Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Թլփատում

Թլփատում (Circumcision)

Թլփատումը համարվում է ամենատարածված վիրահատություններից մեկը աշխարհում, որն հիմնականում կատարվում է կրոնական նկատառումներով, իսկ որոշ դեպքերում նաև բժշկական ցուցումներով և պատճառներով: Թլփատում նշանակում է առնանդամի թլիփի (գլխիկը ծածկող արտաքին մաշկը)  հեռացում, երբ գլխիկը մնում է անծածկ:

Կրոնական պատճառներով կատարված թլփատումները հասկանալի են, սակայն այլ պատճառներով կատարված թլփատումները հակասական մեկնաբանություններ ունեն: Բայց վերջին գիտական աշխատությունները հաստատում են, որ առնանդամի գլխիկի “բաց” մնալը չի ազդում սեռական զգացողության և հաճույքի վրա:

Դասակարգում:

Ըստ ֆիմոզի դասակարգման, գոյություն ունեն 4 տեսակներ.-

Ֆիմոզի տիպեր

Ֆիմոզի տիպեր

  • 1-ին տիպ A: Թլիփը հետ չի ձգվում
  • 2րդ տիպ B: Երևում է միզուկի արտաքին բացվածը
  • 3րդ տիպ C: Թլիփը ձգվում է մինչև առնանդամի գլխիկի կեսը
  • 4րդ տիպ D: Չի երևում առնադամի գլխիկի պսակաձև ակոսը` կպումների պատճառով

Թլփատումը համարվում է վիրահատական միջամտություն, հետևաբար ցանկալի է այն կատարել ցավազրկման ներքո: Ճիշտ է, որ կրոնական և դավանական թլփատումները կատարվում են առանց ցավազրկման, սակայն նույնիսկ վաղ մանկական հասակում թլփատումների համար խորհուրդ է տրվում առնանդամի տեղային կամ ռեգիոնալ ցավազրկում: Հրեական կամ մահմեդական կրոնական օրենքներով թլփատումը պետք է կատարել սուր դանակի, իսկ ավելի վաղ ժամանակներում` նույնիսկ սրածայր քարի օգնությամբ:

Իսկ թլփատման հիմնական բժշկական ցուցումներն են` ֆիմոզն ու խրոնիկական բալանիտը: Գոյություն ունեն տարբեր գործիքներ, որոնք  կիրառվում են նորածինների կամ փոքր հասակի երեխաների թլփատման համար: Բայց հիմնական մեթոդը վիրաբուժականն է: Շատ հաճախ հիվանդները չեն պատկերացնում, թե ինչ տեսք է ստանալու իրենց առնանդամը` թլփատումից հետո: Հետևաբար բժիշկը պետք է բացատրի և անհրաժեշտության դեպքում` համապատասխան նկարներ ցույց տա հիվանդին:

Թլփատում

Թլփատում


Թլփատման մասին հարցերը կարող եք ուղղղել.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha