Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Բժշկական հետազոտություններ ( Medical investigations)’ Category

Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)

Տարակարծություններ PSA-ի մասին

(Controversies about PSA)

PSA

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:

Սակայն PSA-ի բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ կապված չէ շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է լինում շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո կարող է նույնպես նկատվել PSA-ի բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մասաժ, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել ևայն։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը ևայլն։ PSA-ի սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսյալ տարին մեկ անգամ կատարել այս քննությունը։ Այս քննությունը կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA-ի նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձր՝ տարին 2 անգամ։PSA

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտման մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և վերջապես՝ շագանակագեղձի բիոպսիա։

Շատ հաճախ PSA-ի հետազոտման արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե հիվանդի և թե նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսին են ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։

PSA-ը նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար նրա բարձրացումը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։

Ամփոփ խորհուրդներ։

  • 45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։
  • Ուրոլոգի ցուցումով կատարել՝ PSA քննություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում ուղիղաղիքային սոնոգրաֆիա։
  • Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։
  • Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։
  • Ուրոլոգի կողմից PSA-ի և հետազոտման այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոպսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ


Այս թեմայի մասին ձեր հարցերը կարող եք հղել հոդվածի հեղինակ, բժ․՝ Ռաֆֆի Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Ամորձիների ինքնազննում (Testicular self-examination)

Ամորձիների ինքնազննում (Testicular self-examination)

Ամորձիների ինքնազննում (testicular self-examination)

Ամորձիների ինքնազննում                    (testicular self-examination)

Ամորձիների ինքնազննումը (testicular self-examination) հեշտ միջոց է հայտնաբերելու այն պնդացումներն ու կարծրացումները, որոնք կարող են ամորձու քաղցկեղի (testicular cancer) առաջին ախտանշանը լինել:

Ամորձու քաղցկեղը ավելի հաճախ բնորոշ է երիտասարդ տարիքին (15-40տ.): Շատ կարևոր է այս քննությունը կատարել պարբերաբար (ամիսը մեկ անգամ), կարծիք կազմելու սեփական օրգանների չափի և կառուցվածքի մասին, ինչպես նաև  հետագայում իհայտ եկած փոփոխությունները նկատելու համար:

Ամորձիների ինքնազննման համար կարևոր է ուշադրություն դարձնել մի շարք հանգամանքների վրա, որոնցից են.-

  • Այս քննությունը նախընտրելի է կատարել լոգանքի ժամանակ կամ նրանից անմիջապես հետո, քանի որ այդ ընթացքում փոշտի մաշկը թուլացած վիճակում է լինում, ինչը հեշտացնում է շոշափումը:
  • Ամեն մի ամորձու ստուգումը կատարել առանձին: Յուրաքանչյուր ամորձու շոշափումը պետք է կատարել երկու ձեռքերով, տեղադրելով բութ մատը ամորձու վերևի հատվածում, իսկ ցուցամատն ու միջնեմատը ներքևից, այնուհետև պտտացել այն մատների միջև:
  • Պետք է շոշափել մակամորձին (epididimytis), որը գտնվում է ամորձու հետին մակերեսի վերևի հատվածում և ունի փափուկ կառուցվածք և դժվար է սեղմվում մատների միջև:
  • Սովորաբար աջ ամոձին ու ավելի ցածր տեղադրություն քան՝ ձախը:
  • Շոշափելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ամորձու առաջակողմնային մակերեսներին փոքր պնդացումների առկայության վրա:
  • Ամորձու շոշափման ժամանակ որևե գոյացության կամ ցավի առկայության դեպքում պետք է դիմել ուրոլոգիական խորհրդատավության:
  • Ամորձու քաղցկեղի վաղ հայտնաբերումը կանխում է հիվանդության հետագա բարդությունները:

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

 

Հետադարձ ուրետրոգրաֆիա (Retrograde urethrogram)

Հետադարձ ուրետրոգրաֆիա (Retrograde urethrogram)

Հետադարձ ուրետրոգրաֆիան (Retrograde urethrogram) դա ախտորոշիչ հետազոտություն է, որը կիրառվում է տղամարդկանց միզուկի վնասվածք կամ նեղացում ախտորոշելու նպատակով: Այն համարվում է նվազ ինվազիվ միջամտություն, քան ուրետրոսկոպիան (միզուկի դիտումը):

Այս հետազոտությունը կատարվում է ռենտգենաբանական կաբինետում և առանց ցավազրկման: Միզուկի արտաքին բացվածքը մշակվում է անտիսեպտիկ նյութով, տեղադրվում է ֆոլեյ կատետր (բալոնը լցվում է  նավակաձև փոսում), այնուհետև սրսկվում է ռենտգեն երևացող կոնտրաստ նյութը (ուրոգրաֆին) դեպի միզուկ: Կատարվում է ռենտգենյան լուսանկարներ:

Միզուկի նեղացման մասին լրացուցիչ տեղեկություն կազմելու համար, հեռացվում է ֆոլեյ կատատրը և կատարվում է միզարձակման ուրետրոգրաֆիա (Voiding urethrogram):

 

Ցուցումներ:

  • Միզուկի վնասվածք:  Երբ միզուկի արտաքին բացվածքից առկա է արյունային արտադրություն
  • Ստորին միզուղիների ախտանիշներ: Երբ հիվանդը նշում է միզուկի նեղացման պատմություն
  • Հսկողություն: Միզուկի պլաստիկ վիրահատություններից հետո կարևոր է գնահատել կատարված վիրահատության արդյունքը

Հակացուցում:

  • Ռենգեն երևացող կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիկ ռիակցիա:

Բարձրադաշտ ՄՌՏ-ի կիրառումը ուրոլոգիայում

Բարձրադաշտ ՄՌՏ-ի կիրառումը ուրոլոգիայում

Հայաստանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման մեջ դեռևս ավելի փոքր դեր ունի, քան ուլտրաձայնային հետազոտությունը և համակարգչային տոմոգրաֆիան: Սակայն աստիճանաբար այն ավելի մեծ կիրառում է գտնում նորագոյացությունների և այլ ախտահարումների ախտորոշման մեջ (ուռուցքային պրոցեսի փուլի և տարածվածության հստակ ախտորոշում ըստ TNM դասակարգման): ՄՌՏ-ն լայնորեն կիրառվում է նաև անոթային ախտահարումների ժամանակ` հեմոդինամիկ պրոցեսների գնահատման նպատակով (հունի արագություն, հյուսվածքներում արյան պերֆուզիա և դիֆուզիա):

Շագանակագեղձի քաղցկեղ

ՄՌՏ-Շագանակագեղձի  քաղցկեղի աճ դեպի միզապարկ

Ուրոլոգիական պրակտիկայում ՄՌՏ-ի միջոցով հստակ կարելի է ախտորոշել և դասակարգել.

  • Շագանակագեղձի ախտահարումները (բորբոքում, ուռուցքներ)
  • Երիկամի ախտահարումները (ուռուցքներ, բորբոքումներ, կիստաներ, բնածին արատներ, վնասվածքներ, ավազանի ախտահարումեր)
  • Միզուղիների զարգացման արատները, նեղացումները և խցանումները
  • Կատարել երիկամային զարկերակների անգիոգրաֆիա

ՄՌՏ-ի կիրառումը ուրոլոգ-վիրաբույժներին հնարավորություն է տալիս հաջողությամբ պլանավորել և անցկացնել երիկամների և միզուղիների բնածին օբստրուկտիվ և ոչ օբստրուկտիվ զարգացման արատների, ուռուցքների և վնասվածքների վիրահատություններ` խուսափելով վիրահատության ընթացքում թեր-ախտորոշման պատճառով առաջացող չնախատեսված բարդություններից:

ՄՌՏ հետազոտությունը ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի անցկացվում է առանց որևէ ճառագայթների կիրառման, հետևաբար կարելի է կրկնել հետազոտությունը չվախենալով ճառագայթային ախտահարումներից, որը հատկապես կարևորվում է փոքր կոնքի հետազոտման ժամանակ: Մեթոդի հիմքում ընկած է մագնիսական դաշտում ատոմների միջուկների ռեզոնանսի գրանցումը: Միակ հակացուցումը մագնիսական դաշտի կողմից ձգվող մետաղների առկայությունն է օրգանիզմում` բեկորներ, էլեկտրական սարքեր, կարդիոստիմուլատորներ, լսողական իմպլանտներ: Ատամնատեխնիկայում կիրառվող մետաղների, ինչպես նաև անոթային կլիպսների և ներանոթային ստենտերի առկայությունը հիմնականում հակացուցում չեն հանդիսանում: Մինչ այժմ չկա ՄՌ հետազոտությունից արձանագրված հավաստի վնաս կամ բացասական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա:

ՄՌՏ-ն, ունենալով ամենաբարձր միջհյուսվածքային կոնտրաստը, հնարավորություն է տալիս հստակ տարբերակել անատոմիական կառուցվածքների սահմանները, փոխհարաբերությունը միմյանց նկատմամբ: Դա վիրահատող բժշկին շնորհում է բացառիկ հնարավորություն նախապես` մինչ վիրահատությունը, հստակ կանխատեսել սպասվող բարդությունները, մշակել վիրահատության տակտիկան, կամ ծայրահեղ դեպքում խուսափել որևէ միջամտությունից, որն էլ թույլ է տալիս կտրուկ նվազեցնել բժշկական սխալների քանակը: Ճիշտ ախտորոշման շնորհիվ կրճատվում է վիրահատության ժամանակը հետևաբար և տրավմատիզացիան:

Համաշխարհային ստանդարտներով ուրոլոգիական ախտահարումների ախտորոշման համար արժեքավոր են այնպիսի ՄՌՏ հետազոտությունները, որոնք կատարվել են 1,5 և 3 Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆների միջոցով:

Սեվան Իրիցյան,

ԿՀՄԻ ԲԱԿ, ՄՌՏ ախտորոշման կենտրոն
www.ldc.am

Ե՞րբ և ի՞նչ նպատակով պետք է կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն:

Հարց:Ե՞րբ և ի՞նչ նպատակով պետք է կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն:

Պատասխան: Շագանակագեղձի արտազատուկի քննությունը (prostatic secretion test) կատարվում է այդ օրգանի բորբոքային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով: Պրոստատիտը ամենատարածված ուրոլոգիական հիվանդություններից է: Այն բորբոքային հիվանդություն լինելուց բացի` ունի մեծ ազդեցություն տղամարդու միզասեռական և վերարտադրողական համակարգերի, և ընդհանրապես կյանքի որակի վրա: Հետևաբար, այս հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր է չորս բաժականի քննությունը (4-glass test):

Շագանակագեղձի արտազատուկի քննություն (prostatic secretion test)

Շագանակագեղձի արտազատուկի քննություն (prostatic secretion test)

Հիվանդը ներկայանում է կլինիկա չմիզած վիճակում, հավաքվում են մեզի  1-ին, 2-րդ բաժինները, այնուհետև վերցվում է շագանակագեղձի արտազատուկը` ուղիղ աղիքային մատնային քննության միջոցով, որից հետո վերցվում է նաև մեզի 3-րդ բաժինը: Կատարվում է այս նմուշների միկրոսկոպիկ քննություն` բորբոքային բջիջների հայտնաբերման նպատակով, ինչպես նաև բակտերիոլգիական քննություն` միկրոբների տեսակն ու քանակը ճշտելու նպատակով: Ուրոլոգը իրավասու է տվյալ հետազոտությունը կատարելու` քանի որ բացի շագանակագեղձի բորբոքումից` գոյություն ունեն նաև այլ հիվանդություններ, ինչպիսին են`շագանակագեղձի ադեոման և շագանակագեղձի քաղցկեղը:

Սերմնահեղուկի սառեցում (Sperm cryopreservation)

Սերմնահեղուկի սառեցում (Sperm cryopreservation)

Մարդկային սերմնահեղուկի սառեցման գաղափարը գոյություն է ունեցել 1700-ական թվականներից ու մեծ զարգացում է ապրել վերջին հինգ տասնամյակներում: Նախ, սերմը սառեցնելուց հետո, դա արհեստական բեղմնավորման նպատակով օգտագործելու հնարավորություն ստեղծվեց: Հետզհետե այս սառեցման տեխնոլոգիան ավելի զարգացավ, եւ կրիոպրեզերվացիան դարձավ ավելի ապահով, հաջող ու համատարած:

Ինչո՞ւ է սերմը սառեցվում, ի՞նչ պատճառներով է սերմը սառը վիճակում պահպանվում:Կան մի շարք իրավիճակներ, երբ տղամարդը կարող է հանձնել իր սերմը սառեցման նպատակով. օրինակ՝

սպերմայի սառեցում

սպերմայի սառեցում (sperm cryopreservation)

զինվորական ծառայության կամ պատերազմ մեկնելուց առաջ, ուռուցքային մի շարք հիվանդությունների դեպքում: Նման անհրաժեշտություն կարող է ծագել հատկապես երիտասարդների պարագայում, երբ տղամարդը դեռ չի ամուսնացել կամ դեռ երեխա չի ունեցել: Եւ քանի որ, ասենք, ուռուցքային հիվանդությունները կարող են ունենալ պրոգրեսիվ ընթացք, նաեւ նրանց հետագա քիմիական կամ ճառագայթային բուժումը կարող է վնասել սերմնարտադրությանը եւ առաջացնել չբերություն, սերմի սառեցումն ու պահպանումը կարող են ունենալ շատ ճակատագրական նշանակություն:

Սերմի պահպանումը տեղի է ունենում նաեւ արհեստական սերմնավորման նպատակով. երբ սերմի քանակը քիչ է, հավաքում են մի քանի անգամ ու կատարում արհեստական սերմնավորում: Սերմի սառեցումը կատարվում է հեղուկ ազոտի միջավայրում՝ մինչեւ -196 ջերմաստիճանի պայմաններում: Ճիշտ է, այս մեթոդը դեռ մեծ կիրառություն չունի Հայաստանում, բայց աստիճանաբար մտնելու է մեր բժշկության, նաեւ՝ մարդկանց գիտակցության մեջ: Չպետք է տուրք տալ նախապաշարումներին եւ հնացած ավանդական մտածողությանը: Անշուշտ, սերմի բանկի գաղափարը լավ միջոց է նաեւ սերունդների վերարտադրողական կարողությունն ու իրավունքը պահպանելու եւ համաշխարհային ու արդի բժշկությանը համաքայլ ընթանալու համար:

Ցիտոլոգիան` ուրոլոգիայում (Cytology in urology)

Ցիտոլոգիան` ուրոլոգիայում (Cytology in urology)

Կլինիկական ցիտոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բջիջները միկրոսկոպի միջոցով և ախտորոշում օրգանիզմի տարաբնույթ հիվանդություններ և ախտահարումներ: Բջջաբանական հետազոտության համար նյութ են հանդիսանում օրգանիզմի հեղուկները (օրինակ` արյուն, մեզ, ողնուղեղային հեղուկ և այլն), բարակ ասեղային սպիրացիայի եղանակով ստացած նմուշները, ինչպես նաև նմուշներ, որոնք ստացվում են մարմնի համապատասխան մասերը լվանալով, քերելով կամ դաջվածքի միջոցով (օրինակ` արգանդի պարանոցի քսուկը– Pap smear): Ցիտոլոգիայի համար անհրաժեշտ բջիջների ստացումը տեխնիկապես շատ դյուրին է, չի առաջացնում որևէ դիսկոմֆորտ հիվանդի համար, քիչ ծախսատար է և ախտորոշումը տրվում է կարճ ժամանակում: Վերջիններս էլ համարվում են բջջաբանական մեթոդի առավելություն հյուսվածքաբանականի նկատմամբ:

Ուրոթելյալ քացղկեղ (urothelial carcinoma)

Ուրոթելյալ քացղկեղ (urothelial carcinoma)

Բջջաբանական հետազոտությունը ուրոլոգիայում կիրառվում է միզուղիների բորբոքային հիվանդությունների, նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի ախտորոշման ժամանակ:

Մեզի ցիտոլոգիան համարվում է համատարած դիագնոստիկ հետազոտոթյուն` միզապարկի քաղցկեղի սկրինինգի և հիվանդների հետագա մոնիտորինգի գործնթացում: Այս մեթոդը համալրվում է այլ դիագնոստիկ մեթոդներով` ուլտրաձայնային հետազոտություն, կոմպյուտերային տոմոգրաֆիա, իմունոհիստոքիմիա, մոլեկուլյար տեխնոլոգիաներ ևայլն: Այս մեթոդների կոմբինացիան է ապահովում ախտորոշման բարձր էֆեկտիվությունը:

Մեզի ցիտոլոգիայի զգայունությունն ու սպեցիֆիկությունը բարձր աստիճանի ուրոթելիալ կարցինոմաների (HGUC) համար կազմում է համապատասխանաբար 97% և 96%: Սակայն ցածր աստիճանի ուրոթելիալ կարցինոմաների (LGUC) ժամանակ զգայունությունը նվազում է` կազմելով 30-60%: Թեսթի բացասական արդյունքները չեն բացառում ուռուցքի առկայությունը, իսկ դրական արդյունքները պահանջում են լրացուցիչ հետազոտություններ: Դրական ցիտոլոգիական եզրակացության ժամանակ (երբ հայտնաբերվում են քաղցկեղային բջիջներ) ցիստոսկպիկ նորմալ միզապարկը և բիոպսիայի բացասական արդյունքը չեն բացառում քաղցկեղի հավանականությունը:

Ճշգրիտ արդյունքներ ստանալու համար շատ կարևոր է ցիտոլոգին ներկայացնել համապատասխան կլինիկական ինֆորմացիա (օրինակ` կատարած միջամտոըթյունների, բուժման , մեզի ստացման եղանակի վերաբերյալ…): Ցիտոլոգիական քննության համար նպատակահարմար է կատարել օրվա երկրորդ միզարձակման մեզի միջին բաժինը: Մեզը վերցվում է մաքուր տարայի մեջ, 1:1 հարաբերությամբ ավելացվում է սպիրտ (բջիջների լավ պահպանման համար) և որ է հնարավորինս շուտ տեղափոխվում է լաբորատորիա: Մեզը կարող է վերցվել նաև միզապարկի ցիստոսկոպիայի ընթացքում, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ միջամտություններից հետո կեղծ բացասական արդյունքները հասնում են մոտ 50%-ի: Բարձր զգայունություն ապահովելու համար անհրաժեշտ է թեսթը կրկնել 3 անգամ:

Այսպիսով, ցիտոլոգիան ուրոլոգիայում հանդիասնում է կարևոր և արդյունավետ հետազոտություն, որը կարող է տալ արժքավոր տեղեկություն միզուղիների հնարավոր ուռուցքային ախտահարման մասին:

Անժելա Օհանյան, ցիտոլոգ
Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոն

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիան` էնդոսկոպիկ ուրոլոգիական հետազոտություն է, որն ունի ախտորոշիչ մեծ նշանակություն: Ցիստոսկոպիայի միջոցով ուրոլոգը զննում է միզուկն ու միզապարկը:

Ստորև այն ուրոլոգիական հիվանդությունները, որոնց ախտորոշման համար կիրառվում է ցիստոսկոպիկ հետազոտությունը.-

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիա (cystoscopy)

Ցիստոսկոպիայի համար հիվանդներին նախապատրաստելու կարիք չկա, քանի որ այն հիմնականում կատարվում է տեղային, իսկ որոշ  դեպքերում` ներերակային կամ ողնուղեղային ցավազրկման ներքո: Շատ կարևոր է մինչ ցիստոսկոպիան կատարել մեզի ընդհանուր քննություն` բացառելու համար միզուղիների բորբոքումները: Կնոջ պարագային այս հետազոտությունը որևե դժվարություն չի ներկայացնում, քանզի կանանց միզուկը կարճ է: Իսկ տղամարդկանց դեպքում միզուկի երկարությունն ու շագանակագեղձի առկայությունը երբեմն կարող է այս գործողությունը դարձնել ցավոտ:

Ցիստոսկոպիան տևում է մի քանի րոպե, իսկ գործողությունների դեպքում (քարի հեռացում, միզապարկի բիոպսիա, կատետերիզացիա, ստոնտավորում) այն կարող է ավելի երկար տևել:

Ցիստոսկոպիայից հետո հիվանդին խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ հեղուկ, երբեմն նաև մեղմ հակաբիոտիկներ կամ ցավազրկողներ:

 

 

Ուղիղ աղիքային մատնային քննություն (Digital rectal examination)

 Ուղիղ աղիքային մատնային քննություն (Digital rectal examination)

Ուղիղ աղիքային մատնային քննությունը շատ կարևոր է մի շարք մասնագիտությունների, և հատկապես ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար: Այս քննության միջոցով կարելի է տեղեկություն ստանալ` ուղիղ աղիքի, շագանակագեղձի և սերմնաբշտերի հիվանդությունների մասին:

Ուղիղ աղիքային մատնային քննություն (Digital rectal examination)

Ուղիղ աղիքային մատնային քննություն              (Digital rectal examination)

Ուրոլոգիայում ուղիղ աղիքային մատնային քննությունը հատկապես կարևոր է շագանակագեղձի հիվանդութունների ախտորոշման համար: Մինչ պրոստատի սպեցիֆիկ անտիգենի (PSA) ի հայտ գալը որպես շագանակագեղձի օնկոմարկեր, մատնային քննությունը համարվում էր շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման միակ միջոցը: Սակայն դեռևս այն ունի մեծ նշանակություն շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման առումով: Նաև այս քննության միջոցով կատարվում է շագանակագեղձի մասաժ և արտազատուկի դուրսբերում` միկրոսկոպիկ հետազոտման և պրոստատիտի ախտորոշման նպատակով:

Ուրոլագիական պրակտիկայում այս հետազոտությունը պարտադիր պետք է կատարել 40 անց բոլոր տղամարդկանց մոտ: Հակացուցված է շագանակագեղձի սուր բորբոքումների և ապսցեսի ժամանակ: Իսկ սուր պրոստատիտների ախտորոշման նպատակով պետք է այն կատարել շատ մակերեսային:

Մինչ ուղիղ աղիքային մատնային քննություն կատարելը բժիշկը պետք է հիվանդին տեղեկացնի տվյալ քննության անհրաժեշտության և պատճառի մասին: Այս քննությունը կատարվում է հիվանդի կանգնած, կողքի պարկած կամ չորեկթաթ դիրքերում (արմունկներն ու ծնկները հենած սեղանին):

Քննության ժամանակ բժիշկը ուշադրություն պետք է դարձնի ուղիղ աղիքի մի շարք հիվադությունների, ինչպիսին են` հեմոռոիդալ հանգույցներ, ուղիղ աղիքի ճաք, հետանցքի սեղմիչի տոնուս և ռեֆլեքս, ուղիղ աղիքի քաղցկեղ:

Ուրոլոգը մատնային քննության ժամանակ տեղեկություն է ստանում շագանակագեղձի չափերի, կոնսիստենցիայի, գեղձի մակերեսին լորձաթաղանթի շարժունակության, փափկության և ծփանքի առկայության:

Շագանակագեղձի բարորակ գերաճի (ադենոմա) դեպքում արձանագրվում է` շագանակագեղձի չափերի մեծացում և էլաստիկ կոնսիստենցիա:

Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ գեղձի մակերեսին շոշափվում են կարծր հանգույցներ:

Շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) ժամանակ նկատվում է գեղձի փափկություն և տաքություն:

Շագանակագեղձի ապսցեսի ժամանակ հանդիպում է նաև ծփանք :

Վերջապես, ուղիղ աղիքային մատնային քննությունը ուրոլոգիայում պարտադիր է, և չպետք է կատարել այն միայն “երբ ուրոլոգը մատ չունի կամ էլ հիվանդը ուղիղ աղիք”: