Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Հրատապ ուրոլոգիա (Urgent urology)’ Category

Սուր պիելոնեֆրիտ (Acute pyelonephritis)

Սուր պիելոնեֆրիտ (Acute pyelonephritis)

Սուր պիելոնեֆրիտը (երիկամի ավազանի բորբոքում) համարվում է կյանքին սպառնացող հիվանդություն և կարիք ունի շտապ ախտորոշման և բուժման:

Սուր պիելոնեֆրիտ (Acute pyelonephritis)

Սուր պիելոնեֆրիտ (Acute pyelonephritis)

Պատճառները հիմնականում կապված են վերելակ ճանապարհով երիկամի պարենխիմա ինֆեկցիայի ներթափանցման հետ: Աղիքային ցուպիկը համարվում է սուր պիելոնեֆրիտի ամենատարածված հարուցիչը (մոտ 80%): Այլ հարուցիչներից են` Klebsiella, Proteus, Enterobacter, Pseudomans, Seratia, gram-positive bacteria, Streptococcus faecalis, S. aureus…:

Կանանց մոտ այն կարող է զարգանալ ցիստիտի բարդացման հետևանքով: Հղի կանանց մոտ հանդիպում է` մոտ 20-30% դեպքերում, և այն պայմանավորված է չբուժված անախտանիշ բակտերիուրիայով: Իսկ դաշտանադադարային տարիքի կանանց սուր պիելոնեֆրիտի պատճառ է համարվում ատրոֆիկ վագինիտը, որի ժամանակ տեղի է ունենում պաթոգեն միկրոբների աճ` հեշտոցի pH բարձրացման և լակտոբացիլների բացակայության պայմաններում:

Տղամարդկանց մոտ պիելոնեֆրիտը կապված կարող է լինել շագանակագեղձի բորբոքումների, միզուղիների խցանման, երկարատև տեղադրված միզային կատետրի և մեզում ինֆեկցիայի առկայության հետ:

Իսկ երեխաների մոտ հիվանդության պատճառ կարող են լինել նաև միզապարկի-երիկամային ռեֆլյուքսը (մեզի հետհոսք):

Ախտանշաններ:

  • Ստորին միզուղիների ախտանշաններ (դիզուրիա, հաճախամիզություն, անզուսպ միզարձակություն, վերցայլքային ցավեր, արյունամզիություն)
  • Գոտկային ցավեր
  • Ջերմություն (39° և բարձր)
  • Դող և սարսուռ
  • Սրտխառնոց և փսխում

Ախտորոշում:

Անհրաժեշտ է մանրամասն անամնեզ հավաքել հիվանդության պատմության մասին, կատարել օբյեկտիվ, լաբորոտոր (արյան և մեզի ընդհանուր քննություն, մեզի բակտերիոլոգիական քննություն) և գործիքային (սոնոգրաֆիա, ռենտգենոգրաֆիա, կոմպյուտերային տոմոգրաֆիա…) քննություններ:

Բարդություններ:

  • Սուր երիկամային անբավարարություն (Acute renal failure): Հազվադեպ է, դրան կարող են նպաստել նաև այլ գործոններ, ինչպիսին են` դեղորայքը, հիպովոլեմիան, միզային խցանումը և սեպսիսը:
  • Երիկամի կնճռոտում (Renal scarring): Երեխաների մոտ հանդիպում է մոտ 15% և պայմանավորված է ջերմությամբ ուղեկցվող միզուղիների ինֆեկցիաներով: Ցիստիտը, պիելոնեֆրիտը, կրկնվող միզուղիների ինֆեկցիաները, միզուղիների խցանումը և միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը կարող են բերել երիկամների կնճռոտման` հատկապես ժամանակին չբուժելու դեպքում:

    Պիոնեֆրոզ (Pyonephrosis)

    Պիոնեֆրոզ (Pyonephrosis)

  • Երիկամի թարախակալում (Renal abscess)
  • Հարերիկամային թարախակալում ( perirenal abscess)
  • Սեպսիս (sepsis) : Սեպսիս կարող է զարգանալ հատկապես խրոնիկական երիկամային ախտահարումների և տարեցների մոտ:
  • Սեպտիկ շոկ (Septic shock)
  • Emphysematous pyelonephritis: Երբ օդ է հավաքվում երիկամի պարենխիմայի, ավազանի կամ հարերիկամային բջջանքի մեջ: Մահացությունը բավականին բարձր է (20-80%):
  • Միզուղիների խցանման բարդություններից են` հիդրոնեֆրոզ, պիոնեֆրոզ, ուրոսեպսիս, և xanthogranulomatous pyelonephritis

Բուժում:

  • Հակաբիոտրիկներ: Համարվում են ամենակարևորը պիելոնեֆրիտի բուժման մեջ: Բուժման սկզբում կիրառվում են ներերակային, այնուհետև  ներքին ընդունման անտիբիոտիկներ:
  • Ներերակային հեղուկներ
  • Վիրահատություն: Կիրառվում է բարդությունների դեպքերում (երիկամի կամ հարերիկամային բջջանքի թարախակալում…)
  • Երիկամի կատետերիզացիա և ստենտավորում: Միզուղիների խցանման ժամանակ անհրաժեշտ է կատարել երիկամի ստենտավորում` երիկամներից մեզի հոսքը ապահովելու համար :

Ամորձու ոլորում (Testicular torsion)

Ամորձու ոլորում (Testicular torsion)

Ամորձու ոլորումը իր առանցքի, այսինքն սերմնալարի շուրջ բերում է ամորձու արյան շրջանառության խանգարման, հանկարծակի ցավի և այտուցի: Այն կարող է տեղի ունենալ տրավմայի, ֆիզիկական ակտիվության կամ քնի ժամանակ:Ամորձու ոլորումը կարիք ունի հրատապ վիրահատական միջամտության: Վաղ ախտորոշումն ու վիրահատությունը կարող են օգնել ամորձու և նրա ֆունկցիա պահպանմանը, իսկ ուշացած դեպքերում առաջանում է ամորձու մեռուկ և ենթակա է հեռացման:

Բժշկական դեպք:

  • Հիվանդի տարիք: 18 տարեկան
  • Գանգատներ: Ամորձու ցավ, այտուց և պնդություն, որոնք ունեցել են 5 օրվա վաղեմություն
  • Չի դիմել ուրոլոգիական խորհրդատվության
  • Ընդունվել է հիվանդանոց`12.06.2013-ին և կատարվել է շտապ վիրահատություն` ամորձու հեռացում

Սուր միզակապություն (Acute urinary retention)

Սուր միզակապություն (Acute urinary retention)

Սուր միզակապություն (Acute urinary retention)

Սուր միզակապություն (Acute urinary retention)

Դա միզելու անկարողությունն է, որն առաջացնում է որովայնի ստորին հատվածի սուր ցավեր և կարիք ունի շտապ ուրոլոգիական միջամտության:

Պատճառը`միզուկի և միզապարկի խցանումներն են, որոնք առաջանում են հետևյալ հիվանդությունների ժամանակ.-

Միզային կատետր (urinary catheter)

Միզային կատետր (urinary catheter)

Սուր միզակապությունը պետք է շտապ միջամտել` մեզի հոսք տալու նպատակով: Դա կատարվում է կատետերիզացիա միջոցով, երբ անցկացվում է սիլիկոնային խողովակ դեպի միզապարկ`մեզը բաց թողնելու նպատակով: Իսկ դա չհաջողվելու դեպքում երբեմն կատարվում է վերցայլքային միզային խողովակի տեղադրում (ցիստոստոմիա):

Այնուհետև պետք է հետազոտել հիվանդին` սուր միզակապության պատճառը պարզելու,  և համապատասխան բուժում կամ վիրահատություն կատարելու նպատակով:

Արյունամիզություն

Արյունամիզություն (Hematuria)

Արյունամիզությունը դա արյան առկայությունն է մեզի մեջ: Համարվում է ազդանշան օրգանիզմի կողմից և կարիք ունի մեծ ուշադրության:

Արյունամիզության պատճառները բազմաթիվ են, որոնցից են.-

Արյունամիզություն (Hematuria)

Արյունամիզություն (Hematuria)

Արյունամիզության դեպքում հարկավոր է կատարել մի շարք քննություններ` մեզի ընդհանուր անալիզ, սոնոգրաֆիկ քննություն, երբեմն ցիտոլոգիական, ռենտգենայն, կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտոթյուններ: Որոշ դեպքերում կարիք է լինում արյունամիզության ախտորոշման նպատակով կատարել ցիստոսկոպիա, երբ գործիքի միջոցով դիտվում է միզուկը, միզապարկի խոռոչն ու միզածորանների բացվածքները:

Խորհուրդ է տրվում արյունամիզության առաջին իսկ նշանի դեպքում դիմել ուրոլոգի խորհրդատվությանը: Նույնիսկ անցողիկ լինելու պարագային, պետք է հսկել հիվանդին` բացառելու համար թաքնված ուռուցքային հիվանդությունը:

Երիկամային խիթ

Երիկամաքարային խիթ (Renal colic)

Երիկամի քար (Kidney Stone)

Երիկամի քար (kidney-երիկամ, ureter-միզածորան, bladder-միզապարկի)

Երիկամաքարային խիթերը ուրոլոգիական շտապ դեպքերի մեծ տոկոսն են կազմում: Այս հիվանդությունը հասուն տարիքի մարդկանց մոտ (30-50 տարեկան հասակում) ավելի հաճախ է հանդիպում, քան երեխաների: Տղամարդկանց մոտ երեք անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց: Երիկամաքարային հիվանդությունը ավելի հաճախ է հանդիպում զարգացող երկրներում:

Ճիշտ է, գիտության զարգացման հետ բազմաթիվ նվաճումներ են արձանագրվել, որոնք նաեւ այս բնագավառում օգնել են քարերի բուժման ու կանխարգելման նոր միջոցների ի հայտ գալուն: Բայց այս պրոբլեմը դեռեւս այժմեական է: Քարերի առաջացումը մեծ մասամբ կապված է մեզի մեջ աղերի գերհագեցվածության եւ բյուրեղացման հետ: Նաեւ մեծ դեր ունեն ժառանգականությունը, տարիքը, սեռը, միզուղիների ինֆեկցիաները, սնունդը եւ մետաբոլիկ խանգարումները:

Կան համր քարեր, որոնք մեզի արտահոսքի խանգարում չեն առաջացնում, հետեւաբար՝ անախտանիշ են լինում: Դրանք կամ ինքնաբերաբար տեղաշարժվում են երիկամից դեպի արտաքին աշխարհ կամ, մնալով երիկամում, ավելի մեծանում են` պատճառելով ցավեր, բորբոքում, արյունամիզություն եւ երիկամի վնասում:

Իսկ ընդհանրապես երիկամային խիթի ախտանիշներն են՝ սուր ցավեր գոտկային շրջանում, սրտխառնոց եւ փսխում, արյունամիզություն, բորբոքման առկայության պարագային նաեւ ջերմություն:

Ռենտգենյան եւ սոնոգրաֆիկ քննությունները մեծ դեր են խաղում քարերի ախտորոշման մեջ: Իսկ միզաքարային հիվանդությունների բուժման մեթոդները տարբեր են. քարերի հեռակա հարվածային փշրում, էնդոսկոպիկ եւ վիրահատական հեռացում, նաեւ դեղորայքային բուժում:

Առնանդամի կոտրվածք

Առնանդամի կոտրվածք (Penile fracture)

Առնանդամի  կոտրվածք (Penile fracture)

Առնանդամի կոտրվածք (Penile fracture)

Առնանդամի կոտրվածքը տեղի է ունենում էրեկցիայի ժամանակ և համարվում է ծանր տրաումա:

Առաջանում է, երբ առնանդամը շատ ուժգին պենետրացիա կատարելու ժամանակ սխալմամբ` կպնում է շեքին կամ ցայլոսկրին: Պատահում է նաև ձեռնաշարժության (մաստուրբացիա) ժամանակ, հանկարծակի էրեկցիայի վիճակում անկողնում պտտվելու, կամ առնանդամի “մասաժ”-ի , ինչպես նաև ալկոհոլ օգտագործած կամ հարբած վիճակում հանկարծակի և արագ սեռական դիրքը փոխելու հետևանքով: Կարող է առաջանալ նաև Պեյրոնիի հիվանդության (առնանդամի ֆիբրոզ փոփոխություն) ժամանակ:

Առնանդամի կոտրվածքի նշաններն են` հանկարծակի ճթթոցի լսումը, որին հաջորդում է էրեկցիայի թուլացումը, այնուհետև` առնանդամի սուր ցավեր, այտուց, գունափոփոխում և դեֆորմացիա, նաև միզարձակման դժվարություն:

Բուժումը շտապ վիրահատական եղանակով է: