Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘էրեկտիլ դիսֆունկցիա’

Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը (Psychosexual status during menopause)

Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը (Psychosexual status during menopause)

Կանանց մեծ մասը, հասնելով 45-50 տարիքային շեմին, իրենց սեռական կյանքում զգալի փոփոխություններ են նկատում: Ոմանց մոտ այդ փոփոխությունները դրական են, ոմանց մոտ էլ` հակառակը: Սակայն կարևոր է հիշել, որ փոփոխությունները բնական են, իսկ անցանկալի հետևանքները միշտ էլ հնարավոր է ուղղել կամ կասեցնել:

Karine Matosyan49 frequent and painful urination, 098-657956 Alaverdi TV 10000

Դաշտանադադար և կնոջ հոգեսեռական վիճակ

Բնականաբար դժվար է սահմանել «նորմալ սեռական կյանք» հասկացողությունը։ Սակայն ընդունված է համարել, որ սեռական հարաբերություններում ամեն բան կարգին է, եթե `

  • Դուք ունակ եք հաճույք ստանալ սեքսից,
  • Ձեզ և ձեր զուգընկերոջը գոհացուցիչ է սեռական ցանկության տվյալ մակարդակը և սեքսուալ կյանքի տվյալ որակը:

Դաշտանադադարի ժամանակ կինը կարող է հանդիպել այնպիսի տարածված խնդիրների, ինչպիսիք են`

  • Սեռական ցանկության նվազում
  • Սեքսի ժամանակ հեշտոցում ցավային զգացողություններ
  • Օրգազմի բացակայություն
  • Զուգընկերոջ մոտ էրեկտիլ դիսֆունկցիա

Առանձին անդրադարձի է արժանի դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը, որը լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխությաններից: Ոչ ստաբիլ հորմոնալ ֆոնը պատճառ է հանդիսանում դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից է`

    • Գերգրգռվածությունը
    • Հաճախակի լացը
    • Անհանգստության մշտական զգացողությունը
    • Ոչ կայուն էմոցիոնալ վիճակը
    • Հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները
    • Անքնությունը
    • Խրոնիկ հոգնածությունը

Հարկ է հիշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, որը պետք է անպայմանորեն տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով:

Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքում հոգեկան և ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջ բերում։ Այդ իսկ պատճառով ավելի քան կարևորվում է զուգընկերոջ ուշադրությունն ու աջակցությունը հատկապես այս փուլում:

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդու կլիմաքս (Andropause)Հաճախ տղամարդիկ տարիքի հետ չեն նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իրենց օրգանիզմում: Այդ փոփոխություններից են՝ հոգնածությունը, նյարդայնությունը, հիշողության թուլացումը, սեռական ակտիվության նվազումը, ևայլն: Արտաքնապես տղամարդկանց կլիմաքսը կարող է արտահատվել մաշկի չորության, կնճիռների առաջացման, դեմքի մազածածկույթի աճի դանդաղեցման տեսքով: Հաճախ են հանդիպում նաև դեպքեր, երբ տղամարդն ավելորդ քաշ է հավաքում որովայնի և գոտկատեղի շրջանների ճարպակալման արդյունքում: Այսպիսով տղամարդկանց մոտ վերանում է նախաձեռնողականություն, ֆիզիկական և մտավոր ակտիվություն ցուցաբերելու ցանկությունն ու կարողությունը, և նրանք դադարում են մանագիտական և հոգևոր աճ գրանցել:

Այս շրջանում, երբ սկսվում են արտահայտվել տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական կողմերը, հնարավոր է`

  • նորությունների դժվարությամբ  յուրացում
  • հիշողությանը և ուշադրության կենտրոնացման թուլություն
  • անբացատրելի վախի զգացողություն
  • դեպրեսիաների առաջացում
  • առատ քրտնարտադրություն

Հարկ է նշել, որ սեռական ֆունկցիաները 50-ից հետո որոշակի փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է սեփական թերարժեքության զգացողության պատճառ հանդիսանալ: Նվազում է նաև սեռական ցանկությունը, առավոտյան էրեկցիան, սեռական ակտի տևողությունը: Որպես կանոն այս տարիքի տղամարդիկ իրենց սեքսուալ հետաքրքրության նվազումը արդարացնում են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, սթրեսներով և ընտանեկան հոգսերով:

Տղամարդկանց կլիմաքսն ու տեստոստերոնը

Տղամակդնաց մեծամասնությունը նախընտրում է ուշադրություն չդարձնել կլիմաքսի վերոնշյալ նախանշաններին, քանի որ համարում են, որ դրանք անխուսափելի տարիքային փոփոխություններ են։ Նրանք հաճախ ամաչում են այս խնդիրների մասին բարձրաձայնել նույնիսկ մտերիմների հետ։ Շատ կարևոր է իմանալ, որ ծերացման արտաքին դրսևորումները օրգանիզմի ներքին վիճակի հայելային արտացոլումն են։ Այս տարիքում հաճախ բարձրանում է խոլեստերինի և շաքարի մակարդակը արյան մեջ, արդյունքում առաջացնելով՝ աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ և զարկերակային ճնշումը։ Ընդհանուր արմամբ առաջանում է կենսական օրգանների արյան մատակարարման խանգարում և թթվածնային քաղց։

Ապացուցված է, որ ծերության նախանշանները տղամարդկանց և կանանց մոտ կապված են հորմոնների մակարդակի իջեցման հետ: Տղամարդկանց կարևորագույն հորմոնի՝ տեստոստերոնի նվազումը արյան մեջ հանդիսանում է կլիմաքսի գլխավոր պատճառնը։ Հետևաբար, տեստոստերոնի փոխլրացումը հիմնական բուժման եղանակն է։ Այս բուժումը անհատական է և կարող է ամբողջությամբ լուծել վերոնշյալ խնդիրը հիվանդների մոտ:

Եզրակացնելով, տղամարդկանց կլիմաքսը գոյություն ունեցող, բայց շատ հաճախ անտեսվող իրողություն է, և դրա հաղթահարումը կախված է հարցի վերաբերյալ գրագետ ու գիտակցված մոտեցումից:

Ամուսնանա՞լ շաքարային դիաբետով հիվանդ տղամարդու հետ կամ ոչ…

Հարց: Ես պատրաստվում եմ ամուսնանալ 35 տարեկան տղամարդու հետ, որը տառապում է շաքարային դիաբետով շուրջ 8 տարի: Մտահոգ եմ իմ ապագա ամուսնական կյանքի վերաբերյալ և՛ սեռական և՛ պտղաբերության առումով: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Շաքարային դիաբետ (Diabetes mellitus)

Շաքարային դիաբետ (Diabetes mellitus)

Պատասխան: Շատ դժվար հարց է, որն ունի բժշկական և մարդկային կողմեր: Շաքարային դիաբետը տղամարդկանց մոտ ունի մի շարք բարդություններ: Էրեկտիլ դիսֆունկցիան հանդիպում է շաքարախտով հիվանդների շուրջ 25-75 տոկոսի մոտ: Շաքարային դիաբետի ժամանակ այն հանդիպում է ավելի վաղ տարիքում: Գիտական ուսումանասիրությունները ցույց են տալիս, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել շաքարային դիաբետի վաղ ախտանշաններից մեկը, հատկապես մինչև 45 տարեկան տղամարդկանց մոտ: Հետադարձ սերմնաժայթքումը նույնպես հաճախ է հանդիպում շաքարային դիաբետի ժամանակ և  կարող է բերել տղամարդու անպտղության: Իհարկե գույություն ունեն սեռական ֆունկցիայի խանգարումների համապատասխան բուժում: Շատ կարևոր է նաև հիվանդի գլյուկոզայի մակարդակի կարգավորումը, նյարդային և անոթային բարդությունների կանխարգելումը, հոգեբանական օգնությունը, էնդոկրինոլոգի և ուրոլոգի բուժական համագործոկցությունը:

Սեքսն ու սրտամկանի ինֆարկտը…

Սեքսն ու սրտամկանի ինֆարկտը…

Սրտամկանի ինֆարկտից կամ անոթային շունթավորումներից հետո, քննարկման առարկա է դառնում սեռական հարաբերության ապահով և անվտանգ լինելու հարցը: Շատ հիվանդներ կրկնակի ինֆարկտի վտանգի պատճառով վախենում են սեռական հարաբերություն ունենալուց: Իսկ ոմանք խուսափում են հավանական ցավերից, հատկապես անոթային շունթավորումից հետո: Շատ դեպքերում և՛ բժիշկները և՛ հիվանդները չեն անդրառանում այս խնդրին տարբեր պատճառներով: Արդյունքում, մարդու սեռական կյանքին վերաբերող բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան:

Սրտամկանի ինֆարկտ և սեքս (myocardial infarction & sex)

Սրտամկանի ինֆարկտ և սեքս (myocardial infarction & sex)

Իսկ արդյո՞ք մեծ է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը` սեռական հարաբերության ժամանակ: Սրտամկանի ինֆարկտների 1%-ն առաջանում է սեռական հարաբերության ժամանակ: Այս ռիսկը մեծանում է հատկապես այն հիվանդների համար, որոնք չունեն պսակաձև զարկերակային հիվանդություն (coronary arterial disease): Նստակյաց կյանքը մեծացնում է ինֆարկտի հավանականությունը: Ընդհակառակը, կանունավոր սեռական կյանքը ընդհանուր արմամբ նվազեցնում է այս ռիսկը:

Սեռական հարաբերության ժամանակ մահվան ցուցանիշը կազմում է 0.5-1.7%: Ըստ Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի տվյալների` ” մահացածների 82-93% կազմում են տղամարդիկ, որոնցից 75%-ի մոտ` մահը տեղի է ունեցել արտամուսնական սեռական հարաբերության ժամանակ, ավելի երիտասարդ զուգընկերոջ, ալկոհոլի և սննդի չարաշահման պայմաններում ”:

Սրտի անոթային շունթավորումից կամ ստենտավորումից հետո, ե՞րբ կարելի է սկսել սեռական հարաբերություն ունենալ: Ստենտավորումից մոտավորապես 1 շաբաթ անց թույլատրվում է ունենալ սեռական հարաբերություն, երբ ստենտի անցկացման վերքը արդեն լավացել է: Իսկ սրտի բաց վիրահատություններից հետո (coronary artery bypass surgery), սովորաբար պահանջվում է  6-8 շաբաթ:

Ոչ կայուն անգինա (unstable angina pectoris), խորացող սրտային անբավարարություն, առիթմիաներն ու սրտանոթային ծանր վիճակները հակացուցում են հանդիսանում սեքսի համար և կարող են լինել վտանգավոր: Իսկ սեռական հարաբերության ժամանակ այսպիսի գանգատների ի հայտ գալու դեպքում` պետք է դադարեցնել այն:

Ի՞նչ մտապահել “սեքսի և սրտի” մասին.-

  1. Սրտի ծանրաբեռնվածության քննություն պետք է կատարել այն հիվանդներին, որոնց մոտ առկա են սրտանոթային հիվանդության ախտանշաններ սեքսի ժամանակ:
  2. Սեռական հարաբերություն թույլատրվում է, երբ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (քայլել, հեծանիվ վարել…) չի դիտվում սրտի շրջանի ցավեր, շնչարգելություն, էլեկտրասրտագրության փոփոխություն, , առիթմիաներ և արյան ճնշման բարձրացում:
  3. Կանունավոր ֆիզիկական վարժանքներն ու ակտիվ կենսակերպը կարող են նվազեցնել սրտանոթային բարդությունները սեքսի ժամանակ:
  4. Որոշ սրտային դեղամիջոցներ (բետապաշարիչներ…), որոնք կիրառվում են ինֆարկտից հետո` կարող են առաջացնել սեռական դիսֆունկցիա:
  5. Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար կիրառվող որոշ դեղամիջոցների (վիագրա, լեվիտրա, սիալիս…) նշանակումը հակացուցված է նիտրատ (նիտրոգլիցերին) ընդունող  սրտային հիվանդներին:

Առնանդամի պրոտեզավորում (Penile prosthesis)

Առնանդամի պրոտեզավորում (Penile prosthesis)

Առնանդամի պրոտեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես  նաև սեռափոխման, առնադամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease), սեռական անոմալիաների  և վնասվածքների ժամանակ:

Առնանդամի պրոտեզավորում (Penile prosthesis)

Առնանդամի պրոտեզավորում (Penile prosthesis)

Գոյություն ունեն առնանդամի տարբեր պրոտեզներ` կիսապինդ, մեխանիկական և հիդրավլիկ: Կիսապինդ (Semirigid) պրոտեզը, դա մշտական պինդ վիճակում է լինում, ծալվում է և ուղղվում հարաբերության ունենալու ժամանակ: Հիդրավլիկ (Hydraulic) պրոտեզը լցվում է հեղուկով և տեղի է ունենում էրեկցիա (հիվանդի ցանկությամբ) և դատարկվում հարաբերությունից հետո:

Մինչ առնանդամի պրոտեզավորումը հիվանդին պետք է տեղեկացնել հնարավոր բոլոր բարդությունների մասին` մշտական ցավեր, թափածակում, բորբոքում, մեխանիկական անսարքություն ևայլն…:

Պրոտեզավորումը հիվանդին տալիս է էրեկցիան երկարատև պահպանելու հնարավորություն, հիվանդի և պարտնյորի գոհունակություն: Բացասական կողմերից են` առնանդամի գլխիկի ոչ բավարար պնդությունը, ցավերը, երբեմն  անգոհունակությունը…:

Դիտել առնադամի պորտեզավորումը: http://www.youtube.com/watch?v=7EVVzUI8s2U

էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) էնդոկրինոլոգիական պատճառները

էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) էնդոկրինոլոգիական պատճառները

Վրեժ Իսսա, էնդոկրինոլոգ

Վրեժ Իսսա, էնդոկրինոլոգ

Էնդոկրինոլոգիան (ներզատաբանություն) բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակները, հորմոնալ տեղաշարժերը և նրանց պատճառով առաջացած հիվանդություններն ու բուժումը: Հորմոնների ավելորդ կամ սակավ քանակները, ինչպես նաև նրանց հանդեպ օրգանիզմի զգայնության փոփոխությունները առաջ են բերում ծանր հիվանդություններ:

Էնդոկրինոլոգիական հիվանդությունները խրոնիկական հիվանդություններ են , որոնք ազդում են կյանքի որակի վրա և կարիք ունեն մշտական հսկողության: Որոշ հիվանդություններ պահանջում են ապրելակերպի փոփոխություններ և բժշկական հսկողություն` սննդակարգի, ֆիզիկական ծանրաբերնման և դեղորայքային առումով: Այդ հիվանդություններից ամենատարածվածն է շաքարային դիաբետը:

Շաքարային դիաբետը խրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է ինսուլինի հարաբերական կամ բացարձակ անբավարարության դեպքում: Առաջացման նպաստող գործոններից են` սխալ ապրելակերպը, գենետիկական հակվածությունը, ստրեսները, ճարպակալումը և այլ էնդոկրին հիվանդություններ: Շաքարային դիաբետը պահանջում է մշտական հսկողություն և լավ գլիկեմիկ ինդեքս (շաքարի նորմալ մակարդակ օրվա ընթացքում, անոթի և կուշտ վիճակում):  Այս հիվանդությունը հարաճուն հիվանդություն է, որն առաջացնում է բոլոր օրգան համակարգերի ախտահարում` կենտրոնական և ծայրամասային նյարդային, սիրտ-անոթային, շնչական, ստամոքս-աղիքային, ոսկրային և միզասեռական համակարգերը:

Շաքարային դիաբետով տառապող տղամարդկանց 35%-75% ունեն էրեկտիլ դիսֆունկցիայի տարբեր դրսևորումներ: Շաքարային դիաբետով հիվանդ տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիան 10-15 տարով ավելի շուտ է զարգանում, քան մյուս տղամարդկանց: Ինչպես նաև դիաբետի վաղեմութույունը մեծ դեր ունի ԷԴ առաջացման գործում: Հիսուն տարեկանից բարձր դիաբետիկների 50-60%-ը տառապում է էրեկցիայի խանգարումներով, իսկ 70 տարեկանից բարձր` 95%-ը:

Էրեկտիլ դիսֆունկցիան դիաբետիկների մոտ բազմապատճառային է`նյարդային, անոթային և մկանային: Շաքարային դիաբետը վնասում է էրեկտիլ ֆունկցիան ապահովող նյարդերն ու անոթները:: Թեկուզ նորմալ արական հորմոնների քանակների պայմաններում այս ախտահարումը բերում է ԷԴ –ի առաջացմանը: Առկա են նաև ռիսկի գործոններ, ինչպիսին են` ավելորդ քաշը, ծխելը, պասիվ ապրելակերպը, դեղորայքը (հակագերճնշումային, հակադեպրեսանտներ..), փոքր կոնքի վիրահատությունները, հոգեբանական խնդիրները: Այսպիսի գործոնների առկայությա դեպքում շաքարախտով հիվանդների էրեկտիլ դիսֆունկցիան ավելի է արտահայտվում, քան շաքարային դիաբետ չունեցողների մոտ:
Շաքարային դիաբետով և էրեկտիլ դիսֆունկցիայով հիվանդի բուժման լավագույն տարբերակը բազմակողմանի բուժումն է: Դրանք են.-

  • Գլյուկոզայի մակարդակի կարգավորում
  • Նյարդային և անոթային բարդությունների կանխարգելում և բուժում
  • Հոգեբանական օգնություն
  • Ներքին ընդունման դեղորայք
  • Էնդոկրինոլոգի, ուրոլոգի և սեքսոպաթոլոգի համագործոկցություն

Վրեժ Իսսա, էնդոկրինոլոգ

“Մուրացան” համալսարանական հիվանդանոց, էնդոկրինոլոգիական կլինիկա

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի  դասախոս

Վաղաժամ սերմնաժայթքում

Վաղաժամ սերմնաժայթքում (Premature Ejaculation)

Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) դա առնանդամի մինիմալ ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է:

Վաղաժամ է համարվում այն իրավիճակը, երբ տղամարդը կորցնում է ինքնատիրապետումը` սեռական ակտի և սերմնաժայթքման վրա, որի արդյունքում սերմնաժայթքումը տեղի է ունենում սեռական հարաբերությունից 1 րոպե անց:

Ներհեշտոցային սերմնաժայթքման տևողության ժամանակը (ՆՀՍԺ) Intravaginal ejaculation latency time(IELT) 18-30 տարեկանի համար կազմում է` 6.5 րոպե: Վաղաժամ սերմնաժայթքում է համարվում, երբ ՆՀՍԺ-ը կարճ է (  2.5 րոպեյից պակաս):

Ճիշտ է, որ այս վիճակը առավել ազդեցություն ունի տղամարդու, սակայն էմոցիոնալ և հոգեբանական լարվածություն է առաջացնում նաև կանանց մոտ:

ՎՍ-ը առաջին տեղն է զբաղեցնում տղամարդու սեռական խանգարումների մեջ: Այն հանդիպում է երիտասարդների մոտ 40%, իսկ հասուն տղամարդկանց` մինչև 30% դեպքերում:

Սերմնաժայթքման մեխանիզմը:

Սերմնաժայթքման մեխանիզմը ունի երկու շրջան: Առաջինը` արտազատական շրջան (Emission phase), երբ սերմնահեղուկը սերմածորանի ամպուլիար մասից, սերմնաբշտերից և շագանակագեղձից հավաքվում է հետին միզուկում: Իսկ երկրորդ շրջանը արտամղման շրջանն է (Expulsion phase), երբ փակվում է միզապարկի վզիկը, և տեղի է ունենում միզուկի ռիթմիկ կծկումներ և սերմնաժայթքում: Արտազատական շրջանը կարգավորվում է սիմպատիկ շարժիչ նյարդերի, իսկ արտամղմանը` սոմատիկ և վեգետատիվ նյարդերի միջոցով, որոնք գտնվում են ողնուղեղի կրծքագոտկային և գոտկասրբանային հատվածներում:

ՎՍ Համախտանիշներ:

  • Բնական տատանվող վաղաժամ սերմնաժայթքում (Natural variable premature ejaculation)
  • Վաղաժամ թվացող սերմնաժայթքման խանգարում (Premature-like ejaculatory dysfunction)
  • Ընդհանուր վաղաժամ սերմնաժայթքում (Global premature ejaculation): Երբ ՎՍ տեղի է ունենում բոլոր պարտնյորների հետ հարաբերության ժամանակ
  • Պատահական վաղաժամ սերմնաժայթքում (Situational premature ejaculation): Երբ ՎՍ տեղի է ունենում հատուկ իրավիճակներում և պարտյորների հետ:

Պատճառներ:

  • Ոչ հաճախ սեռական հարաբերությունը,
  • Սեռահասունացման շրջանում ձեռնաշարժությունը (հատկապես լարված վիճակում)
  • Ագրեսիվությունը
  • Լարվածությունը
  • Կոնֆլիկտները
  • ևայլն

Ֆիզիոլոգիական գործոններ:

  • Սերոտոնինի ընկալիչներ
  • Գենետիկ նախատրամադրվածություն
  • Առնանդամի զգայնություն
  • Նյարդերում գրգռափոխանցման ատիպիկություն
  • Պրոստատիտ
  • Դեղորայքի կողմնակի ազդեցություն

Բուժում:

  • Դեղորայքային: Դեղորայքային բուժումը կատարվում է սերոտոնինի ընտրողական հետադարձ զավթման պաշարիչների (Selective serotonin reuptake inhibitor) միջոցով: Այս խմբի դեղորայքը երկարաձգում է սերմնաժայթքման ժամանակը, սակայն միաժամանակ ունեն մի շարք կողմնակի ազդեցություններ, ինչպիսին են` օրգազմի բացակայությունը (anorgasmia), հեշտանքի իջեցումը (diminished libido), էրեկտիլ դիսֆունկցիա (erectile dysfunction): Կիրառվում են նաև տեղային քսուքներ առնանդամի գլխիկի զգայնությունը իջեցնելու նպատակով:
  • Ոչ դեղորայքային: Հոգեբանասեռական բուժումը (psychosexual therapy), ինքնամարզումը, stop-start technique, առնադամի գլխիկի սեղմումը սերմնաժայթքման պահին ևայլն:

Վաղաժամ սերմնաժայթքման մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Գիրություն և անպտղություն

Գիրությունն ու տղամարդու անպտղությունը ( Obesity and male infertility)

Արդի ժամանակաշրջանում կան բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք խոսում են անպտղության, սեռական ցանկության նվազման, էրեկտիլ դիսֆունկցիայի և գիրության կապի միջև: Տղամարդու անպտղության ախտածագման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում` կրիպտօրխիզմը, ամորձու ոլորումը կամ տրավմաները, վարիկոցելեն, հակասպերմային հակամարմինները, սերմնատար ուղիների ինֆեկցիաները, հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը և սերմնածորանների խցանումները:

Անպտղության խնդրի լուծման համար կիրառվում են` արհեստական ներարգանդային սերմնավորումն ու արտամարմնային բեղմանավորման եղանակները: Այս մեթոդների անմատչելիությունն ու անհասանելիությունը  առիթ է որոնելու ավելի հասարակ, էժան ու արդյունավետ բուժման միջոցներ: Այդ միջոցներն են ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները: Այս փոփոխությունների հրատապությունը հատկապես կարևոր է` հաշվի առնելով մեր ժամանակներում համատարած ճարպակալումն ու մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը, ինչպես նաև սերմի  որակի վատացումը և անպտղության տարածվածությանը:

Գիրություն ազդեցությունը անպտղության վրա (Effect of Obesity on Male Fertility):

Կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ գիրությունը և մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը բացասական ազդեցություն ունեն տղամարդու պտղաբերության վրա: Որոշ հետազոտությունների մեջ հաշվի է առնվել նաև ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը:

Գիրությունը բերում է արոմատազա ֆերմենտի ակտիվության մեծացմանը, հիպոգոնադիզմի, տեստոստերոնի քանակի նվազմանը և էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացմանը: Այն կարող է առաջացնել  ինսուլինի կայունություն, քնի ապնոէ (շնչառության ժամանակավոր կանգ) , նաև  մեծացնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Հետազոտությունները պարզել են նաև, որ անպտղության հավանականությունը հատկապես մեծանում է այն տղաների մոտ, որոնք սեռական հասունացման կամ պատանեկության շրջանում ունեցել են քաշի ավելացում: Այս խմբի մոտ երեխա ունենալու ցուցանիշը մոտ 30 տոկոսով նվազ է, քան նորմալ քաշով տղաներինը:

Տղամարդու անպտղության բուժման անարդյունավետությունը նույնպես պայմանավորված է գիրության գործոնով: Ուսումնասիրվել է վարիկոցելեյի վիրահատության էֆեկտիվության ցուցանիշը` գեր և նորմալ քաշով մարդկանց մոտ: Այսպես, նորմալ քաշով վարիկոցելեյի վիրահատության ենթարկվածների` 70 %-ի, գերերի` 60%, իսկ չափազանց գերերի 58%-ի մոտ նկատվել է սերմի որակի լավացում: Ճիշտ է, որ այս տարբերությունը շատ մեծ չէ, բայց ամեն դեպքում առկա է:

Գիրություն և  սերմի հատկությունները (Obesity and Semen Parameters):

Տղամարդու գիրությունը կարող է բացասական ազդել սերմի հատկությունների վրա (խտություն, քանակ, շարժունակություն, մորֆոլոգիա…) և նաև բերել սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի ավելացմանը: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ նիհարելուց հետո բարելավվել է սերմի տվյալները: Գիրության և սերմի հատկությունների միջև կապի հետազոտման համար պետք է հաշվի առնել մարմնի զանգվածի ինդեքսը, քաշը, օրգանիզմի ճարպերի տոկոսը, կոնքի շրջագծը…: Ամեն գեր անպտուղ մարդու մոտ կարող է գործել ազդեցության տարբեր մեխանիզմ, որն իր հերթին կարող է բերել սերմի մեկ կամ ավելի հատկության փոփոխության:

Գիրություն և սեռական ֆունկցիա (Obesity and Sexual Function):

Գիրությունը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման ռիսկի գործոն, որն իր հերթին կարող է լինել անպտղության պատճառ: Գիրության հետևանքով կարող են առաջանալ սեռական հորմոնների ակտիվության իջեցում և նախաբորբոքային ցիտոկինների ակտիվության մեծացում: Արտահայտվում է սեռական մղման իջեցումով, սեռական հարաբերությունների հաճախականության պակասով, նաև էրեկտիլ դիսֆունկցիայով:

Գիրություն և հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ (Obesity and Hypogonadotropic Hypogonadism):

Անդրոգենների (տեստոստերոն) քանակի իջեցումը ուղիղ համեմատական է գիրության հետ: Այս առումով, մարմնի զանգվածի ինդեքսը համարվում է հիպոգոնադիզմի ցուցիչ: Հիպոֆիզի ֆունկցիայի իջեցումը կամ հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը գերերի մոտ բազմապատճառային է: Գերերի մոտ անդրոգենների արոմատիզացիայի հետևանքով ավելանում են էստրոնի (Estrone) ու էստրադիոլի (Estradiol) քանակը, իսկ վերջիններս հանդիսանում են էստրոգեններ: Էստրոգենները ունեն ֆոլիկուլ ստիմուլացնող (FSH) և լյուտեյնիզացնող հորմոնների (LH) արտազատման վրա բացասական ազդեցություն: Էստրադիոլի այս դերը հաստատվել է, երբ հիվանդներին տրվել է արոմատազայի ինհիբիտորներ, որի հետևանքով մեծացել է սեռական հորմոնների արտադրությունը:

Շաքարային դիաբետով (տիպ 2) հիվանդների մոտ կարևոր է որոշել տեստոստերոնի մակարդակը արյան մեջ: Այս հիվանդների երկրորդային հիպոգոնադիզմը առաջանում է ինսուլինային կայունության և հիպոֆիզի վրա նախաբորբոքային ցիտոկինների ազդեցության հետևանքով: Սեռական հորմոն կապող գլոբուլինի (SHBG) մակարդակը իջնում է արյան մեջ` շրջանառվող ինսուլինի քանակի ավելացման և կայունության հետևանքով:

Քնի ապնոէն (Sleep apnea) դա շնչառության ժամանակավոր կանգն է քնի ժամանակ, ավելի հաճախ հանդիպում է գերերի մոտ և կարող է բացասական ազդել առավոտյան տեստոստերոնի մակարդակի վրա, հետևաբար նաև էրեկտիլ ֆունկցիայի վրա: Իսկ այս երկու մեխանիզմների կոմբինացիան կարող է ազդել նաև տղամարդու պտղաբերության վրա:


“Գիրություն ու անպտղություն” թեմայով հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Ի՞նչ է տղամարդու կլիմաքսը (male menopause):

Հարց: Ի՞նչ է տղամարդու մենոպաուզան:

Պատասխան: Ճիշտ է, որ մենոպաուզան (դաշտանադադար) դա կանանց վերաբերող տերմին է, առաջանում է կանանց հորմոնների կտրուկ անկման հետևանքով, բերելով մի շարք ախտանշանների առաջացմանը: Իսկ տղամարդկանց դեպքում, տեստոստերոնի անկումը լինում է ավելի դանդաղ և առաջանում են նույնանման ախտանշաններ: Հետևաբար այս իմաստով է նույնացվում այս տերմինի օգտագործումը երկու պարագաներում:

Անդրոպաուզայի կամ տղամարդու մենոպաուզայի (կլիմաքս) ախտանշաններն են` սեռական ցանկության նվազումը, էրեկցիայի խանգարումները, էներգիայի պակասը, կարմրատակումները, քրտնարտադրությունը, ընդհանուր բնույթի ցավերը, գիրությունը, մկանների քաշի կորուստը, և օստեոպորոզը: Հոգեբանական ախտանշաններն են՝ տրամադրության փոփոխությունը, դյուրագրգռությունը, ընկճվածությունը, անորոշությունը, ինքնավստահության պակասը, կյանքի եւ հաճույքի նկատմամբ հետաքրքրության նվազումը, մենակության զգացումը, մոռացկոտությունը եւ այլն:

Անդրոպաուզայի ախտորոշման համար անհրաժեշտ է ոչ միայն տեստոստերոնի մակարդակի որոշումը, այլև պետք է հիվանդին համալիր հետազոտել բացառելու  այլ պատճառների առկայությունը:

Բուժման համար պետք է կատարել տեստոստերոնի փոխլրացում (Testosterone replacement therapy) գելի կամ դեղահաբերի եղանակով, միաժամանակ ուշադրություն դարձնել` հիվանդի հոգեբանական վիճակին, տարիքային գործոնին, շագանակագեղձի քաղցկեղի առկայությանը ևայլն…:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Շագանակագեղձի ֆունկցիաները

Շագանակագեղձի ֆունկցիաները (Prostate functions)

Շագանակագեղձ (prostate)

Շագանակագեղձ (prostate)

Շագանակագեղձը շատ կարևոր ու կենսական արական օրգան է, որն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ, որոնք են.-

  • Գեղձային ֆունկցիա: Շագանակագեղձ հանդիսանում է գեղձային օրգան, որի արտազատուկը ունի հիմնային միջավայր, և նպաստում է սերմնաբջիջների լողալուն` հեշտոցի թթվային միջավայրում:
  • Սերմնահեղուկի ջրիկացման ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկը, սերմնաբշտերի հեղուկի հետ միասին նպաստում են սերմնաբջիջների տեղափոխմանը: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) արտադրվում է շագանակագեղձի կողմից և նպաստում է սերմնահեղուկի ջրիկացմանը: Սերմնաբշտերն արտադրում են մի սոսնձող նյութ, որի ազդեցությամբ սերմնահեղուկը կպչում է արգանդի վզիկին: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) հատուկ ֆերմենտի օգնությամբ քայքայում է տվյալ նյութը, և նպաստում սերմնաբջջի ներթափանցմանը դեպի արգանդ: Հետևաբար սրանով կարող ենք բացատրել (PSA) քննության տվյալների տատանումը, հատկապես սեռական հարաբերությունից հետո:
  • Մկանային ֆունկցիա: Շագանակագեղձի մկանային օրգան լինելու շնորհիվ տեղի է ունենում սերմնաժայթքում, հետևաբար նպաստելով սերմի ներթափանցմանը նախ հեշտոց, այնուհետև` արգանդի խոռոչ:
  • Վերարտադրողական ֆունկցիա: Շագանակագեղձի սերմի մղման հատկության շնորհիվ, նախ տղամարդն ունենում է սեռական հաճույք կամ օրգազմ, այնուհետև դա կարևոր նախապայման է վերարտադրողության համար:
  • G կետ: Շագանակագեղձը հանդիսանում է սեռական ստիմուլիացիայի կետ, որի միջոցով
    մեծանում է սեռական գրգռվածությունն ու օրգազմի աստիճանը: Շագանակագեղձի հատուկ վարժանքների շնորհիվ հնարավոր է ունենալ “ներքին սերմնաժայթքում”, դրանով իսկ պահպանելով սեռական էներգիան:
  • Զտող ֆունկցիա: Շագանակագեղձն ունի հակատոքսիկ ազդեցություն, մաքրելով սերմը բոլոր վնասակար նյութերից և ապահովելով նրա որակը: Հետևաբար միջավայրի թունավոր նյութերի և որոշ սննդամթերքի բացասական ազդեցությունը պատճառ են` շագանակագեղձի հիվանդություննրի և հատկապես քաղցկեղի տարածվածությանը:
  • Էրեկտիլ ֆունկցիա: Առնանդամը նյարդավորող նյարդերը անցնում են շագանակագեղձի կողմնային մակերոսով, հետևաբար շագանակագեղձի որոշ վիրահատություննր (արմատական հեռացում կամ ճառագայթումը) կարող են ունենալ էրեկտիլ դիսֆունկցիա:
  • Մանրեասպան ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկներն ունեն մանրեասպան հատկություն, հետևաբար սրանով է բացատրվում միզուղիների բորբոքումների քիչ տարածվածությունը տղամարդկանց մոտ` կանանց համեմատ:
  • Փականային ֆունկցիա: Միզային ներքին փականը գտնվում է շագանակագեղձից վերև, իսկ արտաքինը` նրա ստորին սահմանում: Այս փականները ապահովում են տղամարդու միզապահության  ֆունկցիան: Միաժամանակ այս փականների սինխրոն աշխատանքի շնորհիվ սերմնաժայթքման ժամանակ սերմը չի խառնվում մեզի հետ: Շագանակագեղձի վիրահատությունների ժամանակ վնասվում է ներքին փականը ու առաջանում է հետադարձ սերմնաժայթքում: Իսկ արտաքին փականի վնասումը կամ ախտահարումները առաջացնում են անմիզապահություն:
  • Հորմոնային ֆունկցիա: Շագանակագեղձի 5 ալֆա ռեդուկտազա հորմոնը պատասխանատու է տեստոստերոնի փոխակերպմանը` դիհիդրոտեստոստերոնի: Վերջինս ապահովում է տղամարդու սեռական ցանկությունն ու ֆունկցիան: Ժամանակի ընթացքում պակասում է այս հորոնմի քանակը` բերելով սեռական ցանկության և ֆունկցիայի անկման:

Այսպիսի կոմպլեքս ֆունկցիա ունեցող գեղձի հիվանդությունները կարող են իսկական քաոս առաջացնել տղամարդու միզասեռական առողջության հարցում և մեծապես ազդել մարդու կյանքի որակի վրա: