Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Հոգեբանական վիճակներ (Psychological conditions)’ Category

Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը (Psychosexual status during menopause)

Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը (Psychosexual status during menopause)

Կանանց մեծ մասը, հասնելով 45-50 տարիքային շեմին, իրենց սեռական կյանքում զգալի փոփոխություններ են նկատում: Ոմանց մոտ այդ փոփոխությունները դրական են, ոմանց մոտ էլ` հակառակը: Սակայն կարևոր է հիշել, որ փոփոխությունները բնական են, իսկ անցանկալի հետևանքները միշտ էլ հնարավոր է ուղղել կամ կասեցնել:

Karine Matosyan49 frequent and painful urination, 098-657956 Alaverdi TV 10000

Դաշտանադադար և կնոջ հոգեսեռական վիճակ

Բնականաբար դժվար է սահմանել «նորմալ սեռական կյանք» հասկացողությունը։ Սակայն ընդունված է համարել, որ սեռական հարաբերություններում ամեն բան կարգին է, եթե `

  • Դուք ունակ եք հաճույք ստանալ սեքսից,
  • Ձեզ և ձեր զուգընկերոջը գոհացուցիչ է սեռական ցանկության տվյալ մակարդակը և սեքսուալ կյանքի տվյալ որակը:

Դաշտանադադարի ժամանակ կինը կարող է հանդիպել այնպիսի տարածված խնդիրների, ինչպիսիք են`

  • Սեռական ցանկության նվազում
  • Սեքսի ժամանակ հեշտոցում ցավային զգացողություններ
  • Օրգազմի բացակայություն
  • Զուգընկերոջ մոտ էրեկտիլ դիսֆունկցիա

Առանձին անդրադարձի է արժանի դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը, որը լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխությաններից: Ոչ ստաբիլ հորմոնալ ֆոնը պատճառ է հանդիսանում դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից է`

    • Գերգրգռվածությունը
    • Հաճախակի լացը
    • Անհանգստության մշտական զգացողությունը
    • Ոչ կայուն էմոցիոնալ վիճակը
    • Հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները
    • Անքնությունը
    • Խրոնիկ հոգնածությունը

Հարկ է հիշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, որը պետք է անպայմանորեն տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով:

Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքում հոգեկան և ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջ բերում։ Այդ իսկ պատճառով ավելի քան կարևորվում է զուգընկերոջ ուշադրությունն ու աջակցությունը հատկապես այս փուլում:

Բժիշկը և դեպրեսիան ( Physician Depression)

Բժիշկը և դեպրեսիան

Բժիշկների շրջանում ընդհանուր արմամբ քիչ են սիրտանոթային և քաղցկեղային հիվանդությունները, սակայն զգալիորեն բարձր թիվ են կազմում դեպրեսիաները և ինքնասպանության դեպքերը։ Սխալված չենք լինի ասելով, որ բժիշկները նույնպես չունեն իմունիտետ ամենօրյա խնդիրների և դեպրեսիաների նկատմամբ։ ԱՄՆ֊ում տարեկան մոտ 400 բժիշկ է դիմում ինքնասպանության։ Նրանք հատկապես չբուժված դեպրեսիաների, վթարներից առաջացած հոգեկան խանգարումների, ալկոհոլիզմի, թմրանյութերի չարաշահումների արդյունք են։Բժիշն ու ինքնասպանությունը (Doctors and suicide)))

Կատարված հետազոտական աշխատաքները հաստատել են, որ դեպրեսիան հանդիպում է տղամարդ բժիշկների 12%֊ի և կին՝ 18%֊ի մոտ։  Բժիշկների մոտ դեպրեսիաները կարող են աննկատ մնալ և մինչև վերջ չբուժվել, քանի որ վերջիններս ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ են փորձում լուծել իրենց խնդիրները։ Սեփական հոգեվիճակի ինքնախտորոշումը շատ բարդ է, հետևաբար բժիշկները հաճախ են սխալվում սեփական հիվանդության ախտորոշման և բուժման հարցում: Իսկ ինչ վերաբերվում է ինքնասպանության մտքերին, ապա յուրաքանչյուր բժիշկ գիտակցում է, որ դա վատ արարք է, սակայն նախընտրում է քողարկել իր հիվանդությունն ու ինքնասպանության մտադրությունը:
Բժիշկների մոտ դեպրեսիաների ախտորոշումն ու բուժումը իսկապես լուրջ խնդիր է: Դեպրեսիայի ժամանակ ինքնագնահատականի իջեցման պատճառով մասնագետի մոտ նկատվում է աշխատունակության անկում և մոտիվացիայի պակաս։

Բժշկի դեպրեսիայի ախտանիշներից և  վարքագծի դրսեվորումներից են․֊

  • Նյարդայնություն, գրգռվածություն և միջանձնային կոնֆլիկտներ
  • Շրջապատի հետ մերթ չափազանց մտերմություն և մերթ՝ անհարկի պաշտոնական ” սառը” կեցվածք
  • Մասնագիտական պարտավորությունների մեջ թերացումներ, ուշադրության պակաս և սխալներ
  • Ոչ ռացիոնալ և ռիսկային որոշումներ
  • Բժշկական պարագաների նկատմամբ արհամարհանք (սպիտակ խալաթ, ձեռնոց, դիմակ…)
  • Քնի խանգարումներ (անքնություն կամ քնկոտություն)
  • Սեռական  և անպարկեշտ բնույթի արտահայտություններ
  • Հաճախակի աշխատատեղի փոփոխություն
  • Եւայլն․․․

Ինչ վերաբերվում է ինքնասպանություններին, ապա բժիշկների մոտ այս ռիկսը մոտավորապես երկու անգամ ավելի բարձր է, քան բնակչության այլ խմբերի հետ համեմատած: Կին բժիշկները ավելի քիչ են հակված ինքնասպանության փորձ կատարելու, քան մնացած կանայք: Բժիշկների կողմից ինքնասպանության փորձերի մեծ մասը մահվան ելք են ունենում, քանի որ նրանց մեծ մասին հասանելի են մահացու ազդեցության դեղամիջոցները:

Փաստ է, որ բժիշկները իրենց դեպրեսիաների կամ  ինքնասպանության մտադրությունների կապակցությամբ հազվադեպ են դիմում իրենց կոլեգաներին՝ պրոֆեսիոնալ օգնության ստանալու նպատակով: Սա պայմանավորված է աշխատանքը կորցնելու, հոգեկան հիվանդության “պիտակից” խուսափելու և խնդրի մասին ուրիշների տեղեկենալու վախով:

Հաշվի առնելով նմանատիպ պրոբեմի առկայությունը բժշկական բնագավառում, ապա պետական առողջապահական համակարգում  պետք է կարևորվի նախևառաջ հենց բժիշկների ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրները։ Այս միջոցով կարող են նվազել բժիշկների հոգեկան առողջական խնդիրները և կանխվել ողբալի դեպքերը…

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդու կլիմաքս (Andropause)Հաճախ տղամարդիկ տարիքի հետ չեն նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իրենց օրգանիզմում: Այդ փոփոխություններից են՝ հոգնածությունը, նյարդայնությունը, հիշողության թուլացումը, սեռական ակտիվության նվազումը, ևայլն: Արտաքնապես տղամարդկանց կլիմաքսը կարող է արտահատվել մաշկի չորության, կնճիռների առաջացման, դեմքի մազածածկույթի աճի դանդաղեցման տեսքով: Հաճախ են հանդիպում նաև դեպքեր, երբ տղամարդն ավելորդ քաշ է հավաքում որովայնի և գոտկատեղի շրջանների ճարպակալման արդյունքում: Այսպիսով տղամարդկանց մոտ վերանում է նախաձեռնողականություն, ֆիզիկական և մտավոր ակտիվություն ցուցաբերելու ցանկությունն ու կարողությունը, և նրանք դադարում են մանագիտական և հոգևոր աճ գրանցել:

Այս շրջանում, երբ սկսվում են արտահայտվել տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական կողմերը, հնարավոր է`

  • նորությունների դժվարությամբ  յուրացում
  • հիշողությանը և ուշադրության կենտրոնացման թուլություն
  • անբացատրելի վախի զգացողություն
  • դեպրեսիաների առաջացում
  • առատ քրտնարտադրություն

Հարկ է նշել, որ սեռական ֆունկցիաները 50-ից հետո որոշակի փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է սեփական թերարժեքության զգացողության պատճառ հանդիսանալ: Նվազում է նաև սեռական ցանկությունը, առավոտյան էրեկցիան, սեռական ակտի տևողությունը: Որպես կանոն այս տարիքի տղամարդիկ իրենց սեքսուալ հետաքրքրության նվազումը արդարացնում են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, սթրեսներով և ընտանեկան հոգսերով:

Տղամարդկանց կլիմաքսն ու տեստոստերոնը

Տղամակդնաց մեծամասնությունը նախընտրում է ուշադրություն չդարձնել կլիմաքսի վերոնշյալ նախանշաններին, քանի որ համարում են, որ դրանք անխուսափելի տարիքային փոփոխություններ են։ Նրանք հաճախ ամաչում են այս խնդիրների մասին բարձրաձայնել նույնիսկ մտերիմների հետ։ Շատ կարևոր է իմանալ, որ ծերացման արտաքին դրսևորումները օրգանիզմի ներքին վիճակի հայելային արտացոլումն են։ Այս տարիքում հաճախ բարձրանում է խոլեստերինի և շաքարի մակարդակը արյան մեջ, արդյունքում առաջացնելով՝ աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ և զարկերակային ճնշումը։ Ընդհանուր արմամբ առաջանում է կենսական օրգանների արյան մատակարարման խանգարում և թթվածնային քաղց։

Ապացուցված է, որ ծերության նախանշանները տղամարդկանց և կանանց մոտ կապված են հորմոնների մակարդակի իջեցման հետ: Տղամարդկանց կարևորագույն հորմոնի՝ տեստոստերոնի նվազումը արյան մեջ հանդիսանում է կլիմաքսի գլխավոր պատճառնը։ Հետևաբար, տեստոստերոնի փոխլրացումը հիմնական բուժման եղանակն է։ Այս բուժումը անհատական է և կարող է ամբողջությամբ լուծել վերոնշյալ խնդիրը հիվանդների մոտ:

Եզրակացնելով, տղամարդկանց կլիմաքսը գոյություն ունեցող, բայց շատ հաճախ անտեսվող իրողություն է, և դրա հաղթահարումը կախված է հարցի վերաբերյալ գրագետ ու գիտակցված մոտեցումից:

Հոմոֆոբիա (Homophobia)

Հոմոֆոբիա կամ տրանսֆոբիա

Հոմոֆոբիան դա բացասական տրամադրվածությունն ու վերաբերմունքն է արվամոլների, լեզբուհիների և բիսեքսուալների նկատմամբ։

Այս բացասական վերաբերմունքի դրսեվորվում է տարբեր ձևրեով՝ խտրականություն, վիրավորանք, սպառնալիք, ագրեսիա, բռնություն, ևայլն։ Սակայն հոմոֆոբիան արտահայտվում է նաև թաքուն ձևով, երբ մարդիկ խուսափում են գտնվել նմանօրինակ մարդկանց շրջապատում և զրուցել նրանց հետ այսպիսի թեմաների շուրջ։

Իհարկե հոմոֆոբիայից ազատվելը դժվար է, սակայն աստճանաբար պետք է գիտակցել, որ “փոքրամասնություններ” եղել են ու կան, և հարկավոր է վերաբերմունքի փոփոխություն կամ գոնե նմանօրինակ դրսեվորումների սահմանափակում։

Նոզոֆոբիա (Nosophobia)

Նոզոֆոբիա (Nosophobia)

Նոզոֆոբիան կայուն եւ անբնական վախն է հիվանդության հանդեպ: Այս վիճակը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի վրա: Վախի զգացողությամբ ապրելը զրկում է մարդուն լիարժեք ապրելու, կենտրոնանալու եւ իր բոլոր կարողություններն օգտագործելու հնարավորությունից: Եւ հիվանդության հանդեպ այս վախը մարդու խուճապի եւ մենակության առիթ կարող է դառնալ: Նոզոֆոբիայի ախտանշաններից են շնչառության ժամանակի կարճացումն ու հաճախացումը,անկանոն սրտի աշխատանքը, քրտնարտադրությունը եւ, ընդհանուր առմամբ, սարսափի եւ վախի զգացողությունը: Իհարկե, նոզոֆոբիան յուրաքանչյուր անհատի մոտ կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կախված են անհատական, ժառանգական եւ կյանքի պայմաններից:

Նոզոֆոբիա (Nosophobia)

Նոզոֆոբիա (Nosophobia)

Ինչն է նոզոֆոբիայի (հիվանդանալու վախ) պատճառը: Բոլոր վախերի եւ ֆոբիաների նման, նոզոֆոբիան առաջանում է չգիտակված՝ որպես պաշտպանական մեխանիզմ: Դա կարող է կապված լինել կյանքի ընթացքում որեւէ հիվանդության, դեպքի, տեսարանի կամ հոգեկան տրավմայի հետ` անձնական, հարազատների կամ այլ մարդկանց օրինակով: Այսպիսով, առաջանում են բացասական երեւույթներ, եւ մարդը մտածում է, թե ինչքան վտանգավոր կամ անցանկալի վիճակի մեջ կարող է ընկնել հիվանդանալով, ինչքան ծանր հետեւանքներ կարող է թողնել հիվանդությունը իր անձի եւ ընտանիքի վրա, եւ այսպիսի հարցերի շարանը հետապնդում է մարդուն, եւ այս ամենի հետեւանքով հասունանում է նոզոֆոբիան:

Այս վախը հաղթահարելու համար հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ: Նախ, պետք է «մարզել» ուղեղը՝ նոզոֆոբիայի պատճառով առաջացած բացասական գրգիռները փոխարինելով բնական եւ դրական զգացողություններով: Այնուհետեւ աստիճանաբար վերականգնել վերահսկողությունը` զգացումների եւ ապրումների վրա: Իհարկե, կան նաեւ բուժական մեթոդներ (հոգեթերապիա, հիպնոս…), որոնք բարերար ազդեցություն կարող են թողնել մարդու առողջության վրա եւ ազատել նրան հիվանդանալու վախից` նոզոֆոբիայից: