Ամորձու ոլորում (Urgent urology)

2017/06/30

Ամորձու ոլորումն իր առանցքի` սերմնալարի շուրջ, բերում է ամորձու արյան շրջանառության խանգարման, հանկարծակի ցավի և այտուցի: Այն կարող է տեղի ունենալ տրավմայի, ֆիզիկական ակտիվության կամ քնի ժամանակ:  Ամորձու ոլորումը կարիք ունի հրատապ վիրահատական միջամտության: Վաղ ախտորոշումն ու վիրահատական միջամտությունը կարող են օգնել ամորձու և նրա ֆունկցիայի պահպանմանը, իսկ ուշացած դեպքերում առաջանում է ամորձու մեռուկ և ենթակա է հեռացման:

 

Բժշկական դեպք

 

  • Հիվանդի տարիքը. 18 տարեկան
  • Գանգատները. 5 օրվա վաղեմության ամորձու ցավ, այտուց և պնդություն,
  • չի դիմել ուրոլոգիական խորհրդատվության,
  • ընդունվել է կլինիկ`12.06.2013թ. և կատարվել է շտապ վիրահատություն` ամորձու հեռացում:

 

Ամորձու ոլորում (Testicular torsion)