Find us on Facebook
TAGS
G կետ PSA second opinion Sex Ամորձու ոլորում Գոնոռեա Երիկամաքային խիթ Հետադարձ ուրետրոգրաֆիա Հիպոկրատ Հիպոկրատի երդումը Հղիություն և ուրոլոգիա Ուրոթելյալ քացղկեղ Սեռական հակում (Sexual addiction) աթերոսկլերոզ ալկոհոլ աճուկային կրիպտօրխիզմ աճուկային ճողվածք ամորձու այտուց ամորձու բորբոքում ամորձու հեռացում ամորձու ջրգողություն ամորձու վնասվածք ամորձու ցավ ամորձու քաղցկեղ ամորձու և մակամորձու բորբոքում ամրորձու ցավ անդրոգեն անմիզապահություն անպտղություն ապրելակերպի փոփոխություն առնադամի պրոտեզավորում առնանդամի կոտրվածք ատրոֆիկ վագինիտ արհեստական բեղմնավորում արհեստական սերմնավորում արյունամիզություն բազմակնություն բազմամուսնություն բազմատղամարդություն բալանիտ բալանոպոստիտ բակտերիուրիա բժիշկ-հիվանդ հարաբերություն բժշկական սխալները բժշկի դերը գաղտնամորձություն գինեկոմաստիա գիշերամիզություն գիրություն դժվարամիզություն եիկամային խիթ երազախափություն երեխայի առնանդամի խնամք երիկամի թարախակալում երիկամի կնճռոտում երիկամի քաղցկեղ զարկերակային հիպերտենզիա էնդոկրինոլագիա և էրեկտիլ դիսֆունկցիա էնդոկրինոլոգիա և էրեկտիլ դիսֆունկցիա էստրոգեն էրեկտիլ դիսֆունկցիա էրեկցիա թլպատում թլփատում իմպոտենցիա լիբիդո խլամիդիա խոզուկ խոլեստերին խրոնիկական երիկամային անբավարարություն խրոնիկական պրոստատիտ ծխախոտ կանանց անպտղություն կանանց սեռական դիսֆունկցիա կարճ սանձիկ կյանքի որակ կրիպտօրխիզմ կրծքագեղձի քաղցկեղ հաճախամիզություն հարերիկամային թարախակալում հեմատոսպերմիա հեշտոցաբորբ հետադարձ սերմնաժայթքում հետընթաց սերմնաժայթքում հերպես հիդրոցելո հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ ձեռնաշարժություն մակամոձու բորբոքում մարդկային իմունոդիֆոիցիտային վիրուս մարդկային պապիլոմովիրուս մեզի բակտերոլոգիական քննություն միզածորանի քաղցկեղ միզակապություն միզապարկի-երիկամային ռեֆլյուքս միզապարկի վզիկի սկլերոզ միզապարկի քաղցկեղ միզապարկի քարեր միզարձակման ուրետրոգրաֆիա միզաքարային հիվանդության կանխարգելում միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուկի նեղացում միզուկի վնասվածք միզուղիների ինֆեկցիաներ միկոպլազմա մոնոգամիա ներուղիղաղիքային քննություն նոզոֆոբիա նստակյաց ապրելակերպ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի ապսցես շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի մերսում շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարախտ շաքարային դիաբետ որովայնային կրիպտօրխիզմ ուղիղ աղիքային մատնային քննություն ուշացած սերմնաժայթքում ուրեապլազմա ուրոլոգ ուրոլոգիա ուրոսեպսիս պեյրոնի հիվանդություն պոլիգամիա պրոստատիտ սանձիկի հատում սեռական գորտնուկներ սեռական ժուժկալություն սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական սառնություն սեռական ցանկություն սեռավարակներ սերմի սառեցում սերմնաբջիջ սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս սիրախաղ սիֆիլիս սուր երիկամային անբավարարություն սուր միզակապություն սուր պիելոնեֆրիտ սպերմա ստորին միզուղիների ախտանշաններ ստրես սրտամկանի ինֆարկտ և սեռական ակտիվություն սրտամկանի ինֆարկտ և սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե վեզիկուլիտ վիագրա տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու մենոպաուզա տղամարդու օրգազմ տրիխոմոնիազ ցավոտ սերմնաժայթքում ցիստիտ ցիստոսկոպիա ցիտոլոգիա քնի ապնոէ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘խլամիդիա’

Ո՞րն է սիրախաղի (foreplay) կարևորությունը սեռական հարաբերության համար…:

Հարց: Ի՞նչ է “foreplay”-ը և ո՞րն է դրա նշանակությունը սեռական հարաբերության համար:

սիրախաղ (foreplay)

սիրախաղ (foreplay)

Պատասխան: Սիրախաղը (foreplay) դա նախապատրաստումն է սեռական հարաբերության, որի ընթացքում կինն ու տղամարդը սիրում, շոյում և հպվում իրար` պատճառելով հաճույք ու նախատրամադրելով օրգանիզմը` սեքսի համար:
Կնոջ համար սիրախաղն ունի մեծ նշանակություն, քանի որ կինը սովորաբար ավելի մեծ կարիք ունի գրգռման` սեռական հարաբերությունից առաջ: Սիրախաղը տրամադրում է կնոջ ուղեղը, թուլացնում մարմինը, խոնավեցնում և լայնացնում հեշտոցը:
Ճիշտ է, որ սիրախաղը նույնքան կարևոր չէ տղամարդկանց համար որքան կականց, սակայն միջին տարիքի տղամարդկանց համար այն կարևոր է էրեկցիայի առաջացման, ինչպես նաև հաճելի սեռական հարաբերություն ունենալու համար:
Սիրախաղի միջոցով կինն ստանում է մեծ հաճույք, իսկ տղամարդը`երկարատև էրեկցիա:
Երբեմն սիրախաղի (բերանային) միջոցով կարող են փոխանցվել մի շարք հիվանդություններ, ինչպիսին են` գոնոռեա, սիֆիլիս, հերհերպես, խլամիդիա, սունկ ևայլն…:

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (ՍՃՓԻ)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (ՍՃՓԻ)

Sexually transmitted infections (STI)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները տարածված են ամբողջ աշխարհում: Փոխանցման ուղին սեռական կապն է  (հեշտոցային, բերանային կամ անալ):

Կան մի շարք ՍՃՓԻ-ներ, որոնցից են.-

  • Բակտերիալ (խլամիդիա, գոնոռեա, սիֆիլիս… )
  • Սնկային (Candidiasis)
  • Վիրուսային
    • Հեպատիտ A (Hepatitis A): Փոխանցման ուղին` բերանի և կղանքի միջոցով
    • Հեպատիտ B (Hepatitis B): Փոխանցման ուղին` թքի և սեռական արտազատուկի միջոցով
    • Հեպատիտ C,D (Hepatitis C,D): Հազվադեպ են փոխանցվում սեռական ճանապարհով
    • Հերպես 1,2 (Herpes simplex 1,2): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով
    • Մարդկային պապիլոմովիրուս  (Human Papillomavirus, HPV): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով, երբեմն կարող են առաջացնել սեռական գորտնուկներ
    • Մարդկային իմունոդիֆոիցիտային վիրուս (Human Immunodeficiency Virus, HIV): Փոխանցման ուղին` սերմի, արյան, կրծքի կաթի և սեռական արտազատուկի միջոցով
    • Մոլյուսկ (Molluscum contagiosum virus): Մոտիկ շփման միջոցով
  • Նախակենդանիներ (Protozoal): Տրիխոմոնիազ (Trichomoniasis)
  • Պարազիտներ (Protozoas): Քոս (Scabies)

Ստորև ներկայացնում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հավանական ինֆեկցիաներն ու նրանց վարակման ուղիները.-

ՍՃՓԻ

1

2

3

4

5

6

7

8

Կոկորդի խլամիդիա (Throat chlamydia)

+

Կոկորդի գոնոռեա (Throat gonorrhea)

+

Հերպես (Herpes)

+

+

+

+

+

+

+

Մարդկային պապիլոմովիրուս (HPV)

+

+

+

+

+

Սիֆիլիս (Syphilis)

+

+

+

+

+

Խլամիդիա(Chlamydia)

+

+

+

+

Գոնոռեա (gonorrhea)

+

+

+

+

Ցայքի ոջիլ (Crab louse)

+

+

+

Քոս (Scabies)

+

+

+

Հեպատիտ B (Hepatitis B)

+

+

+

Մարդկային պապիլոմավիրուս (HIV)

+

+

+

Տրիխոմոնիազ (Trichomoniasis)

+

Ամիոբա (Amebiasis)

+

Cryptosporidiosis

+

Giardiasis

+

Հեպատիտ A (HepatitisA)

+

Շիգիլիոզ (Shigellosis)

+

Հեպատիտ C  (HepatitisC)

+

+

  1. Հեշտոցային
  2. Բերանային (երբ տղամարդն է կատարում )
  3. Բերանային (երբ կինն է կատարում)
  4. Բերանային (երբ տղամարդուն են կատարում )
  5. Բերանային (երբ կնոջն են կատարում)
  6. Անալ (ակտիվ)
  7. Անալ (պասիվ)
  8. Լեզու-հետանցքային

ՍՃՓԻ պաթոֆիզիոլոգիական ճանապարհն է համարվում հիմնականում` առնանդամի, հեշտոցի, ուղիղաղիքի և միզուղիների լորձաթաղանթի հետ կոնտակտը: Ավելի նվազ, սակայն նույնպես վարակման ուղի է համարվում` բերանի խոռոչի, կոկորդի և շնչուղիների լորձաթաղանթները: Հետևաբար սեռական արտազատուկի աննշան կոնտակտն անգամ վերոնշյալ լորձաթաղանթներին համարվում է ինֆեկցիայի փոխանցման պատճառ: Ընդունված է կենտրոնանալ միայն հեշտոցային սեռական հարաբերությունից առաջացած ինֆեկցիաների վրա, սակայն միաժամանակ պետք է ամրագրել, որ ավելի հեշտ է ինֆեկցիայի անցումը բերանից` սեռական օրգաններ, և հակառակը: Երբեմն մաշկի կոնտակն է համարվում փոխանցման ուղի, և սա տեղի է ունենում հատկապես հերպեսի և պապիլոմաների ժամանակ: Ճիշտ է, որ ՍՃՓԻ փոխանցվում են տարբեր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն այնուհետև փոխանցման ուղին կարող է փոխվել, ինչպես օրինակ` մարդկային իմունոդիֆիցիտային վիրուսով վարակը տեղի է ունենում սեռական հարաբերության հետևանքով, այնուհետև կինը կարող է վարակել իր երեխային հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ոչ բոլոր ՍՃՓԻ-ը ունեն ախտանշաններ: Որոշ ինֆեկցիաներ լինում են անախտանիշ: Իսկ այս ժամանակաշրջանը կարող է նպաստել վարակի տարածմանը: Չբուժված ՍՃՓԻ-ը կարող են առաջացնել խրոնիկական պրոստատիտ և անպտղություն: Յուրաքանյուր ինֆեկցիա ունի իր գաղտնի շրջանը, որի ընթացքում սեռական հարաբերությունը նույնպես համարվում է փոխանցիկ: Անախտանիշ կարող են լինել` խլամիդիան, գոնոռեան, սիֆիլիսը, տրիխոմոնիազը և հերպեսը:

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում.-

  • Օգտագործել պահպանակներ
  • Խուսափել պատահական սեռական հարաբերություններից
  • Բուժել անախտանիշ սեռական ինֆեկցիաները
  • Ստուգել պարտնյորների սեռական ինֆեկցիաները
  • Կատարել պատվաստումներ (հեպատիտ A,B-ի դեպքում)
  • Խուսափել սեռական հարաբերությունից` սեռական օրգանների շրջանում բաց վերք լինելու դեպքում

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա:

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա:

Տղամարդու սերմնահեղուկը բաղկացած է սերմնաբջիջներից եւ սերմնահեղուկից: Սերմնահեղուկի միայն 5 տոկոսն է արտադրվում եւ ամորձու կողմից, իսկ մնացած 95 տոկոսը՝ շագանակագեղձի եւ սերմնաբշտերի կողմից: Սերմնահեղուկի նորմալ քանակը օրգանիզմում կազմում է մոտավորապես երեք միլիլիտր, իսկ սերմի խտությունը կարող է տատանվել 20-100 միլիոնի սահմանում: Սերմնաբջիջներն ունեն շարժունակ եւ անշարժ ձեւեր: Հետեւաբար, կախված սերմի ընդհանուր քանակից, շարժունակությունից կամ նորմալ սերմնաբջիջների պատկերից՝ կարող են դիտվել տղամարդու անպտղության տարբեր պատճառներ: Անպտղություն առաջանում է հատկապես սերմի քանակի եւ որակի նվազման ժամանակ: Իսկ ինչպիսի գործոններ կարող են ազդել սերմի որակի վրա:

սերմնաբջիջ

սերմնաբջիջ (spermatozoid)

Տղամարդու ապրելակերպը նույնպես կարող է ազդել սերմի քանակի եւ որակի վրա: Ալկոհոլը, նիկոտինը, թմրամիջոցները ու նաեւ բազմաթիվ այլ դեղորայքներ կարող են ժամանակավորապես նվազեցնել սերմի քանակը: Միջավայրի թունավոր նյութերը, ճառագայթումը կարող են նույնպես անպտղության պատճառ դառնալ: Սերմնարտադրության պրոբլեմներն ընդհանրապես կարող են սկիզբ առնել մանուկ հասակից կամ զարգանալ հետագայում՝ որպես մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների (հատկապես՝ խոզուկի), սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ամորձիների վնասվածքների, շագանակագեղձի հիվանդությունների, ամորձու ուռուցքի եւ այլ հիվանդությունների արդյունքում: Շատ կարեւոր են նաեւ սերմնաժայթքման խանգարումները, հատկապես այն ժամանակ, երբ բացակայում է սերմը: Իսկ վերջինս կարող է հանդիպել շաքարային դիաբետի, շագանակագեղձի եւ միզուկի վիրահատությունների, հակագերճնշումային դեղորայքների եւ իմպոտենցիայի ժամանակ:

Քանի որ սերմնարտադրությունը տեղի է ունենում փոշտում, որի ջերմաստիճանը օրգանիզմի ջերմաստիճանից ավելի ցածր է, փոշտի ջերմաստիճանի բարձրացումը կարող է առաջացնել սերմնարտադրության խանգարումներ: Այսպես, օրինակ, բոլոր սեղմող եւ սինթետիկ ներքնազգեստները, տաք բաղնիքները, սաունաները, առաջացնելով փոշտի ջերմաստիճանի բարձրացում, կարող են վնասել սերմնարտադրությունը: Այսպիսի ազդեցություն ունի նաեւ սերմնալարի երակների լայնացումը (վարիկոցելե), որը տղամարդկանց անպտղության պատճառների մեջ մեծ տոկոս է կազմում: Կան նաեւ մի շարք դեղորայքներ (ցիտոտոքսիկ, ստերոիտ…), որոնք ազդում են սերմի գոյացման ու քանակի վրա:

Այս իմաստով շատ կարեւոր է տղամարդկանց ու հատկապես երիտասարդների համար (մինչ ամուսնությունը) կատարել սերմի քննություն եւ ուրոլոգիական կոնսուլտացիա՝ իմանալու համար իրենց առողջության եւ վերարտադրողական ֆունկցիայի մասին շատ կարեւոր տեղեկություններ: Կան բազմաթիվ բուժական միջոցներ, որոնք կարող են բարելավել սերմի որակն ու քանակը: Իսկ առողջ լինելու եւ առողջ ապագա ունենալու համար ամենակարեւորը հեռու մնալն է բոլոր վնասակար սովորույթներից:

Հեշտոցաբորբ

Հեշտոցաբորբ (Vaginitis, vulvovaginitis)

Հեշտոցաբորբը դա հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է: Առաջանում է տարբեր տարիքի կանանց մոտ և ունի տարբեր պատճառներ: Նախատրամադրող գործոններն են` ընդհանուր խրոնիկական հիվանդությունները, սեռական և անձնական կյանքի հիգիենայի կանոններին չհետևելը, նաև հորմոնալ խանգարումները:

Պատճառներն են` սեռական բորբոքային հիվանդությունները, հեշտոցի վնասվածքները, իջեցումները, մեծ քանակությամբ անտիբիոտիկների օգտագործումը, pH-ի փոփոխությունը, սեղմող ներքնազգեստմերը, քիմիական տարբեր նյութերը: Տարեց կանանց մոտ հեշտոցաբորբի պատճառը ձվարանների ֆունկցիայի խանգարումներն են, որոնք առաջացնում են հեշտոցի լորձաթաղանթը բարակում և կոչվում են ատրոֆիկ հեշտոցաբորբեր: Շաքարային դիաբետը նույնպես համարվում է  սնկային հեշտոցաբորբի նպաստավոր գործոն: Read the rest of this entry »

Ամորձու և մակամորձու բորբոքում


Ամորձու և մակամորձու բորբոքում (Orchitis, Epididymitis, Epididymo-orchitis)

Ամորձու և մակամորձու բորբոքում  ( Epididymo-orchitis)

Ամորձու և մակամորձու բորբոքում (Epididymo-orchitis)

Մակամոձու բորբոքումը (Epididymitis) լինում է սուր և խրոնիկական: Այն հանդիպում է ավելի հաճախ երիտասարդների մոտ: Սուր էպիդիդիմիտն  (Acute epididymitis) ու սուր ամորձու բորբոքումը    (Acute Orchitis) ունեն  հանկարծակի սկիզբ և բուժվում են լիարժեք, իսկ խրոնիկական էպիդիդիմիտն (Chronic epididymitis) ու խրոնիկական օրխիտը (Chronic orchitis) ունեն երկարատև ընթացք և բուժում:

Ամորձու խրոնիկական բորբոքումը կոչվում է նաև ամորձու խրոնիկական ցավ  կամ օրխալգիա (chronic testicular pain, orchalgia): Իսկ ամորձու և մակամորձու բորբոքումը կոչվում է օրխոէպիդիդիմիտ (Epididymo-orchitis): Read the rest of this entry »

Խլամիդիա

Խլամիդիա (Chlamydia  Trachomatis)

Խլամիդիան տարածված հիվանդություն է եւ դասվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքին: Սա հաճախ է հանդիպում նաեւ Հայաստանում: Հիվանդության տարածման ուղիները սեռական հարաբերություններն են: Սա կարող է նաեւ ծննդաբերության ժամանակ մորից փոխանցվել նորածին երեխային: Խլամիդիան կարող է լինել առանց ախտանիշների, եւ դա կոչվում է «համր» ձեւ:Կանանց մոտ սկզբնական շրջանում բակտերիան ախտահարում է միզուկն ու արգանդի վզիկը, նկատվում են հեշտոցային արտադրություն եւ միզելուց այրոցի զգացողություն: Read the rest of this entry »

Տղամարդու անպտղություն

Տղամարդու անպտղություն (Male Infertility)

Անպտղություն

Անպտղություն

Դա բեղմնավորում կատարելու բիոլոգիական անկարողությունն է : Ըստ Առոջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման, անպտղությունը ամուսնացած զույգի ցանկությամբ, առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման, երկու տարվա ընթացքում սեռական հարաբերության արդյունքում երեխա ունենալու անկարողությունն է: Read the rest of this entry »

Պրոստատիտ

Պրոստատիտ (Prostatitis)

Դա շագանակագեղձի բորբոքումն է: Հանդիպում է միջին հասակի տղամարդկանց մոտ:

Առողջ և բորբբոքված    շագանակագեղձ

Առողջ և բորբբոքված շագանակագեղձ

Դասակարգումը:

  1. Սուր պրոստատիտ (Acute prostatitis)
  2. Խրոնիկական պրոստատիտ (Chronic prostatitis)

Սուր պրոստատիտ:

Այս հիվանդությունը համարվում է շատ ծանր հիվանդություն, որի ժամանակ շագանակագեղձի բորբոքումը կրում է սուր և առողջության սպառնացող բնույթ: Read the rest of this entry »