Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Սեքսի մասին (About Sex)’ Category

Ինտիմ բռնությունը կանանց նկատմամբ (Sexual abuse against women)

Ինտիմ բռնությունը կանանց նկատմամբ

(Sexual abuse against women)

Սեռական բռնություն (Sexual abuse)

Հիմնական փաստեր։

  • Սեռական բռնությունը դա վերաբերում է տղամարդու և կնոջ միջև ցանկացած տեսակի չհամաձայնեցված սեռական կոնտակտին։ Ինտիմ բռնության օրինակներից են նաև՝ սեքսի ժամանակ զուգընկերոջ նվաստացնող անունով դիմելը, հակաբեղմնավորիչ միջոցից հրաժարվելը, միտումնավոր անցանկալի ֆիզիկական ցավ պատճառելը, միտումնավոր սեռական վարակներ փոխանցումը․․․
  • Կանանց 35%-ը կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է բռնության զուգընկերոջ կամ այլ անձի կողմից: ՄԱԿ-ի բնորոշումը՝ կանանց նկատմամբ բռնության յուրաքանչյուր տեսակ, որն իրականացվում է սեռական հիմքի վրա պատճառելով՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս,  ներառյալ այնպիսի գործողություններ, որոնք  սահմանափակում են կանանց ազատությունը՝ անձնական կամ հասարակական կյանքում:
  • Աշխարհում կանանց 30%-ը զուգընկերների կողմից ենթարկվել են ֆիզիկական կամ սեքսուալ բռնության:
  • Կանանց սպանությունների 40%-ը իրականցվում է ինտիմ զուգընկերների կողմից:
  • Հիմնական գործոններն են՝ գենդերային անհավասարությունը, բռնության նկատմամբ տոլեռանտությունը, ընտանիքում բռնության դեպքերի տարածումը:

Տարածումը։

Սեքսուալ բռնությունը հիմնականում իրականացվում է տղամարդկանց կողմից աղջիկների և կանանց նկատմամբ, սակայն կան բռնության դեպքեր նաև երեխաների նկատմամբ:

Առողջական հետևանքները։

  • Առողջության համար երկարատև և կարճատև ֆիզիկական, հոգեբանական, սեքսուալ և վերարտադրողական ֆունկցիաների հետ կապված խնդիրներ
  • Սպանություն, ինքնասպանություն, անցանկալի հղիության, արհեստական աբորտ, գինեկոլոգիական խնդիրներ և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ներառյալ ՄԻԱՎ):
  • Հղիության ընթացքում բռնությունը մեծացնում է վիժման և վաղաժամ ծննդաբերության վտանգները
  • Մանկական տարիքում սեքսուալ բռնության ենթարկվելը կարող է հանգեցնել ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ կախվածության, ինչպես նաև սեռական ռիսկային պահվածքի կյանքի ավելի ուշ շրջանում:

Պրոֆիլակտիկան և հակազդման միջոցները։

Զարգացած երկրներում էֆեկտիվ են դպրոցներում բռնության կանխման վերաբերյալ անցկացվող ծրագրերը: Այլ մեխանիզներ են գենդերային հավասարության ոլորտի զարգացումը, ալկոհոլի հասանելիության սահմանափակումը, ընտանիքում և շրջապատում շփման հմտությունների զարգացումը և այլն:

Կնոջ առաջին տղամարդը և գենետիկ հետքը

Կնոջ առաջին տղամարդը և գենետիկ հետքը

Հավանաբար շատերը լսել են, որ կնոջ կյանքում իր առաջին տղամարդը ոչ միայն մեծ հոգեբանական, այլ նաև բավականին մեծ հետք գենետիկ մակարդակի վրա:

Ինչո՞ւ է երբեմն կինն ունենում երեխա, որը ջրի երկու կաթիլիների պես նման է իր կյանքի առաջին զուգընկերոջը:

Ինչու՞ հայրը չի նշմարում իր գծերը որդու մեջ։

ինչու՞ է երբեմն երեխան ծնվում` նման չլինելով ոչ հորը և ոչ էլ մորը:

Ինչպե՞ ս սա բացատրել։demarcusware2

Այս երևույթի բացատրությունը տրվում է «թելեգոնիայի»` կնոջ առաջին զուգընկերոջ վերաբերյալ տեսության միջոցով:

Թելեգոնիա (Telegony) բառը բաղկացած է հունարեն երկու բառերից (tele-հեռու, gonos- սերում, առաջացում)։ Թելոգոնիան դա նախորդ (առաջին) սեռական զուգընկերոջ հեռակա ազդեցության հավանականության մասին է հաջորդող սերունդների ֆենոտիպի (նշանների) վրա, որոնք ծնվում են մեկ այլ սեռական զուգընկերոջից:

Թելեգոնիայի երևույթը բավականին ծանոթ է կինոլոգներին և ձիաբույծներին, ովքեր աշխատում են ցեղատեսակի մաքրության պահպանման: Սակայն արդյո՞ք սա կիրառելի է մարդկանց նկատմամբ: Որոշ գիտնականներ կարծում են, որ մարդկանց մոտ այս երևույթն անգամ ավելի վառ է արտահայտված, քան կենդանիների դեպքում, քանի որ սեռական ակտերի թիվն ավելի մեծ է քան կենդանիների մոտ: Գիտականորեն թելեգոնիայի երևույթը հաստատված չէ, սակայն որոշ առանձին դեպքերում այս երևույթն այնուամենայնիվ նկատվում է: Որևէ գիտնական դեռ չի կարողացել բացատրել թելեգոնիայի պատճառական կապերը:

Այնուամենայնիվ, միանշանակ է որ յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է ունենալ հենց «իր» զավակը, ոչ թե բոլոր այն գենետիկ առանձնահատկությունների միքսը, որն իր կինը ստացել է նախկինում: Այն պնդումը, որ կինը ժառանգում է առաջին զուգընկերոջից գենետիկ ինֆորմացիան հաստատված չէ, սակայն թելեոլոգիայի մասին իմանալը բավականին հետարքրքրական է։

Թելեգոնիային հավատալը որևէ բացասական արդյունք չի կարող տալ ընդհակառակը` կարող է ետ պահել անկանոն սեռական հարաբերություններից և սովորեցնել արժևորել կանացի անմեղությունը:

Այս երևույթը նաև անվանում են “գիտություն կուսության մասին”, քանի որ այն ստիպում է աղջիկներին ավելի կշռադատված մոտենալ սեռական կապերին: Չէ որ թմրամոլի, ալկոհոլիկի կամ դեբիլի գենետիկ հետքը կարող է հետագայում վատ անակնկալներ բերել ամուսիններին․․․

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդու կլիմաքս (Andropause)Հաճախ տղամարդիկ տարիքի հետ չեն նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իրենց օրգանիզմում: Այդ փոփոխություններից են՝ հոգնածությունը, նյարդայնությունը, հիշողության թուլացումը, սեռական ակտիվության նվազումը, ևայլն: Արտաքնապես տղամարդկանց կլիմաքսը կարող է արտահատվել մաշկի չորության, կնճիռների առաջացման, դեմքի մազածածկույթի աճի դանդաղեցման տեսքով: Հաճախ են հանդիպում նաև դեպքեր, երբ տղամարդն ավելորդ քաշ է հավաքում որովայնի և գոտկատեղի շրջանների ճարպակալման արդյունքում: Այսպիսով տղամարդկանց մոտ վերանում է նախաձեռնողականություն, ֆիզիկական և մտավոր ակտիվություն ցուցաբերելու ցանկությունն ու կարողությունը, և նրանք դադարում են մանագիտական և հոգևոր աճ գրանցել:

Այս շրջանում, երբ սկսվում են արտահայտվել տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական կողմերը, հնարավոր է`

  • նորությունների դժվարությամբ  յուրացում
  • հիշողությանը և ուշադրության կենտրոնացման թուլություն
  • անբացատրելի վախի զգացողություն
  • դեպրեսիաների առաջացում
  • առատ քրտնարտադրություն

Հարկ է նշել, որ սեռական ֆունկցիաները 50-ից հետո որոշակի փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է սեփական թերարժեքության զգացողության պատճառ հանդիսանալ: Նվազում է նաև սեռական ցանկությունը, առավոտյան էրեկցիան, սեռական ակտի տևողությունը: Որպես կանոն այս տարիքի տղամարդիկ իրենց սեքսուալ հետաքրքրության նվազումը արդարացնում են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, սթրեսներով և ընտանեկան հոգսերով:

Տղամարդկանց կլիմաքսն ու տեստոստերոնը

Տղամակդնաց մեծամասնությունը նախընտրում է ուշադրություն չդարձնել կլիմաքսի վերոնշյալ նախանշաններին, քանի որ համարում են, որ դրանք անխուսափելի տարիքային փոփոխություններ են։ Նրանք հաճախ ամաչում են այս խնդիրների մասին բարձրաձայնել նույնիսկ մտերիմների հետ։ Շատ կարևոր է իմանալ, որ ծերացման արտաքին դրսևորումները օրգանիզմի ներքին վիճակի հայելային արտացոլումն են։ Այս տարիքում հաճախ բարձրանում է խոլեստերինի և շաքարի մակարդակը արյան մեջ, արդյունքում առաջացնելով՝ աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ և զարկերակային ճնշումը։ Ընդհանուր արմամբ առաջանում է կենսական օրգանների արյան մատակարարման խանգարում և թթվածնային քաղց։

Ապացուցված է, որ ծերության նախանշանները տղամարդկանց և կանանց մոտ կապված են հորմոնների մակարդակի իջեցման հետ: Տղամարդկանց կարևորագույն հորմոնի՝ տեստոստերոնի նվազումը արյան մեջ հանդիսանում է կլիմաքսի գլխավոր պատճառնը։ Հետևաբար, տեստոստերոնի փոխլրացումը հիմնական բուժման եղանակն է։ Այս բուժումը անհատական է և կարող է ամբողջությամբ լուծել վերոնշյալ խնդիրը հիվանդների մոտ:

Եզրակացնելով, տղամարդկանց կլիմաքսը գոյություն ունեցող, բայց շատ հաճախ անտեսվող իրողություն է, և դրա հաղթահարումը կախված է հարցի վերաբերյալ գրագետ ու գիտակցված մոտեցումից:

Տրանսվեստիզմ (Transvestism)

Տրանսվեստիզմ (Transvestism)

Տրանսվեստիզմ (Transvestism)

Տրանսվեստիզմ (Transvestism)

Այժմ տրանսվեստիզմը շատերին ծանոթ թեմա է, որի շուրջ գրեթե միշտ քննարկումները չեն դադարում։ Իսկ որո՞նք են այս երևույթի հոգեբանական կողմերը:

Եվ այսպես, տրանսվեստիտներից ոմանք նախընտրում են կրել կանացի հագուստ միայն տանը, սակայն ոմանք հաճույք են ստանում կանացի հագուստով մարդկանց առջև երևալուց: Նրանցից շատերը հետերոսեքսուալ տղամարդիկ են, ովքեր ունեն ընտանիքներ, և առօրյա կյանքում գրեթե անհնար է նրանց տարբերել սովորական տղամարդկանցից:

Հարց է առաջանում, արդյո՞ք տրանսվեստիտները նախընտրում են խոսել այս երևույթի մասին իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ։

Խոսել թե՞ ոչ

Բոլորը չէ, որ պատրաստ են ընդունել նման նորությունը։ Այս մարդկանցից շատերը հուսահատվում են իրենց «հակումները» թաքցնելու անհրաժեշտությունից: Սա է պատճառը, որ որոշ տրանսվեստիտներ ստիպված են գաղտնի պահել իրենց նախընտրությունները, իսկ երբեմն էլ այսպիսի գաղտնիությունը հանգեցնում է շատ հանկարծակի և չմտածված խոստովանությունների: Սեփական տրանսսեքսուալության մասին խոստովանությունը չափազանց բարդ որոշում է, որին գնալու համար պետք է շրջապատի օգնությունն ու անհատական համարձակությունը:

Ինչպե՞ս է առաջանում տղամարդու մոտ կնոջ հագուստ կրելու հակումը: Որպես կանոն, տրանսվեստիզմը   արտահայտվում է մանուկ կամ պատանեկան տարիքից: Շատ տրանսվեստիտներ նշել են, որ մանկական տարիքում իրենց պատժել են նման հակումների համար: Սակայն հայտնի են դեպքեր, երբ տրանսվեստիտ հայրը նման զգեցտափոխմանը սովորեցրել է նաև իր վեցամյա որդուն, իսկ իրեն իր հերթին սովորեցրել էր իր հայրը:

Տրանսվեստիտն ու իր զուգընկերը

Հասուն տարիքում տրանսվեստիտներից շատերը զգեստափոխվում են միայն տանը, սակայն որոշները ողջ օրն անցկացնում են իրենց սովորական առօրյա հագուստի տակից կանացի ներքնագեստ կրելով: Դժվար է հավատալ, սակայն որոշ կանայք, լավ իմանալով իրենց ամուսնու հակումների մասին, անգամ օգնում են վերջիններիս կանացի կերպար ստեղծելու հարցում և նմանատիպ հարաբերություններում կիրք ու հետաքրքրություն են գտնում:

Այնուամենայնիվ, ընտանիքների մեծ մասում կանայք չեն ընդունում այս երևույթը, շատերը կարծում են, որ տրանսվեստիզմը սեքսուալ շեղում է, և ստիպում են ամուսիններին բժշկական օգնության դիմել կամ էլ ուղղակի ընտրում են բաժանության ճանապարհը: Կան նաև կանայք, ովքեր հաշտվում են այս մտքի հետ, սակայն այդպես էլ չեն ընդունում: Հաճախ կինը չի կարողանում հասկանալ իր ամուսնու տարօրինակ հակումները և մշտական վախ ունի, որ երեխաները ևս կիմանան այս մասին: Երբեմն կինն ընդունում է, որ ամուսնու` կանացի հագուստ կրելու հանգամանքը որևէ մեկին չի վնասում, իսկ իրենց զգացմունքները դրանից չեն տուժում։ Հետևաբար նա ուղղակի ընդունում է ամուսնուն ինչպիսին, որ կա:

Չնայած նրան, որ տղամարդ տրանսվեստիտների մեծ մասը հետերոսեքսուալ են և ընտանիքներ ունենք` նրանցից շատերը նախընտրում են հասարակական վայրեր այցելել կանացի հագուստով: Նրանք ամգամ կարող են ընդունել պոտենցյալ տղամարդ-զուգընկերոջ մերձեցման առաջարկը: Նման դեպքերում հնարավոր է անգամ ունենան սեքսուալ ակտիվության որոշ ձևեր:

Մեր հասարակությում էլ տրանսվեստիզմը գոյություն ունի և այս երևույթի նկատմամբ առկա է հոմոֆոբիայի տարբեր դրսևորումներ՝ վիրավորանքից մինչև բռնություն․․․։

Սեքսուալ անհամապատասխանություն

Սեքսուալ անհամապատասխանություն

Սեքսուալ անհամապատասխանությունը զույգերի միջև ինտիմ հարաբերությունների խանգարումն է, որն արտահայտվում է սեքսուալ պահանջմունքների անկման և կողակցի հանդեպ ինտիմ ցանկության բացակայության տեսքով:

Այսպիսի անհամապատասխանությունը կարող է արտահայտվել նաև կանանց մոտ սեռական ցանկության իսպառ բացակայությամբ: Այս երևույթի առաջացման հիմնական պատճառներից է զույգերի անձնային կամ ֆիզիկական անհամապատասխանությունը:

Սեռական անհամապատասխանություն

Անձնային անհամապատասխանությունը արտահայտվում է այն դեպքում, երբ զույգերի մոտ առկա են անհատական հակասություններ: Անձնային համապատասխանության վրա մեծ ազդեցություն ունի զույգի զարգացվածության մակարդակը, կրթությունը, ինչպես նաև նյութական, ինտելեկտուալ և մշակութային պահանջները, արժեքներն ու դիրքորոշումները:

Անհատական անհամապատասխանությունը բնութագրվում է զույգերի մոտ էմոցիաներն ու հույզերը կիսելու անկարողությամբ, կողակցի թերարժևորմամբ: Զույգերի միմյանցից օտարումը կարող է բերել նոր “նախասիրությունների”, դավաճանության և վնասակար սովորույթների առաջացմանը: Բացասական էմոցիաները, ատելությունը, վախը կամ անտարբերությունը կողակցի նկատմամբ խոչընդոտում են ինտիմ հարաբերությունների ժամանակ կողակցին ամբողջապես վստահելուն և սեքսուալ հույզերին տրվելուն:

Սակայն երբեմն սեքսուալ անհապատասխանությունը առաջանում է անգամ ներդաշնակ հարաբերություններում: Այսպիսի անհամապատասխանությունը թերևս առավել դժվար հաղթահարելի է: Նման դեպքերում զույգերը սիրում են միմյանց անձնային հատկանիշների համար, սակայն միևնույն ժամանակ չեն կարողանում հաճույք ստանալ ինտիմ հարաբերություններից: Իրենց հերթին զույգերի խնդրահարույց միջանձնային հարաբերությունները ի սկզբանե կարող են զուգակցվել նորմալ սեքսուալ հարաբերություններով, սակայն ժամանակի ընթացքում սեքսուալ հարաբերությունների կոնֆլիկտային ֆոնը հանգեցնում է սեքսուալ ակտիվության անկմանը և բացասաբար է անդրադառնում զույգերի սեռական կյանքի վրա:

Սեքսուալ անհամապատասխանությունը կարող է հանդիսանալ տարբեր սոմատիկ հիվանդությունների և սեռական ֆունկցիաների խանգարման հետևանք, ինչպես տղամարդկանց մոտ՝վաղաժամ սերմնաժայթքումն  ու սեռական դիսֆունկցիան, այնպես էլ կանանց մոտ՝ վագինիզմն ու ֆրիգիդությունը: Սեքսուալ խնդիրների լուծման հետաձգումը կարող է առաջացնել նյարդահոգեբանական տարբեր աշխտանիշներ և միզասեռական համակարգի բորբոքումներ։ Այդ իսկ պատճառով սեքսուալ անհամապատասխանության կանխարգելման համար չափազանց կարևոր է նրա ժամանակին ախտորոշումը և բուժումը:

Որոշ դեպքորում սեքսուալ անհամապատասխանությունը պայմանավորված է զույգերի խառնվածքների, սեքսուալ կյանքի նորմերի, ինտիմ հարաբերությունների, պահանջմունքների վերաբերյալ հայացքների անհաջող համադրությամբ , ինչպես նաև զույգերի հոգեբանական տարբերություններով: Ոչ պակաս կարևոր է նաև կողակցի արտաքին տեսքը, միմիկան, վարքը, որոնք հաճախ սեքսուալ գրավչության անկման պատճառ կարող են դառնալ:

Զույգի մոտ առկա սեքսուալ խնդիրների կարևորությունը զգալիորեն փոքրանում է ճիշտ սեքսուալ վարքի և հոգեբանական համապատասխանության դեպքում: Փոխադարձ սերն ու փոխհասկացությունը միջանձնային և սեքսուալ անհամապատասխանության կանխարգելման կարևորագույն գործոններն են: Կարծիք կա, որ փոխադարձ զգացմունքների բացակայությունը կարող է լրացվել համապատասխան տեխնիկական հնարների օգնությամբ: Այնուամենայնիվ, անհնար է զույգի սեքսուալ կյանքը լիարժեք դարձնել առանց մտերմիկ հեգեբանական կապի, փոխադարձ սիրո և հարգանքի:

Այսպիսի սեքսուալ խանգարումները իրենցից հանդիսանում են սեքսուալ շեղման նախնական ձև, որի կանխարգելման համար պետք է կատարել՝ սեքսոլոգիական և հոգեբանական խորհրդատվություններ, կորեկցիոն աշխատանքներ և ընտանեկան թերապիաներ:

Վերոնշյալը փաստում է սեքսուալ անհամապատասխանության ազդեցության կարևորությունը հարաբերուրությունների զարգացման վրա, իսկ զույգի գիտակցված մոտեցումը առկա խնդրին կարող է հանդիսանալ նրանց հաղթահարման ամենակարևոր գործոնը:

Ինտիմ կյանքը հիսունից հետո, մի՞ֆ թե իրականություն

Ինտիմ կյանքը հիսունից հետո՝ միֆ թե՞ իրականություն

Սեքսը մեծահասակների մոտ

Ներկայումս կա թյուր կարծիք, որ հիսունից հետո սեռական կյանքի վարումը վնաս է հասցնում առողջությանը կամ պատկերավոր ասած սպառում է օրգանիզմը։ Հիսունն անց տղամարդկանց մեկ երրորդը ենթադրում է, որ մշտական ինտիմ կյանքը վնասում է իրենց առողջական վիճակին: Սա ամենատարածված միֆն է տարեց մարդկանց սեքսուալության մասին։ Երկրորդ տեղում, թերևս իրենց կարծիքով իրենց իսկ կողակցի աչքերում ոչ բավարար հմայիչ լինելու կամ սեքսուալ ցանկություն առաջացնելու անկարողությունն է:

Փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակությանում նույնպես ինտիմ կյանքը բացառապես երիտասարդ և միջին տարիքի մարդկանց “արտոնությունն” է:

Սակայն, սեքսոլոգների հետազոտություններն ու դիտարկումները ցույց են տալիս տրամագծորեն հակառակ պատկեր։ Այսպես, հիսունից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների մեծ մասը գուցե և ոչ ակտիվ, բայց կանունավոր ինտիմ կյանքով է ապրում: Ինտիմ հարաբերությունների հաճախականությունը ամուսնական և սիրային զույգերի մոտ հիսունից վաթսուն տարեկան հասակում միջինը շաբաթական մեկ անգամ է, իսկ հաջորդ տասնամյակում` տաս օրը մեկ անգամ: Սակայն այս տարիքային խմբի տղամարդկանց մոտավորապես մեկ երրորդը ինտիմ հարաբերություններ է ունենում շաբաթական երկու անգամ:

Ժամանակակից հետազոտողները պարզել են, որ տղամարդկանց ընդհանուր թվի մեկ չորրորդի սեքսուալ ակտիվությունը հիսունից հետո զգալիորեն ավելի մեծ է, քան 30-40 տարիքում: Սա բացատրվում է նրանով, որ հիսունից հետո վերանում են սեռական կյանքի որոշ խնդիրներ և անհանգստություններ, որոնք հատկապես զույգերի միջև կան ավելի երիտասարդ հասակում։

Հետաքրքրական են այժմյան հետազոտությունների արդյունքները հիսունն անց կանանց ինտիմ կանքի վերաբերյալ: Զարգացած երկրներում հետազոտությանը մասնակցած կանանց ավելի քան 30%-ը նշել են, որ իրենց հետաքրքրությունը ինտիմ կյանքի նկատմամբ մեծացել է, իսկ զգացողությունները դարձել են ավելի բուռն:

Ինչ վերաբերում է նույն տարիքային խմբի տղամարդկանց. սեռական հորմոնը` տեստոստերոնը արտադրվում է բավարար չափով մինչև ավելի ուշ տարիքային շեմ,քան կանանց մոտ էստրոգենը: Սակայն տարիքի հետ զուգընթաց նվազում են՝ սեռական օրգանների զգայնությունն ու սերմնահեղուկի քանակը: Արդյունքում սեռական գրգռվածությունն ավելի դանդաղ է հասունանում, սակայն ավելի երկար է տևում, քան երիտասարդ հասակում:

Հարկ է նշել նաև, որ կանանց մոտ կլիմաքսից հետո էստրոգենի և պրոգեստերոնի արտադրությունը նվազում է, տեղի են ունենում փոփոխություններ նաև սեռական օրգաններում, սակայն սեռական զգացողությունը հիմնականում չի փոփոխվում։

Հայտնի է նաև մի հետաքրքրական փաստ, երիտասարդ և միջին տարիքում տղամարդկանց մաքսիմալ սեռական ցանկության չափաբաժինն ընկնում է առավոտյան ժամերին, իսկ կանանց` երեկոյան: Այս հակասությունը պայմանավորված է սեռական հորմոնների արտադրությամբ, տղամարդկանց մոտ այն իր գագաթնակետին է հասնում առավոտյան, կանանց մոտ` ուշ երեկոյան, իսկ ահա քառասունհինգից հետո այս տարբերությունը աստիճանաբար կրճատվում է: Հետևաբար, այն ինչ ամուսնական զույգի մոտ քսան տարի առաջ հակասությունների և անգամ վեճի առիթ էր, այժմ գոհունակության և հաճույքի պատճառ․․․:

Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ սեռական առողջության վրա

Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ սեռական առողջության վրա

Սեռական առողջությունն ու գոհունակությունը ունեն մեծ կարևորություն մարդու առողջության և կյանքի որակի համար: Համաշխարհային առողջապահության կազմակերպության բնորոշմամբ՝ «սեռական կյանքը հանդիսանում է մարդու գոյատևման առանցքը»:

Վաղաժամ սերմնաժայթքումը (premature ejaculation) մեծ տեղ է զբաղեցնում տղամարդու սեռական խնդիրների շարքում: Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) (Premature ejaculation) դա առնանդամի մինիմալ ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է:Վաղաժամ սերմնաժայթքում(Premature Ejaculation)

Վաղաժամ սերմնաժայթքմամբ տղամարդկանց բնորոշ է` ամոթխածությունը, դյուրագրգռությունը, դեպրեսիան, ցածր ինքնագնահատականը, ինքնավստահության պակասը ևայլն:

Տղամարդու սեռական խանգարումները, մասնավորապես վաղաժամ սերմնաժայթքումը կարող է բերել կանանց սեռական անգոհունակության, բացասական ազդելով՝ սեռական ցանկության, գրգռվածությանն և օրգազմի վրա:

ՎՍ զույգերի միջև առաջանում են՝ զայրույթի, ճնշվածության և անհանդուրժողության զգացումներ: Այս ամենը կարող է հանգեցնել՝ ոչ կայուն հարաբերությունների, կոնֆլիկների և նունիսկ ամուսնալուծության:

Ինչպե՞ս են կանայք վերաբերում իրենց զուգընկերների վաղաժամ սերմնաժայթքմանը:

Երիտասարդ և անփորձ կանայք, սկզբնական շրջանում սովորաբար ընդունում են այս փաստը, քանի որ զուգընկերների երկրորդ կամ երրորդ սեռական ակտի միջոցով ամեն դեպքում հաջողվում է համեմատաբար երկարատև հարաբերություն ունենալ ու հասնել օրգազմի: Հակառակ դեպքում նրանք նույնպես կարող են անբավարար լինել և աստիճանաբար կորցնել՝ սեռական ցանկությունն ու հետաքրքրությունը:

Միջին տարիքում, սովորաբար կանայք խուսափում են այս խնդրի արծարծումից՝ զուգընկերոջ ցավ կամ զայրույթ չպատճառելու և ընտանեկան անդորրը պահպանելու համար: Բայց սա վերաբերում է հատկապես սեռական խնդիրներ ունեցող կամ ոչ սեքսուալ կանանց: Մնացած դեպքերում կանայք փորձում են վաղաժամ սերմնաժայթքման հարցը բարձրացնել ու լուծումներ գտնել:

Իսկ փորձառու կանայք, որոնց համար սեքսը շատ հաճելի է և ունի մեծ նշանակություն, նրանք չեն ընդունում տղամարդու տվյալ խանգարումը: Այս պարագայում՝ սերը, սոցիալական դիրքը, կարիերան, փողը, հովանավորչությունը և երեխաները կարող են զսպել նմանօրինակ կանանց սեռական ցանկությունները: Սակայն վաղ թե ուշ նրանք կփորձեն հաղթահարել այս պրոբլեմը, և նույնիսկ իրենց սեռական կարիքները բավարարելու համար կարող են դիմել այլ միջոցների …:

Իսկ հետդաշտանադադարային տարիքի կանանց համար, որոնք տառապում են հորմոնային անբավարարությամբ (որին բնորոշ է՝ հեշտոցի չորությունը, սեռական ցանկության և գրգռվածության իջեցումը), ապա այս դեպքում նրանց հաճախ ուրախացնում է ամուսնու վաղաժամ սերմնաժայթքումը, քանի որ ազատվում են տանջալից ու ցավոտ հարաբերությունից:

Ինչո՞ւ են կանայք կարևորում սերմնաժայթքման խանգարումը:

Մեծ մասամբ կանայք կարևորում են տղամարդու սեռական ու հատկապես սերմնաժայթքման կոնտրոլի կարողությունը: Հետևաբար նրանք անհանգստանում են վաղաժամ սերմնաժայթքման առկայության դեպքում:

Հետազոտությունների արդյունքում պարզել են կնոջ վերոնշյալ անհանգստության պատճառները.-
• Զուգընկերոջ ուշադրության պակաս՝ կնոջ սեռական կարիքների նկատմամբ (48%)
• Պենետրացիայի և սերմնաժայթքման միջև կարճ ժամանակահատվածը(40%)
• Սերմնաժայթքման կոնտրոլի բացակայությունը (24%)
• Զուգընկերոջ լարվածությունը (20%)
• Այլ (16%)

Ինչպիսի՞ն է կնոջ վերաբերմունքը սեռական ֆունկցիային:

Գիտական հարցումների արդյունքում՝ կանանց մոտ 78%-ը տառապում է սեռական ցանկության իջեցումից և սեռական անբավարարությունից: Այս խմբի կանանց մոտ 80%-ը հաստատել են, որ նրանք ձեռք են բերել այս խնդիրները վաղաժամ սերմնաժայթքմամբ տառապող իրենց զուգընկերների հետ հարաբերության ընթացքում, 64%-ը՝ հարաբերության սկզբում, և 36%-ը՝ նախօրոք:

Կանանց 70%-ը կարևորել է սեքսի մեջ՝ ոչ միապաղաղությունը, հաճելիությունն ու “նորարությունները”, 50%-ը՝ սեքսի տեվողությունը: Սեռական ակտի տեվողության մասին հաստատուն տվյալներ չկան: Միջին տեվողությունը կազմում է 20-25 րոպե: Իսկ, թե ինչո¬՞ւ են կանայք կարևորում սեքսի տեվողությունը հարցին, նրանց մոտ 60%-ը պատասխանել է, որ ժամանակը կարևոր է օրգազմի հասնելու, իսկ 60%-ը՝ հաստատել է, որ ժամանակը կարևոր է մտերմիկ հարաբերություն ստեղծելու համար:

Այս հարցման մասնակից կանանց՝ 3%-ը ընդհանրապես օրգազմ չի ունեցել, 7%-ը՝ դժվարացել է ունենալ հարաբերության ժամանակ, և 5%-ը՝ տվյալ զուգընկերոջ հետ:

Ամփոփում:

Շատ հաճախ կանայք ընդունում են իրենց ամուսինների վաղաժամ սերմնաժայթքման փաստը: Սակայն ամուսնական հարաբերության խզման հիմնական պատճառը ավելի հաճախ կապված է տղամարդու կողմից կնոջ սեռական կարիքների նկատմամբ անտարբերության և անտեսման հետ:

Շատ կարևոր է տղամարդու տեղեկատվությունը՝ կնոջ սեռական կյանքի, ցանկության, ֆունկցիայի, ակնկալիքների, ինչպես նաև սերմնաժայթքման կարգավորման կարևորության մասին: Իսկ կնոջ համար կարևոր է տղամարդու սերմնաժայթքման խնդիրների վերհանումը, զուգընկերոջ բժշկի դիմելու քաջալերումն ու հուսադրումը:

Քանի որ տղամարդու վաղաժամ սերմնաժայթքման և կնոջ սեռական անբավարարության միջև կա ուղիղ համեմատական կապ, ապա շատ կարևոր է կնոջ ընդգրկել տղամարդու սերմնաժայթքման խնդիրների բացահայտման և բուժման մեջ: Փաստ է, որ այդ կանանց մեծ մասը կարող են ձեռք բերել նաև սեռական խնդիրներ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդու հոգեբանության, ներքին հարմոնիայի, կյանքի որակի, ընդհանուր և սեռական գոհունակության վրա: Հետևաբար միաժամանակ համալիր մոտեցում պետք է ցուցաբերել և՛ տղամարդու սերմնաժայթքման և՛ կանանց սեռական խնդրիներին:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Վաղաժամ սերմնաժայթքման մասին ձեր հարցերը կարող եք հղել բժ․ Ռաֆֆի Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ…

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ…

Վերջերս, մի տղամարդ դիմեց ինձ շատ տարօրինակ գանգատով.

-Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

սեքսը և փռշտոցը (sex & sneezing)

սեքսը և փռշտոցը (sex & sneezing)

Իսկապես ինձ համար էլ զարմանալի ու անծանոթ մի վիճակ էր վերոնշյալ գանգատը: Նախ պարզեցի, որ հիվանդի հոգեկան վիճակը կայուն է: Այնուհետև տեղեկացա, որ հիվանդի սեռական հարաբերության ժամանակ փռշտալու սովորությունը ունի մոտ 10 տարվա վաղեմություն, անմիջական կամ հավանական պատճառ չի նշում, հանդիպում է մշտապես և բոլոր զուգընկերների հետ հարաբերության ժամանակ ևայլն: Մեկ խոսքով, այն դարձել է իր սեռական կյանքի անբաժան մի մասը:

Վերլուծելով այս երևույթը, տեղեկացա, որ սեռական հարաբերության ժամանակ փռշտոցը կարող է առաջանալ տղամարդկանց և կանանց՝ սեռական ցանկության, գրգռման, հարաբերության և օրգազմի ժամանակ: Այն կախված չէ քթի արտաքին գրգիռների կամ ալերգենների հետ, և կարող է առաջանալ սեռական հարաբերության որևե փուլում:

Այս երևույթի պատճառը հիմնականում կապված է վեգետատաիվ նյարդային համակարգի հետ, և հավանաբար առաջանում է տարբեր գրգիռների փոխանցման ժամանակ՝ նրանց խաչվելու հետևանքով: Այլ պատճառ կարող է դիտվել այն, որ էրեկտիլ հյուսվածքի առկայությունը քթում կարող է բերել նրանց գրգռման ու փռշտոցի առաջացմանը:

Այսպիսով, այս երևույթի բացատրությունը վերջնականապես պարզ չէ, հետևաբար՝ բուժումը կամ կանխարգելումը նույնպես: Մնում է միայն մեկ լուծում ՝ փռշտալ, փռշտալ մինչև վերջ…:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

 

Որո՞նք են կնոջ սեռական ցանկության նվազման պատճառները:

Հարց: 48 տարեկան կին եմ, վերջին շրջանում ունեմ այնպիսի զգացողություն, որ իմ սեռական ցանկությունը նվազել է ու սեռական կյանքս դարձել` անհետաքրքիր ու ձանձրալի: Որո՞նք են պատճառները:

Պատասխան:

Կնոջ սեռական ցանկություն (female sexual drive)

Կնոջ սեռական ցանկություն              (female sexual drive)

Սեռական ցանկության (sexual desire) պակասը կարող է բացատրվել օրգանիզմի տարիքային փոփոխություննրեով: Սակայն այդ փոփոխությունները չպետք է երկարատև և մշտական բացասական ազդեցություն ունենան սեռական կյանքի վրա:

Տարիքի առաջացումը կարող է բերել կանանց սեռական դիսֆունկցիայի առաջացմանը, որի դրսեվորումներն են` սեռական ցանկության նվազումը, հեշտոցի չորությունն ու ցավոտ սեռական հարաբերությունը:

Սեքսի վրա կարող են ազդել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը, մկանային համակարգն  ու սնունդը: Սրտային հիվանդություննրը ունեն բացասական ազդեցություն սեքսի և նրա որակի վրա:

Գիրությունը կարող է առաջացնել հոգեբանական վիճակներ և բերել կնոջ ինքնագնահատականի նվազման և սեռական խնդիրների ավելացման:

Սեռական հորմոնները և դաշտանադադը նույնպես կարող են բացասական ազդել սեռական ցանկության և լիբիդոյի վրա:

Սեռական կյանքը ամենակարևորն է մարդկային հարաբերությունների մեջ: Տարիքը չպետք է ազդեցություն գործի ամուսինների սեռական կյանքի վրա, եթե իհարկե կա ցանկություն նրանց մոտ իրար օգնելու և հաղթահարելու այն դժվարությունները, որոնք հանդիպում են իրնեց կյանքի ճանապարհին: Զույքի միմիանց հանդեպ սեռական ցանկությունների և ներքին զգացական պահանջի  բավարարումը մեծ խթան է հանդիսանում նրանց հետագա երջանիկ և գոհունակ կյանքի համար: Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել աոողջ կենսակերպին, տարիքային հիվանդությունների կանխարգելմանը, հոգեբանական բարդույթների հաղթահարմանը` մարմնի, հոգու և սեռական հարմոնիան պահպանելու համար:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Լիբիդո (Libido)

Լիբիդո (Libido)

Լիբիդո (libido) նշանակում է `հակում, ցանկություն, սեռական մերձեցման ձգտում…: Ըստ Ֆրեյդի, տեղայնանում է մարմնի տարբեր գոտիներում, որոշելով հոգեսեքսուալ զարգացման փուլերը: Սերտ կապված լինելով գիտակցության հետ, լիբիդոն նաև անհատական երկարատև էվոլյուցիոն պրոցես է ապրում, աստիճանաբար բարդանալով և կատարելագործվելով: Առանձնացնում են լիբիդոյի ձևավորման մի քանի փուլ:

Լիբիդո (Libido)

Լիբիդո (Libido)

Պատկերացման փուլ: Ամբողջապես կապված է երեխայի գիտակցության ձևավորման հետ, զուրկ է զգացմունքային նրբերանգից և լիբիդոյի հետ տվյալ ժամանակահատվածում ոչ մի կապ չունի (այդ պատճառով այն անվանում են նաև մինչլիբիդոյական): Այս փուլում երեխան գիտակցում է, որ իրեն շրջապատող բոլոր մարդիկ բաժանվում են ոչ միայն աղջիկների և տղաների, այլ ավելի լայնածավալ խմբերի` կանանց և տղամարդկանց (մայրիկ և հայրիկ, տատիկ և պապիկ, մորաքույր, հորաքույր, քեռի, հորեղբայր): Երեխան աստիճանաբար գիտակցում է տարբեր սեռերի փաստը և իրեն դասում է երկուսից մեկին: Աղջիկների մոտ առաջանում են սեքսուալ վարքի էլեմենտներ` խաղում է տիկնիկներով, դուստրեր-մայրեր, տուն-տունիկ…:

Ռոմանտիկ փուլ: Պատանիների մոտ բնորոշվում է երևակայություններով, որտեղ կատարվում են երևակայելի հերոսություններ առաջին սիրահարվածության իդեալականացված առարկայի պատվին: Աղջիկների մոտ պարզորոշ նկատվում է սեփական անձին ուշադրություն դարձնելու, դուր գալու ձգտումը, նորից ի հայտ են գալիս երևակայություններ, որոնց հիմնական բովանդակությունը անշահախնդիր հոգատարությունն է քաջ և հիանալի ՙասպետի՚ կողմից: Հարազատների կողմից կենցաղային խրատներով այս պատրանքները ի չիք դարձնելը կամ պատանու կողմից տարածությունը կրճատելու փորձերն ընկալվում են որպես կոպիտ միջամտություն և անարգանք: Այս փուլի բնորոշ գծերն են զգացմունքների շիկացումը` քաղցր ողբերգության տարրերով, ինքնահրաժարմամբ և ինքնազոհությամբ, ապրածի բացառիկության համոզմունքով (ոչ ոք, ոչ մի անգամ այսպիսի ողբերգություն չի ապրել): Լիբիդոյի ձևավորման մեջ այս փուլի նշանակությունը` ֆիզիոլոգիական բնազդի վեհացումն է` մինչև իսկական մարդկային սերը: Ի տարբերություն պատանու լիբիդոյի սրընթաց սեքսուալ զարգացման, ռոմանտիկ փուլն աղջիկների մոտ դեռ երկար ժամանակ պահպանվում է, սերտ միաձուլվելով էրոտիկ տարրերի հետ:

Էրոտիկ փուլ: Արտահայտվում է քնքշության և գգվանքների ձգտմամբ (բառերով և շոշափելով): Այս փուլը, որ կանանց սեքսուալության երկարատև որոշիչն է, տղամարդկանց մոտ բավականին արագ փոխվում է սեքսուալ լիցքաթափման պահանջի: Աղջիկների մոտ աստիճանաբար առաջանում է հուզիչ հետաքրքրություն էրոտիկ իրավիճակների հանդեպ, երևակայությունը ավելի զգայական բնույթի է վերածվում, այստեղ ավելի ընդգծված նկատվում է շոշափելու էրոտիկան, մարմնի գեղեցկության կատարելությունը, ձգտումը դառնալ սիրահետման առարկա: Առաջին սիրահարվածության ապրումները էրոտիկ փուլը լրացնում են վառ և անմոռանալի զգացմունքներով և հույսերով, որոնցից շատերը վիճակված չէ իրականացնել:

Սեքսուալ փուլ: Անցնում է առանձնահատուկ հույզերի ֆոնի վրա, որոնք, առաջանալով սեռական հասունացման շրջանում, հետագայում պահպանվում են արտաքին սեկրեցիայի մշտական ազդակներով: Այս դրսևորումները սովորաբար բարձրացնում են անհատական ֆիզիոլոգիական նորմերը (այսպես կոչված պատանեկան հիպերսեքսուալություն), ուղեկցվում են անկառավարելի երևույթներով` սեքսուալ թեմայի հանդեպ հետաքրքրասիրություն, ինքնաբերաբար ստացվող էրեկցիաների` ընգծված սեռական գրգռվածությամբ, գիշերային երազախաբությամբ և ձեռնաշարժությամբ (օնանիզմ), ինչը երբեմն պատանիների մոտ առաջացնում է հոգեկան բախում` ձևավորված բարոյա-էթիկական սահմանումների և սեփական եսի գնահատականի միջև: Կանանց մոտ այս փուլը բնորոշվում է մտերմության ձգտման առաջացմամբ և օրգազմ ապրելու ընդունակությամբ և սկսվում է, որպես կանոն, սեռական կանոնավոր կյանք սկսելու հետ միասին: Կանանց մոտ այս բուռն զարգացումն ուղեկցվում է նաև էրոտիկ լիբիդոյի ավելի վաղ և ինտենսիվ առաջացմամբ, բայց առանց կանոնավոր սեռական կյանքի կամ մաստուրբացիայի, սեքսուալ լիբիդոն ի հայտ է գալիս հազվադեպ: Ըստ հետազոտությունների, կանանց 22%-ի մոտ ամբողջ կյանքում չի եղել սեքսուալ լիբիդո, ընդ որում մեծ մասամբ դա կապված է սեռական սխալ դաստիարակության արդյունքում սեռական զգացմունքի ճնշման կամ սեքսուալ զուգընկերոջ անիրազեկության հետ: Հասուն սեքսուալության փուլը բնորոշվում է ներդաշնակ փոխհարաբերություններով` հասկացողության, բարձր-ռոմանտիկ, էրոտիկ և սեքսուալ զգացմունքային տարրերի և բարոյա-էթիկական արժեքների, անհատի կողմնորոշմամբ:

Հասունանալով, տղամարդը ձեռք է բերում սեքսուալ վարքի վերահսկողության ընդունակություն, և հակառակ սեքսուալ փուլի, հաջողությամբ ճնշում է սեքսուալ ցանկությունը, երբ այդ ցանկությունն առաջանում է ոչ տեղին կամ ժամանակին, ինչպես նաև հակասում է նրա անձնական բարոյա-էթիկական սկզբունքներին: Կանանց մեծ մասին բնորոշ է սեռական ցանկության փուլային ինտենսիվությունը, ընդ որում կանանց մեծ մասի մոտ լիբիդոյի բարձրացումը լինում է դաշտանային ցիկլի հետ միասին: