Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Շագանակագեղձի մասին ( About the prostate)’ Category

Ինչպե՞ս է կատարվում շագանակագեղձի ներմիզուկային մասնատումը (TURP):

Հարց։

Ես 58 տարեկան տղամարդ եմ, միզարձակման խանգարման կապակցությամբ ինձ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա և առաջարկվել ներմիզուկային մասնատում (ՏՈՒՌ)։ Կարող եք մանրամասնորեն նկարագրել այդ վիրահատության, հետվիրահատական ընթացքի և բարդությունների մասին։

Պատասխան։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Շագանակագեղձի ադենոմայի բուժման ամենաարդյունավետ եղանակն է համարվում ներմիզուկային մասնատումը կամ տրանսուրետրալ ռեզեկցիան։ Այս վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացման ներքո (հիվանդը զարթուն է և պորտից ներքև ցավազրկված է), երբ հատուկ գործիք է անցկացվում միզուկի միջոցով մինչև միզապարկ ու կատարվում է ցիստոսկոպիա։ Այնուհետև գործիքը փոխարինվում է ռեզեկտոսկոպով (այն գործիքը, որի միջոցով կատարվում է վիրահատությունը), և կատարվում է շագանակագեղձի գերաճած հյուսվածքի մասնատում։ Ադենոմայի կտորները հեռացվում են միզապարկի լվացման միջոցով, կատարվում է նաև արյունահոսող անոթների կուագուլիացիա (այրում)։ Սովորաբար այս վիրահատության ընթացքը տևում է 1-1.5 ժամ, վերջում տեղադրվում է եռաճյուղ ուրետրալ ֆոլեյ կատետր (խողովակ, որի միջոցով մի կողմից միզապարկը լվացվում է ստերիլ հեղուկով ու մյուս կողմից դուրս բերվում այն)։ Վերջինս հեռացվում է, երբ հիվանդի մեզը մաքրվում է , դա սովորաբար լինում հետվիրահատական 2-3 րդ օրերին, այնուհետև հիվանդը միզում է բնական ճանապարհով, որոշվում է մնացորդային մեզը, և տրվում են համապատասխան խորհուրդներ։

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատման բացարձակ հակացուցումները սովորաբար կարող են կապված լինել ուղեկցով ծանր հիվանդությունների հետ (սիրտ֊անոթային, թոքային, արյան մակարդելիության խանգարումներ, խրոնիկ երիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ․․․)։ Իսկ վիրահատական ցուցումներն են՝ ստորմիզապարկային խցանումները (հատկապես շագանակագեղձի բարորակ գերաճը), շագամակագեղձի ադենոմայով պայմանավորված՝ միզուղիների բորբոքումները, արյունամիզությունը, միզակապությունը, միզապառկի քարերը, ինչպես նաև միզապարկի և երիկամների ախտահարումը։

Որպես հետևանք մեծ մասամբ հետվիրահատական շռջանում հիվանդների մոտ կարող է դիտվել հետադարձ սերմնաժայթքում, իսկ հազվադեպ բարդություններից են՝ միզապարկի վզիկի սկլերոզը, միզուկի նեղացումները, էրեկտիլ դիսֆունկցիան, արյունահոսությունը ևայլն։

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատում (TURP)

Շագանակագեղձի առողջություն (prostate health)

Շագանակագեղձի առողջություն (prostate health)

Շագանակագեղձի (prostate) առողջության սպառնացող ախտանշաններն են.-

Շագանակագեղձի առողջություն (prostate health)

Շագանակագեղձի առողջություն     (prostate health)

  • Հաճախամիզություն
  • Դժվարամիզություն
  • Ցավոտ միզարձակություն
  • Արյունամիզություն
  • Հեմատոսպերմիա (արյուն սերմի մեջ)
  • Միզարձակման ընդհատում
  • Էրեկցիայի խանգարում կամ դժվարացում
  • Ցավոտ էրեկցիա
  • Հաճախակի ցավեր՝ մեջքի ստորին հատվածներում, վերցայլքային կամ շեքի շրջաններում

Վերոնշյալ ախտանաշանները կարող են հանդիպել շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ: Այդ հիվանդություններն են՝

Ռադիոառողջարան: Տղամարդկանց «երկրորդ սիրտը»

Ռադիոառողջարան (FM106.5): Առողջ տղամարդը ամուր  հայրենիքի գրավականն է: Մենք կարևորում ենք մեր տղամարդկանց առողջությունն ու Ուրուլոգիայի կենտրոնի ուրոլոգ` Ռաֆֆի Ջանեցյանի օգնությամբ բացահայտում առողջ տղամարդ ունենալու գաղտնիքները:

Ռադիոառողջարան (05.06.2014): Տղամարդկանց «Երկրորդ սիրտը»

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Գիշերամիզությունը և կյանքի որակը (Nocturia & Quality of Life)

Գիշերամիզությունը և կյանքի որակը

(Nocturia & Quality of Life)

Գիշերամիզությունը և կյանքի որակը (Nocturia & Quality of Life)

Գիշերամիզությունը և կյանքի որակը (Nocturia & Quality of Life)

Գիշերային հաճախամիզությունը համարվում է ստորին միզուղիների և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (LUTS/BPH) ամենաանհանգստացնող գանգատը ոչ միայն հիվանդի, այլև նրա կնոջ համար: Պատճառը այն է, որ գիշերամիզությունը հիմնականում բերում է քնի խանգարման:

Կատարված հարցումների համաձայն, 50-93 տարեկան տղամարդկանց  շրջանում պարզվել է, որ գիշերամիզությունը համարվում է քնի խանգարման հիմնական պատճառը:

Քնի խանգարման հետ մեկտեղ, ընկնում է մարդկանց ցերեկային ակտիվությունը, նվազում էներգիան և վատանում ինքնազգացողությունը: Գիշերամիզությամբ հիվանդները տառապում են խրոնիկական հոգնածությունից և կենտրոնացման դժվարությունից: Վերջիններս կարող են հանգեցնել ճանապարհային և աշխատանքային պատահարների ավելացմանը: Գիշերամիզությունը կարող է բերել նաև սիրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և դեպրեսիայի խորացմանը:

Այսպիսով շատ մեծ կապ կա գիշերային հաճախամիզության և կյանքի որակի միջև:

Հետևաբար շատ կարևոր է ուշադրություն դարձնել այդ ախտանշանի վրա, հարցաշարերի միջոցով պարզել գիշերամիզության հաճախականությունը, վերլուծել նրա պատճառներն ու ազդեցությունը կյանքի որակի վրա: Այնուհետև կազմապերպել հիվանդի սիմպտոմատիկ կամ վիրահատական բուժումը:

Ե՞րբ և ի՞նչ նպատակով պետք է կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն:

Հարց:Ե՞րբ և ի՞նչ նպատակով պետք է կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն:

Պատասխան: Շագանակագեղձի արտազատուկի քննությունը (prostatic secretion test) կատարվում է այդ օրգանի բորբոքային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով: Պրոստատիտը ամենատարածված ուրոլոգիական հիվանդություններից է: Այն բորբոքային հիվանդություն լինելուց բացի` ունի մեծ ազդեցություն տղամարդու միզասեռական և վերարտադրողական համակարգերի, և ընդհանրապես կյանքի որակի վրա: Հետևաբար, այս հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր է չորս բաժականի քննությունը (4-glass test):

Շագանակագեղձի արտազատուկի քննություն (prostatic secretion test)

Շագանակագեղձի արտազատուկի քննություն (prostatic secretion test)

Հիվանդը ներկայանում է կլինիկա չմիզած վիճակում, հավաքվում են մեզի  1-ին, 2-րդ բաժինները, այնուհետև վերցվում է շագանակագեղձի արտազատուկը` ուղիղ աղիքային մատնային քննության միջոցով, որից հետո վերցվում է նաև մեզի 3-րդ բաժինը: Կատարվում է այս նմուշների միկրոսկոպիկ քննություն` բորբոքային բջիջների հայտնաբերման նպատակով, ինչպես նաև բակտերիոլգիական քննություն` միկրոբների տեսակն ու քանակը ճշտելու նպատակով: Ուրոլոգը իրավասու է տվյալ հետազոտությունը կատարելու` քանի որ բացի շագանակագեղձի բորբոքումից` գոյություն ունեն նաև այլ հիվանդություններ, ինչպիսին են`շագանակագեղձի ադեոման և շագանակագեղձի քաղցկեղը:

Շագանակագեղձի մերսում (prostate massage)

Շագանակագեղձի մերսում (prostate massage)

Շագանակագեղձի մերսումը (prostate massage) կիրառվում է բժշկական կամ սեռական ստիմուլիացիայի նպատակով:  Շագանակագեղձը հանդիսանում է կարևոր օրգան սեռական ստիմուլիացիայի և սերմնաժայթքման առումով: Այն գտնվում է ուղիղ աղիքի առաջնային պատի տակ, հետևաբար նրա մասաժը կատարվում է ուղիղաղիքային մանտային քննության միջոցով (ՈՒՄՔ):

ՈՒՄՔ կիրառվում է ուրոլոգիական մի շարք հիվանդությունների ախտորոշման  (շագանակագեղձի քաղցկեղ, ադենոմա և պրոստատիտ), ինչպես նաև շագանակագեղձի արտազատուկի հետազոտման նպատակով: Շագանակագեղձը հանդիսանալով G կետ, նրա մասաժը կարող է առաջացնել  նաև սեռական գրգռվածություն և օրգազմ:

Շագանակագեղձի մերսումը նախկինում կիրառվել է խրոնիկական պրոստատիտի բուժման նպատակով, և շարունակվում է կիրառվել որոշ երկրներում: Սակայն ունի մի շարք հակացուցումներ, ինչպիսին են` սուր պրոստատիտը, որի ժամանակ կարող է առաջանալ սեպսիս: Շագանակագեղձի քաղցկեղը նույնպես հակացուցում է մասաժի համար:

Շագանակագեղձի մերսումը  կատարվում է նուրբ եղանակով և հատուկ քսուքների օգնությամբ:

Այժմ գոյություն ունեն արդի սարքավորումներ, որոնք բազմաֆունկցիոնալ են և օգտագործվում են շագանակագեղձի մերսման, արյան շրջանառոության լավացման և ստիմուլիացիայի համար:

Շագանակագեղձի ֆունկցիաները

Շագանակագեղձի ֆունկցիաները (Prostate functions)

Շագանակագեղձ (prostate)

Շագանակագեղձ (prostate)

Շագանակագեղձը շատ կարևոր ու կենսական արական օրգան է, որն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ, որոնք են.-

  • Գեղձային ֆունկցիա: Շագանակագեղձ հանդիսանում է գեղձային օրգան, որի արտազատուկը ունի հիմնային միջավայր, և նպաստում է սերմնաբջիջների լողալուն` հեշտոցի թթվային միջավայրում:
  • Սերմնահեղուկի ջրիկացման ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկը, սերմնաբշտերի հեղուկի հետ միասին նպաստում են սերմնաբջիջների տեղափոխմանը: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) արտադրվում է շագանակագեղձի կողմից և նպաստում է սերմնահեղուկի ջրիկացմանը: Սերմնաբշտերն արտադրում են մի սոսնձող նյութ, որի ազդեցությամբ սերմնահեղուկը կպչում է արգանդի վզիկին: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) հատուկ ֆերմենտի օգնությամբ քայքայում է տվյալ նյութը, և նպաստում սերմնաբջջի ներթափանցմանը դեպի արգանդ: Հետևաբար սրանով կարող ենք բացատրել (PSA) քննության տվյալների տատանումը, հատկապես սեռական հարաբերությունից հետո:
  • Մկանային ֆունկցիա: Շագանակագեղձի մկանային օրգան լինելու շնորհիվ տեղի է ունենում սերմնաժայթքում, հետևաբար նպաստելով սերմի ներթափանցմանը նախ հեշտոց, այնուհետև` արգանդի խոռոչ:
  • Վերարտադրողական ֆունկցիա: Շագանակագեղձի սերմի մղման հատկության շնորհիվ, նախ տղամարդն ունենում է սեռական հաճույք կամ օրգազմ, այնուհետև դա կարևոր նախապայման է վերարտադրողության համար:
  • G կետ: Շագանակագեղձը հանդիսանում է սեռական ստիմուլիացիայի կետ, որի միջոցով
    մեծանում է սեռական գրգռվածությունն ու օրգազմի աստիճանը: Շագանակագեղձի հատուկ վարժանքների շնորհիվ հնարավոր է ունենալ “ներքին սերմնաժայթքում”, դրանով իսկ պահպանելով սեռական էներգիան:
  • Զտող ֆունկցիա: Շագանակագեղձն ունի հակատոքսիկ ազդեցություն, մաքրելով սերմը բոլոր վնասակար նյութերից և ապահովելով նրա որակը: Հետևաբար միջավայրի թունավոր նյութերի և որոշ սննդամթերքի բացասական ազդեցությունը պատճառ են` շագանակագեղձի հիվանդություննրի և հատկապես քաղցկեղի տարածվածությանը:
  • Էրեկտիլ ֆունկցիա: Առնանդամը նյարդավորող նյարդերը անցնում են շագանակագեղձի կողմնային մակերոսով, հետևաբար շագանակագեղձի որոշ վիրահատություննր (արմատական հեռացում կամ ճառագայթումը) կարող են ունենալ էրեկտիլ դիսֆունկցիա:
  • Մանրեասպան ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկներն ունեն մանրեասպան հատկություն, հետևաբար սրանով է բացատրվում միզուղիների բորբոքումների քիչ տարածվածությունը տղամարդկանց մոտ` կանանց համեմատ:
  • Փականային ֆունկցիա: Միզային ներքին փականը գտնվում է շագանակագեղձից վերև, իսկ արտաքինը` նրա ստորին սահմանում: Այս փականները ապահովում են տղամարդու միզապահության  ֆունկցիան: Միաժամանակ այս փականների սինխրոն աշխատանքի շնորհիվ սերմնաժայթքման ժամանակ սերմը չի խառնվում մեզի հետ: Շագանակագեղձի վիրահատությունների ժամանակ վնասվում է ներքին փականը ու առաջանում է հետադարձ սերմնաժայթքում: Իսկ արտաքին փականի վնասումը կամ ախտահարումները առաջացնում են անմիզապահություն:
  • Հորմոնային ֆունկցիա: Շագանակագեղձի 5 ալֆա ռեդուկտազա հորմոնը պատասխանատու է տեստոստերոնի փոխակերպմանը` դիհիդրոտեստոստերոնի: Վերջինս ապահովում է տղամարդու սեռական ցանկությունն ու ֆունկցիան: Ժամանակի ընթացքում պակասում է այս հորոնմի քանակը` բերելով սեռական ցանկության և ֆունկցիայի անկման:

Այսպիսի կոմպլեքս ֆունկցիա ունեցող գեղձի հիվանդությունները կարող են իսկական քաոս առաջացնել տղամարդու միզասեռական առողջության հարցում և մեծապես ազդել մարդու կյանքի որակի վրա: