քայքայում է տվյալ նյութը, և նպաստում սերմնաբջջի ներթափանցմանը դեպի արգանդ: Հետևաբար սրանով կարող ենք բացատրել (PSA) քննության տվյալների տատանումը, հատկապես սեռական հարաբերությունից հետո:
  • Մկանային ֆունկցիա: Շագանակագեղձի մկանային օրգան լինելու շնորհիվ տեղի է ունենում սերմնաժայթքում, հետևաբար նպաստելով սերմի ներթափանցմանը նախ հեշտոց, այնուհետև` արգանդի խոռոչ:
  • Վերարտադրողական ֆունկցիա: Շագանակագեղձի սերմի մղման հատկության շնորհիվ, նախ տղամարդն ունենում է սեռական հաճույք կամ օրգազմ, այնուհետև դա կարևոր նախապայման է վերարտադրողության համար:
  • G կետ: Շագանակագեղձը հանդիսանում է սեռական ստիմուլիացիայի կետ, որի միջոցով
    մեծանում է սեռական գրգռվածությունն ու օրգազմի աստիճանը: Շագանակագեղձի հատուկ վարժանքների շնորհիվ հնարավոր է ունենալ “ներքին սերմնաժայթքում”, դրանով իսկ պահպանելով սեռական էներգիան:
  • Զտող ֆունկցիա: Շագանակագեղձն ունի հակատոքսիկ ազդեցություն, մաքրելով սերմը բոլոր վնասակար նյութերից և ապահովելով նրա որակը: Հետևաբար միջավայրի թունավոր նյութերի և որոշ սննդամթերքի բացասական ազդեցությունը պատճառ են` շագանակագեղձի հիվանդություննրի և հատկապես քաղցկեղի տարածվածությանը:
  • Էրեկտիլ ֆունկցիա: Առնանդամը նյարդավորող նյարդերը անցնում են շագանակագեղձի կողմնային մակերոսով, հետևաբար շագանակագեղձի որոշ վիրահատություննր (արմատական հեռացում կամ ճառագայթումը) կարող են ունենալ էրեկտիլ դիսֆունկցիա:
  • Մանրեասպան ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկներն ունեն մանրեասպան հատկություն, հետևաբար սրանով է բացատրվում միզուղիների բորբոքումների քիչ տարածվածությունը տղամարդկանց մոտ` կանանց համեմատ:
  • Փականային ֆունկցիա: Միզային ներքին փականը գտնվում է շագանակագեղձից վերև, իսկ արտաքինը` նրա ստորին սահմանում: Այս փականները ապահովում են տղամարդու միզապահության  ֆունկցիան: Միաժամանակ այս փականների սինխրոն աշխատանքի շնորհիվ սերմնաժայթքման ժամանակ սերմը չի խառնվում մեզի հետ: Շագանակագեղձի վիրահատությունների ժամանակ վնասվում է ներքին փականը ու առաջանում է հետադարձ սերմնաժայթքում: Իսկ արտաքին փականի վնասումը կամ ախտահարումները առաջացնում են անմիզապահություն:
  • Հորմոնային ֆունկցիա: Շագանակագեղձի 5 ալֆա ռեդուկտազա հորմոնը պատասխանատու է տեստոստերոնի փոխակերպմանը` դիհիդրոտեստոստերոնի: Վերջինս ապահովում է տղամարդու սեռական ցանկությունն ու ֆունկցիան: Ժամանակի ընթացքում պակասում է այս հորոնմի քանակը` բերելով սեռական ցանկության և ֆունկցիայի անկման:

Այսպիսի կոմպլեքս ֆունկցիա ունեցող գեղձի հիվանդությունները կարող են իսկական քաոս առաջացնել տղամարդու միզասեռական առողջության հարցում և մեծապես ազդել մարդու կյանքի որակի վրա:

Հետադարձ սերմնաժայթքումը (Retrograde ejaculation)`շագանակագեղձի վիրահատությունից հետո…

Հարց: 62 տարեկան եմ, վիրահատվել եմ շագանակագեղձի ադենոմայի կապակցությամբ՝ 2 տարի առաջ: Ճիշտ է, որ սեռական կարողությունս պահպանվել է վիրահատությունից հետո, սակայն սերմնահեղուկը բացակայում է: Ինչու՞ է բացակայում, եւ ինչպե՞ս կարելի է դա բուժել:

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատում

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատում

Պատասխան: Շագանակագեղձի հիպերպլազիան (ադենոմա) տարածված հիվանդություն է 50-ն անց տղամարդկանց մոտ: Դրա բուժման հիմնական եղանակներից է` շագանակագեղձի ներմիզուկային մասնահատումը (տրանսուրետրալ ռեզեկցիա): Վիրահատական տվյալ միջամտությունը հղի է մի շարք բարդություններով: Այդ բարդություններից է սերմնաժայթքման խանգարումը, այս դեպքում հետադարձ սերմնաժայթքումը (սերմնահեղուկի հետհոսքը դեպի միզապարկ): հետադարձ սերմնաժայթքում,շագանակագեղձ,շագանակագեղձի ադենոմա,շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP,սերմնաժայթքման խանգարումներ

Հետեւաբար, անհրաժեշտ է ըմբռնել այս իրողությունը մինչ վիրահատությունը, իսկ դրանից հետո հարմարվել «նոր» վիճակին: Մանավանդ որ, այս վիճակը սեռական կյանքի վրա չի ազդում. հիվանդի օրգազմը դրանից չի տուժում:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Doctors.am:”Հարցազրույց ուրոլոգ Ռաֆֆի Հակոբի Ջանեցյանի հետ” շագանակագեղձի հիվանդությունների մասին…

“Հարցազրույց ուրոլոգ Ռաֆֆի Հակոբի Ջանեցյանի հետ”

Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է “Ուրոլոգիայի կենտրոնի” և “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” ուրոլոգ`

Ռաֆֆի Հակոբի Ջանեցյանին

Թեմա-Շագանակագեղձի հիվանդություններ

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ  Raffi H. Janesian, urologist

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ – Raffi H. Janesian, urologist

-Բժիշկները պնդում են, որ շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է. ի՞նչ կարևորագույն ֆունկցիաներ ունի այն տղամարդու օրգանիզմում:

– Շագանակագեղձը տղամարդու միզասեռական գեղձամկանային օրգան է: Այն գ նվում է միզապարկից ներքև. նրա մեջ են բացվում սերմնատար խողովակները, նրա միջոցով անցնում է մեզը: Այն ունի միզապահության ֆունկցիա, քանի որ նրա սահմաններում` վերևից և ներքևից, գտնվում են երկու միզային փականները, որոնք պատասխանատու են այդ ֆունկցիայի համար: Որպես գեղձ` նա արատադրում է արտազատուկ, որն ապահովում է սերմնաբջիջների լողալու և շարժունակության միջավայրը: Այդ արտազատուկի հիմնային միջավայրի շնորհիվ սերմնաբջիջը հաղթահարում է  հեշտոցի թթվային պատնեշը և տեղափոխվում արգանդի խոռոչ: Շագանակագեղձի արտազատուկն ունի նաև մանրեասպան հատկություն: Իսկ որպես մկան՝ նրա կծկմամբ տեղի է ունենում սերմաժայթքումը: Նաև կարևոր է նշել, որ սեռական ֆունկցիայի խանգարումները կարող են անմիջական կապ ունենալ շագանակագեղձի հիվանդությունների հետ, քանի որ գեղձի մակերեսով են անցնում առնանդամի անոթներն ու նյարդերը: Մի խոսքով, իսկապես տղամարդու “երկրորդ սիրտն” է, և հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել շագանակագեղձի ոռողջության վրա:

– Ո՞ր տարիքից է աճում շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունենալու ռիսկը:

– Շագանակագեղձի հետ կապված  խնդիրներ առաջանում են երիտասարդական հասակից մինչև խորը ծերություն: Մեծահասակների խնդիրները կապված են շագանակագեղձի գերաճի կամ քաղցկեղի ախտանշանների հետ, իսկ երիտասարդներինը` շագանակագեղձի բորբոքման` պրոստատիտի հետ: Պրոստատիտի պատճառները տարբեր են` սեռական կյանքի հիգիենայի կանոններին չհետևելը, սեռավարակները, բազմաթիվ զուգընկերներ, տարբեր տեսակի սեռական կապերը և այլն:

– Բացի սեռավարակներից, ուրիշ ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ շագանակագեղձի բորբոքման համար:

– Սեռական կյանքի բացակայությունը կամ անկանոնությունը, նստակյաց  կենսակերպը, գիրությունն ու ճարպակալումը, ալկոհոլի և սուր համեմունքների չարաշահումը նույնպես կարող են բորբոքման պատճառ հանդիսանալ: Պատահական սեռական հարաբերություննեը կարող են շագանակագեղձի քրոնիկական ախտահարման պատճառ դառնալ:

– Շագանակագեղձի ադենոման հայտնի է ՝ որպես  տարածված և հաճախ հանդիպող խնդիր.լուսաբանեք խնդրեմ՝ ի՞նչ է այն:

– Շագանակագեղձի ադենոման  բարորակ գոյացություն է, որն աճում է գեղձի մեջ՝ առաջացնելով միզուղիների խցանում և միզարձակման խանգարումներ: Նրա առաջացման պատճառներն անհայտ են, սակայն հորմոնային գործոնը համարվում է ամենատարածվածը:

– Որո՞նք են  հիմնական գանգատները շագանակագեղձի ադենոմայի դեպքում:

– Առաջին ախտանշանը  դժվարամիզությունն է, այնուհետև` հաճախամիզությունը, գիշերամիզությունը, ընդհատվող և նվազ շիթով միզարձակությունը, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողությունը և այլն: Հիվանդության փուլը որոշվում է հարցաշարի միջոցով, որը կոչվում է շագանակագեղձի ախտանշանների միջազգայինին ինդեքս: Վերջինիս հիման վրա որոշվում է հիվանդի վարման տարբերակը` հսկողություն, դեղորայքային բուժում կամ վիրահատություն: Երբեմն հիվանդները հարմարվում են իրենց գիշերային հաճախակի միզարձակությանը, և դա համարում  նորմալ երևույթ: Մինչդեռ առողջ մարդը չպետք է քնից զարթնի միզելու համար:

– Իսկ ո՞րն է  շագանակագեղձի ադենոմային  “բնորոշ” տարիքը:

– Սովորաբար այն հանդիպում է 45-ն անց տղամարդկանց մոտ: Լինում են նաև բացառիկ դեպքեր: Իմ մասնագիտական փորձի ընթացքում շագանակագեղձի ադենոմա ախտորոշմամբ ամենաերիտասարդ հիվանդը եղել է` 32տարեկան, իսկ ամենատարեցը` 91:

– Ինչպե՞ս է տարբերակվում շագանակագեղձի ադենոման չարորակ ուռուցքից, այսինքն քաղցկեղից:

– Ադենոմայի դեպքում գոյացությունն ունի բարորակ ընթացք. հետևանքները կարող են ազդել մարդու կյանքի որակի վրա: Բացի ադենոմայի հետևանքով առաջացած միզարձակման և խցանման ախտանշաններից, կարող են առաջանալ այլ բարդություններ` միզապարկի քարեր, շագանակագեղձի և վերին միզուղիների սուր բորբոքումները, սուր միզակապություն, միզապարկի ատոնիա:  Իսկ քաղցկեղի դեպքում ախտանշանները գրեթե նույնն են, սակայն հարկավոր է կատարել լրացուցիչ հետազոտություններ: Հատկապես ուշադրություն պետք է դարձնել ռիսկային խմբի հիվանդներին` ընտանեկան պատմություն ունեցողներին, գերերին, ծխողներին:

– Ի՞նչ հետազոտություններ են պահանջվում:

– Մինչև հետազոտությունների մասին խոսելն ուզում եմ շեշտել, որ շագանակագեղձի խնդիրներով և բուժմամբ պետք է զբաղվի բացառապես ուրոլոգը, քանի որ նա գիտակ է այդ օրգանի բոլոր խնդիրների մասին: Իսկ այլ “մասնագետների” սխալները կարող են կործանարար և վտանգավոր լինել մարդու առողջության համար: Օրինակ, այլ մասնագետների ուշադրությունից կարող է վրիպել շագանակագեղձի քաղցկեղը: Անդրադառնալով հետազոտություններին՝ հարկավոր է կատարել սոնոգրաֆիկ, ուրոդինամիկ և լաբորատոր հետազոտություններ, ուղիղ աղիքային մատնային քննություն, ՊՍԱ, երբեմն տրանսուռեկտալ սոնոգրաֆիա:

– Ե՞րբ է  կատարվում քաղցկեղի վերջնական ախտորոշումը:

– Շագանակագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշումը կատարվում է ներուղիղաղիքային բիոպսիայի միջոցով, որն իրականացվում է սոնոգրաֆիկ հսկողության ներքո: Գեղձի յուրաքանչյուր բլթից վերցվում են հյուսվածքային կտորներ հետազոտման համար: Այս մոտեցումը նպաստում է քաղցկեղի վաղ ախտորոշմանը: Ինչպես այլ օրգանների, այնպես էլ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում պարզ է, որ վաղ  ախտորոշումն ապահովում է հիվանդի երկարակեցությունը և քաղցկեղի տարածման կանխումը:

Ինչպիսի՞ բուժական և  վիրահատական միջամտություններ են կատարվում շագանակագեղձի բորբոքումների, ադենոմայի և քաղցկեղի դեպքում:

– Պրոստատիտի բուժման համար կիրառվում են հակաբորբոքային, հակաբակտերիալ, ֆիզիոթերապևվտիկ, վիտամինային բուժումներ: Շագանակագեղձի ադենոմայի թեթև և միջին ախտահարումների ժամանակ կատարվում է դեղորայքային բուժում: Համապատասխան դեղորայքի խումբը կոչվում է ալֆա- պաշարիչներ, որոնք ունեն միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը թուլացնող, հետևաբար  միզարձակությունը լավացնող հատկություն: Նրանք չեն դադարեցնում շագանակագեղձի գերաճը, այլ նվազեցնում  են հիվանդի գանգատները: Ադենոմայի արտահայտված ախտահարումների դեպքում կատարվում է վիրահատական բուժում: Ամենատարածված վիրահատական եղանակը ներմիզուկային մասնատումն է, որի ժամանակ հեռացվում են շագանակագեղձի ադենոմատոզ հանգույցները՝ էնդոսկոպիկ եղանակով: Որոշ դեպքերում կիրառվում են նաև բաց վիրահատությունը:

Ինչ վերաբերում է շագանակագեղձի քաղցկեղին,ապա նշեմ, որ շագանակագեղձում սահմանափակված և տեղային տարածվածության քաղցկեղի դեպքում կիրառվում է վիրահատական, ճառագայթային և հորմոնալ բուժում: Իսկ մետաստատիկ քաղցկեղի դեպքում` հորմոնալ բուժում և քիմիաթերապիա:

Ինչ խորհուրդ կտաք տղամարդկանց՝ շագանակագեղձի հետ կապված առողջական խնդիրներից խուսափելու համար:

– Տղամարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց միզասեռական համակարգի խնդիրներին, քանի որ դրանով պայմանավորված է իրենց կյանքի որակը: Նաև հորդորում եմ կանանց ավելի ուշադիր լինել իրենց ամուսինների նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում ուղղորդելով նրանց ուրոլոգի խորհրդատվությանը: Հաճախ Հայաստանում տղամարդիկ անտեսում են իրենց առողջությունը` ոչ բավարար տեղեկատվություն ունենալու պատճառով: Հետևաբար կարևորում եմ  տղամարդկանց առողջության գիտակցման մակարդակի բարձրացումը՝ գիտելիքների և տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Այս նպատակով ձեռնարկել եմ ուրոլոգիական մասնագիտական նոր կայքի ստեղծումը: www.urolog.am անդրադառնում է տղամարդու առողջության, և, հատկապես, միզասեռական և վերարտադրողական խնդիրներին: Այս կայքը հնարավորություն է տալիս ցանկացած այցելուի գիտահանրամատչելի տեղեկատվություն ստանալու՝ ուրոլոգիական ամենատարբեր խնդիրների և հիվանդությունների վերաբերյալ, հարցեր ուղղելու իրենց հուզող և կաշկանդող թեմաներով, և ստանալու մատչելի պատասխաններ: Շնորհակալ եմ www.urolog.am այցելուներին` դրական արձագանքների և խրախուսական խոսքերի համար: Շնորհակալություն նաև Ձեզ:

Հարցազրույցը’ Լուսինե Քոչարյանի
Աղբյուրը’ Doctors.am

24 .05.2013

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա (ադենոմա): Ախտանշաններ

Հարց: 55 տարեկան տղամարդ եմ: Ունեմ միզելու դժվարություն եւ հաճախամիզություն: Շատերն ասում են, որ այս նշանները կապված են շագանակագեղձի հետ: Խնդրում եմ ինձ տեղեկություն տալ շագանակագեղձի հիվանդության մասին: Որոնք են այս հիվանդության նշանները, ինչպես է կանխարգելվում եւ բուժվում:

Պատասխան: Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ադենոմա) հաճախ հանդիպող հիվանդություն է հատկապես 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Այս հիվանդության ախտանշաններն են. Read the rest of this entry »

Շագանակագեղձի ադենոմա

Շագանակագեղձի բարորակ գերաճ ադենոմա (Benign Prostatic Hyperplasia)

Շագանակագեղձը դա շագանակաձև օրգան է, որն գտվնում է տղամարդկանց միզապարկի ներքևի և միզուկի սկզբնամասում: Նրա առաջնային սահմանը հանդիսանում է ցայլոսկրը, իսկ հետինը` ուղիղ աղիքը: Պարունակում է բազմաթիվ գեղձեր, որոնք արտադրում են արտազատուկ: Վերջինս կազմում է սերմնահեղուկի մոտ 95%-ը: Read the rest of this entry »