Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Տղամարդու մենոպաուզա

Տղամարդու մենոպաուզա (Men’s Menopause)

Անդրոպաուզա

Անդրոպաուզա

Կանանց մենոպաուզայի (դաշտանադադար) մասին հայտնի է բոլորին, իսկ տղամարդու մենոպաուզան անծանոթ տերմին է շատերի համար: Ինչ է տղամարդու մենոպաուզան, եւ որոնք են դրա պատճառները: Տղամարդու մենոպաուզան ներառում է բոլոր այն հորմոնալ, ֆիզիոլոգիական եւ քիմիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տղամարդու օրգանիզմում՝ 40-55 տարեկան հասակում: Դրանք են՝ ֆիզիկական, հոգեբանական, ներանձնային, սոցիալական եւ հոգեկան ոլորտները: Հորմոնալ փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն տղամարդու օրգանիզմի վրա՝ հատկապես միջին տարիքում: Այդպիսի հորմոնների շարքին են դասվում տեստոստերոնը, վահանագեղձի հորմոնները, աճի հորմոնը, դոպամինը եւ այլն:

Մենոպաուզայի ֆիզիկական ախտանշաններն են՝ ֆիզիկական ակտիվության նվազումը, հիվանդությունների վերականգնողական շրջանի երկարումը, քաշի ավելացումը, մազաթափությունը, քնի խանգարումները, հոգնածությունը: Հոգեբանական ախտանշաններն են՝ դյուրագրգռությունը, ընկճվածությունը, անորոշությունը, ինքնավստահության պակասը, կյանքի եւ հաճույքի նկատմամբ հետաքրքրության նվազումը, մենակության զգացումը, մոռացկոտությունը եւ այլն:

Անդրոպաուզա (տղամարդու մենոպաուզա կամ կլիմակս)

Անդրոպաուզա (տղամարդու մենոպաուզա կամ կլիմակս)

Սեռական պրոբլեմներից են՝ սեքսի նկատմամբ անտարբերությունը, էրեկտիլ դիսֆունկցիան, օրգազմի խանգարումները, վախն ու մտահոգությունը սեռական պոտենցիայի կորստի նկատմամբ եւ այլն: Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել այսպիսի ախտանշանների ի հայտ գալուն: Դրանք են՝ սթրեսները, հոգեբանական պրոբլեմները, ալկոհոլի չարաշահումը, վնասվածքները, վիրահատությունները, դեղորայքը, ծխախոտը, գիրությունը, անշարժունակությունը, արատները, սննդի պակասը, վարակներն ու բորբոքումները (պրոստատիտ): Արական հորմոնի (տեստոստերոն) նվազումը մեծ ազդեցություն ունի ոսկրամկանային եւ անոթային համկարգի, հոդերի եւ գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա, քանի որ յուրաքանչյուր օրգանի առավելագույն աշխատանքի համար շատ կենսական է տեստոստերոնը:

Տղամարդկանց մենոպաուզայի բուժումը ախտանշային է (հորմոնալ պակասորդի լրացում, պրոստատի հիվանդությունների բուժում, իմպոտենցիայի բուժում): Իսկ ընդհանուր առմամբ՝ անհրաժեշտ է սննդակարգի հսկողություն, մարմնամարզություն, սթրեսից ազատում, քնի կարգավորում եւ բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է ժամանակին կատարել՝ հայտնաբերելու եւ բուժելու համար պրոստատի հիվանդությունները, բորբոքումները, էրեկցիայի խանգարումները: Քանզի այդպիսի համալիր մոտեցումը տղամարդու ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական խնդիրներին՝ կարող է ապահովել նրա առողջությունը եւ հեռացնել նրան վաղահաս մենոպաուզայի վտանգից:


Տղամարդու կլիմակսի մասին հարցերը կարող եք ուղղել.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha