Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Հիվանդությունների կանխարգելում (Prevention of diseases)’ Category

Միզային կաթետրի խնամքը (Urinary catheters care)

Միզային կաթետրի խնամքը (Urinary catheters care)Միզային կաթետր (urinary catheter)

Միզային կաթետրը (urinary catheters) դա այն խողովակն է, որ տեղադրվում է միզապարկում։ Կան բազմաթիվ հիվանդներ, որոնք կրում են միզային տարբեր կաթետրներ։ Սովորաբար միզային կատետր է տեղադրվում տարբեր պատճառներով՝ միզապարկի դատարկում, մեզի քանակի հսկում, տրամաների և վիրահատություններից հետո։

Կաթետրները տեղադրվում են ժամանակավոր կամ մշտական։ Դա կախված է պատճառից։ Օրինակ երբ հիվանդն ունենում է սուր միզակապություն , ապա անմիջապես տեղադրվում է միզային կատետր, որը մնալաով որոշ ժամանակ անց հեռացվում է (բուժումից կամ վիրահատությունից հետո)։ Իսկ խրոնիկ միզակապությունների կամ միզապարկի ատոնիա ժամանակ, երբեմն կարիք է լինելու երկարատև միզային կաթետրի տեղադրում (միզուկային կամ վերցայլքային)։

Ամեն պարագայում շատ կարևոր է իմանալ միզային կաթետրների հետ վարվելու և խնամքի որոշ կանոների մասին․֊

  • Միզային տոպրակը, որը միացվում է կաթետրին պետք է լինի երկար, որպեսզի գիշերվա ընթացքում լարվածություն չառաջացնի ու հեշտացնի շարժունակությունը։
  • Միզային կաթետրի տոպրակը կարելի է նաև ամրացնել ոտքին, որպեսզի ավելի հեշտացնի հիվանդի տեղաշարժը։
  • Կաթետրը չպետք է լարվածություն ունենա, քանի որ այդ դեպքում հնարավոր է դուրս գալը
  • Հետևել հիգիենայի կանոնոերին և օրեկան ջրով լվանալ կաթետրի միացման հատվածը, նաև երբեմն մշակել անտիսեպտիկ գելերով:
  • Խմել բավարար քանակությամբ հեղուկներ հատկապես արյունամիզության դեպքում՝ խուսափելու համար կաթետրի խցանումներից։
  • Դիմել մասնագետ ուրոլոգի օգնությանը խնդիրների առաջացման դեպքում։

Խորհուրդներ ծնողներին` երեխայի առնանդամի խնամքի մասին

Խորհուրդներ ծնողներին` երեխայի առնանդամի խնամքի մասին

Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները ո՛չ էլ ծնողները: Ընդհանչապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ իսկական ֆիմոզի զարգացման:

Հարկավոր է երեխաների առնանդամի մաշկը լվալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից: Այնուհետև որոշ ժամանակ անց աստիճանաբար պետք է ծնողները փորձեն թլիփը հետ քաշել, չհաջողվելու դեպքում պետք է դիմել ուրոլոգի խորհրդատվությանը:

Երեխաների առնանդամը պետք է լվալ փափուկ շորով, օճառի օգտագործման դեպքում պետք է այն լավ լվանալ, չորացնել թլիփն ու գլխիկը, այնուհետև թլիփը առաջ տանել:

Երեխաների առնանդամի գլխիկն ու մաշկը հաճախ է կարմրում: Երբեմն այս կարմրությունը պայմանավարված է թլիփի կողմից արտազատվով նյութերով, որոնց միջոցով մաշկն անջատվում է գլխիկից: Երբեմն այս սպիտակադեղնավուն նյութը շփոթում են թարախի հետ:

Ամեն պարագայում նախադպրոցական տարիքում մայրն է պատասխանատու երեխայի խնամքին, իսկ դպրոցական տարիքից սկսած պետք է երեխային սովորեցնել ինքնուրույն հոգ տանիլ հատկապես սեռական օրգանների խնամքով, վարժեցնել անձնական հիգիենայի կանոնները, սովորեցնել անդամը լվանալ, չորացնել, թլիփը հետ տանել, և բացել անդամի գլխիկը` խուսափելու համար մի շարք հիվանդություններից, հատկապես ֆիմոզից:

Ինչքա՞ն ջուր խմել օրական…

Ինչքա՞ն ջուր խմել օրական…

ջուր (water)

ջուր (water)

Սովորաբար միզապարկի հիվանդությամբ (ցիստիտ, անմիզապահություն..) տառապող հիվանդները խուսափում են հեղուկի ընդունումից`միզարձակությունների քանակը պակասեցնելու նպատակով: Իհարկե, տեղյակ չլինելով, որ քիչ քանակության մեզը փոքրացնում է միզապարկի ծավալը, ավելի զգայուն և ընկալունակ է  դարձնում  այն` միկրոբների և բորբոքումների նկատմամբ: Հետևաբար, ջուր քիչ խմելը կարող է հիվանդի վիճակը ավելի վատթարացնել:

Խուսափելու համար ուրոլոգիական հիվանդությունների բարդություններից (միզաքարային հիվանդություն, միզուղիների բորբոքումներ ևայլն) պետք է պահպանել օրվա հեղուկի բալանսը: Այն պետք է կազմի տղամարդկանց համար` 3-3.5 լիտր, իսկ կանանց` 2-2.5լիտր: Երբեմն դժվար է լինում այդպիսի սովորություն ձևավորելը, այդ դեպքում դա պետք է անել աստիճանաբար: Ցանկալի չէ խմել կոֆեին պարունակող ըմբելիքներ, քանի որ դրանք գրգռում են միզապարկը և խթանում` միզագոյացումը: Կոֆեին են պարունակում սուրճը, թեյը, էներգետիկ ըմպելիքները, կոկա-կոլան, շոկոլատը ևայլն: Ալկոհոլային խմիչքները նույնպես գրգռիչ ազդեցություն ունեն միզապարկի վրա:

Պետք է խմել բնական ջուր, մրգային կամ տարբեր բուսական թեյեր: Կարևոր է օրական խմել մեկ փոքր բաժակի չափով լորամրգի հատապտղի հյութ` (craneberry juice) կանխելու միզուղիների բորբոքումները: Խորհուրդ է տրվում հետևել մեզի գույնին, մուգ լինելու դեպքում` ավելացնել հեղուկի քանակը: