Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Հարց ու պատասխան (Q & A)’ Category

Երկարացած կամ ուշացած սերմնաժայթքումը համարվո՞ւմ է նորմալ։

Հարց։

Ամուսնուս մոտ սեռական ակտի տևողությունը մինչև 1 ժամ է, արդյո՞ք դա նորմալ է։Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Պատասխան։

Սովորաբար ամուսնական կյանքում երկարատև սեռական հարաբերությունը շատ հաճելի իրողություն է զույգերի և հատկապես կանանց համար։

Բայց երկարատև սեռական հարաբերությունը ինքնին կարող է դրսևորվել 2 պատճառներով․֊

  1. Եթե ձեր երկուսի սեռական հարաբերությունը տեղի է ունենում սիրով, և ամուսնու մոտ կարողություն կա սեքսի տևողությունը երկարեցնել, ապա դա շատ դրական է անդրադառնում ձեր առողջության վրա։
  2. Իսկ եթե ձեր ամուսինը մեծ սիրով ու ցանկությամբ չի մոտենում ձեզ, լարված է հարաբերության ժամանակ, դժվարանում և ուշանում է սերմնաժայթքումը, ապա դա համարվում է սերմնաժայթքման խանգարում։ Ուշացած սերմնաժայթքման (Delayed ejaculation) պատճառները բազմաթիվ են՝ հոգեբանական, օրգանական, հորմոնալ, նյարդային և դեղորայքային։ Այս դեպքում ցանկալի է դիմել ուրոլոգիական խորհրդատվության՝ պարզելու տվյալ խնդրի պատճառը և վերականգնելու ձեր ամուսնու առողջությունը։

Ինչպե՞ս վարվել սանձիկի արյունահոսության (frenulum tear) ժամանակ։

Հարց։
Ես պատահաբար վնասել եմ առնանդամիս սանձիկը և արյունահոսել է։ Ի՞նչ պետք է անեմ։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգՊատասխան։
Սովորաբար սանձիկի վնասումը հանդիպում է՝ սեռական հարաբերության, հատկապես կարճ սանձիկի (short frenulum), առնանդամի գլխիկի բորբոքումների, երկարատև ինտենսիվ սեքսի և տրավմայի ժամանակ։ Այն հանդիպում է չթլփատված տղամարդկանց մոտ 5 %-ի մոտ։
Արյունահոսությունն ու ցավը հիմնական ախտանշաններն են։ Արյունահոսությունը սովորաբար դադարում է վնասումից որոշ ժամանակ անց, սակայն նորից կարող է կրկնվել հարաբերության կամ ձեռնաշարժության ժամանակ։ Երբեմն արյունահոսությանունը ինտենսիվ է լինում և կարիք է լինում շտապ վիրաբուժական միջամտության։
Արյունահոսության դեպքում խորհուրդ է տրվում ստերիլ վիրակապով ճնշել առնանդամի գլխիկը և այնուհետև կապել այն սեղմիչ վիրակապով։
Որոշ դեպքերում կատարվում է սանձիկի պլաստիկա (frenuloplasty) կամ թլփատում (cicumcision):

Ընդհանուր արմամբ սանձիկի վնասումների ժամանակ խորհուրդ է տրվում վնասման հատվածի մշակումը անտիսեպտիկ լուծույթներով, դադարեցնել սեռական հարաբերությունը կամ մաստուրբացիան 15 օրով և անպայման կատարել ուրոլոգիական խորհրդատվություն։

Հնարավո՞ր է խուսափել թլփատումից՝ ֆիմոզի ժամանակ

Հարց։

31 տարեկան տղամարդ եմ։ Վերջին շրջանում ունեմ ֆիմոզ։ Հնարավո՞ր է խուսափել թլփատումից։

Պատասխան։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Մանուկների մոտ ֆիմոզը գրեթե անխուսափելի է։ Այս հասակում նրանց թլփատման հարցը անհատական է։ Սակայն սովորաբար, տարիքի առաջացման, սեռական հասունացման, ձեռնաշարժության և էրեկցիայի հետ միասին այն հաճախ լուծվում է։

Իսկ մեծերի մոտ ֆիմոզը հաճախ կրում է երկրորդային բնույթ և կապված է առնանդամի գլխիկի և թլիփի մաշկի խրոնիկական բորբոքումների (բալանիտ, բալանոպոստիտ), շաքարային դիաբետի և միզուղիների բորբոքումների հետ։ Հետևաբար այդ խնդիրների ժամանակին բուժումը կարող է կանխել նրանց բարդությունները, այդ թվում՝ ֆիմոզը։ Իհարկե գոյություն ունեն բուժական տարբերակ (հակաբորբոքային, ստերոիդներ․․․), որի ձախողումից հետո պետք է կիրառել վիրաբուժական եղանակը՝ թլփատումը։ Իսկ վերջինս համարվում է լավագույն բուժման մեթոդը, որն ապահովում է սեռական կյանքի հիգիենան ու մի շարք հիվանդությունների կանխարգելումը։

 

Ինչպե՞ս է կատարվում շագանակագեղձի ներմիզուկային մասնատումը (TURP):

Հարց։

Ես 58 տարեկան տղամարդ եմ, միզարձակման խանգարման կապակցությամբ ինձ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա և առաջարկվել ներմիզուկային մասնատում (ՏՈՒՌ)։ Կարող եք մանրամասնորեն նկարագրել այդ վիրահատության, հետվիրահատական ընթացքի և բարդությունների մասին։

Պատասխան։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Շագանակագեղձի ադենոմայի բուժման ամենաարդյունավետ եղանակն է համարվում ներմիզուկային մասնատումը կամ տրանսուրետրալ ռեզեկցիան։ Այս վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացման ներքո (հիվանդը զարթուն է և պորտից ներքև ցավազրկված է), երբ հատուկ գործիք է անցկացվում միզուկի միջոցով մինչև միզապարկ ու կատարվում է ցիստոսկոպիա։ Այնուհետև գործիքը փոխարինվում է ռեզեկտոսկոպով (այն գործիքը, որի միջոցով կատարվում է վիրահատությունը), և կատարվում է շագանակագեղձի գերաճած հյուսվածքի մասնատում։ Ադենոմայի կտորները հեռացվում են միզապարկի լվացման միջոցով, կատարվում է նաև արյունահոսող անոթների կուագուլիացիա (այրում)։ Սովորաբար այս վիրահատության ընթացքը տևում է 1-1.5 ժամ, վերջում տեղադրվում է եռաճյուղ ուրետրալ ֆոլեյ կատետր (խողովակ, որի միջոցով մի կողմից միզապարկը լվացվում է ստերիլ հեղուկով ու մյուս կողմից դուրս բերվում այն)։ Վերջինս հեռացվում է, երբ հիվանդի մեզը մաքրվում է , դա սովորաբար լինում հետվիրահատական 2-3 րդ օրերին, այնուհետև հիվանդը միզում է բնական ճանապարհով, որոշվում է մնացորդային մեզը, և տրվում են համապատասխան խորհուրդներ։

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատման բացարձակ հակացուցումները սովորաբար կարող են կապված լինել ուղեկցով ծանր հիվանդությունների հետ (սիրտ֊անոթային, թոքային, արյան մակարդելիության խանգարումներ, խրոնիկ երիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ․․․)։ Իսկ վիրահատական ցուցումներն են՝ ստորմիզապարկային խցանումները (հատկապես շագանակագեղձի բարորակ գերաճը), շագամակագեղձի ադենոմայով պայմանավորված՝ միզուղիների բորբոքումները, արյունամիզությունը, միզակապությունը, միզապառկի քարերը, ինչպես նաև միզապարկի և երիկամների ախտահարումը։

Որպես հետևանք մեծ մասամբ հետվիրահատական շռջանում հիվանդների մոտ կարող է դիտվել հետադարձ սերմնաժայթքում, իսկ հազվադեպ բարդություններից են՝ միզապարկի վզիկի սկլերոզը, միզուկի նեղացումները, էրեկտիլ դիսֆունկցիան, արյունահոսությունը ևայլն։

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատում (TURP)

Ե՞րբ է տեղի ունենում սերմի փոփոխություն՝ վարիկոցելեի վիրահատությունից հետո։

Հարց։

33 տարեկան տղամարդ եմ։ Տառապում եմ անպտղությամբ շուրջ 3 տարի։ Վիրահատվել եմ վարիկոցելեի կապակցությամբ 7 ամիս առաջ։ Դեռևս հղիություն չկա, չնայած կատարել եմ սերմի քննություն (սպերմոգամա) վիրահատությունից 3 ամիս անց, և պարզվել է սերմնաբջիջների քանակի ավելացում, իսկ որակի ոչ։ Խնդրում եմ պարզել, թե ի՞նչ պետք է անել իմ խնդրին լուծում տալու համար։

Պատասխան։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Բազմաթիվ են այն տվյալները, որոնք վկայում են վարիկոցելէկտոմիայից հետո սերմի լավացման մասին։ Հետվիրահատական շռջանում առավելագույն դրական փոփոխությունը պետք է ակնկալել մեկ տարվա ընթացքում։ Հիմնականում, վիրահատությունից հետո հիվանդների 70%֊ի մոտ տեղի է ունենում նախ սերմնաբջիջների շարժունակության, այնուհետև քանակի և մորֆոլոգիայի փոփոխություններ։

Իսկ վարիկոցելեի վիրահատական բուժման հակասական արդյունքները կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով, որոնցից են․֊

  • վիրահատության տեսակը (սերմնալարի զարկերակի պահպանումով կամ առանց)
  • երկկողմանի կամ միակողմանի վարիկոցելեի առկայություն
  • վարիկոցելեյի աստիճան
  • ընդհանուր պատճառներ (ապրելակերպ, ծխախոտ, գիրություն, ստրես․․․)

Շատ կարևոր է միաժամանակ ուշադրություն դարձնել կնոջ անպտղության խնդիրներին (եթե կան)։ Ինչպես նաև հետվիրահատական շրջանում կրկնել սերմի քննությունը (3 ամիսը մեկ) և կատարել ուրոլոգիական խորհրդատվություն։

Որո՞նք են կնոջ սեռական ցանկության նվազման պատճառները:

Հարց: 48 տարեկան կին եմ, վերջին շրջանում ունեմ այնպիսի զգացողություն, որ իմ սեռական ցանկությունը նվազել է ու սեռական կյանքս դարձել` անհետաքրքիր ու ձանձրալի: Որո՞նք են պատճառները:

Պատասխան:

Կնոջ սեռական ցանկություն (female sexual drive)

Կնոջ սեռական ցանկություն              (female sexual drive)

Սեռական ցանկության (sexual desire) պակասը կարող է բացատրվել օրգանիզմի տարիքային փոփոխություննրեով: Սակայն այդ փոփոխությունները չպետք է երկարատև և մշտական բացասական ազդեցություն ունենան սեռական կյանքի վրա:

Տարիքի առաջացումը կարող է բերել կանանց սեռական դիսֆունկցիայի առաջացմանը, որի դրսեվորումներն են` սեռական ցանկության նվազումը, հեշտոցի չորությունն ու ցավոտ սեռական հարաբերությունը:

Սեքսի վրա կարող են ազդել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը, մկանային համակարգն  ու սնունդը: Սրտային հիվանդություննրը ունեն բացասական ազդեցություն սեքսի և նրա որակի վրա:

Գիրությունը կարող է առաջացնել հոգեբանական վիճակներ և բերել կնոջ ինքնագնահատականի նվազման և սեռական խնդիրների ավելացման:

Սեռական հորմոնները և դաշտանադադը նույնպես կարող են բացասական ազդել սեռական ցանկության և լիբիդոյի վրա:

Սեռական կյանքը ամենակարևորն է մարդկային հարաբերությունների մեջ: Տարիքը չպետք է ազդեցություն գործի ամուսինների սեռական կյանքի վրա, եթե իհարկե կա ցանկություն նրանց մոտ իրար օգնելու և հաղթահարելու այն դժվարությունները, որոնք հանդիպում են իրնեց կյանքի ճանապարհին: Զույքի միմիանց հանդեպ սեռական ցանկությունների և ներքին զգացական պահանջի  բավարարումը մեծ խթան է հանդիսանում նրանց հետագա երջանիկ և գոհունակ կյանքի համար: Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել աոողջ կենսակերպին, տարիքային հիվանդությունների կանխարգելմանը, հոգեբանական բարդույթների հաղթահարմանը` մարմնի, հոգու և սեռական հարմոնիան պահպանելու համար:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ամուսնանա՞լ շաքարային դիաբետով հիվանդ տղամարդու հետ կամ ոչ…

Հարց: Ես պատրաստվում եմ ամուսնանալ 35 տարեկան տղամարդու հետ, որը տառապում է շաքարային դիաբետով շուրջ 8 տարի: Մտահոգ եմ իմ ապագա ամուսնական կյանքի վերաբերյալ և՛ սեռական և՛ պտղաբերության առումով: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Շաքարային դիաբետ (Diabetes mellitus)

Շաքարային դիաբետ (Diabetes mellitus)

Պատասխան: Շատ դժվար հարց է, որն ունի բժշկական և մարդկային կողմեր: Շաքարային դիաբետը տղամարդկանց մոտ ունի մի շարք բարդություններ: Էրեկտիլ դիսֆունկցիան հանդիպում է շաքարախտով հիվանդների շուրջ 25-75 տոկոսի մոտ: Շաքարային դիաբետի ժամանակ այն հանդիպում է ավելի վաղ տարիքում: Գիտական ուսումանասիրությունները ցույց են տալիս, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել շաքարային դիաբետի վաղ ախտանշաններից մեկը, հատկապես մինչև 45 տարեկան տղամարդկանց մոտ: Հետադարձ սերմնաժայթքումը նույնպես հաճախ է հանդիպում շաքարային դիաբետի ժամանակ և  կարող է բերել տղամարդու անպտղության: Իհարկե գույություն ունեն սեռական ֆունկցիայի խանգարումների համապատասխան բուժում: Շատ կարևոր է նաև հիվանդի գլյուկոզայի մակարդակի կարգավորումը, նյարդային և անոթային բարդությունների կանխարգելումը, հոգեբանական օգնությունը, էնդոկրինոլոգի և ուրոլոգի բուժական համագործոկցությունը:

Ո՞րն է սիրախաղի (foreplay) կարևորությունը սեռական հարաբերության համար…:

Հարց: Ի՞նչ է “foreplay”-ը և ո՞րն է դրա նշանակությունը սեռական հարաբերության համար:

սիրախաղ (foreplay)

սիրախաղ (foreplay)

Պատասխան: Սիրախաղը (foreplay) դա նախապատրաստումն է սեռական հարաբերության, որի ընթացքում կինն ու տղամարդը սիրում, շոյում և հպվում իրար` պատճառելով հաճույք ու նախատրամադրելով օրգանիզմը` սեքսի համար:
Կնոջ համար սիրախաղն ունի մեծ նշանակություն, քանի որ կինը սովորաբար ավելի մեծ կարիք ունի գրգռման` սեռական հարաբերությունից առաջ: Սիրախաղը տրամադրում է կնոջ ուղեղը, թուլացնում մարմինը, խոնավեցնում և լայնացնում հեշտոցը:
Ճիշտ է, որ սիրախաղը նույնքան կարևոր չէ տղամարդկանց համար որքան կականց, սակայն միջին տարիքի տղամարդկանց համար այն կարևոր է էրեկցիայի առաջացման, ինչպես նաև հաճելի սեռական հարաբերություն ունենալու համար:
Սիրախաղի միջոցով կինն ստանում է մեծ հաճույք, իսկ տղամարդը`երկարատև էրեկցիա:
Երբեմն սիրախաղի (բերանային) միջոցով կարող են փոխանցվել մի շարք հիվանդություններ, ինչպիսին են` գոնոռեա, սիֆիլիս, հերհերպես, խլամիդիա, սունկ ևայլն…:

Ինչպե՞ս կատարել ճիշտ բժիշկ-մասնագետի ընտրություն…:

Հարց: Երբեմն տարբեր մասնագիտության բժիշկներ (ուրոլոգ, սեքսոպաթոլոգ, գինեկոլոգ, մաշկավեներոլոգ…) բուժում են նույն հիվանդությունները: Հետևաբար ինչպե՞ս հիվանդը կողմնորոշվի, թե ո՞ր մասնագիտության բժշկին պետք է դիմել, և ո՞վ է իրավասու տվյալ հիվանդության բուժման համար:

Պատասխան: Շատ կարևոր հարց է, որը բխում է հիվանդների անտեղկայությունից, սխալ կողմնորոշումից, և ոչ համապատասխան բժիշկ-մասնագետի ընտրությունից: Այս իմաստով կարևոր է թվարկել տարբեր մասնագիտությունների ուսումնասիրման ոլորտները:

Այսպես, ուրոլոգիան հանդիասնում է տղամարդու և կնոջ միզային համակարգի (երիկամ, միզածորան, շագանակագեղձ, միզապարկ, միզուկ) և տղամարդու սեռական համակարգի (առնանդամ և ամորձիներ) հիվանդությունների բուժական և վիրաբուժական մասնագիտություն:

Սեքսոլոգիան ուսումնասիրում է կնոջ և տղամարդու հոգեբանական սեռական խնդիրները, սեռական դաստիարակության սխալներով պայմանավորված սեռական խանգարումները, սեռական ցանկության խանգարումները, ամուսինների սեռական աններդաշնակության խնդիրները ևայլն:

Գինեկոլոգիան հանդիսնում է կնոջ վերատադրողական օրգանների (արգանդ, հեշտոց, ձվարաններ) մասնագիտություն: Նրա մի ճյուղն է նաև մանկաբարձությունը (հղիություն, ծննդաբերություն, հետծննդյան շրջան):

Մաշկաբանությունը, ուսումնասիրում է մաշկի և նրա հավելումների (եղունգ, մազ) հիվանդությունները: Մաշկավեներոլոգի ոլորտի մեջ են նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն ու նրանց մաշկային դրսեվորումների բուժումը:

Ամփոփելով.-

  • Գինեկոլոգը տղամարդ հիվանդ չի բուժում
  • Ուրոլոգը բուժում է և՛ տղամարդու և՛ կնոջ միզային համակարգի հիվանդությունները
  • Տղամարդու անպտղությունը և շագանակագեղձի հիվանդություններ ուրոլոգիական հիվանդություններ են
  • Սեռական ֆունկցիայի խանգարումերը (հատկապես հոգեբանական) սեքսոլոգիական են
  • Բժիշկների համագործակցությունն ու նեղ մասնագիտական մոտեցումը օգնում  է հասնել հիվանդների լիակատար առողջության
ընտրիր քո բժիշկը (select your doctor)

ընտրիր քո բժիշկը (select your doctor)

Ե՞րբ և ի՞նչ նպատակով պետք է կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն:

Հարց:Ե՞րբ և ի՞նչ նպատակով պետք է կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն:

Պատասխան: Շագանակագեղձի արտազատուկի քննությունը (prostatic secretion test) կատարվում է այդ օրգանի բորբոքային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով: Պրոստատիտը ամենատարածված ուրոլոգիական հիվանդություններից է: Այն բորբոքային հիվանդություն լինելուց բացի` ունի մեծ ազդեցություն տղամարդու միզասեռական և վերարտադրողական համակարգերի, և ընդհանրապես կյանքի որակի վրա: Հետևաբար, այս հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր է չորս բաժականի քննությունը (4-glass test):

Շագանակագեղձի արտազատուկի քննություն (prostatic secretion test)

Շագանակագեղձի արտազատուկի քննություն (prostatic secretion test)

Հիվանդը ներկայանում է կլինիկա չմիզած վիճակում, հավաքվում են մեզի  1-ին, 2-րդ բաժինները, այնուհետև վերցվում է շագանակագեղձի արտազատուկը` ուղիղ աղիքային մատնային քննության միջոցով, որից հետո վերցվում է նաև մեզի 3-րդ բաժինը: Կատարվում է այս նմուշների միկրոսկոպիկ քննություն` բորբոքային բջիջների հայտնաբերման նպատակով, ինչպես նաև բակտերիոլգիական քննություն` միկրոբների տեսակն ու քանակը ճշտելու նպատակով: Ուրոլոգը իրավասու է տվյալ հետազոտությունը կատարելու` քանի որ բացի շագանակագեղձի բորբոքումից` գոյություն ունեն նաև այլ հիվանդություններ, ինչպիսին են`շագանակագեղձի ադեոման և շագանակագեղձի քաղցկեղը: