Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Սեքս և հասարակություն (Sex & Soceity)’ Category

Ինչո՞ւ են լեսբուհիներն ամուսնանում տղամարդկանց հետ (Why lesbian married to a man?)

Ինչո՞ւ են լեսբուհիներն ամուսնանում տղամարդկանց հետ (Why lesbian married to a man?)

Լեսբուհու ընտրությունը

                    Լեսբուհու ընտրությունը

Լեսբուհիների մի  ստվար զանգված ամուսնանում և երկարատև ամուսնական կյանքով է ապրում տղամարդկանց հետ: Ինչու՞:

Կան հիմնական մի քանի պատճառներ, որոնք կարող են պատասխանել վերոնշյալ հարցին:

Կինը չի գիտակցում իր հակվածությունը դեպի նույն սեռի ներկայացուցիչները: Այս պարագայում որպես կանոն, կինն ամուսնանում է վաղ տարիքում` անգամ չպատկերացնելով որ հնարավոր է ունենալ հարաբերություններ կանանց հետ: Կինը երբեմն ամուսնությունից որոշ ժամանակ անց գիտակցում է, որ այլ տեսակի հարաբերություններ է ցանկանում:

Լեսբուհիների նկատմամբ վատ վերաբերունքը: Կնոջը վախեցնում է իր միասեռական սերը, նա չի ընդունում իր մեջ եղած ցանկությունները: Այս դեպքում հաճախ կինը փորձում է դառնալ բոլորի նման և քողարկել իր իրական եսը:

Լեսբական սիրո հարցում ունեցած անհաջող փորձն ու հիասթափությունը: Փորձելով ներդաշնակ հարաբերություններ կառուցել իր սեռի ներկայացուցիչների հետ և հիասթափվելով` որոշ կանայք որոշում են վերջ տալ վարդագույն սիրուն և դառնում են կամ ասեքսուալ կամ էլ ամունանում են տղամարդու հետ:

Կինն իրականում լեսբուհի չէ: Մարդկանց մեծ մասն իր բնությամբ բիսեքսուալ է: Տղամարդու հետ կյանքը կապելն այս պարագայում նույնքան բնական է, որքան և կնոջ հետ, քանի որ բիսեքսուալ լինելով` կինը կարող է սիրել ինչպես կնոջը, այնպես էլ տղամարդուն: Հնարավոր է նաև, որ երիտասարդ տարիքում որոշելով լեսբական սերը փորձել` կնոջ համար հետո պարզ է դառնում, որ նա բիսեքսուալ է կամ էլ առհաարակ հետերոսեքսուալ:

Նյութական շահագրգռվածություն: Որոշ լեսբուհիներ ամուսնանում են` ֆինանսական շահավետւթյունից ելնելով:

Ընկերային միություն: Որոշ դեպքերում լեսբուհիները ամուսնանում է համասեռամոլ տղամարդկանց հետ: Նրանք լավ ընկերական հարաբերություններ են ունենում, երբեմն անգամ՝ սեռական հարաբերություններ իրենց ամուսինների հետ։ Միևնույն ժամանակ յուրաքանյուրն ազատ ապրում է իր զուընկերոջ և զուընկերուհու հետ։

Հոգևորականությունը, կուսակրոնությունն ու սեքսը (Clerical celibacy and sex)

 Հոգևորականությունը, կուսակրոնությունն ու սեքսը

(Clerical celibacy and sex)

Կուսակրոնությունը (celibacy) կամավոր ճգնակյացության պրակտիկա է, որը ընդունված վաղ քրիստոնեական համակարգում կուսակրոն քահանաների և եկեղեցու այլ սպասավորների կողմից: Սակայն կաթոլիկ եկեղեցու կանոնակարգով  այն համապարտադիր չէր մինչև 1139 թ.:Կուսակրոնություն (celibacy)

Այժմ կաթոլիկ քահանաները մինչև ձեռնադրվելը պարտավորվում են կուսակրոնության երդում տալ: Նրանց արգելվում է ցուցաբերել սեռական ազատության որևէ արտահայտում:

Կուսակրոնության շուրջ հարցադրումները սկսեցին հասունանալ հասարակական գիտակցության մեջ, երբ ավելի ու ավելի հաճախ սկսեցին հաղորդվել տեղեկություններ՝ հոգևորականների սեքսուալ շահագործումների և  դրանց քողարկման մասին:

Չնայած, որ կաթոլիկ եկեղեցին պրոպագանդում է այն միֆը, որ եպիսկոպոսներն ու քահանաները կուսակրոն են` այնուամենայնիվ այս պնդումը չի հիմնվում իրական փաստերի վրա: Ժամանակակից ուսումնասիրությունները տարբեր մեթոդներով չափում են կուսակրոնության պահպանման մակարդակը: Դեռևս որևէ հետազոտող չի ապացուցել, որ կաթոլիկ եկեղեցու հոգևորականների գոնե 50%-ը որևէ ժամանակահատվածում փաստացի կարողացել է պահպանել կուսակրոնությունը: 2004թ. Ջոն Ջեյի հաշվետվության համաձայն` 1960-1984թ․ ձեռնադրված քահանաների 6.5%-ը մեղադրվել են անչափահասների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու մեջ։ Կուսակրոն համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում, որը դուրս է գալիս նեղ շրջանակից ու դառնում հասարակական խնդիր:

Պարտադրված կուսակրոնությունը կարող է դեր ունենալ որոշ եկեղեցականներին` անչափահասներին սեքսուալ զուգընկերջ դերում օգատագործելու մեջ:

Փաստերը ցույց են տալիս, որ եկեղեցականներից շատերը, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել դեռահասների հետ իրենք էլ ժամանակին նույն կերպ շահագործվել են իրենց ավագ քահանաների կամ վերադաս հոգևորականների կողմից: Այս տեսակի կապերը հաճախ են հանդիպում հոգևոր վարժարաններում, որտեղ միայնակ կամ փոխադարձ մաստուրբացիան դիտարկվում է որպես «անմեղ» կարգազանցություն:

Այնուամենայնիվ հոգևոր համակարգի տարբեր մակարդակներում երկակի կյանքը ընդունելի է, քանի դեռ իրավական խնդիրների և հասարակության ներսում սկանդալների պատճառ չի հանդիսանում:

Անխոս, կուսակրոն հոգևոր համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում նաև մեր հասարակությունում։ Արդեն ժամանակն է այս համակարգը զինել նոր գաղափարախոսությամբ և թույլատրվել եպիսկոպոսներին ամուսնանալ ու սերունդ ունենալ։ Այլապես կուսակրոնի երդմնազանցությունը և հասարակության շրջանում նրա նկատմամբ անվստահությունը կշարունակվի․․․

Կանանց թլփատում (Female circumcision)

Կանանց թլփատում (Female circumcision)

Կանանց թլփատումը վիրահատական միջամտություն է, որը նպատակ ունի ոչ բժշկական պատճառներով փոփոխել կամ վնասել կնոջ սեռական օրգանները: Սովորաբար մինչև 15 տարեկան աղջիկներն են ենթարկվում նման վիրահատության: Սա ոչ կամավոր և ստիպողական գործողություն է, որը թողնում է մի շարք բացասական հետևանքներ կնոջ հետագա առողջական վիճակի վրա: Այս երևույթը քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազամկերպութունների կողմից:

Կանանց թլփատում (Female circumcision)

              Կանանց թլփատում (Female circumcision)

Պատճառները։

Կանանց թլփատման պատճառները բազմազան են, սակայն մեծ մասը կապված է մշակութային և սոցիալական բարքերի հետ: Սա մեկնաբանվում է որպես՝

  • Կանանց և աղջիկներին անբարո վարքից հետ պահելու միջոց
  • Կնոջ սեռական ցանկությունը և լիբիդոն կորցնելու միջոց
  • Ապահովում է կնոջ ամուսնական հավատարմությունը
  • Կանխում է կնոջ արտամուսնական սեռական գայթակղությունները
  • Ապահովել կնոջ անաղարտությունը՝ հեռացնելով նրա “ոչ մաքուր սեռական օրգանները”

Կանանց թլփատման տեսակները։

Գոյություն ունի կանանց թլփատման չորս տեսակ`

  1. Ծլիկի մասնակի կամ ամբողջական հեռացում
  2. Ծլիկի և ամոթաշուրթերի հեռացում
  3. Ինֆիբուլյացիա կամ փարավոնյան թլպատում, որի դեպքում հեռացվում են միայն մեծ կամ միայն փոքր ամոթաշուրթերը
  4. Սեռական օրգանների խեղող վիրաբուժական միջամտություններ (ծակել, այրել, թակել, հատել․․․)

Ինչպե՞ս է կանանց թլփատումը ազդում առողջության վրա։

Կանանց թլփատումը ունի բազմաթիվ ռիսկեր և կարող է անգամ մահվան ելքով ավարտվել, քանի որ հնարավոր է ուժեղ արյունահոսություն, ցավեր, վարակներ` ներառյալ գանգրենան և արյան ճանապարհով փոխանցվող վարակները (հեպատիտ B և C, ՄԻԱՎ): Երբեմն թլփատումն ազդում է միզարձակման վրա, երբ վնասվում է միզուկը:

Իսկ թլփատման հեռակա բարդություններից են`

  • Խրոնիկ հեշտոցային ցավեր
  • Միզարձակման խանգարումներ և միզուղիների վարակներ
  • Երիկամային անբավարարություն
  • Վերարտադրողական համակարգի խանգարում և անպտղություն
  • Հղիության ընթացքում բարդություններ և նորածինների մահացության բարձր ռիսկ
  • Կիստաներ
  • Սեռական ակտի ժամանակ հաճախակի ցավեր և հաճույքի բացակայություն
  • Ցածր լիբիդո
  • Դեպրեսիա և տագնապային զգացողություններ

Որտե՞ղ է կիրառվում կանանց թլփատումը։

ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում 200 միլիոն թլփատված կանանց մեծամասնությունը ապրում են Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի 30 երկրներում: Չնայած կանանց թլփատման տարածվածությանը մուսուլմանական երկներում, այն կապված չէ միայն այս դավանանքի հետ։ Թեպետ որոշ ծայրահեղականներ պնդում են, որ իսլամը պարտադրում է կանանց թլփատումը` միևնույն է այս խեղող պրոցեդուրան ունի ավելի հին արմատներ,  և հանդիասնում է մշակութային ավանդույթ կամ ծիսակարգ աշխարհի բազմաթիվ հետամնաց երկրներում։


Նմանատիպ հղումներ։

Տղամարդու թլփատում (Male circumision)

Կնոջ առաջին տղամարդը և գենետիկ հետքը

Կնոջ առաջին տղամարդը և գենետիկ հետքը

Հավանաբար շատերը լսել են, որ կնոջ կյանքում իր առաջին տղամարդը ոչ միայն մեծ հոգեբանական, այլ նաև բավականին մեծ հետք գենետիկ մակարդակի վրա:

Ինչո՞ւ է երբեմն կինն ունենում երեխա, որը ջրի երկու կաթիլիների պես նման է իր կյանքի առաջին զուգընկերոջը:

Ինչու՞ հայրը չի նշմարում իր գծերը որդու մեջ։

ինչու՞ է երբեմն երեխան ծնվում` նման չլինելով ոչ հորը և ոչ էլ մորը:

Ինչպե՞ ս սա բացատրել։demarcusware2

Այս երևույթի բացատրությունը տրվում է «թելեգոնիայի»` կնոջ առաջին զուգընկերոջ վերաբերյալ տեսության միջոցով:

Թելեգոնիա (Telegony) բառը բաղկացած է հունարեն երկու բառերից (tele-հեռու, gonos- սերում, առաջացում)։ Թելոգոնիան դա նախորդ (առաջին) սեռական զուգընկերոջ հեռակա ազդեցության հավանականության մասին է հաջորդող սերունդների ֆենոտիպի (նշանների) վրա, որոնք ծնվում են մեկ այլ սեռական զուգընկերոջից:

Թելեգոնիայի երևույթը բավականին ծանոթ է կինոլոգներին և ձիաբույծներին, ովքեր աշխատում են ցեղատեսակի մաքրության պահպանման: Սակայն արդյո՞ք սա կիրառելի է մարդկանց նկատմամբ: Որոշ գիտնականներ կարծում են, որ մարդկանց մոտ այս երևույթն անգամ ավելի վառ է արտահայտված, քան կենդանիների դեպքում, քանի որ սեռական ակտերի թիվն ավելի մեծ է քան կենդանիների մոտ: Գիտականորեն թելեգոնիայի երևույթը հաստատված չէ, սակայն որոշ առանձին դեպքերում այս երևույթն այնուամենայնիվ նկատվում է: Որևէ գիտնական դեռ չի կարողացել բացատրել թելեգոնիայի պատճառական կապերը:

Այնուամենայնիվ, միանշանակ է որ յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է ունենալ հենց «իր» զավակը, ոչ թե բոլոր այն գենետիկ առանձնահատկությունների միքսը, որն իր կինը ստացել է նախկինում: Այն պնդումը, որ կինը ժառանգում է առաջին զուգընկերոջից գենետիկ ինֆորմացիան հաստատված չէ, սակայն թելեոլոգիայի մասին իմանալը բավականին հետարքրքրական է։

Թելեգոնիային հավատալը որևէ բացասական արդյունք չի կարող տալ ընդհակառակը` կարող է ետ պահել անկանոն սեռական հարաբերություններից և սովորեցնել արժևորել կանացի անմեղությունը:

Այս երևույթը նաև անվանում են “գիտություն կուսության մասին”, քանի որ այն ստիպում է աղջիկներին ավելի կշռադատված մոտենալ սեռական կապերին: Չէ որ թմրամոլի, ալկոհոլիկի կամ դեբիլի գենետիկ հետքը կարող է հետագայում վատ անակնկալներ բերել ամուսիններին․․․

Տրանսվեստիզմ (Transvestism)

Տրանսվեստիզմ (Transvestism)

Տրանսվեստիզմ (Transvestism)

Տրանսվեստիզմ (Transvestism)

Այժմ տրանսվեստիզմը շատերին ծանոթ թեմա է, որի շուրջ գրեթե միշտ քննարկումները չեն դադարում։ Իսկ որո՞նք են այս երևույթի հոգեբանական կողմերը:

Եվ այսպես, տրանսվեստիտներից ոմանք նախընտրում են կրել կանացի հագուստ միայն տանը, սակայն ոմանք հաճույք են ստանում կանացի հագուստով մարդկանց առջև երևալուց: Նրանցից շատերը հետերոսեքսուալ տղամարդիկ են, ովքեր ունեն ընտանիքներ, և առօրյա կյանքում գրեթե անհնար է նրանց տարբերել սովորական տղամարդկանցից:

Հարց է առաջանում, արդյո՞ք տրանսվեստիտները նախընտրում են խոսել այս երևույթի մասին իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ։

Խոսել թե՞ ոչ

Բոլորը չէ, որ պատրաստ են ընդունել նման նորությունը։ Այս մարդկանցից շատերը հուսահատվում են իրենց «հակումները» թաքցնելու անհրաժեշտությունից: Սա է պատճառը, որ որոշ տրանսվեստիտներ ստիպված են գաղտնի պահել իրենց նախընտրությունները, իսկ երբեմն էլ այսպիսի գաղտնիությունը հանգեցնում է շատ հանկարծակի և չմտածված խոստովանությունների: Սեփական տրանսսեքսուալության մասին խոստովանությունը չափազանց բարդ որոշում է, որին գնալու համար պետք է շրջապատի օգնությունն ու անհատական համարձակությունը:

Ինչպե՞ս է առաջանում տղամարդու մոտ կնոջ հագուստ կրելու հակումը: Որպես կանոն, տրանսվեստիզմը   արտահայտվում է մանուկ կամ պատանեկան տարիքից: Շատ տրանսվեստիտներ նշել են, որ մանկական տարիքում իրենց պատժել են նման հակումների համար: Սակայն հայտնի են դեպքեր, երբ տրանսվեստիտ հայրը նման զգեցտափոխմանը սովորեցրել է նաև իր վեցամյա որդուն, իսկ իրեն իր հերթին սովորեցրել էր իր հայրը:

Տրանսվեստիտն ու իր զուգընկերը

Հասուն տարիքում տրանսվեստիտներից շատերը զգեստափոխվում են միայն տանը, սակայն որոշները ողջ օրն անցկացնում են իրենց սովորական առօրյա հագուստի տակից կանացի ներքնագեստ կրելով: Դժվար է հավատալ, սակայն որոշ կանայք, լավ իմանալով իրենց ամուսնու հակումների մասին, անգամ օգնում են վերջիններիս կանացի կերպար ստեղծելու հարցում և նմանատիպ հարաբերություններում կիրք ու հետաքրքրություն են գտնում:

Այնուամենայնիվ, ընտանիքների մեծ մասում կանայք չեն ընդունում այս երևույթը, շատերը կարծում են, որ տրանսվեստիզմը սեքսուալ շեղում է, և ստիպում են ամուսիններին բժշկական օգնության դիմել կամ էլ ուղղակի ընտրում են բաժանության ճանապարհը: Կան նաև կանայք, ովքեր հաշտվում են այս մտքի հետ, սակայն այդպես էլ չեն ընդունում: Հաճախ կինը չի կարողանում հասկանալ իր ամուսնու տարօրինակ հակումները և մշտական վախ ունի, որ երեխաները ևս կիմանան այս մասին: Երբեմն կինն ընդունում է, որ ամուսնու` կանացի հագուստ կրելու հանգամանքը որևէ մեկին չի վնասում, իսկ իրենց զգացմունքները դրանից չեն տուժում։ Հետևաբար նա ուղղակի ընդունում է ամուսնուն ինչպիսին, որ կա:

Չնայած նրան, որ տղամարդ տրանսվեստիտների մեծ մասը հետերոսեքսուալ են և ընտանիքներ ունենք` նրանցից շատերը նախընտրում են հասարակական վայրեր այցելել կանացի հագուստով: Նրանք ամգամ կարող են ընդունել պոտենցյալ տղամարդ-զուգընկերոջ մերձեցման առաջարկը: Նման դեպքերում հնարավոր է անգամ ունենան սեքսուալ ակտիվության որոշ ձևեր:

Մեր հասարակությում էլ տրանսվեստիզմը գոյություն ունի և այս երևույթի նկատմամբ առկա է հոմոֆոբիայի տարբեր դրսևորումներ՝ վիրավորանքից մինչև բռնություն․․․։

Բազմամուսնություն…բազմակնությու՞ն թե բազմատղամարդությու՞ն…

Բազմամուսնություն (polygamy)

Բազմամուսնությունը (Polygamy) դա միաժամանակ մեկից ավելի ամուսնութնունն է:Իսկ մեկ ամուսնությունը կոչվում է` մոնոգամ ամուսնություն (monogamy):

Բազմակնությունը (polygyny) դա երբ տղամարդը միաժամանակ ամուսնացած է մեկից ավելի կանանց հետ: Իսկ բազմատղամարդությունը (polyandry), դա երբ կինն ամուսնացած է միաժամանակ մեկից ավելի տղամարդկանց հետ:

Բազմակնություն (Polygyny)

Բազմակնություն (Polygyny)

Աշխարհում բազմակնությունը միակ օրինականացված ամուսնական ձևն է վերոնշյալների մեջ ու տարածված է հատկապես իսլամական աշխարհում: Հնդկաստանում, Հիմալայան լեռնաշրջանում, Տիբետում և որոշ աֆրիկյան ցեղերի մոտ ընդունված է բազմատղամարդությունը:

Բազմակնության նպատակներն են` աշխատուժ և շատ երեխաներ ունենալուց բացի, նաև ապահովել մեծ ընտանիք և նրա անդամների միջև ամուր կապ: Երբեմն բազմակնության պատճառ է հանդիսացել կնոջ ամլությունը: Բազմակնության շնորհիվ տղամարդը առիթ է ունենում երկրորդ ամուսնությունից հետո ունենալ ավելի երիտասարդ կին և ավելի հագուրդ տալ իր սեռական ցանկություններին:

Երբեմն տղամարդն ամուսնանում է երկու քույրերի հետ (sororal polygyny): Այսպիսով նախ ամուսնանում է ավագ քույրը, այնուհետև երբ կրտսեր քույրը հասնում է ամուսնական տարիքի, ապա ամուսնանում է իր ավագ քրոջ ամուսնու հետ: Այսպիսով ապահովվում է համերաշխությունը ընտանիքի բոլոր անդամների միջև:

Ամուսնության մյուս տեսակը այն է, երբ մահացած ամուսնու եղբայրն ամուսնանում է իր եղբօր այրու հետ (Levirate marriage): Այս ամուսնությունը թույլատրվում է, երբ մահացած եղբայրը դեռ երեխա չունի: Այս ամուսնության տեսակի նպատակն է պահպանել ընտանեկան ունեցվածքն ու ազդեցությունը, և կանխել օտար տղամարդու մուտքը ընտանիք:

Բազմատղամարդություն (Polyandry)

Բազմատղամարդություն (Polyandry)

Բազմատղամարդությունը (երբ կինն ունենում է մեկից ավելի ամուսիններ) ավելի շատ տարածված է աղքատ հասարակություններում, և նպատակ ունի սահմանափակել ծնելիությունը: Որոշ հարուստ ընտանիքներում նույնպես ընդունված է ամուսնության այս տեսակը` ընտանիքի ունեցվածքը պահպանելու նպատակով:

Ամուսնության մի տեսակ կա, որը տարածված է Չինաստանում, Նեպալում և Տիբետում, երբ երկու և ավելի եղբայրներ ամուսնանում են մի կնոջ հետ (Fraternal polyandry) : Կինը յուրաքանչյուր ամուսնու հետ հավասար քանակով սեռական հարաբերություն է ունենում, և ծնված երեխաներն ունենում են մեկից ավելի հայրեր: Լինում են նաև երբ հայր և որդի ամուսնանում են մի կնոջ հետ:

Բազմատղամարդության մի տեսակ էլ կա, որի ժամանակ, կինն ամուսնանում է սեռահասուն շրջանում և հետագայում այդ տղամարդը համարվում է իր երեխաների հայրը: Այնուհետև այդ կինը չի ապրում նրա հետ, այլ շարունակում է մնալ իր հայրական տանը: Ունենում է ամուսիններ կամ սիրեկաններ, որոնք պարտավոր են իրենց կնոջ առաջին տղամարդուն ճանաչել որպես իրենց երեխաների հայր:
Ամուսնության մի այլ ձև, կոչվում է “խմբային ամուսնություն”, երբ ձևավորվում է մի մեծ ընտանիք, որտեղ բոլորը միասին ապրում են մեկ ընդհանուր ամուսնական կյանքով:

Այսպիսով մարդկային պատմության ընթացքում տարբեր ժողովուրդներ ունեցել են ամուսնության տարբեր ձևեր, որոնք հիմնվել են կրոնական կամ ծիսական ավանդությունների վրա: Ժամանակի ընթացքում որոշներն անհետացել, փոփոխվել կամ մնացել են նույնը:
Հրեական կրոնի մեջ ընդունված է եղել եղբոր կնոջ հետ ամուսնությունը, որոշ ժամանակաշրջանում նաև բազմակնությունը: Չնայած վերջինս դեռ մերօրյա ժամանակներում պահպանվում է որոշ հրեաների մոտ (հատկապես րաբբիների): Այժմ, Իսրաելում տղամարդուն թույլատրվում է ամուսնանալ երկրորդ անգամ` առանց բաժանվելու առաջին կնոջից, երբ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ կամ անպտղությամբ:
Հնդկաստանում բազմամուսնությունը նույնպես տարածված է իր բոլոր տեսակներով: Սակայն այժմ այն համարվում է անօրինական բոլոր կրոնների, բացառությամբ` իսլամի համար:

Իսլամին բնորոշ է բազմակնությունը և այն պատվիրում է Ղուրանը: Իսլամական կրոնը յուրահատուկ է նրանով, քանի որ թույլատրվում է ունենալ չորս կին: Մուհամեդ մարգարեն մահանալու ժամանակ ունեցել է ինը կին: Բազմակնության համար ամուսինը պարտավոր է հավասարություն պահպանել կանանց միջև և ընդհանուր (ուտելիք, հագուստ, բնակարան) և սեռական կյանք: Երբեմն առաջին կինն է ընտրում կամ հավանություն տալիս երկրորդ թեկնածուի համար: Այդ թեկնածուն կարող է լինել առաջին կնոջ մտերիմ ընկերուհի: Կանայք կարող են ապրել առանձին կամ մեկ հարկի տակ, բայց յուրաքանչյուրն պետք է ունենա իր ունեցվածքն ու հարստությունը:

Իսկ քրիստոնեության մեջ խստիվ արգելվում է բոլոր տեսակի բազմանուսնությունները: Պատմության ընթացքում եղել են շրջաններ, երբ խախտել է այս օրենքը, երբ թագավորները բազմակնությունը թույլատրող հրամաններ են տրվել(նույնիսկ մինչև 10 կին): Հատկապես երկարատև պատերազմներից հետո, եկեղեցին կրճատվել է հոգեվորականների թիվը և նույնիսկ թույլատրվել է նրանց ամուսնությունը:
Հայոց պատմության մեջ, նախաքրիստոնեության շրջանում հայերը հիմնականում եղել են մոնոգամ (մեկ ամուսնություն) ազգ, և ընդունված չի եղել բազմակնությունը: Այդ ժամանակ, սովորության համաձայն, ամուսնությունը արգելվել է մինչև յոթերորդ սերնդի (պորտ) հարազատների մոտ: Այնուհետև, Արշակ Բ-ի և Ներսես Ա Մեծի նախաձեռնությամբ հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովն պաշտոնապես արգելեց բազմակնությունն ու մերձավոր ազգականների միչև ամուսնությունը: Հայոց եկեղեցին դեմ է բոլոր բազմանուսնություններին (գաղտնի ամուսնություն, բազմակնություն, հարազատների միչև ամուսնություն ևայլն..):

Բազմակնություն (polygyny)

Բազմակնություն (polygyny)

Բազմամուսնությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ բժշկական առումով, հատկապես խոսքը վերաբերում է ՁԻԱՀ-ի տարածմանը: Չնայած, սա հիմնավորված փաստ չի համարվում, քանի որ արտամուսնական չպաշտպանված սեռական կապերը նույնպես կարող են վարակիչ լինել: Որոշ հետազոտություններ հաստատում են, որ բազամուսնությունները կարող են տղամարդկանց երկարակեցության պատճառ դառնալ: Ոչ այնքան սեռական հարաբերությունների բազմազանությունը, որքան դրական էմոցիաները կարող են լինել տղամարդկանց երկարակեցության պատճառ: Համարում են, որ բազմաթիվ կանանց հնազանդությունն ու հոգատարությունը, տարբեր տարիքներում (հատկպես առաջացած տարիքում) երեխա ունենալը բարերար ազդեցություն ունեն տղամարդու առողջության վրա: Իսկ կանայք, ընդհակառակը, ունեն ավելի ցածր կյանքի որակ և ապրելիություն: Կինը տառապում է անհավասարության, վախի, իրավունքի ոտնահարման, հոգեբանական լարվածությունների, սոցիալական դերի նվազումից: Ավելի հաճախ բազմաուսնության հետևանքով կինը ենթարկվում է ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնությունների: Իսվ վերոնշյալ անհավասարության զգացողությունից կարող են առաջանալ ամուսնական բազմաթիվ դժվարություններ:

 Հրեական մի կազմակերպություն առաջարկել է հրեաներին բազմակնություն ընդունել` դիմագրավելու համար արաբների ժողովրդագրական սպառնալիքները: Հայերիս առջև ինչպիս՞ի սպառնալիքներ կան այսոր: Ժողովրդագրական առումով մեր երկիրը շրջապատված է թշնամիներով և ունի լուրջ դժվարություններ: Կարծում եմ, նախ պետք է հետևլ պատմության օրինակներին, օրինականացնել հոգեվորականների ամուսնությունը և վերջ տալ գաղտնի ամուսնություններին, քաջալերել ծնելիությունը, և վերջապես դասդիարակել հայկազունիների առողջ ու քաջ սերունդ: Մեզ քանակից ավելի շատ որակ է պետք:

Ինչո՞ւ է տղամարդը ավելի հաճախ մտածում սեքսի մասին:

Ինչո՞ւ է տղամարդը ավելի հաճախ  մտածում սեքսի մասին

Տղամարդն ու սեքսը  (men & sex)

Տղամարդն ու սեքսը (men & sex)

ԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական և վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով` տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին: Այդ տվյալների համաձայն տղամարդկանց  54%-ը, իսկ կանանց` 19%-ը օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում է սեքսի մասին:

Ըստ նյարդահոգեբանական վերլուծությունների, տղամարդիկ մտածում են սեքսի մասին յուրաքանչյուր 52 վայրկյանը մեկ, իսկ կանայք` ընդամենը օրվա ընթացքում մեկ անգամ:

Մարդկային ուղեղը ընկալում է սեքսուալ պատկերները անուղղակիորեն նույնիսկ երբ անմիջապես աչքի առաջ չեն: Գիտական վերլուծությունները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց և կանանց սեքսի մասին մտածելու հաճախականությունը հիմնականում կախված է նյարդաբանական տարբերություններով: Իսկ այդ տարբերության հիմքում ընկած են` տղամարդու և կնոջ հորմոնների մակարդակը կյանքի տարբեր շրջաններում: Հետևաբար սրանով է պայմանավորված տղամարդու և կնոջ մտածողության, սեքսի և վարքի տարբերությունները:

Ճիշտ է, որ կինը ավելի քիչ է մտածում սեքսի մասին քան տղամարդը, բայց կինը մտածում է սեռական հրապուրանքի մասին: Կինը կարող է լինել և ռոմանտիկ և կրվազան, լուծել կոնֆլիկներ, հասկանալ մարդու էությունն ու տրամադրությունը: Կնոջ հորմոնները ապահովում են նրա իրատեսությունը, արժեքները, ցանկություններն ու սերը:

Իսկ տղամարդու հորմոնի` տեստոստերոնի պատճառով նա հաճախ մտածում է սեքսի մասին:

Ըստ վերոնշյալ վերլուծությունների, կան նաև տղամարդու և կնոջ միջև այլ տարբերություններ, որոնք բնավ սեքսի հետ կապ չունեն: Կինը կարող է օգտագործել 250 բառ մեկ րոպեյի ընթացքում, իսկ տղամարդը 125: Օրվա ընթացքում կինն օգտագործում `20000, իսկ տղամարդը`7000 բառ:

Ինչո՞ ւ տղա երեխաները չեն լսում իրենց մայրերին: Քանի, որ ֆիզիկապես նրանք ավելի լավ են ընկալում  իրենց սեռի  տոնայնությունը:

Կինն հասկանում է մարդու զգացմունքները, տղամարդիկ ոչ շատ:

Մեկ խոսքով, իսկապես կնոջ և տղամարդու միջև կան տարբերություններ, որոնք հասկանալու դեպքում կարող են զույքերը զերծ մնալ մի շարք կոնֆլիկներից և խնդիրներից:

Սեռական հեղափոխություն (Sexual revolution)

Սեռական հեղափոխություն (Sexual revolution)

Մարդ արարածը ունի իր ցանկությունները, երազները, վախերն ու հավատալիքները, որոնք տարբեր են ամեն մի հասարակության համար: Նույնը վերաբերում է նաև սեռական ընկալումներին և վարքագծին: Կյանքի ընթացքում մարդկանց սեռական կարողությունները ունենում ենտարբեր դրսեվորումներ: Ազատ հասարակություններում դրանք ամբողջությամբ կարող են դրսեվորվել, իսկ փակ հասարակություններում մնում են մասամբ կամ ամբողջությամբ անիրականանալի:

Սեռական հեղափոխություն (sexual revolution)

Սեռական հեղափոխություն (sexual revolution)

Սեռական դաստիարակությունը նմանեցնում են` լեզվի ուսուցման հետ: Ինչպես երեխաները լույս աշխարհ են գալիս խոսալու բնատուր կարողությամբ և հետագայում ձեռք են բերում այդ հասարակության կամ ազգի լեզվով խոսալու կարողությունը, նույնպես մանուկները սովորում են տվյալ հասարակության “սեռական լեզուն”: Երբ այս հասարակությունը ունի լավ ծնողներ, ապա այդ “լեզվի” ուսուցումը ճիշտ հիմքերի վրա է լինում:

Համեմատելով վերոնշյալը սեռական վարքի հետ, տեսնում ենք, որ երեխաները այդ վարքը իրենց ծնողներից ձեռք են բերում հասարակության համար ընդունելի նորմերի շրջանակում` արական և իգական սեռերը առանձին բնորոշ գծերով: Եթե երեխաներն ունեն հանդուրժող և գիտակ ծնողներ, ապա նրանց սեռական կարողությունները կարող են դրսեվորվել և զարգանալ, իսկ սխալ կրթությունը նրանց մեջ սերմանում է ամաչկոտության, կոմպլեքսի, վախի և մեղքի զգացողություն: Հետևաբար, ոմանց համար սեքսը հանդիսանում է որպես`ագրեսիայի դրսեվորում, իսկ ուրիշների`սիրո:

Ինչպես մարդկային լեզուն, այնպես էլ “սեռական լեզուն” արտացոլում են տվյալ ազգի կամ հասարակության փիլիսոփայությունն ու պատկերացումները: Իսկ սեռական վարքը ընդհանուր արմամբ արտացոլում է տվյալ հասարակության արժեհամակարգը: Այսպես, ազատական և բաց հասարակություններում սեքսը դիտում են որպես հաճույքի և սիրո զգացողության միջոց, իսկ ճնշված և խստաբարո հասարակություններում` որպես արգելվածի ու վախի զգացողություն: Հետևաբար կարևոր է պարզել, թե ինչպե՞ս են ընդունում տղամարդն ու կինը իրենց հասարակության սեռական ստանդարդները, ի՞նչ է կազմում այդ ստանդարդի հիմքը և ո՞րն է սեքսի նշանակությունը:

Շատ հասարակությունների համար սեքսի նշանակությունը բխում է կրոնական հավատալիքներից: Կան հասարակություններ, որոնք ունեն ազատ սեռական պատկերացումներ, ուրախ ու բավարարված են իրենց սեռական կյանքում: Ամեն մի հասարակության համար ընդունելի են սեռական նորմեր, որոնք կարգավորվում են օրենքով, սովորություններով, կրոնական արժեքներով և դրանք կոչված են լուծելու այդ հասարակության խնդիրներն ու իղձերը: Սեռական վարքի փոփոխությունները ազդում են կյանքի այլ որորտների վրա: Հետևաբար, ինչպե՞ս պետք է փոփոխել սեռական արժեքները կամ կատարել սեռական հեղափոխություն` եթե այն բերելու է երեխաների սեռական դաստիարակության և հասարակության սովորույթների կտրուկ փոփոխությանը, խառնաշփոթի առաջացմանը, ամուսնությունների և ընտանիքի մոդելի փոփոխությանը: Սակայն միաժամանակ պետք է ընդունել, որ չկան մշտական անփոփոխ սեռական նորմեր: Հետևաբար հարց է առջանում թե արդյո՞ք պետք է փոխել մեր սեռական մոտեցումները: Իհարկե ոչ: Նախ, արագ և արմատական փոփոխությունները անհնարին են, այնուհետև նույնիսկ նրանց կիրառումը ոչ թե լուծում է առկա սեռական կամ սոցիալական խնդիրները, այլ ավելացնում և բարդացնում է այն: Չպետք է պարտադրել նոր մոտեցումներ, այլ պետք է գիտակցաբար մերժել հին ոչ պիտանի արժեքներն ու ընդունել ցանկալի նորարություններ: Որոշ արժեքներ օբյեկտիվ եւ առողջարար են մի հասարակության, իսկ անհեթեթ կամ վնասակար մեկ այլ հասարակության համար:

Արևմտյան հասարակություններում` քաղաքական և տնտեսական ազատականացման հետ միասին, զարգացել է սեռական ազատությունը: Առաջացել է նաև սեռական ազատականացման միտում ոչ արևմտյան հասարակություններում, ինչպիսին է մեր հասարակությունը: Միտում է նկատվում անտեսելու նախապաշարումներն ու ավանդական մոտեցումները, հաղթահարելու վախը, ձեռքբերելու տեղեկություն և գիտելիքներ, հասնելու սեռական հավասարության: Իսկ այս բոլորը մեկ խոսքով կարելի է անվանել սեռական հեղափոխություն:

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ