Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Հղիություն և ուրոլոգիա ( Pregnancy & Urology)’ Category

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմի փոփոխությունները…

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմի փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որոնցից են.-

Միզուղիների անատոմիական փոփոխություններ:

  • Երիկամների չափերի փոփոխություն: Պայմանավորված է երիկամի անոթային և պարենխիմայի ծավալի մեծացման հետ:
  • Հավաքող համակարգի լայնացում: Այս վիճակը կոչվում է հիդրոնեֆրոզ, որն հանդիպում է գրեթե 80 տոկոսով հղիության ընթացքում և ավելի հաճախ աջ կողմում: Այս փոփոխության պատճառներց են` պտղի մեխանիկական սեղմումը միզածորանին և պրոգեստերոնի (հղիությունը պահպանող հորմոն) մկանները թուլացնող ազդեցությունը հատկապես հղիության վաղ շրջաննեորւմ:
  • Միզապարկ: Մեծացած արգանդը աստիճանաբար ճնշում է միզապարկի գագաթը հղիության վերջին եռամսյակում : Այս փոփոխությունը դարձելի բնույթ է կրում:

Երիկամի հեմոդինամիկայի փոփոխություններ:

  • Հղիության ընթացքում տեղի է ունենում երիկամային արյան շրջանառության և կծիկային ֆիլտրացիայի , ինչպես նաև կրիատինին կլիրենսի մեծացում, որն իր հերթին բերում է արյան մեջ միզանյութի և կրիատինինի քանակի նվազմանը:
  •  Կծիկային ֆիլտրացիայի մեծացումը իջեցնում է գլուկոզայի հետներծծումը մոտակա խողովակներում` բերելով ֆիզիոլոգիական գլիկոզուրիայի (գլուկոզա մեզի մեջ):
  • Թթվահիմնային հավասարակշռություն: Հղիության ընթացքում հիպերվենտիլացիայի հետևանքով առաջացած շնչական ալկալոզին որպես հակակշիռ իջնում է բիկարբոնատների հետներծծումը
  • Միզաթթու: Միզաթթվի կոնցենտրացիան իջնում է արյան մեջ` 25-35%-ով հատկապես հղիության 3-րդ երամսյակում: Այս փոփոխության պատճառը երիկամային կծիկային ֆիլտարացիայի մեծացման հետևանքով միզաթթվի հետներծծման իջեցումն է:
  • Պրոտեինուրիա: Սա ֆիզիոլոգիական վիճակ է, երբ հղիության ընթացքում ավելանում է սպիտակուցների քանակը մեզի մեջ:

Արյան և մեզի փոփոխություններ: