Հետադարձ ուրետրոգրաֆիա (Retrograde Urethrogram)

2017/06/30

Հետադարձ ուրետրոգրաֆիան (Retrograde urethrogram) դա ախտորոշիչ հետազոտություն է, որը կիրառվում է տղամարդկանց միզուկի վնասվածք կամ նեղացում ախտորոշելու նպատակով: Այն համարվում է նվազ ինվազիվ միջամտություն, քան` ուրետրոսկոպիան (միզուկի դիտումը):

 

Այս հետազոտությունը կատարվում է ռենտգենաբանական կաբինետում, առանց ցավազրկման: Միզուկի արտաքին բացվածքը մշակվում է անտիսեպտիկ նյութով, տեղադրվում է ֆոլեյ կաթետր (բալոնը լցվում է  նավակաձև փոսում), այնուհետև սրսկվում է ռենտգեն կոնտրաստ նյութը (ուրոգրաֆին) դեպի միզուկ: Կատարվում է ռենտգենյան լուսանկարներ:

 

 

Միզուկի նեղացման մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար հեռացվում է ֆոլեյ կաթետրը և կատարվում է միզարձակման ուրետրոգրաֆիա (Voiding urethrogram):

 

 

Ցուցումներ

 

  • Միզուկի վնասվածք.  երբ միզուկի արտաքին բացվածքից առկա է արյունային արտադրություն:

  • Ստորին միզուղիների ախտանիշներ. երբ հիվանդը նշում է միզուկի նեղացման պատմություն:

  • Հսկողություն. միզուկի պլաստիկ վիրահատություններից հետո կարևոր է գնահատել կատարված վիրահատության արդյունքը:

 

Հակացուցում

 

  • Ռենգեն երևացող կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիկ ռիակցիա: