Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘արյունամիզություն’

Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)

Տարակարծություններ PSA-ի մասին

(Controversies about PSA)

PSA

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:

Սակայն PSA-ի բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ կապված չէ շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է լինում շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո կարող է նույնպես նկատվել PSA-ի բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մասաժ, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել ևայն։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը ևայլն։ PSA-ի սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսյալ տարին մեկ անգամ կատարել այս քննությունը։ Այս քննությունը կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA-ի նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձր՝ տարին 2 անգամ։PSA

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտման մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և վերջապես՝ շագանակագեղձի բիոպսիա։

Շատ հաճախ PSA-ի հետազոտման արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե հիվանդի և թե նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսին են ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։

PSA-ը նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար նրա բարձրացումը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։

Ամփոփ խորհուրդներ։

  • 45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։
  • Ուրոլոգի ցուցումով կատարել՝ PSA քննություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում ուղիղաղիքային սոնոգրաֆիա։
  • Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։
  • Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։
  • Ուրոլոգի կողմից PSA-ի և հետազոտման այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոպսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ


Այս թեմայի մասին ձեր հարցերը կարող եք հղել հոդվածի հեղինակ, բժ․՝ Ռաֆֆի Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Միզային կաթետրի խնամքը (Urinary catheters care)

Միզային կաթետրի խնամքը (Urinary catheters care)Միզային կաթետր (urinary catheter)

Միզային կաթետրը (urinary catheters) դա այն խողովակն է, որ տեղադրվում է միզապարկում։ Կան բազմաթիվ հիվանդներ, որոնք կրում են միզային տարբեր կաթետրներ։ Սովորաբար միզային կատետր է տեղադրվում տարբեր պատճառներով՝ միզապարկի դատարկում, մեզի քանակի հսկում, տրամաների և վիրահատություններից հետո։

Կաթետրները տեղադրվում են ժամանակավոր կամ մշտական։ Դա կախված է պատճառից։ Օրինակ երբ հիվանդն ունենում է սուր միզակապություն , ապա անմիջապես տեղադրվում է միզային կատետր, որը մնալաով որոշ ժամանակ անց հեռացվում է (բուժումից կամ վիրահատությունից հետո)։ Իսկ խրոնիկ միզակապությունների կամ միզապարկի ատոնիա ժամանակ, երբեմն կարիք է լինելու երկարատև միզային կաթետրի տեղադրում (միզուկային կամ վերցայլքային)։

Ամեն պարագայում շատ կարևոր է իմանալ միզային կաթետրների հետ վարվելու և խնամքի որոշ կանոների մասին․֊

  • Միզային տոպրակը, որը միացվում է կաթետրին պետք է լինի երկար, որպեսզի գիշերվա ընթացքում լարվածություն չառաջացնի ու հեշտացնի շարժունակությունը։
  • Միզային կաթետրի տոպրակը կարելի է նաև ամրացնել ոտքին, որպեսզի ավելի հեշտացնի հիվանդի տեղաշարժը։
  • Կաթետրը չպետք է լարվածություն ունենա, քանի որ այդ դեպքում հնարավոր է դուրս գալը
  • Հետևել հիգիենայի կանոնոերին և օրեկան ջրով լվանալ կաթետրի միացման հատվածը, նաև երբեմն մշակել անտիսեպտիկ գելերով:
  • Խմել բավարար քանակությամբ հեղուկներ հատկապես արյունամիզության դեպքում՝ խուսափելու համար կաթետրի խցանումներից։
  • Դիմել մասնագետ ուրոլոգի օգնությանը խնդիրների առաջացման դեպքում։

Կանանց միզուղիների բորբոքումներ

Կանանց միզուղիների բորբոքումներ

(Urinary tract infections in women)

Կանանց միզուղիների բորբոքումներ (Urinary tract infections in women)

Կանանց միզուղիների բորբոքումներ          (Urinary tract infections in women)

Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց  մոտ: Կանանց մոտ 60%-ը կյանքի ընթացքում հիվանդանում է միզուղիների բորբոքումով: Այս բորոքումների հիմնական պատճառն է աղիքային ցուպիկը (E.coli): Կան նաև այլ միկրոբներ, ինչպիսին են՝ աղիքային բակտերինաներն ու կոկերը (Enterobacteriaceae, Enterococcus, Klebsiella) ևայլն:

ԱՄՆ-ում միզուղիների բորբոքումների կապակցությամբ ստատիստիկ տվյալներով տարեկան կատարվում է.-

  • 7 միլիոն բժշկական խորհրդատվություն
  • 1 միլիոն շտապ օգնության դեպք
  • 100000 հոսպիտալիզացիա

Բակտերիուրիա (Bacteriuria)

Դա նշանակում է բակտերիաների առկայությունը մեզի մեջ: Բակտերիուրիայի դասկարգումն է հետևյալը.-

  • ≥10ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-չբարդացած ցիստիտ
  • ≥10ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)- չբարդացած պիելոնեֆրիտ
  • ≥105 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-միզուղիների բարդացած ինֆեկցիաներ

Պատճառներ:

  • Հիգիենա: Ուղիղ աղիքի սխալ մաքրումը՝ հետևից առաջ ուղղությամբ
  • Միզուկ: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանը՝ ուղիղ աղիքից դեպի հեշտոց, այնուհետև միզուղիներ: Նաև երբեմն միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ:
  • Սեռական կյանք: Կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այս ինֆեկցիաներից են՝ խլամիդիա, ուրեպլազմա, գոնոռեա…:
  • Հակաբեղմնավորչ կամ խոնավացնող քսուքների հաճախակի օգտագործումը
  • Հղիություն: Հաճախակի կարող են հանդիպել միզուղիների բորբոքումներ հղիոթյան ընթացքում, որոնք երբեմն լինում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), և որոշ դեպքերում նաև բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ):
  • Դաշտանադադար: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայամավորված է էստրոգեններիանբավարարությամբ:

Դասակարգում:

  • Ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներկամ ցիստիտ(cystitis)
  • Ոչ բարդացած պիելոնեֆրիտ (uncomplicated pyelonephritis)
  • Բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ կամ ոչ (complicated UTI’s or pyelonephritis)
  • Ուրոսեպսիս(urosepsis)
  • Միզուկաբորբ (urethritis)

Ախտանշաններ:

  • Անզուսպ միզարձակման ցանկություն
  • Այրոց
  • Հաճախակի և քիչ քանակությամբ միզարձակություն
  • Պղտոր մեզ
  • Արյունամիզություն
  • Մեզից հոտ
  • Կոնքի և վերցայլքային շրջանի ցավեր
  • Սրտխառնոց, փսխում, դող և բարձր ջերմություն (բարդացած ինֆեկցիաների դեպքում)

Բուժում:

Հիմնական բուժումը կատարվում է անտիբիոտիկներով: Շատ կարևոր է խուսափել անտեղի և երկարատև անտիբիոտիկներ ընդունելուց՝ հատկապես ոչ բարդացած միզուղիների բորբոքումների բուժման համար: Քանի որ այս դեպքում կարող է զարգանալ անտիբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն (antibiotic resistance), ինչը կարող է դժվարացնել հիվանդության բուժման հետագա ընթացքը:

Կարևոր է նաև կրկնվող ինֆեկցիաների դեպքում հայտնաբերել հավանական պատճառը, որը կարող է կապված լինել հորմոնային ստատուսի, սեռական հարաբերության, միզաքարային հիվանդության, միզուղիների խցանման և միզապարկի դիսֆունկցիայի հետ:

Լորամիրգ (cranberry)

Լորամիրգ (cranberry)

Կանխարգելում:

  • Անձնական և սեռական կյանքի հիգիենա (ուղիղ աղիքի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիքի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությաւնոից առաջ և հետո լվացվելը…)
  • Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը)
  • Սեռական կատից առաջ և հետո միզելը
  • Վիտամին C-ի պարբերական ընդունումը
  • Բամբակյա ներքնազգեստների օգտագործումը (խուսափելու համար խոնավությունից)
  • Լորամրգի (cranberry) օգտագործումը
  • Խուսափել սեռական այն դիրքերից, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել
  • Ջրի բավարար ընդունում օրվա ընթացքում
  • Խուսափել ոչ մասնագիտական մոտեցումից և միզուղիների բորբոքումների հայտնաբերման և բուժման համար՝ ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիան` էնդոսկոպիկ ուրոլոգիական հետազոտություն է, որն ունի ախտորոշիչ մեծ նշանակություն: Ցիստոսկոպիայի միջոցով ուրոլոգը զննում է միզուկն ու միզապարկը:

Ստորև այն ուրոլոգիական հիվանդությունները, որոնց ախտորոշման համար կիրառվում է ցիստոսկոպիկ հետազոտությունը.-

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիայի համար հիվանդներին նախապատրաստելու կարիք չկա, քանի որ այն հիմնականում կատարվում է տեղային, իսկ որոշ  դեպքերում` ներերակային կամ ողնուղեղային ցավազրկման ներքո: Շատ կարևոր է մինչ ցիստոսկոպիան կատարել մեզի ընդհանուր քննություն` բացառելու համար միզուղիների բորբոքումները: Կնոջ պարագային այս հետազոտությունը որևե դժվարություն չի ներկայացնում, քանզի կանանց միզուկը կարճ է: Իսկ տղամարդկանց դեպքում միզուկի երկարությունն ու շագանակագեղձի առկայությունը երբեմն կարող է այս գործողությունը դարձնել ցավոտ:

Ցիստոսկոպիան տևում է մի քանի րոպե, իսկ գործողությունների դեպքում (քարի հեռացում, միզապարկի բիոպսիա, կատետերիզացիա, ստոնտավորում) այն կարող է ավելի երկար տևել:

Ցիստոսկոպիայից հետո հիվանդին խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ հեղուկ, երբեմն նաև մեղմ հակաբիոտիկներ կամ ցավազրկողներ:

 

 

Ծխախոտն ու քաղցկեղը (Smoking and Cancer)

Ծխախոտն ու քաղցկեղը (Smoking and Cancer)

Ծխախոտն ու քաղցկեղը

Ծխախոտի քաղցկեղածին հատկության մասին բազմաթիվ տվյալներ կան: Հայտնի է, որ ծխախոտը կարող է առաջացնել թոքերի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի եւ այլ օրգանների քաղցկեղներ: Սակայն քիչ է հայտնի, որ ծխախոտը միզապարկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է: Ճիշտ է` միզապարկի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, սակայն կանանց ծխելու սովորության տարածման հետ մեկտեղ՝ սկսել է հանդիպել հավասարապես: Երբ ծխախոտն այրվում է, առաջանում են բազմաթիվ նյութեր, որոնք ունեն ենթաքիմիական կառուցվածքներ: Այս նյութերն ունեն քաղցկեղածին ազդեցություն օրգանիզմի վրա:

Միզապարկի քաղցկեղի ամենակարեւոր ախտանիշն արյունամիզությունն է: Վերջինս որպես ախտանիշ կարող է հանդիպել մի շարք այլ ուրոլոգիական հիվանդությունների ժամանակ եւս, սակայն ցանկացած պարագայում պետք է արյունամիզության ժամանակ կատարել մի շարք գործիքային քննություններ՝ հաստատելու կամ բացառելու համար ուռուցքային հիվանդությունը:

Պետք է հիշել, որ արյունամիզության ախտանիշի անտեսումը կարող է կործանարար հետեւանք ունենալ` հատկապես քաղցկեղի դեպքում: Հաստատվում է, որ երբ մարդ ծխում է օրական 20 ծխախոտ` 10 տարի տեւողությամբ, միզապարկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կրկնակի է, քան չծխողների դեպքում: Իսկ ծխելու դադարեցման հետ՝ քաղցկեղի եւ միզապարկի ուռուցքի կրկնակի ռիսկը նվազում է: Հայաստանում ծխախոտամոլության աճի հետ մեկտեղ՝ կան բազմաթիվ ուռուցքային հիվանդություններ, այդ թվում՝ միզապարկի քաղցկեղի շատ դեպքեր: Հետեւաբար, հարկավոր է ուշադրություն դարձնել այս հիվանդության կանխարգելմանը: Մանավանդ որ՝ քաղցկեղի առաջացման հավանական պատճառը, գոնե այս պարագայում, արդեն հայտնի է բոլորիս:

Սուր միզակապություն (Acute urinary retention)

Սուր միզակապություն (Acute urinary retention)

Սուր միզակապություն (Acute urinary retention)

Սուր միզակապություն (Acute urinary retention)

Դա միզելու անկարողությունն է, որն առաջացնում է որովայնի ստորին հատվածի սուր ցավեր և կարիք ունի շտապ ուրոլոգիական միջամտության:

Պատճառը`միզուկի և միզապարկի խցանումներն են, որոնք առաջանում են հետևյալ հիվանդությունների ժամանակ.-

Միզային կատետր (urinary catheter)

Միզային կատետր (urinary catheter)

Սուր միզակապությունը պետք է շտապ միջամտել` մեզի հոսք տալու նպատակով: Դա կատարվում է կատետերիզացիա միջոցով, երբ անցկացվում է սիլիկոնային խողովակ դեպի միզապարկ`մեզը բաց թողնելու նպատակով: Իսկ դա չհաջողվելու դեպքում երբեմն կատարվում է վերցայլքային միզային խողովակի տեղադրում (ցիստոստոմիա):

Այնուհետև պետք է հետազոտել հիվանդին` սուր միզակապության պատճառը պարզելու,  և համապատասխան բուժում կամ վիրահատություն կատարելու նպատակով:

Արյունամիզություն

Արյունամիզություն (Hematuria)

Արյունամիզությունը դա արյան առկայությունն է մեզի մեջ: Համարվում է ազդանշան օրգանիզմի կողմից և կարիք ունի մեծ ուշադրության:

Արյունամիզության պատճառները բազմաթիվ են, որոնցից են.-

Արյունամիզություն (Hematuria)

Արյունամիզություն (Hematuria)

Արյունամիզության դեպքում հարկավոր է կատարել մի շարք քննություններ` մեզի ընդհանուր անալիզ, սոնոգրաֆիկ քննություն, երբեմն ցիտոլոգիական, ռենտգենայն, կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտոթյուններ: Որոշ դեպքերում կարիք է լինում արյունամիզության ախտորոշման նպատակով կատարել ցիստոսկոպիա, երբ գործիքի միջոցով դիտվում է միզուկը, միզապարկի խոռոչն ու միզածորանների բացվածքները:

Խորհուրդ է տրվում արյունամիզության առաջին իսկ նշանի դեպքում դիմել ուրոլոգի խորհրդատվությանը: Նույնիսկ անցողիկ լինելու պարագային, պետք է հսկել հիվանդին` բացառելու համար թաքնված ուռուցքային հիվանդությունը:

Միզապարկի քաղցկեղ

Միզապարկի քաղցկեղ (Bladder Cancer)

Միզապարկը մեզի հավաքման օրգան է, որի մեջ բացվում են երկու միզածորանները, իսկ միզուկի միջոցով մեզը դուրս է բերվում արտաքին աշխարհ:

Քաղցկեղը համարվում է բջիջների հիվանդություն, որի ընթացքում արտադրվում են մեծ քանակությամբ բջիջներ և աճելով վերածվում են ուռուցքի: Բարորակ ուռուցքային բջիջները աճում են, սակայն չեն տարածվում, իսկ չարորակները` տարածվում են: Երբեմն առաջնային ուռուցքային բջիջները ընկնում են արյան կամ ավշային հունի մեջ, և այդ միջոցով ախտահաում են այլ օրգաններ: Այս պարագայում առաջանում են երկրորդային ուռուցքային օջախներ:

Միզապարկի քաղցկեղը տարածված է հատկապես տղամարդկանց մոտ: Ծխախոտը համարվում է ամենահավանական պատճառը: Read the rest of this entry »