Պրոստատիտը բուժվո՞ղ հիվանդություն է

2018/03/14

Հարց

 

Պրոստատիտը բուժվո՞ղ հիվանդություն է:

 

Պատասխան

 

Շագանակագեղձի բորբոքումը (պրոստատիտ) տարածված հիվանդություն է, որի ժամանակ առաջանում են մի շարք ախտանշաններ, ինչպիսին են` շեքի, առնանդամի գլխիկի, ամորձիների, և որովայնի ստորին հատվածի ցավեր, միզարձակման և սերմնաժայթքման խանգարումներ, երբեմն նաև էրեկտիլ դիսֆունկցիա:

 

Պրոստատիտը լինում է` ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն կամ բակտերիալ պրոստատիտը բուժվում է դեղերով: Իսկ ոչ բակտերիալ պրոստատիտի դեպքում պետք է կատարել ախտանշային բուժում: Բուժման համար օգտագործվում են` դեղեր (հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղեր, ալֆա պաշարիչներ, և այլն), բուսական էքտրակտներ, վիտամիններ, ֆիզիոթերապիա և այլն:

 

Պրոստատիտը բուժվող հիվանդություն է և այդ բուժման հարցում մեծ է բժշկի դերը, իսկ հիվանդության կանխարգելման համար նույնքան կարևոր է հիվանդի բուժման հետևողականությունն ու ապրելակերպի փոփոխությունը: