Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘բժիշկ-հիվանդ հարաբերություն’

Ի՞նչ է բժշկական գաղտնիքը (medical secret)

Ի՞նչ է բժշկական գաղտնիքըբժշկական գաղտնիք (medical secret)

Բշժկական գաղտնիքը հիվանդի մասին տեղեկատվությունն է, որը բուժաշխատողների կողմից չի կարող բացահայտվել:

Բուժաշխատողները պարտավորվում են պահպանել այն տեղեկությունը, որն իրենց հայտնի է դարձել հիվանդի բուժման կամ հետազոտման ընթացքում և չբացահայտել այն առանց հիվանդի համաձայնության։ Սակայն հաճախ այս դրույթը խախտվում է, երբ օրինակ, հիվանդի հարազատները հետարքրքրվում են վերջինիս առողջությամբ, իսկ բժիշկը  լավ մտադրությամբ տեղեկացնում է հարազատներին հիվանդի առողջական վիճակի, հիվանդության, ախտորոշման մանրամասների մասին` առանց նախապես հիվանդից թույլտվություն հարցնելու:

Ե՞րբ կարելի է բացահայտել բժշկական գաղտնիքը

  • Երբ պետք  է բուժել կամ հետազոտել հիվանդին, որը ունակ չէ արտահայտելու իր կամքը
  • Երբ կա վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ
  • Երբ կարիք կա օրինապահ մարմիններին հայտնել մարմնական վնասվածքների առկայության մասին
  • Երբ պետք է հայտնել ուսումնական կամ աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին
  • Երբ դա արվում է բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով
  • Երբ հետաքննող մարմնի, դատարանի, դատախազության կամ զինվորական կոմիտեի պահանջով է արվում

Եթե անդրադառնանք հիվանդի, նրա բժշկի և հարազատների փոխհարաբերություններին, ապա պետք է նշել, որ բժիշկը կարող է տեղեկատվություն հայտնել հիվանդի հարազատներին, եթե կա բացասական կանխատեսում հիվանդության կամ բուժման վերաբերյալ և հիվանդը ուղղակիորեն դա չի արգելել բժշկին։ Իսկ այս բոլորը պետք է անել նրբանկատությմաբ։


Բժիշկ֊հիվանդ հարաբերությունների մասին կարդացեք հետևյալ հոդվածները․֊

Բժշկի գնահատման ցուցանիշները

Բժշկի դերը բուժման մեջ

Ինչպե՞ս է պետք բժիշկը հաղարդակցի հիվանդի հետ

Եթե չես բուժում, մի վնասիր

Բժշկի գնահատման ցուցանիշները

Բժշկի գնահատման ցուցանիշները

Որո՞նք են հիվանդի կողմից բժշկի աշխանատքի գնահատման ցուցանիշերը:

  • Ժամանակը:  Թե ինչքան ժամանակ է հատկացնում բժիշկը` հիվանդի գանգատները լսելու, հիվանդության պատմության ծանոթանալու, օբյեկտիվ քննություն կատարելու ևայլն…
  • Հարցադրումները: Թե բժիշկը ինչպիսի  հարցադրումներ է ներկայացնում հիվանդին, կամ ինչպիսի  պատկերացումներ ունի տվյալ հիվանդի վիճակի կամ հիվանդության մասին:
  • Մոտեցումը: Առհասարակ ինչպիսի մոտեցում ունի բժիշկը հիվանդի նկատմամբ և մասնավորապես ի՞նչ ձևով է ներկայացնում հիվանդին` իր հիվանդության և բուժման  ընթացքի մասին:
  • Վերաբերմունքը: Դա վերաբերում է հիվանդի նկատմամբ բժշկի ցուցաբերած հարգալից և ընկերական վերաբերմունքին
  • Գիտելիքները: Բժշկի գիտելիքներն ու հմտությունները անչափ կարևոր են հիվանդի լիակատար առողջության հասնելու համար:

Սխալ ախտորոշում (misdiagnosis)

Սխալ ախտորոշում (misdiagnosis)

Սա վերաբերվում է հետազոտող, բուժող կամ վիրահատող բժշկի կողմից թույլ տրված հետազոտությունների, ախտանշանների և վերջնական սխալ ախտորոշմանը:

Սխալ ախտորոշումների պատճառը հաճախ լինում է բժշկի կողմից հիվանդի տվյալները վերլուծելու շտապողականությունը: Միացյալ Նահանգներում հետազոտությունների տվյալներով սխալ ախտորոշումները կազմում են 10-30%: Ի հարկե Հայաստանում չունենք սխալ ախտորոշումների մասին հավաստի տվյալներ, բայց հաճախ ականատես և ականջալուր ենք լինում հիվանդների սխալ ախտորոշումների, որի հետևանքով նաև սխալ բուժումների, նույնիսկ վիրահատությունների: Այս բոլորը կարող են հանգեցնել հիվանդության խորացման և երբեմն նույնիսկ հիվանդների մահվան:

սխալ ախտորոշում (misdiagnosis)

սխալ ախտորոշում (misdiagnosis)

Ինչպե՞ս կարող են դրսեվորվել սխալ ախտորոշումները:

  1. Հիվանդության սխալ անվանման հետևանքով հիվանդին առաջարկված բուժումը լինում է սխալ և ունենում է աղետալի հետևանքներ:
  2. Հիվանդը բժշկին չի ներկայացնում գանգատներ, բայց իրականում իր ախտանշանների ներքո թաքնված է հիվանդություն:
  3. Հիվանդը բժշկին ներկայացնում է գանգատներ, սակայն իրականում հիվանդություն չի հայտնաբերվում:

Սխալ ախտորոշումները կանխարգելելու համար բժշկական անձնակազմից հարկավոր է աչալրջություն և մասնագիտական մեծ պատասխանատվություն:

Իսկ ի՞նչ է պահանջվում հիվանդներից այս ուղղությամբ:

  • Հիվանդի ակտիվ մասնակցություն բժշկական խորհրդատվությանը` հարցեր տալով հավանական ախտորոշման և բուժման մասին:
  • Դիմել երկրորդ կարծիքի (second opinion), երբ առաջարկված բուժումը ինվազիվ, երկար ու բարդ է:
  • Հետազոտել ախտորոշումը և առաջարկված բուժման տարբերակները ինտերնետի միջոցով:
  • Հիմնվել նախազգացմունքի վրա, երբ հավատում եք որ ձեր ախտորոշումը ճիշտ է: Ցանկության դեպքում կատարել կրկնակի խորհրդատվություն ձեր համոզմունքը հաստատելու համար:

Վերջապես, սխալ ախտորոշումներից խուսափելու համար հարկավոր է տեղեկացված լինեն և բուժական անձնակազմը և հիվանդները: Բժիշկ-հիվանդ հաղորդակցությունը, տեղեկությունների ճիշտ վերլուծումը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը կարող են նվազագույնի հասցնել այսպիսի սխալները…:

Բժշկի դերը բուժման մեջ (The role of doctor in treatment)…:

Բժշկի դերը բուժման մեջ

Ո՞րն է հիվանդի բուժման ամենահզոր դեղամիջոցը. կենսական այս հարցին պատասխանելուց առաջ արժե անդրադառնալ բժշկի դերին, որը կարող է իսկապես լինել այդ հզոր բուժման միջոցը, եւ հիվանդ-բժիշկ հարաբերությանը, որի միջոցով իրականանում է այդ բուժումը: Հիվանդի առողջացմանը նպաստում են ոչ միայն բժշկի գիտելիքներն ու կարողությունները, այլեւ բժիշկ-հիվանդ հարաբերությունները:Կան բազմաթիվ օրինակներ, երբ հիվանդը վատառողջ է, սակայն բժշկի դիմելիս վերանում են նրա գանգատները, եւ նա դժվարանում է բացատրություն տալ իր այցի եւ անհանգստության մասին: Դա երբեմն այդպես է, քանի որ հիվանդը հավատում է, որ բժիշկը այն մարդն է, ով բուժում ու լավացնում է իրեն: Հարգանքը, փոխադարձ վստահությունն ու հավատն այն հիմնական պայմաններն են բժիշկ-հիվանդ հարաբերության կայացման մեջ, որով երաշխավորվում են հիվանդի ճշգրիտ ախտորոշումն ու արագ ապաքինումը:

Բժշկի դերը բուժման մեջ(Role of doctor)

Բժշկի դերը բուժման մեջ (Role of doctor)

Բժիշկ-հիվանդ հարաբերության մի քանի մոդելներ կան: Ավանդական մոդելը, երբ բժշկի հսկողությունն ու ազդեցությունը հիվանդի վրա լինում է մեծ, այսինքն՝ բժիշկը թելադրում է, իսկ հիվանդը ենթարկվում է բժշկի խորհուրդներին` առանց հիվանդության մասին տեղեկանալու եւ բուժման մանրամասներին ծանոթանալու: Մյուսն՝ ընդհանուր մոդելն է, երբ հիվանդն ու բժիշկը որպես հավասար կողմեր մասնակցում են բժշկական կոնսուլտացիային. բժիշկն՝ իր կլինիկական հմտություններով, հիվանդության պատճառների, պրոգնոզի, բուժման տարբերակների իմացությամբ, իսկ հիվանդն՝ իր հիվանդության մասին անձնական պատկերացմամբ, փորձով, կարծիքով, նույնանման հիվանդներից ստացած տեղեկությամբ: Իհարկե, յուրաքանչուր մոդել ունի իր կիրարման առիթները: Օրինակ, շտապ դեպքերում ավելի հաճախ կիրառվում է ավանդական մոդելը, իսկ այլ իրավիճակներում՝ երկրորդը:

Ամեն պարագայում բժիշկ-հիվանդ լավ հարաբերության համար անհրաժեշտ է բժշկին` իմանալ հիվանդի եւ հիվանդության մասին, հիվանդի նկատմամբ լինել հոգատար եւ հարգալից, տեղեկացնել նրան բուժման եւ դեղորայքի կողմնակի ազդեցությունների մասին եւ խրախուսել նրա մասնակցությունը բուժման պրոցեսին:

Ինչպե՞ս պետք է բժիշկը հաղորդակցվի հիվանդի հետ…:

Ինչպե՞ս պետք է  բժիշկը հաղորդակցվի հիվանդի հետ

Բժիշկ-հիվանդ հարաբերությունը

Բժիշկ-հիվանդ հարաբերություն

Բժշկի եւ հիվանդի արդյունավետ հաղորդակցությունը կարեւոր դեր է խաղում կլինիկական աշխատանքում: Հասարակության մեջ մի շարք գանգատներ կան բժշկի հետ հաղորդակցության դժվարությունների առնչությամբ: Հիվանդների մեծ մասը չի տեղեկանում իր հիվանդության բնույթի, պատճառների, բարդությունների եւ բուժման ընթացքի մասին: Հիվանդի մտահոգությունն ու անհանգստությունը հիվանդության եւ բուժման ընթացքում գրեթե չեն վերանում:Մինչդեռ հիվանդին հասկանալն ու լսելը կարող են մեղմացնել նրա անհանգստությունը: Հիվանդը, տեղեկանալով իր հիվանդության մանրամասներին, դուրս է գալիս իր պարփակված, երբեմն նույնիսկ՝ իր հիվանդության մասին սխալ պատկերացումների նեղ շրջանակից ու ավելի հանգիստ է վերաբերում իր հիվանդագին վիճակին: Երբ հիվանդը բժշկի այցից հետո չի տեղեկանում իր հիվանդության մասին, նրա անհանգստությունն ավելանում է: Հիվանդի ակտիվ մասնակցությունը բժշկական խորհրդատվությանը՝ նաեւ բարերար ազդեցություն ունի հիվանդի հետագա ապաքինման վրա:

Մշակված է հատուկ մոտեցում հիվանդ-բժիշկ լավ հաղորդակցության համար, որի հիմքում հետեւյալ սկզբունքներն են:

  1. Ընկալել հիվանդի գանգատները, անհանգստություններն ու պատկերացումները հիվանդության մասին:
  2. Հիվանդին տեղեկացնել իր հիվանդության եւ բուժման որոշ մանրամասնների մասին:
  3. Հիվանդին եւ նրա հարազատներին աջակցել հոգեբանորեն՝ հաղթահարելու այն վախը, մտահոգությունն ու դժվարին ապրումները, որոնք առաջացել են հիվանդության պատճառով:

Այս բոլորին կարելի է հասնել լավ հաղորդակցության շնորհիվ:

Եթե չես բուժում, մի վնասիր

Եթե չես բուժում, մի վնասիր

Հիպոկրատը ծնվել է 460թ., մ.թ.ա՝ Հունաստանի Կոս կղզում: Նա համարվում է բժշկության հիմնադիրը եւ «նախահայրը»: Նրա նշանաբանն է՝ բուժել մարմինն ամբողջությամբ, ոչ թե՝ մասամբ: Հիպոկրատի երդումը տարածված է ողջ աշխարհում եւ արտասանվում է աշխարհի

Հիպոկրատի երդումը

Հիպոկրատի երդումը

գրեթե բոլոր բժշկական համալսարանների ավարտական հանդեսներում: Այդ երդման ամենակարեւոր կետերից է՝ «չվնասել հիվանդին»: Հետաքրքիր է, եթե Հիպոկրատը կենդանի լիներ՝ ինչ կասեր այսօրվա բժշկության ուսուցման եւ գործունեության մասին:

Հիպոկրատյան բժշկության արժեքների գնահատումը կարող է օգտակար լինել, միաժամանակ ստվեր գցել այժմյան բժշկության որոշ արժեքների վրա: Հիպոկրատի երդումն ուղղված է բժշկի եւ Աստծո, բժշկի եւ նրա ուսուցչի, բժշկի եւ հիվանդի հարաբերությունների կարգավորմանն ու պարզաբանմանը:

Հիպոկրատի երդման կարեւոր դրույթներից են՝ բժշկական արվեստն ուսուցանողին համարել ծնողներին հավասար, ուսուցանել բժշկական արվեստն անհատույց, գիտելիքներն ու կարողություններն ի սպաս դնել հիվանդին օգնելուն՝ խուսափելով որեւէ վնասից կամ անարդարությունից, մահացու դեղամիջոցներ կամ ուղիներ ցույց չտալ հիվանդին, բժշկական գաղտնիքը չտարածել…

Բժշկագիտությունը հատկապես մեծ փոփոխություն է կրել վերջին տասնամյակների ընթացքում: Սակայն ներկայումս եւս կան Հիպոկրատյան երդման հավատարիմ բժիշկներ եւ միաժամանակ՝ երդմնազանցներ: Վստահորեն Հիպոկրատյան երդման դրույթներն ամբողջությամբ եւ նրա բովանդակ իմաստով ընկալելն ու իրագործելը շատ դժվար է այսօր: Սակայն գոնե նրա միտքն ու հոգին միանշանակ են ընկալվում` բուժել հիվանդին առանց վնասելու. «Եթե չես բուժում, մի վնասիր»: