Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘Գոնոռեա’

Կանանց միզուղիների բորբոքումներ

Կանանց միզուղիների բորբոքումներ

(Urinary tract infections in women)

Կանանց միզուղիների բորբոքումներ (Urinary tract infections in women)

Կանանց միզուղիների բորբոքումներ          (Urinary tract infections in women)

Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց  մոտ: Կանանց մոտ 60%-ը կյանքի ընթացքում հիվանդանում է միզուղիների բորբոքումով: Այս բորոքումների հիմնական պատճառն է աղիքային ցուպիկը (E.coli): Կան նաև այլ միկրոբներ, ինչպիսին են՝ աղիքային բակտերինաներն ու կոկերը (Enterobacteriaceae, Enterococcus, Klebsiella) ևայլն:

ԱՄՆ-ում միզուղիների բորբոքումների կապակցությամբ ստատիստիկ տվյալներով տարեկան կատարվում է.-

  • 7 միլիոն բժշկական խորհրդատվություն
  • 1 միլիոն շտապ օգնության դեպք
  • 100000 հոսպիտալիզացիա

Բակտերիուրիա (Bacteriuria)

Դա նշանակում է բակտերիաների առկայությունը մեզի մեջ: Բակտերիուրիայի դասկարգումն է հետևյալը.-

  • ≥10ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-չբարդացած ցիստիտ
  • ≥10ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)- չբարդացած պիելոնեֆրիտ
  • ≥105 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-միզուղիների բարդացած ինֆեկցիաներ

Պատճառներ:

  • Հիգիենա: Ուղիղ աղիքի սխալ մաքրումը՝ հետևից առաջ ուղղությամբ
  • Միզուկ: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանը՝ ուղիղ աղիքից դեպի հեշտոց, այնուհետև միզուղիներ: Նաև երբեմն միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ:
  • Սեռական կյանք: Կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այս ինֆեկցիաներից են՝ խլամիդիա, ուրեպլազմա, գոնոռեա…:
  • Հակաբեղմնավորչ կամ խոնավացնող քսուքների հաճախակի օգտագործումը
  • Հղիություն: Հաճախակի կարող են հանդիպել միզուղիների բորբոքումներ հղիոթյան ընթացքում, որոնք երբեմն լինում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), և որոշ դեպքերում նաև բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ):
  • Դաշտանադադար: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայամավորված է էստրոգեններիանբավարարությամբ:

Դասակարգում:

  • Ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներկամ ցիստիտ(cystitis)
  • Ոչ բարդացած պիելոնեֆրիտ (uncomplicated pyelonephritis)
  • Բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ կամ ոչ (complicated UTI’s or pyelonephritis)
  • Ուրոսեպսիս(urosepsis)
  • Միզուկաբորբ (urethritis)

Ախտանշաններ:

  • Անզուսպ միզարձակման ցանկություն
  • Այրոց
  • Հաճախակի և քիչ քանակությամբ միզարձակություն
  • Պղտոր մեզ
  • Արյունամիզություն
  • Մեզից հոտ
  • Կոնքի և վերցայլքային շրջանի ցավեր
  • Սրտխառնոց, փսխում, դող և բարձր ջերմություն (բարդացած ինֆեկցիաների դեպքում)

Բուժում:

Հիմնական բուժումը կատարվում է անտիբիոտիկներով: Շատ կարևոր է խուսափել անտեղի և երկարատև անտիբիոտիկներ ընդունելուց՝ հատկապես ոչ բարդացած միզուղիների բորբոքումների բուժման համար: Քանի որ այս դեպքում կարող է զարգանալ անտիբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն (antibiotic resistance), ինչը կարող է դժվարացնել հիվանդության բուժման հետագա ընթացքը:

Կարևոր է նաև կրկնվող ինֆեկցիաների դեպքում հայտնաբերել հավանական պատճառը, որը կարող է կապված լինել հորմոնային ստատուսի, սեռական հարաբերության, միզաքարային հիվանդության, միզուղիների խցանման և միզապարկի դիսֆունկցիայի հետ:

Լորամիրգ (cranberry)

Լորամիրգ (cranberry)

Կանխարգելում:

  • Անձնական և սեռական կյանքի հիգիենա (ուղիղ աղիքի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիքի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությաւնոից առաջ և հետո լվացվելը…)
  • Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը)
  • Սեռական կատից առաջ և հետո միզելը
  • Վիտամին C-ի պարբերական ընդունումը
  • Բամբակյա ներքնազգեստների օգտագործումը (խուսափելու համար խոնավությունից)
  • Լորամրգի (cranberry) օգտագործումը
  • Խուսափել սեռական այն դիրքերից, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել
  • Ջրի բավարար ընդունում օրվա ընթացքում
  • Խուսափել ոչ մասնագիտական մոտեցումից և միզուղիների բորբոքումների հայտնաբերման և բուժման համար՝ ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ո՞րն է սիրախաղի (foreplay) կարևորությունը սեռական հարաբերության համար…:

Հարց: Ի՞նչ է “foreplay”-ը և ո՞րն է դրա նշանակությունը սեռական հարաբերության համար:

սիրախաղ (foreplay)

սիրախաղ (foreplay)

Պատասխան: Սիրախաղը (foreplay) դա նախապատրաստումն է սեռական հարաբերության, որի ընթացքում կինն ու տղամարդը սիրում, շոյում և հպվում իրար` պատճառելով հաճույք ու նախատրամադրելով օրգանիզմը` սեքսի համար:
Կնոջ համար սիրախաղն ունի մեծ նշանակություն, քանի որ կինը սովորաբար ավելի մեծ կարիք ունի գրգռման` սեռական հարաբերությունից առաջ: Սիրախաղը տրամադրում է կնոջ ուղեղը, թուլացնում մարմինը, խոնավեցնում և լայնացնում հեշտոցը:
Ճիշտ է, որ սիրախաղը նույնքան կարևոր չէ տղամարդկանց համար որքան կականց, սակայն միջին տարիքի տղամարդկանց համար այն կարևոր է էրեկցիայի առաջացման, ինչպես նաև հաճելի սեռական հարաբերություն ունենալու համար:
Սիրախաղի միջոցով կինն ստանում է մեծ հաճույք, իսկ տղամարդը`երկարատև էրեկցիա:
Երբեմն սիրախաղի (բերանային) միջոցով կարող են փոխանցվել մի շարք հիվանդություններ, ինչպիսին են` գոնոռեա, սիֆիլիս, հերհերպես, խլամիդիա, սունկ ևայլն…:

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (ՍՃՓԻ)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (ՍՃՓԻ)

Sexually transmitted infections (STI)

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները տարածված են ամբողջ աշխարհում: Փոխանցման ուղին սեռական կապն է  (հեշտոցային, բերանային կամ անալ):

Կան մի շարք ՍՃՓԻ-ներ, որոնցից են.-

  • Բակտերիալ (խլամիդիա, գոնոռեա, սիֆիլիս… )
  • Սնկային (Candidiasis)
  • Վիրուսային
    • Հեպատիտ A (Hepatitis A): Փոխանցման ուղին` բերանի և կղանքի միջոցով
    • Հեպատիտ B (Hepatitis B): Փոխանցման ուղին` թքի և սեռական արտազատուկի միջոցով
    • Հեպատիտ C,D (Hepatitis C,D): Հազվադեպ են փոխանցվում սեռական ճանապարհով
    • Հերպես 1,2 (Herpes simplex 1,2): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով
    • Մարդկային պապիլոմովիրուս  (Human Papillomavirus, HPV): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով, երբեմն կարող են առաջացնել սեռական գորտնուկներ
    • Մարդկային իմունոդիֆոիցիտային վիրուս (Human Immunodeficiency Virus, HIV): Փոխանցման ուղին` սերմի, արյան, կրծքի կաթի և սեռական արտազատուկի միջոցով
    • Մոլյուսկ (Molluscum contagiosum virus): Մոտիկ շփման միջոցով
  • Նախակենդանիներ (Protozoal): Տրիխոմոնիազ (Trichomoniasis)
  • Պարազիտներ (Protozoas): Քոս (Scabies)

Ստորև ներկայացնում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հավանական ինֆեկցիաներն ու նրանց վարակման ուղիները.-

ՍՃՓԻ

1

2

3

4

5

6

7

8

Կոկորդի խլամիդիա (Throat chlamydia)

+

Կոկորդի գոնոռեա (Throat gonorrhea)

+

Հերպես (Herpes)

+

+

+

+

+

+

+

Մարդկային պապիլոմովիրուս (HPV)

+

+

+

+

+

Սիֆիլիս (Syphilis)

+

+

+

+

+

Խլամիդիա(Chlamydia)

+

+

+

+

Գոնոռեա (gonorrhea)

+

+

+

+

Ցայքի ոջիլ (Crab louse)

+

+

+

Քոս (Scabies)

+

+

+

Հեպատիտ B (Hepatitis B)

+

+

+

Մարդկային պապիլոմավիրուս (HIV)

+

+

+

Տրիխոմոնիազ (Trichomoniasis)

+

Ամիոբա (Amebiasis)

+

Cryptosporidiosis

+

Giardiasis

+

Հեպատիտ A (HepatitisA)

+

Շիգիլիոզ (Shigellosis)

+

Հեպատիտ C  (HepatitisC)

+

+

  1. Հեշտոցային
  2. Բերանային (երբ տղամարդն է կատարում )
  3. Բերանային (երբ կինն է կատարում)
  4. Բերանային (երբ տղամարդուն են կատարում )
  5. Բերանային (երբ կնոջն են կատարում)
  6. Անալ (ակտիվ)
  7. Անալ (պասիվ)
  8. Լեզու-հետանցքային

ՍՃՓԻ պաթոֆիզիոլոգիական ճանապարհն է համարվում հիմնականում` առնանդամի, հեշտոցի, ուղիղաղիքի և միզուղիների լորձաթաղանթի հետ կոնտակտը: Ավելի նվազ, սակայն նույնպես վարակման ուղի է համարվում` բերանի խոռոչի, կոկորդի և շնչուղիների լորձաթաղանթները: Հետևաբար սեռական արտազատուկի աննշան կոնտակտն անգամ վերոնշյալ լորձաթաղանթներին համարվում է ինֆեկցիայի փոխանցման պատճառ: Ընդունված է կենտրոնանալ միայն հեշտոցային սեռական հարաբերությունից առաջացած ինֆեկցիաների վրա, սակայն միաժամանակ պետք է ամրագրել, որ ավելի հեշտ է ինֆեկցիայի անցումը բերանից` սեռական օրգաններ, և հակառակը: Երբեմն մաշկի կոնտակն է համարվում փոխանցման ուղի, և սա տեղի է ունենում հատկապես հերպեսի և պապիլոմաների ժամանակ: Ճիշտ է, որ ՍՃՓԻ փոխանցվում են տարբեր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն այնուհետև փոխանցման ուղին կարող է փոխվել, ինչպես օրինակ` մարդկային իմունոդիֆիցիտային վիրուսով վարակը տեղի է ունենում սեռական հարաբերության հետևանքով, այնուհետև կինը կարող է վարակել իր երեխային հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ոչ բոլոր ՍՃՓԻ-ը ունեն ախտանշաններ: Որոշ ինֆեկցիաներ լինում են անախտանիշ: Իսկ այս ժամանակաշրջանը կարող է նպաստել վարակի տարածմանը: Չբուժված ՍՃՓԻ-ը կարող են առաջացնել խրոնիկական պրոստատիտ և անպտղություն: Յուրաքանյուր ինֆեկցիա ունի իր գաղտնի շրջանը, որի ընթացքում սեռական հարաբերությունը նույնպես համարվում է փոխանցիկ: Անախտանիշ կարող են լինել` խլամիդիան, գոնոռեան, սիֆիլիսը, տրիխոմոնիազը և հերպեսը:

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում.-

  • Օգտագործել պահպանակներ
  • Խուսափել պատահական սեռական հարաբերություններից
  • Բուժել անախտանիշ սեռական ինֆեկցիաները
  • Ստուգել պարտնյորների սեռական ինֆեկցիաները
  • Կատարել պատվաստումներ (հեպատիտ A,B-ի դեպքում)
  • Խուսափել սեռական հարաբերությունից` սեռական օրգանների շրջանում բաց վերք լինելու դեպքում

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մասին հարցերը կարող եք հղել ուրոլոգ` Ռաֆֆի Ջանեցյանին

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ  Raffi H. Janesian, urologist

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ Raffi H. Janesian, urologist

.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Հեշտոցաբորբ

Հեշտոցաբորբ (Vaginitis, vulvovaginitis)

Հեշտոցաբորբը դա հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է: Առաջանում է տարբեր տարիքի կանանց մոտ և ունի տարբեր պատճառներ: Նախատրամադրող գործոններն են` ընդհանուր խրոնիկական հիվանդությունները, սեռական և անձնական կյանքի հիգիենայի կանոններին չհետևելը, նաև հորմոնալ խանգարումները:

Պատճառներն են` սեռական բորբոքային հիվանդությունները, հեշտոցի վնասվածքները, իջեցումները, մեծ քանակությամբ անտիբիոտիկների օգտագործումը, pH-ի փոփոխությունը, սեղմող ներքնազգեստմերը, քիմիական տարբեր նյութերը: Տարեց կանանց մոտ հեշտոցաբորբի պատճառը ձվարանների ֆունկցիայի խանգարումներն են, որոնք առաջացնում են հեշտոցի լորձաթաղանթը բարակում և կոչվում են ատրոֆիկ հեշտոցաբորբեր: Շաքարային դիաբետը նույնպես համարվում է  սնկային հեշտոցաբորբի նպաստավոր գործոն: Read the rest of this entry »

Գոնոռեա

Գոնոռեա (Gonorrhea)

Գոնոռեան (սուսանակ, իսկ խոսակցական` տրիպեր) համարվում է վեներական հիվանդություն, որի հարուցիչները գոնոկոկերն են: Փոխանցման ուղին համարվում է պատահական սեռական հարաբերությունները:  Վարակի ճանապարհը բացի սեռական կապից կարող է լինել նաև կենցաղային վարակված պարագաները:

Գոնոռեան հիմնականում առաջացնում է միզուկաբորբ, սակայն կարող է առաջացնել նաև  բերանի, աչքի և ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքումներ:

Հիվանդության գաղտի շրջանը տեվում է մինչեվ 3-5 օր, այնուհետև միզուկի շրջանում առաջանում է` ցավ, քոր, դիսկոմֆորտ, ցավոտ միզարձակություն, որին հաջորդում է  թարախային արտադրությունը:

Գոնոռեայի բուժումը պետք է սկսել անհապաղ, իսկ չբուժելու դեպքում առաջանում են մի շարք բարդություններ` պրոստատիտ, մակամորձու և սերմնաբշտերի բորբոքում,  ինչպես նաև անպտղություն: Հեռակա բարդություններից են նաև միզուկի նեղացումները:

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել կանանց մոտ գոնոռեայի ընթացքին, քանի որ հեշտոցային արտադրոթւյունը, քորն ու այրոցը կարող են աննկատ բնույթ կրել և դադարել որոշ ժամանակ անց: Հետևաբար գոնոռեայի անցումը խրոնիկական բնույթի կարող է առաջացնել` արգանդի խոռոչի և  փողերի բորբոքային հիվանդություն, փողային անանցանելություն և անպտղություն:

Բուժումը պետք է շարունակել արտադրությունը դադարելուց հետո էլ, քանի որ բուժման ընդհատումը կարող է հանգեցնել հիվանդության անցումը խրոնիկականի բնույթի:

Գոնոռեայի նկատմամաբ ձեռբերովի իմունիտետ չի զարգանում: Կանխելու համար հարկավոր է խուսափել պատահական սեռական հարաբերություններից և օգտագործել պահպանակներ:


Գոնոռեայի մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Ամորձու և մակամորձու բորբոքում


Ամորձու և մակամորձու բորբոքում (Orchitis, Epididymitis, Epididymo-orchitis)

Ամորձու և մակամորձու բորբոքում  ( Epididymo-orchitis)

Ամորձու և մակամորձու բորբոքում (Epididymo-orchitis)

Մակամոձու բորբոքումը (Epididymitis) լինում է սուր և խրոնիկական: Այն հանդիպում է ավելի հաճախ երիտասարդների մոտ: Սուր էպիդիդիմիտն  (Acute epididymitis) ու սուր ամորձու բորբոքումը    (Acute Orchitis) ունեն  հանկարծակի սկիզբ և բուժվում են լիարժեք, իսկ խրոնիկական էպիդիդիմիտն (Chronic epididymitis) ու խրոնիկական օրխիտը (Chronic orchitis) ունեն երկարատև ընթացք և բուժում:

Ամորձու խրոնիկական բորբոքումը կոչվում է նաև ամորձու խրոնիկական ցավ  կամ օրխալգիա (chronic testicular pain, orchalgia): Իսկ ամորձու և մակամորձու բորբոքումը կոչվում է օրխոէպիդիդիմիտ (Epididymo-orchitis): Read the rest of this entry »

Տղամարդու անպտղություն

Տղամարդու անպտղություն (Male Infertility)

Անպտղություն

Անպտղություն

Դա բեղմնավորում կատարելու բիոլոգիական անկարողությունն է : Ըստ Առոջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման, անպտղությունը ամուսնացած զույգի ցանկությամբ, առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման, երկու տարվա ընթացքում սեռական հարաբերության արդյունքում երեխա ունենալու անկարողությունն է: Read the rest of this entry »