Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘միզաքարային հիվանդություն’

Ինչքա՞ն ջուր խմել օրական…

Ինչքա՞ն ջուր խմել օրական…

ջուր (water)

ջուր (water)

Սովորաբար միզապարկի հիվանդությամբ (ցիստիտ, անմիզապահություն..) տառապող հիվանդները խուսափում են հեղուկի ընդունումից`միզարձակությունների քանակը պակասեցնելու նպատակով: Իհարկե, տեղյակ չլինելով, որ քիչ քանակության մեզը փոքրացնում է միզապարկի ծավալը, ավելի զգայուն և ընկալունակ է  դարձնում  այն` միկրոբների և բորբոքումների նկատմամբ: Հետևաբար, ջուր քիչ խմելը կարող է հիվանդի վիճակը ավելի վատթարացնել:

Խուսափելու համար ուրոլոգիական հիվանդությունների բարդություններից (միզաքարային հիվանդություն, միզուղիների բորբոքումներ ևայլն) պետք է պահպանել օրվա հեղուկի բալանսը: Այն պետք է կազմի տղամարդկանց համար` 3-3.5 լիտր, իսկ կանանց` 2-2.5լիտր: Երբեմն դժվար է լինում այդպիսի սովորություն ձևավորելը, այդ դեպքում դա պետք է անել աստիճանաբար: Ցանկալի չէ խմել կոֆեին պարունակող ըմբելիքներ, քանի որ դրանք գրգռում են միզապարկը և խթանում` միզագոյացումը: Կոֆեին են պարունակում սուրճը, թեյը, էներգետիկ ըմպելիքները, կոկա-կոլան, շոկոլատը ևայլն: Ալկոհոլային խմիչքները նույնպես գրգռիչ ազդեցություն ունեն միզապարկի վրա:

Պետք է խմել բնական ջուր, մրգային կամ տարբեր բուսական թեյեր: Կարևոր է օրական խմել մեկ փոքր բաժակի չափով լորամրգի հատապտղի հյութ` (craneberry juice) կանխելու միզուղիների բորբոքումները: Խորհուրդ է տրվում հետևել մեզի գույնին, մուգ լինելու դեպքում` ավելացնել հեղուկի քանակը:

Միզաքարային հիվանդության կանխարգելումը (prevention of stone disease).

Միզաքարային հիվանդության կանխարգելումը

(prevention of stone disease)

Նորմայում մեզը հագեցած է որոշակի նյութերով և աղերով: Միաժամանակ մեզում առկա են մի շարք գործոններ, որոնք կանխում են այդ աղերի նստվածքը: Հիմնական գործոններն են` մեզի անընդհատ հոսքը, նրա մեջ ընկճող իոնների (ցիտրատ, մագնեզիում) և միզային սպիտակուցների (Թամ Հորսֆոլի սպիտակուց, պրոթրոմբինի ֆրագմենտ1) առկայությունը: Սովորաբար քարերն առաջանում են էպիթելիալ բջիջների և էրիթրոցիտների մակերեսին, որից հետո տեղի է ունենում նրանց ագրեգացիան: Միզային կանգն ու բորբոքումները նպաստում են մեզի գերհագեցմանը այդ աղերով ու նյութերով, հետևաբար միզաքարային հիվանդության առաջացմանը:

Քարերի առաջացումը (stone formation)

Քարերի առաջացումը (stone formation)

Քարերի առաջացմանը նպաստող գործոններն են.-

  • Քիչ քանակի հեղուկի ընդունումը
  • Միզուղիների անոմալիաները
  • Օտար մարմինները
  • Վահանագեղձի հիվանդությունները (հիպերթիրիոզ ու հիպերկալցիէմիա)
  • Միզաթթվի բարձր քանակը
  • Երիկամի խողովակների ախտահարումները
  • Աղի, շաքարի, կենդանական ճարպի, օքսալատների մեծ քանակի ընդունումը

Քանի որ միզաքարային հիվանդությունը ի հայտ է գալիս հատկապես ամռանը, հետևաբար կանխարգելաման համար հարկավոր է ուշադրություն դարձնել այս հիվանդության պատճառներին:

Որպես ամենապարզ կանխարգելիչ միջոց խորհուրդ է տրվում  խմել այնքան ջուր, որ օրվա մեզի քանակը կազմի մոտ 2.5 լիտր: Այսինքն մոտ 3-4 լիտր հեղուկի ընդունումը պարտադիր է…:

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիան` էնդոսկոպիկ ուրոլոգիական հետազոտություն է, որն ունի ախտորոշիչ մեծ նշանակություն: Ցիստոսկոպիայի միջոցով ուրոլոգը զննում է միզուկն ու միզապարկը:

Ստորև այն ուրոլոգիական հիվանդությունները, որոնց ախտորոշման համար կիրառվում է ցիստոսկոպիկ հետազոտությունը.-

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիայի համար հիվանդներին նախապատրաստելու կարիք չկա, քանի որ այն հիմնականում կատարվում է տեղային, իսկ որոշ  դեպքերում` ներերակային կամ ողնուղեղային ցավազրկման ներքո: Շատ կարևոր է մինչ ցիստոսկոպիան կատարել մեզի ընդհանուր քննություն` բացառելու համար միզուղիների բորբոքումները: Կնոջ պարագային այս հետազոտությունը որևե դժվարություն չի ներկայացնում, քանզի կանանց միզուկը կարճ է: Իսկ տղամարդկանց դեպքում միզուկի երկարությունն ու շագանակագեղձի առկայությունը երբեմն կարող է այս գործողությունը դարձնել ցավոտ:

Ցիստոսկոպիան տևում է մի քանի րոպե, իսկ գործողությունների դեպքում (քարի հեռացում, միզապարկի բիոպսիա, կատետերիզացիա, ստոնտավորում) այն կարող է ավելի երկար տևել:

Ցիստոսկոպիայից հետո հիվանդին խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ հեղուկ, երբեմն նաև մեղմ հակաբիոտիկներ կամ ցավազրկողներ:

 

 

Ի՞նչը կարող է լինել ամորձիների ցավի պատճառ…(Testicular pain causes)

 Հարց: Ի՞նչը կարող է լինել ամորձիների ցավի պատճառ…

Պատասխան: Ամորձու ցավն ունի  բազմաթիվ պատճառներ, որոնց հայտնաբերման համար հարկավոր է մանրակրկիտ վերհուշ հավաքել, կատարել օբյեկտիվ և սոնոգրաֆիկ քննություններ:

Ամորձու ցավ (orchialgia)

Ամորձու ցավ (orchialgia)

Ամորձիների ցավի պատճառներին են .-

  • Մակամորձու և ամորձու բորբոքումները
  • Վարիկոցեկե (սերմնալարի երակների լայնացում): Հատկապես ձախ կողմում է առաջանում, և դառնում է բութ ցավերի և տհաճ զգացողության պատճառ:
  • Ամորձու քաղցկեղ: Որոշ դետքերում ցավը լինում է ուռուցքի առաջնային նշաններից մեկը:
  • Հիդրոցելե (ջրգողություն): Երբ բորբոքման կամ տրավմայի հետևանքով ամորձապարկում հեղուկ է հավաքվում
  • Միզաքարային հիվանդություն:  Լինում են ճառագայթող բնույթի ցավեր գոտկային շրջանից` դեպի ամորձի, և  հանդիպում է հատկապես միզածորանի ստորին երրորդականի քարերի ժամանակ:
  • Սպերմատոցելե: Երբ մակամորձու գլխիկի շրջանում կիստա է ձևավորվում` սերմնահեղուկի պարունակությամբ:
  • Ամորձու ոլորում: Երբ ամորձին ոլորվում է իր առանցքի շուրջ և պատճառ դառնում` սուր փոշտի և շտապ վիրահատության:
  • Միզուղիների բորբոքումներ: Սեռավարակների և պրոստատիտի դեպքում դեպքում կարող են լինել ամորձու ցավեր և դիսկոմֆորտ:
  • Խոզուկ: Առաջացնում է ամորձու սուր բորբոքում
  • Ամորձու վնասվածք
  • Աճուկային ճողվածք
  • Կրիպտօրխիզմ (գաղտնամորձություն)
  • Անհայտ պատճառի

Ամեն պարագայում, ամորձու ցավը չպետք է անտեսել, քանի որ կարող է երբեմն լինել շատ վտանգավոր հիվանդության առաջին ախտանշանը ինչպիսին է ` ամորձու ոլորումը:

Հետևաբար, պետք է դիմել բացառապես ուրոլոգիական խորհրդատվության` համապատասխան հետազոտություններ  կատարելու,  ախտորոշելու և բուժելու նպատակով:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ապրելակերպի փոփոխության (Lifestyle changes) կարևորությունը ուրոլոգիայում…

Ապրելակերպի փոփոխությունը (Lifestyle changes)

Lifestyle

Ապրելակերպ (Lifestyle)

Ապրելակերպի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ մի շարք ուրոլոգիական հիվանդությունների ընթացքի վրա` նպաստելով հիվանդության կանխարգելմանն ու հիվանդների վիճակը բարելավմանը:

Ապրելակերպի փոփոխության օրինակներից են` չծխելը, ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չափավոր օգտագործումը, հատուկ սննդակարգի պահպանումը ևալն:

Կան մի շարք ուրոլոգիական հիվանդություններ, որոնց բուժման կամ կանխարգելման համար կարևոր է նաև ապրելակերպի փոփոխությունը:

Էրեկտիլ դիսֆունկցիայի, շագանակագեղձի ադենոմայի, միզաքարային հիվանդության, ինչպես նաև ստորին միզուղիների ախտանիշների դեպքում մեծ նշանակություն ունի ապրելակերպի փոփոխությունը:

Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ուղեցույցերի մեջ առաջնային տեղ է զբաղեցնում ապրելակերպի փոփոխությունը: Գիրությունը, շաքարային դիաբետը, ծխախոտը, նստակյաց կյանքը և զարկերակային հիպերտենզիան համարվում են էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառներ: Հետևաբար, ճարպային սնունդ չօգտագործելը, ֆիզիկական ակտիվությունը, չծխելը, ստրեսներից խուսափելը, աղի և ալկոհոլի չափավոր օգտագործումը, կարող է բարերար ազդեցություն ունենալ տղամարդու սեռական առողջության վրա:

Բանջարեղենի հաճախակի օգտագործումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ շագանակագեղձի քաղցկեղի համար:

Կծու համեմունքների և սուրճի չափավոր օգտագործումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ստորին միզուղիների բորբոքումների պարագայում:

Օրվա ընդունման հեղուկի քանակի ավելացումը մինչև 2.5 լիտր, կարմիր մսի չափավոր օգտագործումը, մեծ քանակի ցիտրատների ընդունումը, ձկան յուղի օգտագործման ավելացումը և չափավոր օքսալատային սնունդը կանխարգելիչ դեր կարող են ունենալ միզաքարային հիվանդության ժամանակ:

Այսպիսով, հարկավոր է գիտակցել ապրելակերպի փոփոխության կարևորությունը և հետևել այս խորհուրդներին:

Երիկամային խիթ

Երիկամաքարային խիթ (Renal colic)

Երիկամի քար (Kidney Stone)

Երիկամի քար (kidney-երիկամ, ureter-միզածորան, bladder-միզապարկի)

Երիկամաքարային խիթերը ուրոլոգիական շտապ դեպքերի մեծ տոկոսն են կազմում: Այս հիվանդությունը հասուն տարիքի մարդկանց մոտ (30-50 տարեկան հասակում) ավելի հաճախ է հանդիպում, քան երեխաների: Տղամարդկանց մոտ երեք անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց: Երիկամաքարային հիվանդությունը ավելի հաճախ է հանդիպում զարգացող երկրներում:

Ճիշտ է, գիտության զարգացման հետ բազմաթիվ նվաճումներ են արձանագրվել, որոնք նաեւ այս բնագավառում օգնել են քարերի բուժման ու կանխարգելման նոր միջոցների ի հայտ գալուն: Բայց այս պրոբլեմը դեռեւս այժմեական է: Քարերի առաջացումը մեծ մասամբ կապված է մեզի մեջ աղերի գերհագեցվածության եւ բյուրեղացման հետ: Նաեւ մեծ դեր ունեն ժառանգականությունը, տարիքը, սեռը, միզուղիների ինֆեկցիաները, սնունդը եւ մետաբոլիկ խանգարումները:

Կան համր քարեր, որոնք մեզի արտահոսքի խանգարում չեն առաջացնում, հետեւաբար՝ անախտանիշ են լինում: Դրանք կամ ինքնաբերաբար տեղաշարժվում են երիկամից դեպի արտաքին աշխարհ կամ, մնալով երիկամում, ավելի մեծանում են` պատճառելով ցավեր, բորբոքում, արյունամիզություն եւ երիկամի վնասում:

Իսկ ընդհանրապես երիկամային խիթի ախտանիշներն են՝ սուր ցավեր գոտկային շրջանում, սրտխառնոց եւ փսխում, արյունամիզություն, բորբոքման առկայության պարագային նաեւ ջերմություն:

Ռենտգենյան եւ սոնոգրաֆիկ քննությունները մեծ դեր են խաղում քարերի ախտորոշման մեջ: Իսկ միզաքարային հիվանդությունների բուժման մեթոդները տարբեր են. քարերի հեռակա հարվածային փշրում, էնդոսկոպիկ եւ վիրահատական հեռացում, նաեւ դեղորայքային բուժում:

Միզաքարային հիվանդություն

Միզաքարային հիվանդություն (Stone disease)

Միզաքարային հիվանդություն

Միզաքարային հիվանդություն

Միզաքարային հիվանդությունը տարածված հիվանդություն է աշխարհում: Որոշ տվյալներով՝ բնակչության մոտ 10 տոկոսը կյանքի ընթացքում ունեցել է երիկամաքարային հիվանդության գոնե մեկ էպիզոդ: Երիկամի քարերը մեզի մեջ առկա կրիստալներից են կազմվում: Դրանք նման են աղի կամ շաքարի կրիստալներին, որոնք առաջանում են խիտ լուծույթի պայմաններում: Այսպես, միզաքարային հիվանդության առաջին եւ հիմնական ախտանշանը ցավն է`երիկամաքարային խիթը: Read the rest of this entry »