Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Ապրելակերպ (Lifestyle)’ Category

Սերմնահեղուկի վրա ազդող գործոնները

Սերմնահեղուկի վրա ազդող գործոնները

(Factors influencing sperm quality)

Սերմնահեղուկի որակի վրա ազդող գործոնները բազմաթիվ են։ Այդ գործոնները առանձին կամ միասին կարող են բերել Տղամարդու անպտղության (Male Infertility)։ Այս գործոնների բացասական ազդեցության վերաբերյալ հավաստի տվյալների դժվար է հանդիպել, սակայն կան մի շարք ուսումնասիրություններ, որոնք առանձնացրել են միջավայրի և ապրելակերպի գործոնները, որոնք կարող են բերել սերմնաբջիջների քանակական և որակական փոփոխությունների։

Սերմնաբջիջ (spermatozoid)

Սերմնահեղուկի վրա ազդող բացասական գործոնները։

  1. Քիմիա: Բժիշկները պնդում են, որ ստերոիդները վատ են անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, քանի որ նվազեցնում են սերմնահեղուկի շարժունությունը:
  2. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Օրինակ` տղամարդկանց մոտ խլամիդիոզը 33%-ով նվազեցնում է երեխա ունենալու հավանականութունը:
  3. Էկոլոգիա: Յուտայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ օդի աղտոտվածությունը նվազեցնում է սերմնահեղուկի շարժունությունը։
  4. Գերտաքացում: Բժիշկները տղամարդկանց խորհուրդ չեն տալիս աշխատել նոութբուքը ծնկներին դրած, կրել նեղ ներքնազգետ: Նստած դիրքով երկար ժամանակ մնալը` հատկապես մեքենա վարելիս, ևս հանգեցնում է գերտաքացման:
  5. Ինտելեկտ: Նյու-Մեքսիկոյի համալսարանի գիտնական Ջեֆրի Միլլերի հետազոտության համաձայն` ինտելեկտութալ առումով զարգացած տղամարդիկ գրանցել են նույնքան լավ արդյունքներ նաև իրենց սերմնահեղուկի հետազոտությունների արդյունքում: Զարմանալի է, բայց փաստացի կա ուղիղ կապ ինտելեկտւալ ունակությունների և սերմնահեղուկի որակի միջև:
  6. Սնունդ: Վիտամին C-ի և B12-ի, ինչպես նաև ցինկի պակասը վատ է անդրադառնում սպերմայի ակտիվության վրա:
  7. Ավելորդ քաշ: Հետազոտությունները վկայում են, որ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց օրգանիզմում կան ավելի շատ աննորմալ սպերմատոզոիդներ, քան ավելորդ նորմալ քաշով տղամարդկանց մոտ: Այնուամենայնիվ սերմնահեղուկի շարժունության և կոնցենտրացիայի վրա ավելորդ քաշն ազդեցություն չունի:
  8. Վնասվածքներ: Ֆիզիկական ակտիվության որոշ ձևեր բացասական կերպով են ադնդրադառնում սերմնահեղուկի վրա: Լեռնային հեծանվավազքն, օրինակ, մշտապես ուղեկցվում է ամորձիների թույլ վնասվածքներով:
  9. Բջջային հեռախոսներ: Կլիվլենդի կլինիկայի մասնագետների անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ օրական չորս ժամից ավել բջջային հեռախոսի օգտագործումը շատ վատ է անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, ըստ այդմ խորհուրդ չի տրվում հեռախոսը պահել տապատի դիմային գրպաններում:

Սերմնահեղուկի, տղամարդու անպտղության և նմանատիպ նյութերի հղումներ․֊

Սերմնահեղուկի բանկ (Sperm Bank)

Սերմնահեղուկի սառեցում (Sperm cryopreservation)

Սերմնահեղուկի մեջ արյուն լինելու պատճառները (Hematospermia)

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա (Lifestyle and sperm quality)

Առողջ ապրելակերպ (Healthy Lifestyle)

Առողջ ապրելակերպ (Healthy Lifestyle)

Առողջ ապրելակերպը մարդու ապրելաձևն է, որի նպատակը առողուջության ամրացումն ու հիվանդությունների կանխարգելումն է: Սա մարդու կենսագործունեության հայեցակարգ է, որը միտված է առողջության պահպանմանը՝ համապատասխան սննդի, ֆիզիկական պատրաստվածության, բարոյահոգեբանական տրամադրվածության և վնասակար սովորություններից հրաժարվելու միջոցով:

Առողջ ապրելակերպ (Healthy Lifestyle)

Առողջ ապրելակերպ (Healthy Lifestyle)

Առողջ ապրելակերպը հանդիսանում է մարդու կյանքի տարբեր ոլորտների զարգացման նախապայմանը, ինչպես նաև ակտիվ երկարակեցության և սոցիալական գործառույթների իրականացման եղանակ:

Այս կենսաձևի ակտուալութունը պայմանավորված է մարդու օրգանիզմի վրա ծանրաբեռնվածության մեծացմամբ: Պատճառներն են՝ հասարակական կյանքի բարդացումը, տեխնոգեն, էկոլոգիական, հոգեբանական, քաղաքական և ռազմական տիպի ռիսկերի ավելացումը, որոնք բացասական ազդեցություն ունեն մարդու առողջության վրա:

Կենսաբանական տեսնակյունից առողջ ապրելակերպը պարունակում է մի շարք տարրեր` առողջ սովորությունների դաստիարակում դեռ վաղ մանկությունից, վնասակար սովորություններից հրաժարում, չափավոր և մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխանող սննդի ընդունում, ֆիզիկական ակտիվություն, օրգանիզմի հիգիյենա և իհարկե օրգանիզմի կոփում:

Առողջ ապրելակերպի պահպանման համար խորհուրդ է տրվում հետևել տաս պարզ ցուցումներին, որոնք առողջ ապրելակերպի հիմքն են հանդիսանում: Այս խորհուրդներին հետևելով հնարավոր է երկարացնել և առավել հաճելի դարձնել կյանքը: Դրանք են`

  1. Մտավոր վարժություններով ևօտար լեզուներ սովորելով` մենք վարժեցնում ենք մեր ուղեղը: Այդ կերպ դանդաղում է մտավոր ունակությունների տարիքային դեգրադացիան. ակտիվանում է սրտի աշխատանքը, արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը:
  2. Աշխատանքը առողջ ապրելակերպի կարևոր տարրերից է: Գտեք ձեզ համապատասխանող աշխատանք, որը հաճույք կպատճառի: Ի դեպ, գիտնականները պնդում են, որ սա նաև օգնում է ավելի երիտասարդ տեսք ունենալ:
  3. Սնվել չափավոր: Սովորական դարձած 2500 կալորիայի փոխարեն օգտագործեք 1500 կալորիա, սակայն կարիք չկա ծայրահեղության մեջ ընկնել և թերսնվել:
  4. Սննդակարգը պետք է համապատասխանի տարիքին: Օրինակ ընկույզի օգտագործումը երեսունն անց կանանց օգնում է դանդաղեցնել առաջին կնճիռների առաջացումը: Հիսունից հետո մարդու օրգանիզմին անհրաժեշտ է մագնեզիում, որը օգտակար է սրտի և ոսկորների համար, իսկ ծովամթերքի օգտագործումը կօգնի պաշտպանել սիրտը և արյունատար անոթները:
  5. Յուրաքանչյուր հարցի շուրջ ձեր կարծիքն ունեցեք: Գիտակցված կյանքը կօգնի որքան հնարավոր է քիչ ընկնել դեպրեսիայի գիրկը կամ ճնշվածություն գալ:
  6. Երիտասարադությունը պահպանելու հարցում անփոխարինելի են սերն ու քնքշանքը: Իմունային համակարգի ամրացմանը կօգնի էնդորֆինը` երջանկության հորմոնը, որը մարդու օրգանիզմում արտադրվում է սիրահարության ժամանակ: Այնպես որ` գտեք ձեր կեսին:
  7. Խորհուրդ է տվրվում քնել զով սենյակներում (17-18 ջերմաստիճան): Սա նպաստում է երիտասարդության պահպանմանը:
  8. Ակտիվ կյանք։ Գիտնականներն ապացուցել են, որ օրական սպորտով զբաղվելու 8 րոպեն երկարացնում է կյանքը:
  9. Երբեմն ձեզ ազատություն տվեք: Չնայած առողջ ապրելակերպի ցուցումներին` երբեմն ինքներդ ձեզ թույլ տվեք շեղվել կանոններից:
  10. Հարկ չկա մշտապես ճնշել բարկությունը: Տարաբնույթ հիվանդությունների, անգամ չարորակ ուռուցքների ենթակա են այն մարդիկ, ովքեր անդադար ինքնաքննադատությամբ են զբաղվում և չեն արտահայտում իրենց բարկությունը կամ անհամաձայնությունը տարբեր երևույթների նկատմամբ:

Այս խորհուրդները մշակվել են բժիշկների, հոգեբանների, դիետոլոգների միջազգային թիմի կողմից, և անփոխարինելի են առողջ ապրելակերպին անցում կատարելիս:

Եղեք առողջ:

Տղամարդու անպտղություն ( Male Infertility)

Ռադիոառողջարան (FM106.5): Տարաբնույթ պատճառներով պայմանավորված անպտղությունը համարվում է դարի խնդիր: Այս հաղորդման ընթացքում urolog.am կայքէջի հիմնադիր, ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ քննարկել ենք տղամարդու անպտղության պատճառները, ախտանիշներն ու բուժման միջոցները:

Ռադիոառողջարան (08.04.2015): Տղամարդու անպտղություն (Male infertility)

 

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

 

 

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է ֆիմոզը (phimosis) : Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որը խիստ ուշադրություն է պահանջում: Ի՞նչ է իրենց ներկայացնում Ֆիմոզը, ի՞նչ բարդություններ ունի այն և ի վերջո , որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն բուժելու համար այս և այլ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ զրույցում:

-Ինչ ՞ է իրենից ներկայացնում “ֆիմոզ” հիվանդությունը:

ֆիմոզը (phimosis)

ֆիմոզ (phimosis)

-Ֆիմոզը` առնանդամի թլիփի հետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը ,երբ առնանդամի գլխիկը ամբողջությամբ չի բացվում: Պետք է նշել նաև, որ այս հիվանդությունը լինում է `բնածին և ձեռքբերովի: Սովորաբար երեխաները ներարգանդային կյանքից սկսյալ մեծամասմաբ ունենում են “կեղծ” ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները ո՛չ էլ ծնողները: Ընդհանչապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ “իսկական” ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ երեխայի ծնունդից մեկ ամիս անց ցանկալի է,որ երեխային զզնի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժները այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում:

-Նշեցիք “իսկական ֆիմոզ” արտահայտությունը, ի՞նչ  է այն իրենից ներկայացնում:

-Իսկական Ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում են բորբոքում,կպումներ և մաշկի կազմափոխում: Արդյունքում ժամանակի ընթացքում զարգանում է իսկական ֆիմոզ: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնց յուրաքանչյուրի դեպում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում:

-Տնային պայմաններում կարելի՞ է խնդրի դեմն առնել:

-Այո, եթե իհարկե խոսքը վերաբերվում է երեխաներին, պազապես մայրերը պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները: Սակայն երբ բացակայում է ուշադրությունն ու հետևողականությունը, ապա բարդությունը հասնում է որոշակի ասատիճանի և բժշկանան միջամտությունը անխուսափելի է դառնում:

-Երկարատև բուժում է պահանջում հիվանդությունը , թե՞ ոչ:

-Նախ պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար բորբոքման և ինֆեկցիանրի առկայության դեպքում, պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ լիարժեք բուժվում է այս հիվանդությունը, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, որի ժամանակ առաջարկվում է վիրահատական բուժում:

-Ասում են,եթե տղամարդու մոտ գույություն ունի ֆիմոզ, ապա նրա ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է:

-Ֆիմոզը ՁԻԱՀ-ի պատճառ չի կարող է լինել: Սակայն կա մի փաստ, որ թլփատվածները ավելի քիչ ընկալունակ են սեռական ինֆեկցիաների ձեռքբեռմանը, քան չթլփատվածները: Քանզի խոնավ միջավայրը ինֆեկցիայի փոխանցման համար նպաստավոր է:

Զրույցի վերջում բժիշկ, ուրոլոգ ` Ռաֆֆի Ջանեցյանը մի քանի խորհորդ տվեց.
Երեխաների դեպքում:
• Նախ, ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվության ` ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում վաղ ախտորոշման և բուժման նպատակով:
• Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիփը առաջ տանել:
• Երեխաներին սովորեցնել վերոնշյալ խնամքի մասին
Մեծերի դեպքում:
• Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը:
• Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքում) բուժման նպատակով:
• Խուսափել սեռավարակներից:

Զրույցը վարեց և ներկայացրեց՝
Մարիամ Հովունի

Ռադիոառողջարան: Տղամարդկանց «երկրորդ սիրտը»

Ռադիոառողջարան (FM106.5): Առողջ տղամարդը ամուր  հայրենիքի գրավականն է: Մենք կարևորում ենք մեր տղամարդկանց առողջությունն ու Ուրուլոգիայի կենտրոնի ուրոլոգ` Ռաֆֆի Ջանեցյանի օգնությամբ բացահայտում առողջ տղամարդ ունենալու գաղտնիքները:

Ռադիոառողջարան (05.06.2014): Տղամարդկանց «Երկրորդ սիրտը»

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա:

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա:

Տղամարդու սերմնահեղուկը բաղկացած է սերմնաբջիջներից եւ սերմնահեղուկից: Սերմնահեղուկի միայն 5 տոկոսն է արտադրվում եւ ամորձու կողմից, իսկ մնացած 95 տոկոսը՝ շագանակագեղձի եւ սերմնաբշտերի կողմից: Սերմնահեղուկի նորմալ քանակը օրգանիզմում կազմում է մոտավորապես երեք միլիլիտր, իսկ սերմի խտությունը կարող է տատանվել 20-100 միլիոնի սահմանում: Սերմնաբջիջներն ունեն շարժունակ եւ անշարժ ձեւեր: Հետեւաբար, կախված սերմի ընդհանուր քանակից, շարժունակությունից կամ նորմալ սերմնաբջիջների պատկերից՝ կարող են դիտվել տղամարդու անպտղության տարբեր պատճառներ: Անպտղություն առաջանում է հատկապես սերմի քանակի եւ որակի նվազման ժամանակ: Իսկ ինչպիսի գործոններ կարող են ազդել սերմի որակի վրա:

սերմնաբջիջ

սերմնաբջիջ (spermatozoid)

Տղամարդու ապրելակերպը նույնպես կարող է ազդել սերմի քանակի եւ որակի վրա: Ալկոհոլը, նիկոտինը, թմրամիջոցները ու նաեւ բազմաթիվ այլ դեղորայքներ կարող են ժամանակավորապես նվազեցնել սերմի քանակը: Միջավայրի թունավոր նյութերը, ճառագայթումը կարող են նույնպես անպտղության պատճառ դառնալ: Սերմնարտադրության պրոբլեմներն ընդհանրապես կարող են սկիզբ առնել մանուկ հասակից կամ զարգանալ հետագայում՝ որպես մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների (հատկապես՝ խոզուկի), սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ամորձիների վնասվածքների, շագանակագեղձի հիվանդությունների, ամորձու ուռուցքի եւ այլ հիվանդությունների արդյունքում: Շատ կարեւոր են նաեւ սերմնաժայթքման խանգարումները, հատկապես այն ժամանակ, երբ բացակայում է սերմը: Իսկ վերջինս կարող է հանդիպել շաքարային դիաբետի, շագանակագեղձի եւ միզուկի վիրահատությունների, հակագերճնշումային դեղորայքների եւ իմպոտենցիայի ժամանակ:

Քանի որ սերմնարտադրությունը տեղի է ունենում փոշտում, որի ջերմաստիճանը օրգանիզմի ջերմաստիճանից ավելի ցածր է, փոշտի ջերմաստիճանի բարձրացումը կարող է առաջացնել սերմնարտադրության խանգարումներ: Այսպես, օրինակ, բոլոր սեղմող եւ սինթետիկ ներքնազգեստները, տաք բաղնիքները, սաունաները, առաջացնելով փոշտի ջերմաստիճանի բարձրացում, կարող են վնասել սերմնարտադրությունը: Այսպիսի ազդեցություն ունի նաեւ սերմնալարի երակների լայնացումը (վարիկոցելե), որը տղամարդկանց անպտղության պատճառների մեջ մեծ տոկոս է կազմում: Կան նաեւ մի շարք դեղորայքներ (ցիտոտոքսիկ, ստերոիտ…), որոնք ազդում են սերմի գոյացման ու քանակի վրա:

Այս իմաստով շատ կարեւոր է տղամարդկանց ու հատկապես երիտասարդների համար (մինչ ամուսնությունը) կատարել սերմի քննություն եւ ուրոլոգիական կոնսուլտացիա՝ իմանալու համար իրենց առողջության եւ վերարտադրողական ֆունկցիայի մասին շատ կարեւոր տեղեկություններ: Կան բազմաթիվ բուժական միջոցներ, որոնք կարող են բարելավել սերմի որակն ու քանակը: Իսկ առողջ լինելու եւ առողջ ապագա ունենալու համար ամենակարեւորը հեռու մնալն է բոլոր վնասակար սովորույթներից:

Ստրեսը ազդում է օրգանիզմի, զգացմունքների և վարքի վրա…

Ստրեսը ազդում է օրգանիզմի, զգացմունքների և վարքի վրա…

Ստրես (stress)

Ստրես (stress)

Ստրեսը ազդում է մարդու առողջության, օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի  և հատկապես  սիրտ-անոթային հիվանդությունների , զարկերակային ճնշման, շաքարային դիաբետի և գիրության վրա:

Հաճախակի գլխացավերը, անքնությունը կարող են լինել ստրեսի ախտանշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

Կրծքավանդակի ցավերը, որոնք ուղեկցվում են շնչառության հաճախականությամբ, քրտնարտադրությամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, նաև ճառագայթող ցավերով դեպի թիակ, կարող են վարագրվել ստրեսին, սակայն իրականում լինել սրտի իշեմիկ հիվանդության ազդանշան:

Ստրեսի ընդհանուր ազդեցություններ
Օրգանիզմ  Տրամադրություն  Վարք
  • Գլխացավ
  • Մկանային ցավեր
  • Կրծքավանդակի ցավեր
  • Հոգնածություն
  • Սեռական ցանկության իջեցում
  • Ստամոքսաղիքային խանգարումներ
  • Քնի խանգարումներ
  • Անհանգստություն
  • Կենտրոնացման պակաս
  • Դյուրագրգռություն
  • Տխրություն կամ դեպրեսիա
  • Զայրույթ և պոռթկում
  • Դեղերի կամ ալկոհոլի չարաշահում
  • Ծխախոտի օգտագործում կամ չարաշահում
  • Սոցիալական կյանքից մեկուսացում
  • Շատակերություն կամ քչակերություն

Ստրեսի հաղթահարման համար մասնագետների կողմից խորհուրդ է տրվում.-

  • Ֆիզիկական ակտիվություն
  • Թուլանալու վարժանքներ  (Relaxation exercises)
  • Մեդիտացիա (Meditation)
  • Յոգա Yoga
  • Տայցի (Tai chi)

Բժիշկն ու արձակուրդը…

Բժիշկն ու արձակուրդը…

Արձակուրդ մեկնել (take a vacation)

Արձակուրդ մեկնել (take a vacation)

Արձակուրդը հանգստանալու և հաճելի ժամանակ անցկացնելու միջոց է բոլոր մարդկանց, առավելապես բժիշկների համար: Սա նաև միջոց է մոռանալու բժշկական գործունեության խնդիրներն ու հոգսերը, և ուշադրություն դարցնելու մեր ընտանեկան, ընկերական ու անձնական կյաքին: Արձակուրդը պետք է պլանավորել ու իրականացնել այնպես, որ համապատասխանի քո սպասելիքներին: Այլապես թարմ ուժերով արձակուրդից վերադառնալու փոխարեն, դու կարող ես ավելի հոգնած, լարված ու անհանգսիտ վիճակում լինել: Հասկանալի է, որ բժիշների համար կատարյալ հանգիստը երբեմն անիրականանալի կարող է թվալ, քանի որ շատ դժվար է կտրվել բժշկական առօրյայից, պատասխանատվությունից, հիվանդներից, հեռախոսային զանգերից, տարբեր հոգսերից…:

Իսկ ի՞նչը կօգնի բժշկին իր արձակուրդը լավ կազմակերպելու համար:

Նախ, անհրաժեշտ է ավարտել կիսատ գործերը, դուրս գրել հիվանդներին, չպլանավորել նոր խորհրտատվություններ կամ վիրահատություններ, անջատել հեռախոսը, մոռանալ էլեկտրոնային նամակներն ու ֆեյսբուքը, կազմակարպել ակտիվ հանգիստ, երբեմն նաև չափավոր խմել, կատարել թուլանալու վարժություններ (մեդիտացիա, Տաիցի…): Մեկ խոսքով մոռանալ բժշկությունը և ապրել որպես ազատ ու անկաշկանդ մարդ:

Առողջությունը շատ մեծ բարիք է, և դրա կարիքը ունեն նաև բժիշկները…:

Կինը եւ ստրեսը (Woman and stress)

Կինը եւ ստրեսը (Woman and stress)

Կինը եւ ստրեսը (Woman and stress)

Ստրեսը մեծ ազդեցություն ունի տղամարդու եւ կնոջ ընդհանրապես կյանքի եւ մասնավորապես սեռական հարաբերության վրա: Մեծ է ազդեցությունը հատկապես աշխատող եւ երեխաներ խնամող կանանց վրա: Կնոջ պատասխանատվությունը երեխաների դաստիարակության առումով մեծ ջանք է պահանջում: Հետեւաբար, ստրեսի եւ գերհոգնածության պայմաններում կնոջ հետաքրքրությունը սեռական կյանքի նկատմամբ ինքնըստինքյան պակասում է, դժվարանում են կնոջ գրգռվածությունն ու օրգազմը՝ նույնիսկ ցանկության առկայության պայմաններում, եւ բերում կանանց սեռական դիսֆունկցիայի առաջացմանը: Այս պատճառով ամուսնական կյանքում առաջանում են դժվարություններ, որոնք կարող են ունենալ անցանկալի հետեւանքներ:

Հետևաբար,անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների, որոնք ազդում են կնոջ սեռական կյանքի վրա: Լարվածությունը, ուժասպառությունը, դեպրեսիան, թերսնուցումը, թուլանալու (relax) անկարողությունը, ծխախոտամոլությունը եւ ալկոհոլի չարաշահումը սեռական կյանքի վրա ազդող գործոններ են: Կինը պետք է խուսափի վնասակար գործոններից եւ ուշադրություն դարձնի մի շարք հանգամանքների:

Նախ, պետք է առաջնություն տալ զուգընկերոջ հետ հարաբերություններին, ամուսնու հետ զրուցել, ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք հոգեկան եւ մարմնական մերձեցման կնպաստեն: Եւ այս իմաստով մտերմիկ ամուսնական համատեղ կայնքում սեքսը կլինի կնոջ՝ ստրեսից ազատվելու լավագույն միջոց: Ամուսնու հետ զրուցելով տարբեր հուզող հարցերի ու պրոբլեմների շուրջ՝ պետք է ճշտել ստրեսի պատճառն ու փորձել միջոցներ ձեռնարկել մեղմացնելու համար:

Այսպես, օրինակ, տնային որոշ պարտականությունների բաժանում, տղամարդու ակտիվ մասնակցություն երեխաների դաստիարակությանը եւ այլն: Վերջապես անհրաժեշտ է, որ կինը շաբաթական գոնե մի քանի ժամ ձերբազատվի առօրյա հոգսերից ու տրվի սիրելի զբաղմունքի (մարզանք, ընթերցանություն, թատրոն…), որպեսզի հաղթահարի սթրեսը ու դրանով իսկ պահպանի երջանիկ ամուսնական կյանքը:

Ծխախոտն ու քաղցկեղը (Smoking and Cancer)

Ծխախոտն ու քաղցկեղը (Smoking and Cancer)

Ծխախոտն ու քաղցկեղը

Ծխախոտի քաղցկեղածին հատկության մասին բազմաթիվ տվյալներ կան: Հայտնի է, որ ծխախոտը կարող է առաջացնել թոքերի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի եւ այլ օրգանների քաղցկեղներ: Սակայն քիչ է հայտնի, որ ծխախոտը միզապարկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է: Ճիշտ է` միզապարկի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, սակայն կանանց ծխելու սովորության տարածման հետ մեկտեղ՝ սկսել է հանդիպել հավասարապես: Երբ ծխախոտն այրվում է, առաջանում են բազմաթիվ նյութեր, որոնք ունեն ենթաքիմիական կառուցվածքներ: Այս նյութերն ունեն քաղցկեղածին ազդեցություն օրգանիզմի վրա:

Միզապարկի քաղցկեղի ամենակարեւոր ախտանիշն արյունամիզությունն է: Վերջինս որպես ախտանիշ կարող է հանդիպել մի շարք այլ ուրոլոգիական հիվանդությունների ժամանակ եւս, սակայն ցանկացած պարագայում պետք է արյունամիզության ժամանակ կատարել մի շարք գործիքային քննություններ՝ հաստատելու կամ բացառելու համար ուռուցքային հիվանդությունը:

Պետք է հիշել, որ արյունամիզության ախտանիշի անտեսումը կարող է կործանարար հետեւանք ունենալ` հատկապես քաղցկեղի դեպքում: Հաստատվում է, որ երբ մարդ ծխում է օրական 20 ծխախոտ` 10 տարի տեւողությամբ, միզապարկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կրկնակի է, քան չծխողների դեպքում: Իսկ ծխելու դադարեցման հետ՝ քաղցկեղի եւ միզապարկի ուռուցքի կրկնակի ռիսկը նվազում է: Հայաստանում ծխախոտամոլության աճի հետ մեկտեղ՝ կան բազմաթիվ ուռուցքային հիվանդություններ, այդ թվում՝ միզապարկի քաղցկեղի շատ դեպքեր: Հետեւաբար, հարկավոր է ուշադրություն դարձնել այս հիվանդության կանխարգելմանը: Մանավանդ որ՝ քաղցկեղի առաջացման հավանական պատճառը, գոնե այս պարագայում, արդեն հայտնի է բոլորիս: