Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘գիրություն’

Գիրություն և անպտղություն

Գիրությունն ու տղամարդու անպտղությունը ( Obesity and male infertility)

Արդի ժամանակաշրջանում կան բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք խոսում են անպտղության, սեռական ցանկության նվազման, էրեկտիլ դիսֆունկցիայի և գիրության կապի միջև: Տղամարդու անպտղության ախտածագման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում` կրիպտօրխիզմը, ամորձու ոլորումը կամ տրավմաները, վարիկոցելեն, հակասպերմային հակամարմինները, սերմնատար ուղիների ինֆեկցիաները, հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը և սերմնածորանների խցանումները:

Անպտղության խնդրի լուծման համար կիրառվում են` արհեստական ներարգանդային սերմնավորումն ու արտամարմնային բեղմանավորման եղանակները: Այս մեթոդների անմատչելիությունն ու անհասանելիությունը  առիթ է որոնելու ավելի հասարակ, էժան ու արդյունավետ բուժման միջոցներ: Այդ միջոցներն են ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները: Այս փոփոխությունների հրատապությունը հատկապես կարևոր է` հաշվի առնելով մեր ժամանակներում համատարած ճարպակալումն ու մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը, ինչպես նաև սերմի  որակի վատացումը և անպտղության տարածվածությանը:

Գիրություն ազդեցությունը անպտղության վրա (Effect of Obesity on Male Fertility):

Կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ գիրությունը և մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը բացասական ազդեցություն ունեն տղամարդու պտղաբերության վրա: Որոշ հետազոտությունների մեջ հաշվի է առնվել նաև ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը:

Գիրությունը բերում է արոմատազա ֆերմենտի ակտիվության մեծացմանը, հիպոգոնադիզմի, տեստոստերոնի քանակի նվազմանը և էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացմանը: Այն կարող է առաջացնել  ինսուլինի կայունություն, քնի ապնոէ (շնչառության ժամանակավոր կանգ) , նաև  մեծացնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Հետազոտությունները պարզել են նաև, որ անպտղության հավանականությունը հատկապես մեծանում է այն տղաների մոտ, որոնք սեռական հասունացման կամ պատանեկության շրջանում ունեցել են քաշի ավելացում: Այս խմբի մոտ երեխա ունենալու ցուցանիշը մոտ 30 տոկոսով նվազ է, քան նորմալ քաշով տղաներինը:

Տղամարդու անպտղության բուժման անարդյունավետությունը նույնպես պայմանավորված է գիրության գործոնով: Ուսումնասիրվել է վարիկոցելեյի վիրահատության էֆեկտիվության ցուցանիշը` գեր և նորմալ քաշով մարդկանց մոտ: Այսպես, նորմալ քաշով վարիկոցելեյի վիրահատության ենթարկվածների` 70 %-ի, գերերի` 60%, իսկ չափազանց գերերի 58%-ի մոտ նկատվել է սերմի որակի լավացում: Ճիշտ է, որ այս տարբերությունը շատ մեծ չէ, բայց ամեն դեպքում առկա է:

Գիրություն և  սերմի հատկությունները (Obesity and Semen Parameters):

Տղամարդու գիրությունը կարող է բացասական ազդել սերմի հատկությունների վրա (խտություն, քանակ, շարժունակություն, մորֆոլոգիա…) և նաև բերել սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի ավելացմանը: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ նիհարելուց հետո բարելավվել է սերմի տվյալները: Գիրության և սերմի հատկությունների միջև կապի հետազոտման համար պետք է հաշվի առնել մարմնի զանգվածի ինդեքսը, քաշը, օրգանիզմի ճարպերի տոկոսը, կոնքի շրջագծը…: Ամեն գեր անպտուղ մարդու մոտ կարող է գործել ազդեցության տարբեր մեխանիզմ, որն իր հերթին կարող է բերել սերմի մեկ կամ ավելի հատկության փոփոխության:

Գիրություն և սեռական ֆունկցիա (Obesity and Sexual Function):

Գիրությունը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման ռիսկի գործոն, որն իր հերթին կարող է լինել անպտղության պատճառ: Գիրության հետևանքով կարող են առաջանալ սեռական հորմոնների ակտիվության իջեցում և նախաբորբոքային ցիտոկինների ակտիվության մեծացում: Արտահայտվում է սեռական մղման իջեցումով, սեռական հարաբերությունների հաճախականության պակասով, նաև էրեկտիլ դիսֆունկցիայով:

Գիրություն և հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ (Obesity and Hypogonadotropic Hypogonadism):

Անդրոգենների (տեստոստերոն) քանակի իջեցումը ուղիղ համեմատական է գիրության հետ: Այս առումով, մարմնի զանգվածի ինդեքսը համարվում է հիպոգոնադիզմի ցուցիչ: Հիպոֆիզի ֆունկցիայի իջեցումը կամ հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը գերերի մոտ բազմապատճառային է: Գերերի մոտ անդրոգենների արոմատիզացիայի հետևանքով ավելանում են էստրոնի (Estrone) ու էստրադիոլի (Estradiol) քանակը, իսկ վերջիններս հանդիսանում են էստրոգեններ: Էստրոգենները ունեն ֆոլիկուլ ստիմուլացնող (FSH) և լյուտեյնիզացնող հորմոնների (LH) արտազատման վրա բացասական ազդեցություն: Էստրադիոլի այս դերը հաստատվել է, երբ հիվանդներին տրվել է արոմատազայի ինհիբիտորներ, որի հետևանքով մեծացել է սեռական հորմոնների արտադրությունը:

Շաքարային դիաբետով (տիպ 2) հիվանդների մոտ կարևոր է որոշել տեստոստերոնի մակարդակը արյան մեջ: Այս հիվանդների երկրորդային հիպոգոնադիզմը առաջանում է ինսուլինային կայունության և հիպոֆիզի վրա նախաբորբոքային ցիտոկինների ազդեցության հետևանքով: Սեռական հորմոն կապող գլոբուլինի (SHBG) մակարդակը իջնում է արյան մեջ` շրջանառվող ինսուլինի քանակի ավելացման և կայունության հետևանքով:

Քնի ապնոէն (Sleep apnea) դա շնչառության ժամանակավոր կանգն է քնի ժամանակ, ավելի հաճախ հանդիպում է գերերի մոտ և կարող է բացասական ազդել առավոտյան տեստոստերոնի մակարդակի վրա, հետևաբար նաև էրեկտիլ ֆունկցիայի վրա: Իսկ այս երկու մեխանիզմների կոմբինացիան կարող է ազդել նաև տղամարդու պտղաբերության վրա:


“Գիրություն ու անպտղություն” թեմայով հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Ի՞նչ է տղամարդու կլիմաքսը (male menopause):

Հարց: Ի՞նչ է տղամարդու մենոպաուզան:

Պատասխան: Ճիշտ է, որ մենոպաուզան (դաշտանադադար) դա կանանց վերաբերող տերմին է, առաջանում է կանանց հորմոնների կտրուկ անկման հետևանքով, բերելով մի շարք ախտանշանների առաջացմանը: Իսկ տղամարդկանց դեպքում, տեստոստերոնի անկումը լինում է ավելի դանդաղ և առաջանում են նույնանման ախտանշաններ: Հետևաբար այս իմաստով է նույնացվում այս տերմինի օգտագործումը երկու պարագաներում:

Անդրոպաուզայի կամ տղամարդու մենոպաուզայի (կլիմաքս) ախտանշաններն են` սեռական ցանկության նվազումը, էրեկցիայի խանգարումները, էներգիայի պակասը, կարմրատակումները, քրտնարտադրությունը, ընդհանուր բնույթի ցավերը, գիրությունը, մկանների քաշի կորուստը, և օստեոպորոզը: Հոգեբանական ախտանշաններն են՝ տրամադրության փոփոխությունը, դյուրագրգռությունը, ընկճվածությունը, անորոշությունը, ինքնավստահության պակասը, կյանքի եւ հաճույքի նկատմամբ հետաքրքրության նվազումը, մենակության զգացումը, մոռացկոտությունը եւ այլն:

Անդրոպաուզայի ախտորոշման համար անհրաժեշտ է ոչ միայն տեստոստերոնի մակարդակի որոշումը, այլև պետք է հիվանդին համալիր հետազոտել բացառելու  այլ պատճառների առկայությունը:

Բուժման համար պետք է կատարել տեստոստերոնի փոխլրացում (Testosterone replacement therapy) գելի կամ դեղահաբերի եղանակով, միաժամանակ ուշադրություն դարձնել` հիվանդի հոգեբանական վիճակին, տարիքային գործոնին, շագանակագեղձի քաղցկեղի առկայությանը ևայլն…:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ապրելակերպի փոփոխության (Lifestyle changes) կարևորությունը ուրոլոգիայում…

Ապրելակերպի փոփոխությունը (Lifestyle changes)

Lifestyle

Ապրելակերպ (Lifestyle)

Ապրելակերպի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ մի շարք ուրոլոգիական հիվանդությունների ընթացքի վրա` նպաստելով հիվանդության կանխարգելմանն ու հիվանդների վիճակը բարելավմանը:

Ապրելակերպի փոփոխության օրինակներից են` չծխելը, ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չափավոր օգտագործումը, հատուկ սննդակարգի պահպանումը ևալն:

Կան մի շարք ուրոլոգիական հիվանդություններ, որոնց բուժման կամ կանխարգելման համար կարևոր է նաև ապրելակերպի փոփոխությունը:

Էրեկտիլ դիսֆունկցիայի, շագանակագեղձի ադենոմայի, միզաքարային հիվանդության, ինչպես նաև ստորին միզուղիների ախտանիշների դեպքում մեծ նշանակություն ունի ապրելակերպի փոփոխությունը:

Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ուղեցույցերի մեջ առաջնային տեղ է զբաղեցնում ապրելակերպի փոփոխությունը: Գիրությունը, շաքարային դիաբետը, ծխախոտը, նստակյաց կյանքը և զարկերակային հիպերտենզիան համարվում են էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառներ: Հետևաբար, ճարպային սնունդ չօգտագործելը, ֆիզիկական ակտիվությունը, չծխելը, ստրեսներից խուսափելը, աղի և ալկոհոլի չափավոր օգտագործումը, կարող է բարերար ազդեցություն ունենալ տղամարդու սեռական առողջության վրա:

Բանջարեղենի հաճախակի օգտագործումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ շագանակագեղձի քաղցկեղի համար:

Կծու համեմունքների և սուրճի չափավոր օգտագործումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ստորին միզուղիների բորբոքումների պարագայում:

Օրվա ընդունման հեղուկի քանակի ավելացումը մինչև 2.5 լիտր, կարմիր մսի չափավոր օգտագործումը, մեծ քանակի ցիտրատների ընդունումը, ձկան յուղի օգտագործման ավելացումը և չափավոր օքսալատային սնունդը կանխարգելիչ դեր կարող են ունենալ միզաքարային հիվանդության ժամանակ:

Այսպիսով, հարկավոր է գիտակցել ապրելակերպի փոփոխության կարևորությունը և հետևել այս խորհուրդներին:

Անմիզապահություն

Անմիզապահություն (Urinary incontinence)

Դա մեզը պահելու անկարողությունն է, որով տառապում են շատ հիվանդներ (հատկապես կանայք):

Դասակարգումը:

Ստրեսային անմիզապահություն (Stress Incontinence):

Ստրեսային անմիզապահություն

Ստրեսային անմիզապահություն

Այս անմիզապահության տեսակն առաջանում է ներորովայնային ճնշման բարձրացման ժամանակ: Կոչվում է ստրեսային, սակայն ամենևին կապված չէ ստրեսի հետ, պարզապես առաջանում է հազի, ծիծաղի և ծանրություն բարձրացնելու ժամանակ: Հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ: Առաջանում է հաճախակի և դժվար ընթացքով ծննադաբերությունների, գիրության, ինչպես նաև փոքր կոնքի վիրահատությունների հետևանքով: Read the rest of this entry »

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)

Էրեկտիլ դիսֆունկցիան (իմպոտենցիա) տարածված հիվանդություն է: ԱՄՆ-ում Էրեկտիլ դիսֆունկցիայով տառապում է շուրջ 30 միլիոն տղամարդ: Շատ կարեւոր է անդրադառնալ հատկապես սրտանոթային հիվանդություններին, որոնք ազդում են էրեկտիլ ֆունկցիայի վրա:

Թույլ և պինդ առնանդամ

Թույլ և պինդ առնանդամ

Կարծիք կա, որ 50 տարեկանից հետո աթերոսկլերոտիկ հիվանդության պատճառով առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա՝ շուրջ 40 տոկոս տղամարդկանց մոտ: Խոլեստերինի բարձր քանակը փոփոխության է ենթարկում անոթների ներքին շերտը, կարծրացնում եւ դժվարացնում է առնանդամի անոթների լայնացումը: Read the rest of this entry »

Տղամարդու մենոպաուզա

Տղամարդու մենոպաուզա (Men’s Menopause)

Անդրոպաուզա

Անդրոպաուզա

Կանանց մենոպաուզայի (դաշտանադադար) մասին հայտնի է բոլորին, իսկ տղամարդու մենոպաուզան անծանոթ տերմին է շատերի համար: Ինչ է տղամարդու մենոպաուզան, եւ որոնք են դրա պատճառները: Տղամարդու մենոպաուզան ներառում է բոլոր այն հորմոնալ, ֆիզիոլոգիական եւ քիմիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տղամարդու օրգանիզմում՝ 40-55 տարեկան հասակում: Դրանք են՝ ֆիզիկական, հոգեբանական, ներանձնային, սոցիալական եւ հոգեկան ոլորտները: Հորմոնալ փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն տղամարդու օրգանիզմի վրա՝ հատկապես միջին տարիքում: Այդպիսի հորմոնների շարքին են դասվում տեստոստերոնը, վահանագեղձի հորմոնները, աճի հորմոնը, դոպամինը եւ այլն: Read the rest of this entry »