Find us on Facebook
TAGS
PSA Sex Ամորձու ոլորում Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում իմպոտենցիա խլամիդիա ծխախոտ կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու մենոպաուզա ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘Երիկամաքային խիթ’

Երիկամային խիթ

Երիկամաքարային խիթ (Renal colic)

Երիկամի քար (Kidney Stone)

Երիկամի քար (kidney-երիկամ, ureter-միզածորան, bladder-միզապարկի)

Երիկամաքարային խիթերը ուրոլոգիական շտապ դեպքերի մեծ տոկոսն են կազմում: Այս հիվանդությունը հասուն տարիքի մարդկանց մոտ (30-50 տարեկան հասակում) ավելի հաճախ է հանդիպում, քան երեխաների: Տղամարդկանց մոտ երեք անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց: Երիկամաքարային հիվանդությունը ավելի հաճախ է հանդիպում զարգացող երկրներում:

Ճիշտ է, գիտության զարգացման հետ բազմաթիվ նվաճումներ են արձանագրվել, որոնք նաեւ այս բնագավառում օգնել են քարերի բուժման ու կանխարգելման նոր միջոցների ի հայտ գալուն: Բայց այս պրոբլեմը դեռեւս այժմեական է: Քարերի առաջացումը մեծ մասամբ կապված է մեզի մեջ աղերի գերհագեցվածության եւ բյուրեղացման հետ: Նաեւ մեծ դեր ունեն ժառանգականությունը, տարիքը, սեռը, միզուղիների ինֆեկցիաները, սնունդը եւ մետաբոլիկ խանգարումները:

Կան համր քարեր, որոնք մեզի արտահոսքի խանգարում չեն առաջացնում, հետեւաբար՝ անախտանիշ են լինում: Դրանք կամ ինքնաբերաբար տեղաշարժվում են երիկամից դեպի արտաքին աշխարհ կամ, մնալով երիկամում, ավելի մեծանում են` պատճառելով ցավեր, բորբոքում, արյունամիզություն եւ երիկամի վնասում:

Իսկ ընդհանրապես երիկամային խիթի ախտանիշներն են՝ սուր ցավեր գոտկային շրջանում, սրտխառնոց եւ փսխում, արյունամիզություն, բորբոքման առկայության պարագային նաեւ ջերմություն:

Ռենտգենյան եւ սոնոգրաֆիկ քննությունները մեծ դեր են խաղում քարերի ախտորոշման մեջ: Իսկ միզաքարային հիվանդությունների բուժման մեթոդները տարբեր են. քարերի հեռակա հարվածային փշրում, էնդոսկոպիկ եւ վիրահատական հեռացում, նաեւ դեղորայքային բուժում: