Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Բժշկական սխալներ (Medical mistakes)’ Category

Սխալ ախտորոշում (misdiagnosis)

Սխալ ախտորոշում (misdiagnosis)

Սա վերաբերվում է հետազոտող, բուժող կամ վիրահատող բժշկի կողմից թույլ տրված հետազոտությունների, ախտանշանների և վերջնական սխալ ախտորոշմանը:

Սխալ ախտորոշումների պատճառը հաճախ լինում է բժշկի կողմից հիվանդի տվյալները վերլուծելու շտապողականությունը: Միացյալ Նահանգներում հետազոտությունների տվյալներով սխալ ախտորոշումները կազմում են 10-30%: Ի հարկե Հայաստանում չունենք սխալ ախտորոշումների մասին հավաստի տվյալներ, բայց հաճախ ականատես և ականջալուր ենք լինում հիվանդների սխալ ախտորոշումների, որի հետևանքով նաև սխալ բուժումների, նույնիսկ վիրահատությունների: Այս բոլորը կարող են հանգեցնել հիվանդության խորացման և երբեմն նույնիսկ հիվանդների մահվան:

սխալ ախտորոշում (misdiagnosis)

սխալ ախտորոշում (misdiagnosis)

Ինչպե՞ս կարող են դրսեվորվել սխալ ախտորոշումները:

  1. Հիվանդության սխալ անվանման հետևանքով հիվանդին առաջարկված բուժումը լինում է սխալ և ունենում է աղետալի հետևանքներ:
  2. Հիվանդը բժշկին չի ներկայացնում գանգատներ, բայց իրականում իր ախտանշանների ներքո թաքնված է հիվանդություն:
  3. Հիվանդը բժշկին ներկայացնում է գանգատներ, սակայն իրականում հիվանդություն չի հայտնաբերվում:

Սխալ ախտորոշումները կանխարգելելու համար բժշկական անձնակազմից հարկավոր է աչալրջություն և մասնագիտական մեծ պատասխանատվություն:

Իսկ ի՞նչ է պահանջվում հիվանդներից այս ուղղությամբ:

  • Հիվանդի ակտիվ մասնակցություն բժշկական խորհրդատվությանը` հարցեր տալով հավանական ախտորոշման և բուժման մասին:
  • Դիմել երկրորդ կարծիքի (second opinion), երբ առաջարկված բուժումը ինվազիվ, երկար ու բարդ է:
  • Հետազոտել ախտորոշումը և առաջարկված բուժման տարբերակները ինտերնետի միջոցով:
  • Հիմնվել նախազգացմունքի վրա, երբ հավատում եք որ ձեր ախտորոշումը ճիշտ է: Ցանկության դեպքում կատարել կրկնակի խորհրդատվություն ձեր համոզմունքը հաստատելու համար:

Վերջապես, սխալ ախտորոշումներից խուսափելու համար հարկավոր է տեղեկացված լինեն և բուժական անձնակազմը և հիվանդները: Բժիշկ-հիվանդ հաղորդակցությունը, տեղեկությունների ճիշտ վերլուծումը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը կարող են նվազագույնի հասցնել այսպիսի սխալները…:

Բժշկական սխալները (Medical mistakes)

Բժշկական սխալները (Medical mistakes)

Բժշկական սխալներ (Medical mistakes)

Բժշկական սխալներ (Medical mistakes)

Բժշկական ասպարեզի սխալները քիչ են լուսաբանվել: Ինչպես բոլոր այլ գիտությունների մեջ, բժշկական պրակտիկայում եւս եղել են ու կան մի շարք խնդիրներ ու սխալներ, որոնց հետեւանքները նույնպես երբեմն վտանգավոր ու կործանարար են լինում: Այդ սխալների թվին են պատկանում բոլոր այն բացթողումները, որոնք կարող են առաջանալ հիվանդների սխալ հետազոտությունների, անալիզների, ախտորոշման, դեղորայքային եւ վիրաբուժական բուժման, դեղագործի անտեղյակության կամ սխալ խորհրդի, բժշկի հաղորդակցության դժվարության, մասնագիտացման որակի եւ գործելակերպի հետ, բուժքույրերի, նաեւ հիվանդի անհոգության եւ բուժման անհետեւողականության հետեւանքով:

Ախտորոշման սխալները բժշկական սխալների մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում: Դրա տեսակներն են` սխալ ինքնախտորոշումը. երբ հիվանդն ինքն իրեն կամ ոչ հիմնավորված բուժական մեթոդներով զբաղվում է սխալ ախտորոշված հիվանդության բուժմամբ: Սխալ ախտորոշումներն ու չախտորոշված դեպքերը նույնպես քիչ չեն բժշկական հիմնարկներում:

Բուժման սխալները ներառում են հիվանդի սխալ ինքնաբուժումը, բժշկի սխալ ընտրած բուժման եղանակը, դեղորայքը եւ բուժական տարբեր միջոցառումները: Հիվանդության կանխարգելման բացակայության հետեւանքով առաջացած հիվանդություններն ու բարդությունները նույնպես համարվում են բժշկական սխալներ: Սխալ վիրահատությունները, արյան փոխներարկումները եւ հիվանդանոցային ինֆեկցիաները բժշկական սխալների այլ օրինակներ են:

Դեղորայքի նշանակման եւ կիրառման սխալներն ամենատարածված բժշկական սխալներից են: Հիվանդության բուժման համար ոչ համապատասխան դեղորայքի նշանակումը, հիվանդի ոչ ճիշտ դեղորայքի ձեռքբերումը, դեղագործի սխալ դեղորայքի կամ դոզավորման տրամադրումն այդպիսի օրինակներից են:

Վերոնշյալ սխալների արդյունքում տուժում է հիվանդի առողջությունը, եւ երբեմն վտանգվում է նրա կյանքը: Ինչպիսի միջոցառումներ են պետք բժշկական սխալներն ու դրանց հետեւանքները կանխելու համար: Նախ՝ անհրաժեշտ են բժշկական ուսումնական եւ մասնագիտացման բարձր մակարդակ, որի հետեւանքով բժշկական անձնակազմը (բժիշկ, վիրաբույժ, պաթոհիստոլոգ, դեղագործ, բուժքույրեր…) իրենց գործին հմուտ եւ գիտակ մասնագետներ են դառնում:

Հիվանդի դերը բժշկական սխալների կանխարգելման գործում նույնպես շատ մեծ է: Հիվանդի գանգատների ճշգրիտ ներկայացումը բժշկին, նրա հարցուփորձն ու ակտիվ մասնակցությունը բժշկական խորհրդակցությանը, հիվանդության, բարդությունների եւ բուժման եղանակի ընտրության մասին բավարար տեղեկությունը, դեղատոմսի նշանակումների ճիշտ ձեռքբերումն ու դեղորայքի ճիշտ օգտագործումը կարող են նվազեցնել բժշկական սխալները:

Այսպիսով, բժշկական սխալների նվազեցման համար անհրաժեշտ է վերոնշյալ բոլոր օղակների համագործակցություն, որի արդյունքում հիվանդի առողջության եւ կյանքին սպառնացող սխալները վերանում են կամ գոնե հասնում են նվազագույն աստիճանի:

Տղամարդու անպտղության “սենսացիոն” բուժում…

Բժշկական դեպք N 1

Սա իրական պատմություն է, որն ինձ ուղարկել է դեղագետ` Գոռ Վերմիշյանը, որին դիմել է մի տղամարդ` բժշկի շատ “հետաքրքիր” դեղատոմսով: Ստորև ներկայացնում եմ նրա շարադրանքը, որն իսկապես “սենսացիոն” է արդի “հայ բժշկության պատմության” մեջ :

Գրում եմ բուժման ՞ամենաժամանակակից եղանակը՞.

Անհրաժեշտ իրերը.

  • 50մլ հոգնայի տանձիկ
  • սիլդենաֆիլ (viagra), 50 մգ մանրացրած
  • կախարդական հեղուկ
  • պացիենտ, անալ անցքով
  • բժիշկ – добрый молодец
  • բուժման մեթոդը` Misce, Da, Signa
  • բուժման ճանապարհը`մուտքը ետևի դռնից
  • բուժման նպատակը`անպտղություն կնոջ մոտ
  • բուժվող անձը`դե իհարկե ամուսինը

Դե ինչ, այսքանը….