Տղամարդու անպտղության պատճառները
2017/06/22
Դա բեղմնավորում կատարելու կենսաբանական անկարողությունն է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման, անպտղությունն ամուսնացած զույգի ցանկությամբ, առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման, երկու տարվա ընթացքում սեռական հարաբերության արդյունքում երեխա ունենալու անկարողությունն է: Սակայն այսօր «անպտղության ժամկետը» որոշ երկրներում տատանվում է 6 ամսից մինչև 1 տարի: Հետևաբար, տղամարդկանց անպտղությունը համարվում է ահագնացող խնդիր և կարիք ունի մեծ ուշադրության:
Տղամարդու անպտղության պատճառները կարող են լինել հորմոնային, օրգանական և հոգեբանական: Սովորաբար, առողջ կենսակերպ վարող տղամարդկանց սերմը լինում է առողջ: Ստորև այն բացասական գործոններն են, որոնք ազդում են սերմնարտադրության ու նրա որակի վրա.
- ծխախոտը,
- թմրամիջոցները,
- ալկոհոլի չարաշահումը,
- անաբոլիկ ստերոիդների օգտագործումը բերում է ամորձիների փոքրացմանը,
- ծանր ֆիզիկական աշխատանքը կարող է բերել մեծ քանակությամբ ստերոիդների արտադրության, որոնք արգելակում են տեստոստերոնի արտադրությունը, հետևաբար` բերում անպտղության,
- Վիտամին C և D-ի անբավարար ընդունումը,
- սեղմող ներքնազգեստներն ու անդրավարտիքները կարող են բացասական ազդել սերմնարտադրության վրա,
- միջավայրի վտանգավոր և թունավոր նյութերը (ներկեր, ռադիոակտիվ նյութեր, սնդիկ, բենզին, ծանր մետաղներ և այլն),
- թերսնուցումը և անեմիան,
- չափազանց մեծ սթրեսը,
- տղամարարդու անպտղության պատճառները:
Այս վնասակար գործոնների բացառումը կարող է բարերար ազդեցություն ունենալ տղամարդու պտղաբերության վրա:
Հորմոնալ պատճառներ: Կան մի շարք հորմոնալ խանգարումներ, որոնք կարող են բերել անպտղության.
- Հիպերպրոլակտինեմիա (Hyperprolactinemia): Այս հորմոնի բարձրացումը կարող է բացասական ազդել սերմնարտադրության և հեշտանքի վրա:
- Հիպոթիրոիդիզմ (Hypothyroidism): Դա վահանագեղձի հիպոֆունկցիան է, որի հետևանաքով ամորձիների ֆունկցիան խանգարվում է: Այս հորմոնի փոխլրացումը կարող է առաջացնել սերմի տոկոսի բարձրացում:
- Բնածին մակերիկամի հիպերպլազիա (Congenital Adrenal Hyperplasia): Առաջացնում է տհաս և թույլ շարժունակությամբ սերմնարտադրության: Բուժումը` կորտիկոստերոիդների փոխլրացումով:
- Հիպոգոնադոտրոպիկ հիպոգոնադիզմ (Hypogonadotropic Hypopituitarism): Սեռական հորմոնների պակասը` լյուտեինիզացնող հորմոնի (ԼՀ ) և ֆոլիկուլ ստիմուլացնող հորմոնի (ՖՍՀ), բերում է սպերմայի զարգացման կանգին:
- Մակուղեղի անբավարարություն (Panhypopituitafism): Նորմալ ամորձիների չափերը կարող են ուղեկցվել մի շարք ախտանշաններով, որոնցից են` իմպոտենցիա, սեռական ցանկության իջեցում, երկրորդային սեռական նշանների բացակայություն:
Օրգանական պատճառներ: Կան մի շարք օրգանական խնդիրներ, որոնք կարող ազդել սերմի վրա.
Սերմնալարի երակների լայնացում (varicocele)
Սերմնալարի երակների լայնացումը համարվում է տղամարդու անպտղության տարածված պատճառներից: Այն կարող է հանդիպել անպտղությամբ տառապող տղամարդկանց 40-50 տոկոսի մոտ: Վարիկոցելեն առաջացնում է և՛ սերմի քանակի, և՛ որակի փոփոխություն: Այն ախտորոշվում է օբյեկտիվ քննությամբ, սոնոգրաֆիկ և դոպլեր հետազոտություններով: Այս հիվանդությունը բուժվում է վիրահատական եղանակով:
Ինֆեկցիոն Հիվանդություններ (Infection diseases)
Կան մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք վնասում են ամորձիների հյուսվածքը և առաջացնում ատրոֆիա: Այդ հիվանդություններից են խոզուկը, տուբերկուլոզը, բրուցելիոզը, գոնորեան և սիֆիլիսը: Գոնորեան և խլամիդիան կարող են բերել մակամորձու բորբոքման և սերմնածորանի խցանման:
Սերմնաժայթքման խանգարումներ (Ejaculation disorders).
- հետադարձ սերմնաժայթքում (Retrograde Ejaculation),
- վաղաժամ սերմնաժայթքում (Premature Ejaculation),
- սերմնաժայթքման «անկարողություն» (Ejaculatory Incompetence): Սա հոգեբանական վիճակ է, երբ տղամարդն անկարող է սերմնաժայթքում կատարել սեռական հարաբերության ընթացքում, այլ` միայն մաստուրբացիայի միջոցով:
Էրեկտիլ դիսֆունկցիա (Erectile dysfunction)