Կարճ սանձիկ (Short Frenulum)

2017/06/22

Սանձիկն (frenulum) էլաստիկ կապանանման հյուսվածք է, որը միացնում է թլիպն առնանդամի գլխիկին:

 


 

Կարճ սանձիկը (short frenulum) կանխում է թլիպի մաշկի դեպի հետ տեղաշարժն ու առնանդամի գլխիկի լիարժեք բացումը: Հետևաբար, այս պարագայում էրեկցիայի ժամանակ առաջանում են առնանդամի գլխիկի թեքվում դեպի ներքև, իսկ սեռական հարաբերության ժամանակ` ցավեր, արյունահոսություն, տհաճ ու խանգարող զգացողություն: Այս բոլորն ունեն բացասական ազդեցություն տղամարդու սեռական կյանքի և ինքնավստահության վրա:

 

Կարճ սանձիկի պատճառով էրեկտիլ շրջանում նույնպես դժվարանում է առնանդամի մուտքը հեշտոց` երբեմն բերելով հեշտոցի պատի գրգռման: Խախտվելով սերմնաժայթքման ուղղությունը, երբեմն նաև անպտղության պատճառ է դառնում:

 

Կարճ սանձիկը հաճախ հանդիպում է ֆիմոզի ժամանակ, սակայն լինում են նաև առանձին դեպքեր:

 

Կարճ սանձիկի բուժումը միայն վիրահատական է: Ֆիմոզի ժամանակ թլպատումն (circimcision) ու սանձիկի հատումը հիմնականում կատարվում է միաժամանակ, իսկ միայն կարճ սանձի դեպքում կատարվում է սանձիկի պլաստիկա (frenuloplasty):

 

Սանձիկի պլաստիկան կատարվում է տեղային ցավազրկման ներքո, սանձիկը հատվում է հորիզոնական կտրվածքով, այնուհետև ուղղահայաց կարվում է:

 

Վիրահատությունից հետո հիվանդին խորհուրդ է տրվում սեռական ժուժկալություն 2-4 շաբաթ: