Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘թլփատում’

Սմեգմա (Smegma)

Սմեգմա (Smegma)

Սմեգման, դա տղամարդու և կնոջ սեռական օրգանների կողմից արտազատվող նյութ է, որի բաղադրության մեջ մտնում են՝ էպիթելիալ բջիջներ, ճարպայուղեր և մաշկի խոնավությունը։

Սմեգման բնորոշ է և՛ տղամարդուն և՛ կնոջ։ Տղամարդկանց մոտ այն հանդիպում է առնանդամի գլխիկի և թլիփի, իսկ կանանց՝ հեշտոցամուտքի, ծլիկի և փոքր շրթերի շրջանում։

Տղա երեխաների մոտ նույնպես կարող է հանդիպել սմեգման և նրա ախտահարման նշաններից են՝ ցավը, կարմրությունը, բորբոքումն ու վերջապես՝ ֆիմոզը։ Հետևաբար նախասեռահասուն շրջանում տղաների թլփատման գլխավոր պատճառներից է համարվում սմեգմայի պատճառով առաջացած բորբոքային հիվանդությունը։

Սմեգմայի առաջացման պատճառները հիմնականում կապված են անձնական և սեռական կյանքի հիգիենայի հետ։Սմեգմա (smegma)

Սմեգմային բնորոշ է հոտը, քանի որ նրա միջավայրը շատ հարմար է միկրոբների աճի համար։
Տղամարդկանց մոտ քիչ քանակի սմեգման ունի խոնավացնեղ և սեռական հարաբերությունը հեշտացնեղ, իսկ շատը՝ առնանդամի գլխիկի ու թլիփի ախտահարման (բալանիտ կամ բալանոպոստիտ) պատճառ։ Սմեգման կարող է դժվարացնել նաև թլիփի տեղաշարժը՝ առաջացնելով տղամարդու համար ցավոտ ու անհարմար սեռական հարաբերություն։

Իսկ կանանց մոտ սմեգմայի առկայությունը կարող է բերել ծլիկի ցավոտության։

Սմեգմայի կանխարգելման համար հարկավոր է հետևել անձնական և սեռական հիգիենայի կանոններին և ամեն օր ջրով լվանալ սեռական օրգանները։

Սմեգման ինքնին վտանգ չի ներկայացնում, սակայն հատկապես չթլփատված տղամարդկանց մոտ նախ բերում է հոտի և դիսկոմֆորտի առաջացմանը, այնուհետև կարող է մեծացնել առնանդամի գլխիկի քաղցկեղի հավանականությունը։

Ինչպե՞ս վարվել սանձիկի արյունահոսության (frenulum tear) ժամանակ։

Հարց։
Ես պատահաբար վնասել եմ առնանդամիս սանձիկը և արյունահոսել է։ Ի՞նչ պետք է անեմ։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգՊատասխան։
Սովորաբար սանձիկի վնասումը հանդիպում է՝ սեռական հարաբերության, հատկապես կարճ սանձիկի (short frenulum), առնանդամի գլխիկի բորբոքումների, երկարատև ինտենսիվ սեքսի և տրավմայի ժամանակ։ Այն հանդիպում է չթլփատված տղամարդկանց մոտ 5 %-ի մոտ։
Արյունահոսությունն ու ցավը հիմնական ախտանշաններն են։ Արյունահոսությունը սովորաբար դադարում է վնասումից որոշ ժամանակ անց, սակայն նորից կարող է կրկնվել հարաբերության կամ ձեռնաշարժության ժամանակ։ Երբեմն արյունահոսությանունը ինտենսիվ է լինում և կարիք է լինում շտապ վիրաբուժական միջամտության։
Արյունահոսության դեպքում խորհուրդ է տրվում ստերիլ վիրակապով ճնշել առնանդամի գլխիկը և այնուհետև կապել այն սեղմիչ վիրակապով։
Որոշ դեպքերում կատարվում է սանձիկի պլաստիկա (frenuloplasty) կամ թլփատում (cicumcision):

Ընդհանուր արմամբ սանձիկի վնասումների ժամանակ խորհուրդ է տրվում վնասման հատվածի մշակումը անտիսեպտիկ լուծույթներով, դադարեցնել սեռական հարաբերությունը կամ մաստուրբացիան 15 օրով և անպայման կատարել ուրոլոգիական խորհրդատվություն։

Հնարավո՞ր է խուսափել թլփատումից՝ ֆիմոզի ժամանակ

Հարց։

31 տարեկան տղամարդ եմ։ Վերջին շրջանում ունեմ ֆիմոզ։ Հնարավո՞ր է խուսափել թլփատումից։

Պատասխան։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Մանուկների մոտ ֆիմոզը գրեթե անխուսափելի է։ Այս հասակում նրանց թլփատման հարցը անհատական է։ Սակայն սովորաբար, տարիքի առաջացման, սեռական հասունացման, ձեռնաշարժության և էրեկցիայի հետ միասին այն հաճախ լուծվում է։

Իսկ մեծերի մոտ ֆիմոզը հաճախ կրում է երկրորդային բնույթ և կապված է առնանդամի գլխիկի և թլիփի մաշկի խրոնիկական բորբոքումների (բալանիտ, բալանոպոստիտ), շաքարային դիաբետի և միզուղիների բորբոքումների հետ։ Հետևաբար այդ խնդիրների ժամանակին բուժումը կարող է կանխել նրանց բարդությունները, այդ թվում՝ ֆիմոզը։ Իհարկե գոյություն ունեն բուժական տարբերակ (հակաբորբոքային, ստերոիդներ․․․), որի ձախողումից հետո պետք է կիրառել վիրաբուժական եղանակը՝ թլփատումը։ Իսկ վերջինս համարվում է լավագույն բուժման մեթոդը, որն ապահովում է սեռական կյանքի հիգիենան ու մի շարք հիվանդությունների կանխարգելումը։

 

Առնանդամի հիվանդությունները (Penile disorders)

Ռադիոառողջարան (FM106.5): Տղամարդու ամենակարևոր օրգանին՝ առնանդամին սպառնացող հիվանդությունների, դրանց ախտանիշների, բուժման մեթոդների մասին զրուցում ենք urolog.am կայքէջի հիմանդիր, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:

Ռադիոառողջարան (04․05․2015): Առնանդամի հիվանդությունները (Penile disorders)

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

 

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է ֆիմոզը (phimosis) : Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որը խիստ ուշադրություն է պահանջում: Ի՞նչ է իրենց ներկայացնում Ֆիմոզը, ի՞նչ բարդություններ ունի այն և ի վերջո , որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն բուժելու համար այս և այլ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ զրույցում:

-Ինչ ՞ է իրենից ներկայացնում “ֆիմոզ” հիվանդությունը:

ֆիմոզը (phimosis)

ֆիմոզ (phimosis)

-Ֆիմոզը` առնանդամի թլիփի հետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը ,երբ առնանդամի գլխիկը ամբողջությամբ չի բացվում: Պետք է նշել նաև, որ այս հիվանդությունը լինում է `բնածին և ձեռքբերովի: Սովորաբար երեխաները ներարգանդային կյանքից սկսյալ մեծամասմաբ ունենում են “կեղծ” ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները ո՛չ էլ ծնողները: Ընդհանչապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ “իսկական” ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ երեխայի ծնունդից մեկ ամիս անց ցանկալի է,որ երեխային զզնի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժները այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում:

-Նշեցիք “իսկական ֆիմոզ” արտահայտությունը, ի՞նչ  է այն իրենից ներկայացնում:

-Իսկական Ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում են բորբոքում,կպումներ և մաշկի կազմափոխում: Արդյունքում ժամանակի ընթացքում զարգանում է իսկական ֆիմոզ: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնց յուրաքանչյուրի դեպում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում:

-Տնային պայմաններում կարելի՞ է խնդրի դեմն առնել:

-Այո, եթե իհարկե խոսքը վերաբերվում է երեխաներին, պազապես մայրերը պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները: Սակայն երբ բացակայում է ուշադրությունն ու հետևողականությունը, ապա բարդությունը հասնում է որոշակի ասատիճանի և բժշկանան միջամտությունը անխուսափելի է դառնում:

-Երկարատև բուժում է պահանջում հիվանդությունը , թե՞ ոչ:

-Նախ պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար բորբոքման և ինֆեկցիանրի առկայության դեպքում, պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ լիարժեք բուժվում է այս հիվանդությունը, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, որի ժամանակ առաջարկվում է վիրահատական բուժում:

-Ասում են,եթե տղամարդու մոտ գույություն ունի ֆիմոզ, ապա նրա ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է:

-Ֆիմոզը ՁԻԱՀ-ի պատճառ չի կարող է լինել: Սակայն կա մի փաստ, որ թլփատվածները ավելի քիչ ընկալունակ են սեռական ինֆեկցիաների ձեռքբեռմանը, քան չթլփատվածները: Քանզի խոնավ միջավայրը ինֆեկցիայի փոխանցման համար նպաստավոր է:

Զրույցի վերջում բժիշկ, ուրոլոգ ` Ռաֆֆի Ջանեցյանը մի քանի խորհորդ տվեց.
Երեխաների դեպքում:
• Նախ, ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվության ` ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում վաղ ախտորոշման և բուժման նպատակով:
• Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիփը առաջ տանել:
• Երեխաներին սովորեցնել վերոնշյալ խնամքի մասին
Մեծերի դեպքում:
• Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը:
• Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքում) բուժման նպատակով:
• Խուսափել սեռավարակներից:

Զրույցը վարեց և ներկայացրեց՝
Մարիամ Հովունի

Խորհուրդներ ծնողներին` երեխայի առնանդամի խնամքի մասին

Խորհուրդներ ծնողներին` երեխայի առնանդամի խնամքի մասին

Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները ո՛չ էլ ծնողները: Ընդհանչապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ իսկական ֆիմոզի զարգացման:

Հարկավոր է երեխաների առնանդամի մաշկը լվալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից: Այնուհետև որոշ ժամանակ անց աստիճանաբար պետք է ծնողները փորձեն թլիփը հետ քաշել, չհաջողվելու դեպքում պետք է դիմել ուրոլոգի խորհրդատվությանը:

Երեխաների առնանդամը պետք է լվալ փափուկ շորով, օճառի օգտագործման դեպքում պետք է այն լավ լվանալ, չորացնել թլիփն ու գլխիկը, այնուհետև թլիփը առաջ տանել:

Երեխաների առնանդամի գլխիկն ու մաշկը հաճախ է կարմրում: Երբեմն այս կարմրությունը պայմանավարված է թլիփի կողմից արտազատվով նյութերով, որոնց միջոցով մաշկն անջատվում է գլխիկից: Երբեմն այս սպիտակադեղնավուն նյութը շփոթում են թարախի հետ:

Ամեն պարագայում նախադպրոցական տարիքում մայրն է պատասխանատու երեխայի խնամքին, իսկ դպրոցական տարիքից սկսած պետք է երեխային սովորեցնել ինքնուրույն հոգ տանիլ հատկապես սեռական օրգանների խնամքով, վարժեցնել անձնական հիգիենայի կանոնները, սովորեցնել անդամը լվանալ, չորացնել, թլիփը հետ տանել, և բացել անդամի գլխիկը` խուսափելու համար մի շարք հիվանդություններից, հատկապես ֆիմոզից:

Թլփատում

Թլփատում (Circumcision)

Թլփատումը համարվում է ամենատարածված վիրահատություններից մեկը աշխարհում, որն հիմնականում կատարվում է կրոնական նկատառումներով, իսկ որոշ դեպքերում նաև բժշկական ցուցումներով և պատճառներով: Թլփատում նշանակում է առնանդամի թլիփի (գլխիկը ծածկող արտաքին մաշկը)  հեռացում, երբ գլխիկը մնում է անծածկ:

Կրոնական պատճառներով կատարված թլփատումները հասկանալի են, սակայն այլ պատճառներով կատարված թլփատումները հակասական մեկնաբանություններ ունեն: Բայց վերջին գիտական աշխատությունները հաստատում են, որ առնանդամի գլխիկի “բաց” մնալը չի ազդում սեռական զգացողության և հաճույքի վրա: Read the rest of this entry »